
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷՐ
- Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության արդյունքները:

Մինչ օրակարգին անցնելը, Հանրապետության նախագահը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին:
Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի բացման խոսքն ամբողջությամբ.
«Պետք է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ սկսած ոստիկանապետից, շատ լավ գիտակցում է այն առաքելությունը, որ ստանձնել է կամովին: Այո՛, այսօր ոստիկանի աշխատանքը առաքելություն է առանց չափազանցության և առաջին հերթին՝ ղեկավար անձնակազմի համար: Սա չգիտակցելը հավասարազոր է ոստիկանության առջև դրված խնդիրների և զարգացման նպատակների չընկալման: Այստեղ որևէ կասկած լինել չի կարող:
Մենք շատ ենք աշխատել ոստիկանական բարեփոխումները արագացնելու ուղղությամբ: Անձամբ ես հետևել եմ ձեր քայլերին գրեթե ամենօրյա հաճախականությամբ: Այս վերջին փուլում ես ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել էի ոստիկանության արտաքին ծառայության, նկատի ունեմ հասարակական կարգի պահպանության և ընդհանրապես հասարակության հետ անմիջական շփումն ապահովող գործառույթների, ինչպես նաև կատարված հանցագործությունների բացահայտման գործում ժամանակի պահանջներին հարիր որակական առաջընթաց ապահովելու առաջնահերթության վրա: Պիտի ասեմ, որ այս երկու ուղղություններով էլ առաջընթաց տեսնում եմ:
ՀՀ ոստիկանության զորքերի, արտաքին ծառայության ստորաբաժանումների գործունեության մեջ կա թեկուզ փոքր, սակայն տեսանելի և հստակ առաջընթաց: Այն արտահայտվել է ոչ միայն հանրային վայրերում, զանգվածային միջոցառումների, և մասնավորապես, ընտրությունների անցկացման ընթացքում հասարակական կարգի պատշաճ պահպանության ապահովմամբ, այլև առանձին իրավիճակներում ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին հասնելու համար համարժեք և չափավոր միջոցներ կիրառելու մեջ: Մի շարք բավականին թեժ իրավիճակներում մենք ականատես ենք եղել ձեր սառը, համբերատար, որ չափազանց կարևոր հանգամանք է, և շատ դեպքերում նաև հոգատար գործելաոճին, և դուք հիմնականում կարողացել եք զարգացումները տանել գրագետ հունով: Սա տեսանելի է, տեսանելի է շատերի համար, բայց սա միայն գործի սկիզբն է, և կանգ առնելու իրավունք դուք չունեք: Արտաքին ծառայությունների մասով ես նոր եռանդի ու ավելի արագ տեղաշարժերի ակնկալիք ունեմ ձեզնից, նույնը նաև ճանապարհային ոստիկանության, անձնագրային և վիզաների վարչության գործունեության բնագավառներում: Ցավոք, պետք է նշեմ, որ այս երկու ծառայությունների աշխատանքում ես պարբերաբար նկատում եմ տեղատվություն. միջոցառումներ ենք իրականացնում, պահանջներ ենք ներկայացնում և որոշակի ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ աշխատանք, տեսնում ենք հասարակության դրական արձագանք, բայց անցնում է երկու, երեք, չորս շաբաթ, և նորից ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր: Սա չի կարելի թույլ տալ: Այստեղ ինձ համար անհասկանալի է դառնում ձեր ներքին անվտանգության ծառայության գործունեությունը: Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որևէ մեկին: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան: Թերությունների հետ միասին կան նաև հանցագործություններ: Եվ եթե ներքին անվտանգության ծառայությունը ի վիճակի չէ տարին գոնե մի քանի այդպիսի հանցագործություններ բացահայտել, ուրեմն իր պարտականությունները չի կատարում: Կա՛մ պետք է այդ ծառայությունը լուծարել, կա՛մ այն պետք է աշխատի:
Տեսանելի է նաև առաջընթացը նախկինում կատարված, այդ թվում` հասարակական մեծ հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման, այդպիսի հանցագործություններով հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների և ստացված արդյունքների մասով: Սա նույնպես կարևոր մի ոլորտ է, որտեղ դուք ճիշտ ուղղության վրա եք, բայց դեռ զարգանալու, կատարելագործվելու շատ տեղ ունեք:
Այդուհանդերձ, չլուծված խնդիրներն ավելի շատ են, քան ձեռքբերումները: Խոսքը նաև այն բոլոր անընդունելի երևույթների մասին է, որոնք եղել են ու դեռևս կան ոստիկանության համակարգում: Հավատում եմ, որ փոփոխությունների ուղղությամբ ավելի մեծ արագություն հավաքելու դեպքում արատները թոթափելու հարցը շատ ավելի հեշտ կստացվի, և հավատացեք՝ շատ պարագաներում ինքն իրեն կստացվի:
Շարունակում է խնդրահարույց մնալ նաև քրեական գործերով կատարվող նախաքննության որակը: Միգուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց ես համարում եմ, որ ոստիկանության ամենաթույլ տեղը հենց այս ոլորտն է: Եվ այստեղ, անշուշտ, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել: Գտնում եմ նաև, որ հանցագործությունների բացահայտման, դրանց քննության ընթացքում պետք է բացառվեն այնպիսի երևույթներն ու գործելակերպը, որոնք ստվերում կամ կասկածի տակ են դնում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից անձի իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքի առջև բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության համաիրավական սկզբունքների պատշաճ իրականացումը: Ուզում եմ, որպեսզի բոլորդ մեկ անգամ ևս լսեք հենց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի: Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկը այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնամխելի է, իրոք, հեքիաթներ են: Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թույլ ոստիկանները, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը: Չկան այդպիսի մարդիկ: Ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի: Սա՛ է մեր մոտեցումը:
Հատկանշական է, որ նշված ուղղություններով ձեռնարկվելիք աշխատանքը չպետք է սահմանափակվի միայն բացասական երևույթներ ծնող պատճառները կամ անձանց բացահայտելով: Ի՞նչ նկատի ունեմ. շատ դեպքերում, երբ թյուրիմացություններ, թերություններ են լինում, հանցագործություններ են կատարվում, միշտ լսում ենք նույն պատճառաբանությունները: Բայց սա բավարար չէ: Իրոք, բավարար չէ: Մի անգամ հասկացանք, պատճառը լսեցինք, բայց երկու, երեք ամիս հետո՝ նույնանման դեպք և նույն պատճառներն են ներկայացվում: Անհրաժեշտ է նախանշել և մշակել այն կառուցողական լուծումները, որոնք հնարավորություն կտան արձանագրել առանցքային փոփոխություններ և դրանցից բխող դրական արդյունքներ: Ընդ որում, պետք չէ միայն ապավինել օրենսդրական կամ կազմակերպական բարեփոխումներին, որովհետև փոփոխություն նախ և առաջ ակնկալում եմ այդ գործունեությունն իրականացնող պաշտոնատար անձանց գործելակերպում և մտածելակերպի մեջ: Առաջին հերթին, որքան էլ օրենքները փոխենք, զուտ միայն օրենք կամ ընթացակարգեր փոխելով մենք չենք կարող հաջողության հասնել: Դա անհրաժեշտ գործընթաց է, բայց ոչ բավարար: Պետք է փոխել մեր մտածելակերպը: Հատկապես, որ այն կարծրացել է տասնամյակների ընթացքում: Եթե մենք չկարողանանք փոխել մեր և մեր ենթակաների մտածելակերպը, որևէ ուղղությամբ չենք կարող լուրջ հաջողությունների հասնել:
Մենք դանդաղելու շռայլությունը մեզ թույլ տալ չենք կարող: Պետք է շարունակենք առաջընթացն արդեն հայտնի ուղղություններով և ձեռնամուխ լինենք խնդիրների լուծմանը մյուս ոլորտներում: Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ամեն օր աշխատանքի գա մի բան փոխելու հաճույքը զգալու նկատառումով: Եթե մարդ իր աշխատանքից հաճույք չի ստանում, նա չի կարող արդյունավետ աշխատել: Հույս ունեմ, որ կանցնի որոշ ժամանակ, և ձեզնից յուրաքանչյուրը, իրոք, հաճույքով կգա աշխատանքի, ու ցանկացած դրական տեղաշարժ նրա համար կլինի գրեթե երջանկություն: Ահա այսպիսի մոտեցում է մեզ անհրաժեշտ»:
66.70 %-Ը ՁԱՅՆԸ ՏՎԵԼ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Նախնական արդյունքներով՝ ԼՂՀ նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը։ Ըստ ԼՂՀ ԿԸՀ-ի՝ նրա օգտին գրանցվել է 47085 ձայն՝ (66.70 %)։ Վիտալի Բալասանյանի օգտին 22966 32.50 % քվե է եղել, իսկ Արկադի Սողոմոնյանի օգտին ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԿԱՐԻՔԸ, ԲԱՅՑ...
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ այսօր հայտարարություն են տարածել՝ հուլիսի 19-ին տեղի ունեցած ԼՂՀ նախագահի ընտրությունների առիթով։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունում են կարիքը, որ ԼՂՀ դե ֆակտո ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԱՏ ԷԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԱՐԴԱՐ»
ԼՂՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությունը.Սիրելի արցախցիներ,
Շնորհավորում եմ ձեզ Արցախի քաղաքական զարթոնքի կապակցությամբ, ինչն արտահայտվել է նախագահական քարոզարշավի և քվեարկության ժամանակ: ...ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարը ծառայողական պարտականությունները կատարել է թերի, ինչի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2012թ. հուլիսի 19-ի հրամանով Վերաքննիչ քրեական դատարանի ...ԱՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ` ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
«Հետգրություն» հաղորդաշարի այսօրվա հյուրն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը։
Նրան հարցեր կարող եք ուղղել 585427 հեռախոսահամարով կամ ps@a1plus.am հասցեով։
«Հետգրություն» ...« ԹՈՂ ՎԱՆՈՆ, ԵԹԵ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՄԱՐԴ Է, ԳԱ»
1
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր անդրադարձել է Վանո Սիրադեղյանի վերադարձի համար Ֆեյսբուքում իրականացվող ստորագրահավաքին։
« Թող Վանոն, եթե հայրենասեր մարդ է, գա: Եթե հայրենասեր է, բայց վախենում է, ...ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄԸ
ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հերթական գրառումն է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակի համար ...ՀՐԱՊԱՐԿՎԵՑ ԶԵԿՈՒՅՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Եվրոպական ընկերներ» կազմակերպությունը հրապարակել է ԼՂՀ Նախագահի հուլիսի 19-ի ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը։
Նախապատմություն.
2012թ. հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) ...ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԿՁԵՐԲԱԿԱԼԵՆ
Հայաստան վերադառնալուն պես ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը կձերբակալվի եւ կվերցվի կալանքի տակ։ Քիչ առաջ հայտարարեց ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը։
Մանրամասները քիչ հետո։ԱՐՑԱԽՈՒՄ ԼՈՒՐՋ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՁևԱՎՈՐՎԻ
Այն, որ Արցախի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանը հավաքել է ընտրողների ձայների 32.5 տոկոսը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար ամենակարևոր փաստն է։
«Ցավոք Արցախի ...ՄԱՀԱՑԵԼ Է ԱՍԱԴԻ ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ ԱՆՁԸ
Սիրիայի Պետանվտագության վարչության ղեկավար Խիշիմ Իխտիյարը, այսօր մահացել է հիվանդանոցում։ Նա ծանր վիրավորվել էր հուլիսի 18-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից։
Հիշեցնենք, որ նույն պայթյունի հետևանքով ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂ Է ՀԱՎԱՔՈՒՄ, ԱԳՆ ԱՍՈՒՄ Է՝ ԲԱՐԴ Է
Սիրիահայերին օգնելու համար այսօր Հայազն երիտասարդական միությունը Կասկադին հարակից տարածքում դրամահավաք էր սկսել։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հայազն երիտասարդական միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը, ...ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ԻՆՔՆ Է ԳՐՈՒՄ ԻՐ ՍՏԱՏՈՒՍՆԵՐԸ
Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն այսօր հերքել է, որ իր ֆեյսբուքյան գրառումներն ուրիշն է անում իր անունից։
Այսօր նա ի պատասխան լրագրողներից մեկի հարցադրման ասաց, որ օգտատերերից շատերը դրական լավ ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐ. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԼԻՆԻ»
«Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար եւ մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը»,- ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որում մասնավորապես նշվում է. «Մեծապես կարևոր է, որ ...ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերայի հետ։
Ընդգծելով հայ-արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է նրան բեղմնավոր ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷՐ
Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության արդյունքները:
Մինչ ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐԱ ԽԱՉԱԴՈՒՐՅԱՆԻՆ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանի հետ:
Շնորհավորելով մեր հայրենակցին կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը ...ՊՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունը վերջին շրջանում ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հասցեին հնչող մեղադրանքների կապակցությամբ.
Վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներով պարբերաբար ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍԵՐԳԵՅ ՆԱՐԻՇԿԻՆԻՆ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 23-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՍՊԱՆԻՆ ԿՕԳՆԻ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՏԱՊԵՑ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին
՞«Հարգելի՛ պարոն Սահակյան,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ձեր ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ՝ ՏԵՐԸ ԶՈՐԱԿԻՑ ԼԻՆԻ
Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական գիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` Արցախի նախագահի ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՆԳԱՄ ԳՈՒՄԱՐ ՏԱԼ
Զրո մաքսատուրք եւ անճանաչելիորեն փոխված տնտեսություն: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հավաստմամբ՝ այս ամենն իրականություն կդառնա մի քանի տարուց, երբ մեր երկիրը լիարժեքորեն մուտք գործի ԵՄ եւ ԱՊՀ երկրների ...ԱՌևՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է դեռևս նախորդ տարվանից սկսված մարզային այցերը: Հուլիսի 24-ին աշխատանքային խումբը կլինի Վանաձոր քաղաքում, իսկ հուլիսի 25-ին` Աշտարակում: ...ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ՕՁԵՐ ԵՆ ՆԿԱՏԵԼ
Հուլիսի 19-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվելԵրևանի Ռուբինյանց 29 շենքի մոտակայքում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով ևհատուկ մասնագետը:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել ...ՍՓՅՈՒՌՔԻՆ ԷԼ ԹՈՒԼԱՑՐԻՆՔ
«Մարդկային տեսակի վերածնունդ պետք է լինի, պետք է փոխել սպառողական հոգենությունը, նյութը կերել է մարդուն»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը:
Նա չի կարողանում ...ՆԱՊԱՍՏԱԿ ՈՒ ԽՈԶ Է ՈՐՍԱՑԵԼ
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, որսագողություն կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի ...ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ
Հուլիսի 21-ին կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողների անունները։
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ.: Այն աստղագիտության, ...ՌԱՄԱԴԱՆԸ ՍԿՍՎԵՑ
Մուսուլմանական աշխարհում այսօր սկսվել է սուրբ ամիսը` Ռամադանը։
Աշխարհում սփռված մահմեդականությունը պարտավոր է ամբողջ ամսվա ընթացքում հետևել խիստ պահքին՝ «ուրազա»- ին, զերծ մնալով մարմնական բոլոր հաճույքներից։
Լուսաբացից ...«ԲՈՒՌԱՆ»-Ը ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ
Հուլիսի 19-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ոտքերի սալջարդ վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 22-ամյա մի աղջիկ՝ հայտնելով, որ իրեն վրաերթի են ենթարկել: Ըստ ոստիկանության՝ պարզվել ...ՄԱՐԴԻԿ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԿԻՆՈ ԴԻՏԵԼԻՍ
Կոլորադոյի նահանգի Դենվեր քաղաքում 15 մարդ է զոհվել, կինոթատրոններից մեկում ֆիլմ դիտելու ժամանակ։ Նրանք զոհվել են հրաձիգի կողմից ամերիկյան Բեթմենի մասին պատմող «Գորշ Ասպետը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, ...ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ՀՐՃՎԱՆՔՈՎ ՉԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Բրիտանացիները առանձնապես մեծ հրճվանքով չեն սպասում լոնդոնյան «Օլիմպիադա-2012»-ի ամառային խաղերին։
Սոցհարցումները, որին մասնակցել է ավելի քան 2000 մարդ, ցույց են տվել, որ բրիտանացիների 74%-ը կարծում ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋՈՒՐԸ ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ Է
Հայտարարություն
Մենք` «ԷկոԼուր» եւ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ներս, կարծում ենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների ...ԱՇՈՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆԻՍՏ ԵՆ ԱՐԵԼ
Հաջորդ տարի նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից գիտությանը տրամադրվող ֆինանսավորումն ավելացնել շուրջ 10 տոկոսով: Այսօր հայտնել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
Կրթության ...ԱՆՎՏԱ՞ՆԳ Է ՊԱՂՊԱՂԱԿԸ
Պաղպաղակի շուկան Սննդի անվտանգության պետական ծառայությունը մոնիտորինգի է ենթարկելու։
«Պաղպաղակը կենդանական հումք ունի և ռիսկային սննդամթերք է, քանի որ այն պատրաստելիս ջերմային մշակման չի ենթարկվում։ ...ՍԵՒԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ
Հայաստանի կառավարությունը հերթական անգամ խախտել է Օրհուսի միջազգային կոնվենցիան: Սևանից բաց թողնվող ջրաքանակը 35 մլն.խորանարդ մետրով ավելացրել է առանց հասարակության և մասնագետների հետ քննարկման: Այսօր ...ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՎԵՑ ՏԱՐՈՎ
Հենց նոր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը վճռեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին՝ 3 տարի, ...ՀԱԿ. ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
ՀԱԿ հայտարարությունը
Սիրիայում արդեն տեւական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջեւ վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում ...ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞
Հայաստան վերադառնալու դեպքում միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանին ոստիկանությունը սպասում է ձեռնաշղթաներով։ «Անմիջապես կձերբակալվի եւ կվերցվի կալանքի»,- ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։ Լրագրողները ...ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԼՂՀ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լատվիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Լատվիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ի տեղեկացրել է բալթյան հանրապետության արտաքին գերատեսչության ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԳՈՀ Է
«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը եւ ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության ...ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԵՂԱԴՐՅԱ՞Լ
«Հայրապետյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, ուստի նրա հեռախոսի վերծանման համար իրավական արգելք կա»,-ոստիկանության կոլեգիայի նիստից հետո ասաց ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը։ ...ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի ցուցակով ընտրվեց պատգամավոր: Նա մամուլի ուշադրության կենտրոնում բազմիցս է հայտնվել, սակայն ...ՀԵՐԹԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահ վերընտրվելու առթիվ:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին` ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահ վերընտրվելու կապակցությամբ
Հարգելի պարոն Սահակյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում ...ՆԱԽԱՐԱՐԸ, ՊԱՐԶՎՈՒՄ Է. ՏԵՂՅԱԿ ՉԷՐ
Գյումրիում այսօր կայացել է Մուշ 2 եւ Անի թաղամասերի բազմաբնակարան շենքերի մեկ սենյականոց 640 բնակարանների բաշխման վիճակահանությունը: Գործընթացին մասնակցել է նաեւ ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
«Ա1+»-ը հարցում էր ուղարկել «Արմավիա» ընկերությանը Հայեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ավիատոմսերի բարձր գների վերաբերյալ շրջանառվող լուրերը հերքելու կամ հաստատելու համար։ «Արմավիա» ընկերությունը խոստացել էր ...ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՒՉԻԿՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՉԿԱՆ
«Կազմակերպիչ անվան տակ երեւի չպետք է հասկանանք հանցագործության կազմակերպիչ, այլ էդ փուչիկները լիցքավորելու եւ հրապարակ տեղափոխելու (պատվիրատուներ-խմբ)»,-այսօր լրագրողների հարցման ի պատասխան, թե ովքեր ...ՇՈԳԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Երևանյան ամառային ջերմությունը վաղը՝ հուլիսի 21-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ամերիկյան և լատինամերիկյան հնչերանգներ կստանա։ Դա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թատերաշրջանի ...ՆՍՏԱՑՈՒՅՑ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ
Մոտ 5 տասնյակ առեւտրականներ անժամկետ նստացույց են սկսել Չարենցավանի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի առջեւ: Քաղաքի տարբեր հատվածներում միրգ եւ բանջարեղեն վաճառող մարդիկ տեղի հարկային տեսչությունից ...ԱՐԱԳԱՉԱՓ՝ ԵՐևԱՆ-ՍևԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
2012 թ. հուլիսի 24-ից գործարկվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի 28.5-րդ կմ-ին (Սևանից դեպի Երևան ուղղության վրա) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Ճանապարհային ...ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է ԱՐԵԼ
Այսօր մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը կաթվածահար էր, ցերեկվա անտանելի շոգին ասֆալտապատվում էին միանգամից մի քանի փողոցներ՝ Բաղրամյանը, Մաշտոցը, Քոչարը:
Խայտառակ էր վիճակը հատկապես Բաղրամյան փողոցում: ...ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Այսօր շախմատի միջազգային օրն է: Նման որոշում կայացվել է հեռավոր 1966 թվականին: Օրվա ընտրությունը պատահական չէ, քանի որ 1924 թվականի հուլիսի 20-ին հիմնադրվել է շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն:
Հայաստանում ...ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՂԹԵՑ
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը առաջին հաղթանակը տարավ Ջերմուկում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի կանանց Մեծ մրցանակի մրցաշարում:
Այսօր կայացած 4-րդ տուրում մեր շախմատիստուհին սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի ...
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
«ՀԱՄԱՏԱՐԱԾ Է ԾԵԾԸ, ՋԱՐԴԸ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆԻՆ
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ.«ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵՅԴԱՆ ԸՆԿՆՈՒՄ»
« ԹՈՂ ՎԱՆՈՆ, ԵԹԵ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՄԱՐԴ Է, ԳԱ»

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴՈՒ ՏՈՒՆԸ
35-ԱՄՅԱ ՍԱՀԱԿԻՆ ԴԵՌ ՉԵՆ ԳՏԵԼ
20-ԱՄՅԱ ԿՆՈՋ ՄԱՀՎԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ՕՁ` ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄՈՏ
ՕՁԻՆ ԳՏԵԼ ԵՒ ՍԱՏԿԱՑՐԵԼ ԵՆ
ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
ՋՐԱՀԵՂՁՎԱԾԻ ԴԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
ԳՅՈՒՐԶԱ ՕՁ՝ ԲԱԿՈՒՄ
- 1797 Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը օգնության խնդրանքով նամակ է գրողմ Պավել I կայսրին:
- 1885 Մարսելում (Ֆրանսիա) Մ. Պորտուգալյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Արմենիա» շաբաթաթերթը:
- 1885 Ֆրանսիայի Մարսել քաղաքում Մ. Փորթուգալյանի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արմենի» թերթը (մինչև 1923թ.):
- 1891 Մահացավ բանաստեղծ Գարեգին Բեշգյեոթյուրյանը («Սրինգ»):
- 1914 Կ. Պոլսում Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվեց գաղտնի ռազմական դաշնագիր:
- 1928 Ծնվեց տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը: 1975թ.-ին սպանվեց Խորհրդային ոստիկանության կողմից:
- 1955 Մահացավ Գալուստ Քելպենջյանը:
- 1965 Մահացավ Արմեն Արմենյանը: (Ծնվ. 1871 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

