
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԻ ՄԱՍՆԱԿՑԵՑ
- Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը՝ ապրիլի 27-ին, Սերժ Սարգսյանն այցելել է Դիլիջանի նոր կառուցվող միջազգային դպրոց, դիտել շինարարական աշխատանքների ընթացքը: Նախագահին ներկայացվել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը, որի ստեղծման նպատակն է կազմակերպել տարածաշրջանային ուսումնական գերազանցության կենտրոն՝ տրամադրելով ազգային հարուստ կրթական ավանդույթներով և միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից որակյալ կրթություն, իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2014թ. ամռանը: Ընթացիկ տարվա հունիս ամսին կսկսվեն դպրոցի շինարարական լայնածավալ աշխատանքները: Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման նախագիծը ծրագրված է ավարտել 2016թ.: Դպրոցը նախատեսված է 13-18 տարեկան 650 աշակերտի համար:

Աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի, Դիլիջանի քաղաքային գրադարանի, «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ընթացքի մասին:
Սերժ Սարգսյանին ներկայացվել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնանորոգված և ասֆալտապատված միջպետական ավտոճանապարհից Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհը, նշվել է, որ կառուցվել է ջրատար, գազատար, անցկացվել է հոսանքագիծ: Սերժ Սարգսյանը Հաղարծին եկեղեցական համալիրում ծանոթացել է եկեղեցու վերակառուցման աշխատանքներին ևս:
Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում զեկուցվել է մարզում 2012-2013թթ. իրականացվելիք գազաֆիկացման աշխատանքների մասին:Տավուշի մարզից Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Լոռու մարզ, որտեղ Հանրապետության ղեկավարի աշխատանքային այցը մեկնարկել է Վանաձորի «Գլորիա-Սարտիս» կարի ֆաբրիկա այցելությամբ:
Նախագահը ծանոթացել է ֆաբրիկայում իրականացված աշխատանքներին ու զարգացման ծրագրերին: Դեռևս 2009թ. Հանրապետության ղեկավարի նախորդ այցի ժամանակ իտալական «SARTIS» և հայկական «Գլորիա» ընկերությունները ներկայացրել էին համատեղ ծրագիր՝ ուղղված համագործակցության շրջանակների ընդլայնմանը, արտադրության ծավալների և աշխատատեղերի քանակի ավելացմանը:
Ծրագրի իրագործման նպատակով ընկերության պատասխանատուները խնդրել էին նրա աջակցությունը որոշակի խնդիրների լուծման գործում: Այսօր արդեն ներկայացնելով կատարված աշխատանքները՝ ընկերության պատասխանատուները նշել են, որ ծրագրի իրականացման արդյունքում արտադրությունը գործում է, ունի ավելի քան 450 աշխատող: «Գլորիա-Սարտիս»-ն արտադրում է եվրոպական շուկայում մրցունակ բարձր որակի հագուստ՝ միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշների և մի շարք այլ ընկերությունների համար: Ընդգծվել է, որ 2013թ-ից հետո ծրագրեր կան արտադրություններ կազմակերպել նաև հանրապետության այլ բնակավայրերում՝ գերակայությունը տալով գյուղական համայնքներին: Լոռու մարզի Արևաշող համայնքում Սերժ Սարգսյանին ներկայացվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի և մարզի գյուղական համայնքներում բնակարանային շինարարության ընթացքը:
Նա մասնակցել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանամուտի արարողությանը, այցելել Արևաշող համայնքում բնակարանամուտը տոնող Թադևոսյանների ընտանիքին պատկանող նորակառույց տուն: Թադևոսյանների ընտանիքից բացի, բնակարանների հավաստագրեր են ստացել նաև Արևաշողի ևս 28 ընտանիք, իսկ նույն օրն ավելի ուշ հավաստագրեր կստանան ևս 13 համայնքի 170-ից ավելի ընտանիք:
Սարգսյանը Արևաշող համայնքում այցելել է համայնքային կենտրոնի շինհրապարակ ևս, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
ՇՏԱԲԻ ՆԻՍՏԸ՝ ԺԱՄԸ 11-ԻՆ
Հայաստանի քաղաքագետների միության վարչության որոշմամբ ՀՔՄ կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների ակումբն այսօր անցկացնում է հանրային լսումների չորրորդ ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻՆ
2012 թ. ապրիլի 27-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում ժամանելու է Վանաձոր:
Վանաձորում արդեն ներքաղաքային միկրոավտոբուսների վարորդները բողոքում են, որ այցի կապակցությամբ ...ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Է ՍԿՍՎԵԼ
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը սկսում էստորագրահավաք հանուն Թեղուտի:
Նրանք պահանջում են ՀՀ կառավարությունից դադարեցնել Թեղուտի հանքի շահագործումը:
«Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ...ՀԴԿ-Ն ՄԻԱՑԱՎ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհրդի հայտարարությունը
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հարապետական խորհուրդը, հիմք ընդունելով 2012թ. ապրիլի 14-ին, 17-ին, 19-ին, 23-ին և 25-ին ...ՇՏԱԲԸ ՈՐՈՇԵԼ Է ԴԻՄԵԼ ՍԴ
Հայաստանում ընտրական «ստվերը» կազմում է 400 հազար,- քիչ առաջ հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընտրացուցակներին։ Նա տեղեկացնում է ՀՔՄ կենտրոնական գրասենյակում ...ՊԵՏԵՐԲՈՒՐԳՑԻՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետի տեղակալ ...ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԵՂՐԻ ԳՆԱԼ
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Մեղրիի ընտրողների հանդիպմանը չի մասնակցել։
Երեկ ՀԱԿ առաջնորդը գիշերել է Կապանում եւ ունեցել է ճնշման լուրջ խնդիրներ։ Բժիշկները նրան խորհուրդ չեն տվել անցնել Մեղրիի ...ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՄԵՂՐԻԻՑ
Հայաստանը մարդաթափվում է, - քիչ առաջ Մեղրիում հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը։ Նա հարց հնչեցրեց՝ «ինչո՞ւ 5000 հոգի զոհվեց Արցախյան պատերազմում, ինչո՞ւ մեր երեխաները մեծացան մթի ու ցրտի ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԻՐԱՆ
Ապրիլի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան, որտեղ հանդիպումներ կունենա Իրանի բարձրաստիճան ղեկավարության հետ:
Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը
Ըստ ...ԲԵՆ ԼԱԴԵՆԻ «ՍՏՎԵՐ»-Ը ԴԵՌ ՎԱԽԵՑՆՈՒՄ Է
Ամերիկյան հատուկ ծառայությունները թիվ 1 ահաբեկչի՝ Ուսամա Բեն Լադենի ոչնչացման տարելիցի կապակցությամբ հրահանգ են ստացել առավել զգոն լինել, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Սպիտակ տան մամլո քարտուղար ...«ՁԵՐ ԹԵՄԱՆ» ՄԵՐ ԵԹԵՐՈՒՄ
Ի՞նչ գիտեք Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, նրանց յուրահատուկ աշխատանքի մասին, օրենքով նրանց տրված իրավունքների, պարտականությունների, ու նաև` պաշտպանվածության մասին։ Այսօր քննարկելու ենք ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ ՉԷՐ
Մեկօրյա այցով Հայաստանում է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ Հայմե Մայոր Օրեհան, որի նպատակն է այցելել ԵԺԿ-ում հայաստանյան դիտորդ-անդամ կուսակցություններին, ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. «ՄԱՐՄԻՆՍ ԷԼ ԿՄԱՍՆԱՏԵՄ»
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ, անգամ «կտրել մարմնի որոշ հատվածներ»՝ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի վերադարձման համար BBC-ի փոխանցմամբ՝ վրացի նախագահի ...ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՏՎԵԼ
Ռուսաստանյան հեղինակավոր "Ռոսիյսկայա գազետա" օրաթերթն իր ապրիլի 26-ի համարում("Российская газета" - Федеральный выпуск №5765 (92)) "Հույսի գարուն" վերնագրով ծավալուն հարցազրույց է հրապարակել Բարգավաճ ...ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՑ ՀՈՂԵՐՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Թուրքիայի հարավ-արեւելյան Բաթման գավառից (պատմական Աղձնիք նահանգի Սասուն գավառը-խմբ.) բռնագաղթած հայկական համայնքը դիմել է նահանգային կադաստրի դատարան՝ հետ պահանջելով քաղաքական հալածանքների հետեւանքով ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՍՏԱՆԱ»
Հայկական կողմի պատասխանը երկար սպասել չի տա: Այսօր հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ Ստեփանավանում մեկնաբանելով երեկ ու այսօր գիշեր հակառակորդի կողմի Տավուշի մարզի հայկական դիրքերի գնդակոծման փաստը
Եթե ապրիլի ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ
Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հետեւող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը:
«Դիտորդական առաքելությունը արձանագրել է Ընտրական Օրենսգրքի խախտման ...ԻՆՉՊԵՍ ԿԸՆՏՐԻ, ԿԸՆՏՐԻ՞
Արդար ընտրությունների անցկացումը ենթադրում է բոլորի համար մատչելի ընտրություններ: Հաշմանդամություն ունեցող անձանց հետ հանդիպմանն այսօր հատարարեց ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Մենք կարող ենք ունենալ առանց ...«ՉԲԱՑԱՀԱՅՏԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ»՝ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՏՈԿԻՈՅՈՒՄ
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը Տոկիոյի Աքադեմիհիլլզ բիզնես կենտրոնում կազմակերպել էր աշխատաժողով «Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» խորագրով: Այս մասին ...ՆԱԽԱԳԱՀԸ ԼՍԵԼ Է ՍՈՍԻ SOS-Ը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Մարտունու շրջանի Սոս գյուղ եւ հանդիպում ունեցել տեղի բնակչության հետ:
Այցի պատճառ է հանդիսացել նախօրեին երկրի ղեկավարին հղված գյուղի մի խումբ բնակիչների ...ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ
Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են Գրետա Արզումանյանի` ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները:
Ըստ ...ԵՐԵՔ ԶՈՀ ԲԱՆԱԿՈՒՄ
27.04.2012թ., ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել , որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՔԵՆԴԼ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգորղ խորհրդի նիստը: Մինչ օրակարագային հարցերի շուրջ քննարկումներին ...ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է
Ապրիլի 27-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով 2 ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում ...ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ
Ապրիլի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 56-ամյա մի կին՝ հայտնելով, որ 55-ամյա եղբայրը ժամը 2.30-ի սահմաններում դիտավորյալ հրկիզել է տան դաշնամուրը, ինչի հետևանքով ...ՀՐԴԵՀ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ
Երեկ Գյումրիի Գարեգին Ա. փողոցի թիվ 117 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Փյունիկ-97» ԱԳԼՃԿ-ի կոմպրեսորային տեղամասի ...ԿԱՅԾԱԿԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է «BOEING 737»-ԻՆ
«Աէրոսվիտ» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737» ինքնաթիռին հարվածել է կայծակը, երբ նա վայրէջք էր կատարում Մոսվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Դեպքը տեղի է ունեցել ...ԿԱՇԱՌՔԸ ՎԵՐՑՐՈ՞Ւ ԵՒ ՆԵՐԿԱՅԱՑՐՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Նա, ով կներկայանա դատախազություն եւ կամովին կհայտարարի, որ իրեն կաշառք են առաջարկել, կազատվի քրեական պատասխանատվությունից,- խոստանում է դատախազությունը ։
«Եթե բացահայտ զրպարտանք չի, եթե ակնհայտ սուտ մատնություն ...ՀՆԴԿՈՒՀԻՆ ԼՈՒԾԱՐԵՑ «ԲԱՇԻՔՅԱՐԹՄԱՆ»
Հնդկաստանի Ռաջասթան գավառի 18 ամյա մի հնդկուհու հաջողվել է լուծարել, իր և ապագա ամուսնու ծնողների կողմից նախապես պայմանավորված և օրինական ձևով կնքված ամուսնությունը։
Ծնողների միջև կնքված պայմանավորվածության ...ԵԱՀԿ-Ն ՁԵՌՆԱՐԿ Է ՏՊԱԳՐԵԼ
Այսօր Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով` միջազգային և ազգային օրենսդրությամբ ամրագրված փոքրամասնությունների իրավունքներին ու քաղաքական գործիչների, լրատվամիջոցների ...ԱՆԴՐԱԴԱՐՁ ԶՈԼՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆԸ
Հայտարարություն
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին, մեկ անգամ եւս ընդգծեց այն իրողությունը, որ բարձրագույն ...ԶՈԼՅԱՆԸ ԴՈՒՌԸ ՓԱԿԵԼ, ԳՆԱՑԵԼ Է
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Գայանե Գասպարյանը նստում է համալսարանի դեկաններից մեկի սենյակում, որովհետև նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԴԿ-ՈՒՄ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը վաղը` ապրիլի 28-ին ժամը 16:30-ին կուսակցության գրասենյակում հրավիրել է ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն:
Նախատեսվում է քննարկել կուսակցության նախընտրական ...«ԿԸՀ-Ն ՊԵՏՔԻ Է ՀՀԿ-Ի ԴԵՄ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ»
«Ինձ բարեւելու եւ իմ կողքին կանգնելու արդյունքում մարդիկ կարող են կորցնել ընտանիք պահելու հնարավորությունը»,- այսօր Մեղրիում ասաց Սյունիքի մարզը ընդգրկող թիվ 37 ընտրատարածքի ՀԱԿ թեկնածու Դավիթ Մաթեւոսյանը։
Նա ...«ՄԱՐԻԱՄԸ ՓՈՂ Է ԲԱԺԱՆԵԼ»
Գյումրիում երեկ ընտրակաշառք է բաժանվել։ Ստացել են նրանք, որոնց գրանցել է Մարիամ անունով քաղաքացին։ Այսօր արդեն «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը ընտրակաշառքի մասին ահազանգեր է ստացել մի քանի քաղաքացիներից ...ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏՈՒԳԵԼ
Թիվ 2 ընտրատարածքի թեկնածու Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը.Երեկ տեղի ունեցած բանավեճի ընթացքում Ֆարմանյանին ուղղված իմ բովանդակային հարցերին պատասխանելու փոխարեն ՀՀԿ ներկայացուցիչը պարզեց իմ կիսակառույց ...ԿԼԻՆԻ ԱՐԴՅՈ՞Ք ՊՈՒՏԻՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Վաղը Ծաղկաձորի "Մուլտի-Հաուս" հյուրանոցում բացվելու է "Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության կազմավորման խնդրում" միջազգային ֆորումը, որի կազմակերպիչն է Գագիկ Ծառուկյանի գլխավորած ...ԴՈՒՔ ՄԵՂԱՎՈՐ ԵՔ ՁԵՐ ԶԼՄ-ՈՒՄ ԱՌԿԱ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ
Երեւանի մամուլի ակումբի ամփոփագրից
Անցնող շաբաթվա լրատվական դաշտի ամենահետաքրքիր իրադարձությունը, մեր կարծիքով, տեղի ունեցավ Հայաստանից դուրս:Մեծ Բրիտանիայի վարչապետի հրամանով ստեղծված անկախ հանձնաժողովին ...«ԺԱՌԱՆԳԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ» ՈՒ ՀՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ
Ապրիլի 27-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները հանդիպեցին Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Հայմե Մայոր Օրեհայի հետ: Հանդիպման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀԿ երիտասարդական ...«ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԻՏԻ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ»
Այսօր վանաձորցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակն է` հայ մարդը իր հողի վրա ողորմությամբ ապրելուց ձերբազատվի եւ ապրի արժանապատիվ. ...ՀՅԴ-ԱԿԱՆԸ՝ « GALLUP-Ի ՈՒ ԿՐԵՄԼԻ ԲՈՒԴԿԱՅԻ ՄԱՍԻՆ»
Հայաստանում արդար ընտրությունների դեպքում գործող իշխանությունը մեծամասնություն չի կարող ունենալ։ Ճարտարապետների միությունում մտավորականների հետ նախընտրական հանդիպմանը այսօր նման կարծիք հայտնեց ՀՅԴ համամասնական ...ԿԴԻՏԱՐԿԵՆ ՄԱՅԻՍԻ 4-ԻՑ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 24 անդամներից բաղկացած պատվիրակությունը, որը ղեկավարում է բարոնուհի Նիքոլսոնը (լուսանկարում)՝ Հայաստան կայցելի մայիսի 4-7-ը՝ դիտարկելու խորհրդարանական ընտրությունները:
Մանրամասներն ...ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին եւ շփման գծում հրադադադարի խախտման դեպքերի առիթով, որոնք մահվան պատճառ են դարձել։
Ըստ համանախագահների՝ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՍՊԱՍԵԼ Է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերության նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի ...ՄԵԿ ՔԱՅԼ ԷԼ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ
Ապրիլի 26-27-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրերի դյուրացման և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման /ռեադմիսիայի/ շուրջ համաձայնագրերի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում բանաձեւեր ընդունվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ: Ինչպիսի՞ն է ԱԳՆ գնահատականը այդ բանաձեւերում տեղ գտած մոտեցումների նկատմամբ: Պարզաբանել է ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՐՑԸ՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցան Հյուսիսային Ամերիկայի հարցերով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ: ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԻ ՄԱՍՆԱԿՑԵՑ
Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը՝ ապրիլի 27-ին, Սերժ Սարգսյանն այցելել է Դիլիջանի նոր կառուցվող միջազգային դպրոց, դիտել շինարարական աշխատանքների ընթացքը: Նախագահին ներկայացվել է, որ Դիլիջանի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԿ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
Ոստիկանության պարզաբանումը
Զանգվածային լրատվության որոշ միջոցներում շահարկվում է ընտրացուցակներում կրկնվող անհատական տվյալներով ընտրողների առկայությունը և փորձեր են արվում երևույթը ներկայացնել որպես «ընտրակեղծիք»: ...ՍՏԱՏՈՒՍԸ «ԿՈՒՂԱՐԿԻ» ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ
Այսօրվանից մինչև մայիսի 7-ը Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան հնարավորություն ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր ...
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ
ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆԻՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՏՔՈՎ ԳՈՐԾԻ ԳՆԱՑՈՂ ՉԻ
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
ԻՆՉՈ՞Ւ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՎԱՆԵՑ «ԶԶՎԵԼԻ»
ՈՒԺԵՂ ՊԱՅԹՅՈՒՆ
ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԵՂՐԻ ԳՆԱԼ
ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՕԼԻԳԱՐԽԻՆ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԱԼԱՆԵԼ Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՆ
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ / ՄԱՍ 1
ՄԻՋԱԴԵՊ ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՀԱՆԳՍՏԱՑԵՔ»
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՊՇՏԱՊ ՆԻՍՏ ԱՐԻՆ
- 1749 Մահացավ Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Ծնվ. 1676թ.-ին):
- 1827 Երևանի բերդի պաշարումը ռուսական զորքի կողմից:
- 1849 Փարիզում սովորող արևմտահայ ուսանողները կազմում են «Արարատյան ընկերությունը»:
- 1868 Փարիզում վախճանվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Ծնվ. 1823թ.-ին):
- 1915 Ծնվեց հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը: (Վախճ. 1984թ.-ին):
- 1919 Կ. Պոլսում սկսվեց երիտթուրքական կառավարության ղեկավարների և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների դատավարությունը:
- 1925 Տեղի է ունենում ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի բացումը Երևանում:
- 1930 Մահացավ պատմաբան, գրականագետ, բանաստեղծ, Երուսաղեմի պատրիարք Եղիշե արք. Դուրյանը:
- 1931 Զանգեզուրում տեղի ունեցավ 8-9 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 100000 քառ.կմ տարածք: Քանդվեցին Տաթևի վանքի եկեղեցիները, սուրբ Մինաս եկեղեցին և Տաթևի մեծ անապատը Որոտան գետի ափին:
- 1994 Իսրայելը պաշտոնապես դատապարտեց հայերի ցեղասպանությունը: Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Յոսի Բեյլին Նեսեթի սահմանադիր ժողովում ի պատասխան Թուրքիայի դեսպանի հավաստիացումներին հայտարարեց. «Դա պատերազմ չէր, այլ սպանդ և ցեղասպանություն, մի բան, որ աշխարհը պետք է հիշի»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

