
ԲԵՆԶԻՆԸ ԵՒ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում գնաճ է նկատվում: Փետրվար ամսին բենզինի գինն աճել է 3 տոկոսով, դիզվառելիքինը` 1 տոկոսով: Սա ըստ Ազգային վիճակագրական ծառայության:
«2012թ. հունվարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3.6 տոկոս գնաճ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային վիճակագրության ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Նա չի հերքում, որ աճել են նաև հացի և ալյուրի գները:
«Հացամթերքի գծով՝ 0.6, մսամթերքի գծով՝ 0.1 տոկոս, սուրճ, թեյ կակաո` 1 տոկոս, հրուշակեղենի գծով՝ 1.3 տոկոս, այլ մթերքների գծով՝ 1.2 տոկոս»,- բացատրեց Ազգային վիճակագրության ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետը:
Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ հունվարյան գնաճը պայմանավորված էր դեկտեմբերի վերջին տասնօրյակում նախատոնական գնաճով, իսկ փետրվարին «գնանկում է նկատվում՝ 0.9 տոկոս»:
«Հայաստանի 11 բնակավայրերից հունվարին ամենաբարձր գնաճն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում, իսկ Երևանում արձանագրվել է 3.5 տոկոս աճ»,- նշեց վիճակագիրը։
Ըստ Գուրգեն Մարտիրոսյանի, նախորդ տարվա համեմատ, գների անկում է նկատվում միայն շաքարավազի շուկայում: Իսկ 2012թ փետրվարին, հունվարի համեմատ, նկատվում է գների նվազում կարտոֆիլի և բանջարեղենի շուկայում՝ 12.7 տոկոս և մրգերի շուկայում՝ 28.6 տոկոս:
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցչի կարծիքով, նախընտրական շրջանում գների անկում կնկատվի: Իսկ մեր հարցման մասնակիցներն այլ կարծիքի են:
ԲԱՆԱՎԵՃ՝ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ-ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այսօր, ժամը 12.00 «Հայելի» ակումբում կբանավիճեն ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը եւ Արմեն Մարտիրոսյանը (Ժառանգություն): Թեման՝ ընտրություններին ընդառաջ։
Բանավեճը կհեռարձակվի «Ա1+»-ի ուղիղ եթերում։ՊՈՒՏԻՆԻՆ ԸՆԴԴԻՄԱՑՈՂՆԵՐԻՆ ԴԱԺԱՆ ԵՆ ՃՆՇԵԼ
Առաջին հետընտրական բողոքի ցույցերը Մոսկվայում ավարտվեցին զանգվածային ձերբակալություններով։ Շուրջ 250 բերման ենթարկելու համար նախատեսված մեքենաներ են ուղղվել «Պուշկինսկի» և «Լյուբյանսկի» հրապարակներ, որտեղ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏԺՈՒՄ Է ՍԱՐԿՈԶԻԻՆ
Թուրքիան կշարունակի Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, քանի դեռ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն օրակարգում է,- լրատվամիջոցներով հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։
«Ֆրանսիայի ...ՔԱՄԻՆ ԱՌԱՆՑ ՀՈՍԱՆՔԻ Է ԹՈՂԵԼ
Մարտի 5-ին ուժեղ քամու հետևանքով Լոռու մարզի Սարահարթ գյուղի մոտակայքում ընկել է բարձրավոլտ մետաղական էլեկտրասյուն, որի պատճառով հոսանքազրկվել էր 15 համայնք (Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք, Սարամեջ, Ջրաշեն, ...8 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է ՓԼՈՒԶՈՒՄՆԵՐԻ ԹԻՎԸ
Փլուզում է տեղի ունեցել Վայոց ձորի Բարձրունի գյուղում։ Փլուզվել է գյուղի բնակիչ Գ. Ալեքսանյանի տան տանիքը եւ դիմային պատը։ Փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը։ Զոհեր ...ԳԵՒՈՐԳ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ՝ «Ա1+»-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
Այսօր՝ Երեւանի ժամանակով 15.20-ին «Հետգրություն» հաղորդաշարի հյուրը կլինի վերլուծաբան Գեւորգ Տեր-Գաբրիելյանը։
Հաղորդումը եթեր կհեռարձակվի ժամը 15.20-ին, կրկնությունը՝ 19.20-ին։Նրան հարցեր կարող եք ուղղել ...ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
Մարտի 6-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՆԺԱՄԿԵՏ ԳՈՐԾԱԴՈՒԼ
Այսօր հայկական «Արմավիա» ընկերությունը հայտարարել է անժամկետ գործադուլ, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած ծառայությունների գների թանկացման պատճառով։
«Արմավիայի» լրատվական ծառայությունը հաղորդում ...ԱՅՍՕՐ ԼՈՒՅՍ ՉԻ ԼԻՆԻ
«Հայաստանի էլեկտրական ցանցե» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան ...ԶԵՂՉ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, 50% զեղչ է հայտարարում բոլոր կանանց համար, ովքեր կօգտվեն ընկերության ծառայություններից մարտի 8-9-ին:
Զեղչը գործելու է բոլոր ներհանրապետական ...ՄԻՋԱԴԵՊ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է երեկ զանգահարել Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող բենզալիցքավորման կայանի լիցքավորողն ու հայտնել, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել:
Պարզվել ...«ԶՎԱՐԹՆՈՑԸ» ԱՐՁԱԳԱՆՔԵՑ «ԱՐՄԱՎԻԱՅԻՆ»
«Արմավիա» ընկերության կողմից այսօր առավոտից հայտարարած անժամկետ գործադուլին արձագանքել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արմավիա» ավիաընկերությունն ...Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Ֆրանսիական Կապել լա-Գրանդ քաղաքում ընթացող միջազգային շախմատի մրցաշարում չորս տուրից հետո աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են մեր Տիգրան Լ. Պետրոսյանը եւ եգիպտացի գրոսմայստեր Բասեմ Ամինը։ Հերթական, ...ՔԱՆԻ՞ ՍԴՀԿ ԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության հայտարարությունը՝
Գոհունակությամբ տեղեկացանք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գործակալությունը, իր 2012թ. փետրվարի 14-ի որոշումով գրանցել է ...1000 ՀՈԳՈՒ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ, ՊՈՊՈՎԱՅԻ ՁԵՌՔԸ՝ ԿՈՏՐԵԼ
Մարտի 5-ին Մոսկվայի «Պուշկինսկի» հրապարակում ձերբակալված ընդդիմության ներկայացուցիչներից շատերը դեռ գտնվում են ոստիկանական տարբեր բաժանմունքներում։ Ըստ «Интерфакс»-ի, որը վկայակոչում է «синих ведерок» ...ԲՀԿ-Ի ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆՇԱՁՈՂԸ ՀՀԿ-Ն Է
«Չնսեմացնելով ԲՀԿ-ի հնարավորությունները, առաջիկա ԱԺ ընտրություններում նրա նշաձողը պետք է լինի ՀՀԿ-ն»,-այսօր հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը։
Ըստ նրա, բոլոր քաղաքական ուժերն էլ ...«ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ՊԻՏԻ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՍ». ՀՀԿ-ԱԿԱՆ
«Հանրապետականին անցնելը բացառու՞մ եք»,- առաջիկա ընտրություններում «Ժառանգության» հնարավորությունները նկատի ունենալով, կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին հարցրեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը։ «Հաշվի ...«ՊՈՒՏԻՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՔԱԴԱՖԻԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ հանդիպել է Վրաստանի Ախտեմ գավառի բնակիչների հետ և նրանց խնդրանքով մեկնաբանել ՌԴ նախագահի ընտրությունները։ «Ինչ էլ որ այսօր պատահի Ռուսաստանում, ինչպիսի ընտրություններ ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի թիվ 17 ընտրատարածքում (քաղաք Արտաշատ եւ հարակից համայնքներ): Այդ մասին ...ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀԱՆՔԵ՞Ր Է ՎԱՃԱՌԵԼ
Երեկ գործարար Սիլվա Համբարձումյանը լրատվամիջոցներով հայտարարել էր, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն իրեն պարտք էր 500 հազար դոլար, որից 430 հազարն արդեն մարել է։
Ըստ տիկին Համբարձումյանի, ...Ս.ՍԱՖԱՐՅԱՆԸ ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Այսօր Ազգային ժողովի «Ժառագություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պաշտոնական գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի ...ՀԱԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ
«Պայքարող ժողովրդից չեմ կարող հեռանալ, բայց Կոնգրեսի ղեկավարության եւ քաղխորհրդի հետ առնչվելու կարիք չունեմ»,-այսօր Ա1+-ին ասել է ՀԱԿ քաղխորհրդի արդեն նախկին անդամ, «Հայ կամավորականների համախմբում» միավորման ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) այսօր տարածաշրջանային այցի ավարտին տարածել են հայտարարություն: Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից, ...ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարությունը կառավարությունում հաշվետվություն է ներկայացրել իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում ...ՍԿՍՎԵԼ Է ՆԱՏՕ- ՀԱՅԱՍՏԱՆ ՆԻՍՏԸ
Բրյուսելում քիչ առաջ ավարտվել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Արդեն մեկնարկել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստը: Օրվա ընթացքում նախատեսված են նաև ..."ԴԱՏԱՐԱՆԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ"
Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Ձևավորված ավանդույթի համաձայն` մարտի 2-ին ՀՀ վճռաբեկ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՏՈՆԱՑՈՒՅՑԸ
Մարտի 6-ին Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱԴԱՍՏՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և Երևանի տարածքային ստորաբաժանում:
Կառավարության ղեկավարը ...ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ԿԻՍԵՑԻՆ
Ատրպատականի Հայոց Թեմին պատկանող կալվածքների եւ նրանց շահարկման հարցերով այսօր Թավրիզում գտնվող Արեւելեան Ատրպատականի Կրոնապետական կալվածքների Հիմնարկությունում տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում՝ Թեմի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ՈՒՄ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ուրախ եմ կրկին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գտնվելու և Գլխավոր քարտուղարի հետ հանդիպելու համար: Պարբերական հանդիպումները լավ առիթ են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բոլոր ոլորտների շուրջ ...ԼՂՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՄԱԿ-ՈՒՄ
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի` այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված խնդրանքով որպես Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ է տարածվել Լեռնային ...ԲԵՆԶԻՆԸ ԵՒ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում գնաճ է նկատվում: Փետրվար ամսին բենզինի գինն աճել է 3 տոկոսով, դիզվառելիքինը` 1 տոկոսով: Սա ըստ Ազգային վիճակագրական ծառայության: «2012թ. հունվարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3.6 ...ՑՄԱՀՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՓԱԽՈՒՍՏԻ ԴԻՄԵԼ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԿՍԿՍԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ՀԵՏ
Առաջիկա ժամերին «Արմավիա» ավիաընկերության, «Զվարթնոց» օդանավակայանի եւ Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչների միջեւ եռակողմ հանդիպում է կազմակերպվելու։ Քաղավիացիայի մամուլի քարտուղար Նելի Չերչինյանը ...ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆԸ ԼԻՑԵՆԶԻԱ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2011 թվականի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության շուրջ 650 դեպք է հայտնաբերվել, որից միայն 87-ը օպերատիվ հետախուզության ...ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԶԱՎԹԵ՞Լ ԵՆ ՏԱՐԱԾՔԸ
Մամուլի շենքը հայտնվել է պետական գույքի կառավարման վարչության ուշադրության կենտրոնում: Վարչությունն այստեղ մի շարք խախտումներ է հայտնաբերել տարածքների վարձակալության հետ կապված: Խոսքը մասնավորապես վերաբերում ...ԿԳՆԱՆ ՀՈԼԱՆԴԻԱ, ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ
«Հայաստանում մտավոր սեփականությունը լավ չէ պաշտպանված: Մենք շատ լուրջ պետք է պաշտպանվենք պիրատներից և մաքսանենգներից (վերջիններս կեղծում են թե դեղերը և թե սննդամթերքը)»,- այսօր «Ա1+»-ին ասաց ՀՀ Մտավոր ...ԹԱՄԱՄՅԱՆԻ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գխխավոր վարչության նախկին ղեկավար Հովհաննես Թամամյանի դատավարությունն այսօր տեւեց ընդհամենը 5 րոպե։
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ նույն գործով ամբաստանյալ Արմեն ...ԶԻՆՎՈՐԻՆ ՍՊԱ՞Ն Է ՍՊԱՆԵԼ
Փետրվարի 29-ին, Ղարաբաղի պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի դիտակետում սպանված ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վարյանի գործով սպա է ձերբակալվել:
Այսօր Պաշտպանության նախարարության քննչական ...ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ ԻՆՉ ՈՒՆԻ ՉՈՒՆԻ, ՎԱՃԱՌՈՒՄ Է
Ֆրանսիացի կինոաստղ Ալեն Դելոնը պատրաստվում է աճուրդի հանել վերջին 50 տարիներին կուտակած ժամացույցների բացառիկ հավաքածուն։
Ապրիլի 5-ին, Փարիզի «Կոռնետ դը Սենսիր» աճուրդի տանը Դելոնի հավաքածուի 100 զույգ ...ԵՐԵՔ ԺԱՄՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ ԿԼԻՆԻ
Ժամը 14:00-ից՝ սաստիկ բուքի և անբավարար տեսանելիության պատճառով՝ շուրջ 3 ժամով փակ կլինի Գորիս-Սիսիան ճանապարհատվածը:Այս մասին հայտնում է Տրանսպորտի եւ Կապի նախարարությունը։«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԳՈՐԾԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ
Քիչ առաջ «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսել է իր չվերթերի սպասարկումը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մամլո ծառայությունը։Ըստ հաղորդագրության՝ Արմավիա ավիաընկերությունը ...ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երբ լավ սովորելու արդյունքում չես կարողանում գտնել աշխատատեղ, ապա շատ հաճախ կորչում է նույնիսկ սովորելու ցանկությունը,- կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ըստ ...ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՄԻ ՄԱՍԸ ՍՈՒԶՎԵԼ Է
Ավստրալիայում օդերևույթաբանների կանխատեսումները, թե. մարտի 4-ից անձրևները կդադարեն, չարդարացան: Հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղն օրեցօր գրավում է նոր տարածքներ: Եթե մի քանի օր առաջ տուժել ...ՑՈՒՐՏԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ
Երեկ և այսօր տեղացող առատ ձյունը կաթվածահար է արել Ֆրանսիայի հյուսիսային շրջանը:
Խցանումները մի քանի ժամով խափանել են «Լիլ» օդանավակայանի աշխատանքները՝ հետաձգվել են տասնյակ ավիաթռիչքներ:
«Նոր» և «Պա դե ...ՎԱՂԸ ՋՐԵՐԸ ԿՏՐԵԼՈՒ ԵՆ
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1, Գ-3 (Նազարբեկյան) և 16-րդ (Նորաշեն) թաղամասերի ...ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ՉՎԱՑՈՒՑԱԿԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի միջազգային գնացքը մարտի 6-ին «Երևան» կայարանից մեկնելու է ըստ չվացուցակի՝ ժամը 22:35-ին:
Հիշեցնենք, որ ձյան և Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածի ...ՀԱՂԹԵՑ ՄԻԱՅՆ ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Թուրքիայում շարունակվող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի շախմատիստուհիները առայժմ համեստ դիրքեր են զբաղեցնում:
Չորս տուրից հետո Էլինա Դանիելյանը 2 միավորով զբաղեցնում է 47-րդ ...ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Հունական «Արիս» թիմի ֆուտբոլիստները երկօրյա գործադուլ են հայտարարել` ակումբի կողմից իրենց աշխատավարձերը ուշացնելու պատճառով:
Նրանք երեկ հրաժարվել են մարզվել: Այսօր ֆուտբոլիստները նույնպես չեն ներկայանա ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՎԻՐՈՒՍ
Իսպանիայում հաքերներն օգտվելով «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հանրահայտ լինելու փաստից, նոր վիրուս են ստեղծել, համակարգիչները կոտրելու համար:
Նրանք էլեկտրոնային փոստով նամակներ են ուղարկում, որում նշվում ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ, ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ
Ի՞նչ անել, որ հասարակությունը ակտիվ մասնակցի ընտրական գործընթացներին: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը գիտի. «Դրա համար պետք է մի քիչ ավելի եռանդուն պայքարեն և մեր զանգվածային լրատավամիջոցները և ...ԷՐԴՈՂԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՌԱՍԻԶՄԸ
«Եթե որոշ մարդիկ Թուրքիայում հայերին եղբայր են համարում, ապա մեր եղբայրները խոջալեցիներն են»,- այսօր իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾՆՈՒՆԴԻ՞ ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Այսօր երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիպելու է գյումրեցիների հետ: Սակայն, ինչպես տեղեկացնում են ՀՀԿ-ական աղբյուրները, մինչ պաշտոնական հանդիպումը, ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱ՞ՆՆ Է ԽՃՃՎԵԼ
Փետրվարի 20-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետին էր դիմել` խնդրելով պաշտոնական պարզաբանումներ եւ տեղեկություններ տրամադրել Մաշտոցի այգու տարածքի նպատակային եւ ...ԼԻՏՎԱՅՈՒՄ ԿԱՐԵՒՈՐՎԵԼ ԵՆ ՀՀ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ:
Խորհրդարանական ...ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՏՎԵԼ
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձևաչափով նիստին:
Սերժ Սարգսյանը ծավալուն ...ՀԵՐԹԱԿԱՆ ԵԼՈՒՅԹԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության ...ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 80 ՏԱՐԵԿԱՆ
Ժամանակակից արվեստի թանգարանում կայացել է Հենրիկ Իգիթյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը» գրքի շնորհանդեսը։ Ռուսերեն և անգլերեն տարբերակներով հրատարակված գիրք-ալբոմում ...«ԶՎԱՐԹՆՈՑԻՆ» 7 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՐՎԵԼ
Այսօր սկսված եւ դադարեցված «Արմավիա» ընկերության գործադուլը կարող է նաեւ շարունակվել: «Մինչեւ չլինեն սակագների փոփոխություններ, հնարավոր է ամեն ինչ»,- «Ա1+»-ին հայտնեց «Արմավիայի» մամուլի ծառայության ...
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
НТВ-Ի ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆ ԸՄԲՈՍՏԱՑԵԼ Է
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ»-Ը ԳՐԱՎԵԼ ԷԻՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀՌԱԿ ԱՏԵՆԱԴՊԻՐԻՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ՝ ԷԺԱՆ ԱՎՏՈՆԵՔԵՆԱ
ՍԱՐԿՈԶԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ
ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԵՐՆ ԱՆՋԱՏՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԻՆԱՊԱՀԵՍՏԻ ՏԵՐԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Է
ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻՆ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

