
НТВ-Ի ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆ ԸՄԲՈՍՏԱՑԵԼ Է
- Ռուսական НТВ հեռուստաընկերության սպորտային նորությունների հեռուստահաղորդավար Յուլիյա Դեժնովան փետրվարի 29-ին դիմում է գրել եւ հեռացել աշխատանքից, հայտարարելով, որ արդեն հոգնել է հովանավորներին գովերգելու եւ վաղուց բոլորին հայտնի նորություններ կարդալու պարտադիր պայմանից։

Այլեւս իմաստ չեմ տեսնում եւ ամաչում եմ իմ աշխատանքից,- Newsru.com-ին հայտնել է հաղորդավարուհին եւ հավելել,- ստիպված ես լինում պատմել երեկվա նորությունները, համեմել տափակ կատակներով ու իրադարձությունների մասնակիցների կցկտուր արտահայտություններով։
Հոկեյի Ազգային Լիգայի խաղերն, օրինակ, ավարտվում են գիշերը, սակայն НТВ-ն իրավունք չունի հրապարակել նորությունը։ Իսկ իմ հեռուստադիտողները՝ մայրս, պատահական մարդիկ, ոչ մի կարեւոր եւ օգտակար տեղեկություն չեն ստանում, որովհետեւ նորություններում ուշադրության արժանի որեւէ լուր չի կարելի հաղորդել։
Դեռ 5 տարի առաջ, ուղիղ եթերից ադրենալին ստանալուց բացի, ես իմ աշխատանքով կարողանում էի օգնել մարդկանց, օրինակ՝ մարզիկին, որին Օլիմպիադայում հաղթելուց հետո չի ստացել խոստացված բնակարանը, մանկակական սպորտային բաժնին՝ շենքային պայմաններով ապահովելու հարցը բարձրացնել եւ այլն։
Հետո արդեն պահանջեցին չխառնվել «ինձ չվերաբերվող գործերին»։ Մարզիկները շարունակում են դժգոհել, նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն, բայց ինձանից պահանջում են չխոսել այդ մասին։ Հետո եկավ հրահանգ՝ «Զենիթի» մասին խոսել կամ լավ, կամ՝ ոչինչ։ Թիմի հովանավորը մեր հովանավորն էլ է եւ նրանք չեն ամաչում չարաշահել իրենց դիրքը։
«Ես ինչպե՞ս աշխատեմ մի հեռուստաընկերությունում, երբ ինքս չեմ ուզում նայել այն, ինչ ցուցադրում ենք՝սերիալներ, շոու եւ լուրեր, որ մենք ենք կեղծում եւ հնարում։ «Հաց եւ ցուցք», սա է ընդամենը։ Այն, ինչ հիմա մենք ենք անում, Տրոյանի իշխանության օրոք ծաղրում էր հռոմեացի բանաստեղծ-կատակերգու Յուվենալը, որին էլ պատկանում է հիշատակված արտահայտությունը»։
«Արեւմտյան լրատվամիջոցները չեն շեղվում տեղեկատվության սկզբունքից եւ ցանկացած կարեւոր իրադարձություն լուսաբանելիս, անպայման ունենում են մասնագետների եւ փորձագետների հակադիր կարծիքներ։ Մեզ մոտ ընդունված է եթեր հեռարձակել միայն մեկի «ճշմարիտ» կարծիքը։ Այս իրավիճակը ձեւավորել են ալիքի «փայլուն ուղեղները»։ Նման հիմարների ստորաքարշ գործելաոճը միայն կարող է մեկ ռեակցիա առաջացնել-կատաղություն»,- ասել է սպորտային լուրերի թողարկման պատասխանատուն։
Նա պատմել է, որ Մոսկվայում տեղի ունեցած բողոքի երթը ռուսական առաջին ալիքը ներկայացրել է որպես «Սպարտակի» համակիրների միջոցառում, РТР-ը՝ որ հրապարակ են դուրս եկել Պուտինի կողմնակիցները, իսկ НТВ-ն՝ «Այդ օրն իմ հերթափոխն էր։ Մերոնք ոչինչ չկարողացան հնարել եւ գերադասեցին լռել։ Ավելի ճիշտ, սկսեցին պատմել արտասահմանյան լուրերը եւ գործի գցեցին իմ «անշառ» նորությունները՝ սպորտից։ Բայց մարդիկ հիմար չեն եւ լավ հասկանում են ամեն ինչ ու ծիծաղում մեզ վրա։ Այնպես որ, սա ժամանակի դատարկ ու անիմաստ կորուստ է ինձ համար»,- ասել է Յուլիյա Դեժնովան։
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ ՈՒՆԻ
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Կարեն Կոստանդյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի առաջին օգնական նշանակելու մասին:Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուղերձում ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի, ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում ...ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Այսօր սկսվել է իտալական Տոսկանիայի ափերի մոտ հունվարին 14-ին ջրասույզ եղած Costa Concordia զբոսանավի գործով դատավարությունը։
Դատական լսումները տեղի են ունենալու իտալական Գրոսետտո քաղաքի թատրոնի շենքում, ...НТВ-Ի ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆ ԸՄԲՈՍՏԱՑԵԼ Է
Ռուսական НТВ հեռուստաընկերության սպորտային նորությունների հեռուստահաղորդավար Յուլիյա Դեժնովան փետրվարի 29-ին դիմում է գրել եւ հեռացել աշխատանքից, հայտարարելով, որ արդեն հոգնել է հովանավորներին գովերգելու ...ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԵՐՆ ԱՆՋԱՏՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ
Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտման 1650 դեպք, որից 1300-ը՝ արագությունը գերազանցելու պատճառով։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է «Աքիլես» ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԲԱՔՈՒ
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին մարտի 6-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան,- տեղեկացնում է «Trend» ադրբեջանական պետական լրատվական կայքը։
Այցի շրջանակներում տեղի են ունենալու էներգետիկ ու տրանսպորտային ...ԻՐԱՆ. ՄԵՋԼԻՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Իրանում ավարտվել են Մեջլիսի ընտրությունները։
Ոչ պաշտոնական տվյալներով, ընտրությանը մասնակցել են ընտրազանգվածի ավելի քան 64 տոկոսը, նախորդ 55,4-ի փոխարեն։
Պաշտոնական Թեհրանի տեսակետով, ընտրողների մասնակցության ...ՕԵԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Օրինաց երկիր» կուսկացության 10-րդ համագումարը: Հայտարարվեց, որ տարածքային կառույցներից ընտրված 2669 պատվիրակներից ներկա է 2662-ը: Օրակարգում ...ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱԿ ՑՈՒՑԱԿԻՑ
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը շարունակում է մնալ ՀԱՅ ազգային կոնգրեսի կազմում, բայց հրաժարվում է մասնակցել մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին։ Այս մասին այսօր ...ՌԴ-ՈՒՄ ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ Է
Ռուսաստանում այսօր լռության օր է հայտարարված, որը սկսվել է երեկ՝ կեսգիշերին, նախագահի ընտրությունից առաջ, օրենքով սահմանված կարգով։
Այսօր արգելվում է ընտրության թեմայով ցանկացած քարոզչություն, ինչպես ...«ՄԵԶ ԴԱՎՈՒԹՕՂԼԻԻ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ»
Լեւոն Թոքմաջյանի կարծիքով, Հայաստանի վարած արտաքին թույլ քաղաքականության պատճառով է, որ ադրբեջանցիներին վերջերս հաջողվեց Կանադայի քաղաքապետին համոզել՝ Արցախի Նախիջևանի գյուղի մոտ 600 մարդու սպանությունը ...ԱԺ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ մարտի 1-ի հանրահավաքում հնչեցրած իր խոսքում հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները իրականում ավելի շատ նախագահական ...ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՐԻՇԿԻՆԻ ՀԵՏ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 3-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդակցությանը:
Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ փոխխոսնակի եւ Ռուսաստանի Դաշնության ...ՀՈՄՍՈՒՄ ՍՊԱՆԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կամիր Խաչի միջազգային կոմիտեն հույս ունի վերադառնալ Հոմսի Բաբա-Ամր արվարձանը, որտեղ մինչ օրս շարունակվում է ռմբակոծությունը։
Ինչպես BBC-ին հայտնել է բրիտանական ֆոտոնկարիչ Փոլ Կոնրոյը, որը կոնտուզիա էր ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր աշխատանքային այցով Երեւանից կմեկնեն Ստեփանակերտ։
ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ տեղի կունենա հանդիպում ավանդական ձեւաչափով՝ համանախագահները ...ԳՈԼՖԻ ԳՆԴԱԿԻ ՉԱՓ ԿԱՐԿՈՒՏ` ԱՄՆ-ՈՒՄ
Ամերիկյան մի շարք նահանգներում չեն դադարում տորնադոները։ Երեկ՝ մարտի 2-ին կործանարար փոթորիկ է եղել ԱՄՆ-ի Ինդիանա, Կենտուկի, Ալաբամա և Օհայո նահանգներում։ Նախնական տվյալներով, զոհվել է առնվազը 28 մարդ։
Տարերային ...ՍԵՒԱՆԻՑ ԴԻԱԿ ԵՆ ՀԱՆԵԼ
Որոնողական աշխատանքները շարունակվեցին մինչև մարտի 2-ը. այդ օրը, ժամը 13.55-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները լճի Կարճաղբյուր ...ՆԵՐԿՐՎԱԾ ՄԻՍԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
2011թ. տարբեր երկրներից Հայաստան է ներկրվել 11 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս, 6 հազար տոննա խոզի և 281.8 կգ ոչխարի միս: Սա՝ Ազգային պետական վիճակագրական ծառայության տվյալներով։
«Սպառողների ...ՃԱՊՈՆԱԿԱՆ ԹԱՎՋՈՒԹԱԿՆԵՐ՝ ՔԱՆԴՎԱԾ ՏՆԵՐԻՑ
Բազմաթիվ տներ և փայտյա այլ կառույցներ, որոնք քանդվել էին անցյալ տարվա մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ու ցունամիի պատճառով, վերածվել են 1000 հատ թավջութակների, որպես մոխիրներից ...ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ
Ոստիկանության Չարենցավանի բաժնում մարտի 2-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Չարենցավան-Ֆանտան ճանապարհի 1-ին կմ-ին հրդեհ է բռնկվել 56-ամյա Ժորիկ Ա.-ի վարած ավտոբուսում (մակնիշը պարզվում ...ԿԻՆՆ ՈՒ ԻՐ ԵՐԿՈՒ ԵՐԵԽԱՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՏԱՆԻՔՈՒՄ
Փաստաթղթային անճշտության հետեւանքով բնակարան ստանալու հերթացուցակից դուրս մնացած գյումրեցի ընտանիքին մինչ օրս չի հաջողվում վերականգնել կորցրած իրավունքը: Հերիքնազ Մարկոսյանը 12 տարի շարունակ թակել է բոլոր ...ՍԻԴՆԵՅ ՔԱՂԱՔԸ ՋՐԱՍՈՒՅԶ Է ԼԻՆՈՒՄ
Ավստրալիայում ահագնացող ջրհեղեղը մոտենում է մայրաքաղաք Սիդնեյին։ Քաղաքը տեղակայված է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում, որի տարածքի ավելի քան 75 տոկոսը, որն ի դեպ, Ֆրանսիայի տարածքի չափ է, արդեն ...ԳՅՈՒՄՐԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է՝ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ
Այսօր մեծ է գործազուրկների թիվը, միաժամանակ աշխատաշուկայում բարձր որակավորում ունեցող մասնագետների խնդիր կա: Այն լուծելու համար ի՞նչ ծրագրեր են իրականացվում եւ ինչպիսի՞ն է աշխատաշուկայի վիճակը: Ներկայացնում ...ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԶԻՆՎՈՐ Է ՎՆԱՍՎԵԼ
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 24-ամյա սպա Գուրբան Հուսեյինովը։ Պայթյունի հետեւանքով պոկվել է զինծառայողի ոտքը։
Հայաստանի լրատվամիջոցները ...Ի՞ՆՉ Է ՊԱԿԱՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ
՝ լիարժեք քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար։ Արդարադատութան նախարարության տվյալներով, 2011-ի դրությամբ Հայաստանում գրանցված են շուրջ 5000 հասարակական միավորումներ։
Հանրային խորհրդի անդամ Հովհաննես ...ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՊԱՐՍԻՑ ԾՈՑ
ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածող ավիակիրները, ատոմային ավիակիր Carl Vinson-ի գլխավորությամբ այսօր մտել են Պարսկական ծոց,- հայտնում է Vesti.ru-ն։
ԱՄՆ ռազնածովային ուժերի տեղեկատվական ծառայության տվյալներով, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱԽԱՂ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրում մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով կհանդիպի իր հայրենակից Լիլիթ Գալոյանի հետ։
Գրոսմայստեր Լիլիթ ...ՄԻԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Վանաձորում տեղի ունեցավ Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության 4-րդ հերթական համագումարը: Ամփոփելով կուսակցության անցած հինգ տարվա գործունեությունը, ՄԻԱԿ Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը նվաճում համարեց ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 26-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ Ժակ Ֆորին (Ֆրանսիա):
Հանդիպման ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Երթևեկության կանոնակարգման և բեռնաթաման նպատակով մայրաքաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական նոր լայնածավալ աշխատանքներ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Ուլնեցի-Ռուբինյանց ...ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻՆ ՎԱՂՆ Է
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի ավանդական շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան:
Մեծ ...ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ՉԻ ՄԱՐՈՒՄ
Երեւանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտային հարող պուրակում բնապահպանները ավելի քան 20 օր է, հավաքվում են ցերեկային ժամերին, թույլ չտալու, որ քաղաքապետարանն այնտեղ տեղադրի առեւտրի կրպակներ։ Նրանց պայքարն արտահայտվում ...ՄԵՌՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՀԵՐԹ ԵՆ ԿԱՆԳՆԵԼ
Հոլանդիայում էվթանազիա, այսինքն` հիվանդի ցանկությամբ նրա մահն իրականացնող շրջիկ ծառայությունը կանգնել է լուրջ խնդրի առջև՝ ցանկացողների թիվն աննախադեպ մեծացել է։
Ծառայությունն արդեն ստացել է 60 հայտ, որի ...ԲԱԳՐԱՏՅԱՆՆԵՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆ
Այսօր Հրանտ Բագրատյանը տարածել է հաղորդագրություն, որում ասված է.
՛՛Խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր քաղաքացիներին, ԶԼՄ-երին, քաղաքական կուսակցություններին ու առանձին գործիչներին, ՀՀ կառավարությանը, ...«ԵՍ»-ԸԴ ԽԱՌՆԻՐ ՄԵԾ «ՄԵՆՔ»-Ի ՀԵՏ
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն.
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը շնորհավորում է ՀՀ բոլոր ակտիվ քաղաքացիներին` քաղաքացիական շարժումների ...
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ ԱՆՊԱՏՎԵԼ ԵՆ
ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
НТВ-Ի ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆ ԸՄԲՈՍՏԱՑԵԼ Է
ՄԻՋԱԴԵՊ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՄՈՏ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀՌԱԿ ԱՏԵՆԱԴՊԻՐԻՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ՝ ԷԺԱՆ ԱՎՏՈՆԵՔԵՆԱ
ՍԱՐԿՈԶԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ
ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԵՐՆ ԱՆՋԱՏՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԻՆԱՊԱՀԵՍՏԻ ՏԵՐԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Է
- 1842 Թիֆլիսում ծնվեց հայ մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանը: Հովանավորել է Էջմիածնի Մայր տաճարին, հիմնել է կրթօջախներ Պոլսում, Թիֆլիսում, Կարինում և այլուր, կառուցել Ներսիսյան դպրոցի նոր շենքը:
- 1872 Վանում հիմնվեց «Միություն ի փրկություն» գաղտնի ընկերությունը:
- 1878 Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որը թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար շահավետ էր, բայց մի քանի ամիս անց, Բեռլինի կոնգրեսում, պայմանագիրը վերանայվեց, և կրկին հայկական հողերի զգալի մասն անցավ Թուրքիային:
- 1905 Սկսվեցին հայ թաթարական կռիվները:
- 1918 Մի կողմից Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև կնքված հաշտության պայմանագրին հարակից ստորագրվեց Ռուս-Թուրքական լրացուցիչ պայմանագիր:
- 1918 Ստորագրվեց Բրեստի պայմանագիրը:
- 1920 Նոր Նախիջևանում լույս է տեսնում բոլշևիկյան «Բանվորի կռիվը» թերթը հայերեն:
- 1930 Բացվեց Համազգային ճեմարանը:
- 1935 Ծնվել է անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:
- 1943 Հայրենական Մեծ պատերազմի օրերին լույս տեսավ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի առաջին հատորը, որը միանգամից խլվեց ձեռքից ձեռք, հասցվեց
- 1953 Բացվեց հայոց հին ձեռագրերի ամենամեծ պահոցը՝ Մատենադարանը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան): Մատենադարանի ֆոնդերում պահվում են 13 հազարից ավելի կտոր հին ձեռագրեր և 100 հազարից ավելի արխիվային փաստաթղթեր:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Հովհաննես Իսակովին շնորհվում է Խորհրդային Միության նավատորմի ծովակալի կոչում և հանձնվում է «Մարշալական աստղ» տարբերանշան:
- 1958 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշմամբ Մատենադարանը վերակազմվում է գիտահետազոտական ինստիտուտի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

