
ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է ՁՈՐԱԿԸ
- Մարտի 1-ին, ժամը 21.53-ին փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սարալանջի պողոտայում` «Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշահամալիրի» մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:
Քիչ անց տեղեկություն է ստացվել նաև տեղում գազի արտահոսքի առկայության մասին, և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 11 ՕԼ 770 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը:
Նախքան փրկարարների ժամանումը` շտապօգնության բրիգադների կողմից վարորդ, 1979 թ. ծնված Արարատ Խոնդկարյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 1983 թ. ծնված Յանա Իվանովան` թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը կայուն է:Փրկարարներն ու հրշեջ-փրկարարներն իրականացրել են կանխարգելիչ աշխատանքներ` հետագա պայթյունից խուսափելու համար:
Թունավորում
Մարտի 1-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1985 թ. ծնված Մուշեղ Պոնչիսկին:Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փլուզում ձյան ծանրությունից
Մարտի 1-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.00-ի սահման¬ներում փլուզվել է նույն գյուղի բնակիչ Գևորգ Գևորգյանին պատկանող ավտոտնակի տանիքը` 60 քմ մակերեսով, որի կառուցատարրերն ընկել են ավտոտնակում կայանված «ԳԱԶ 3110» մակնիշի 23 ՍՍ 899 պ/հ ավտոմեքենայի վրա:Ըստ նախնական գնահատման՝ փլուզման պատճառ է դարձել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության բաժինը:
Քարաթափում
Մարտի 1-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Ղուկասյան 29 շենքից տեղի է ունեցել մասնակի քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ դա 1960 թ. կառուցված և ներկայումս 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող եռահարկ շենքը է:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը:
Փրկարարներն իրականացրել են վտանգավոր գոտու սահմանազատման և բնակիչների հրահանգավորման աշխատանքներ:
ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ա1+»-ին հայտնեց, որ շուտով կհայտարարի, թե ո՞ր կուսակցությանն է միանում։
Նա նաեւ կհրապարակի դատարանի որոշմամբ իրեն տրամադրված «Մարիոթ» հյուրանոցում 2011 թ. նոյեմբերի 14-ին ...ԻՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԵՋԼԻՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր՝ մարտի 2-ին սկսվեց Մեջլիսի ընտրությունը։ Վաղ առավոտից ընտրական բոլոր տեղամասերում բացվել են կնքված քվեատուփերը,-տեղեկացնում է «Reuters» գործակալությունը։ Չորեքշաբթի ...ԵՄ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՅՑԸ ԼՂ ԽՈՉԸՆԴՈՏՎՈՒՄ Է
Ս.թ. փետրվարի 27-ին ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը սահմանել է ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների շրջանակները մոտ ապագայի համար:
Այս հարցի շուրջ «Հայաստանի եվրոպացի բարեկամները» ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԹԱՂԵԼ ԵՆ ԽՈՄՍՈՒՄ
Սիրիայի Խոմս քաղաքում փետրվարի 23-ին սպանված լրագրողներին՝ ամերիկուհի Մերի Քոլվինին և ֆրանսիացի ֆոտոթղթակից Ռեմի Օշլիկին ստիպված են եղել հողին հանձնել, քանի որ այդ քաղաքում սառցախցիկները չեն աշխատել եւ ...ՓԱԿ Է ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում ...ՄԱՐՏԸ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ
Մարտի 2-ի և 4-ի գիշերները առանձին շրջաններում, ցերեկները շրջանների զգալի մասում, 3-ին, առավելապես արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` ...ԱՎՏՈՎԹԱՐ. ԿԱ ԶՈՀ
Մարտի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում, 1964 թ. ծնված Արարատ Սահակյանը «Մերսեդես Ե-230» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Ղարաղալա ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է 1972 թ. ծնված Արթուր Մկրտչյանի վարած «ՎԱԶ-2106» ...Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ
Ճանապարհային ոստիկանությունը ավտովարողներին տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում այսուհետև սահմանված է 70 կմ ժամ արագություն, նախկին 80-ի փոխարեն:ԿՐԿԻՆ ՊԼԱՆԱՅԻՆ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն' ...ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է ՁՈՐԱԿԸ
Մարտի 1-ին, ժամը 21.53-ին փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սարալանջի պողոտայում` «Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշահամալիրի» մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ:
Դեպքի ...ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝ «Ա1+»-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
Այսօր՝ Երեւանի ժամանակով 15.20-ին «Հետգրություն» հաղորդաշարի հյուրը կլինի Հայաստանի իշխող՝ Հանրապետական կուսակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
Հաղորդումը եթեր կհեռարձակվի ժամը 15.20-ին, կրկնությունը՝ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ՝ ԷԺԱՆ ԱՎՏՈՆԵՔԵՆԱ
«Նախագահ Սերժ Սարգսյանի` 2008 թվականի նախընտրական ծրագրով երիտասարդ հայ ընտանիքներին ապահովել նախ՝ բանկարաններով, ապա ավտոմեքենաներով: Այժմ սկսել ենք իրագործել ծրագրի 2-րդ մասը: Ապրիլի 15-ից կմեկնարկի ...ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Վրաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող վիզային ազատ ռեժիմը վերջին տարիներին խզվեց երկու երկրների միջեւ ծագած լարված հարաբերությունների պատճառով։
Վրաստանի Կառավարությունը, սակայն, վերջերս միակողմանի ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՇԱՏ Է ԱՄԱՉՈՒՄ
1«4-րդ գումարման Ազգային Ժողովում ընդունվում են օրենքներ, որոնք ոտնահարում են մարդու իրավուքներն ու փակում ճանապարհը դեպի ժողովրդավարություն»,- այսօր հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Անձամբ ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ՓՈՂՈՑ ԵՆ ՆԵՏԵԼ
1994-ին ազատամարտիկ Արծրունի Վանյանը կարողացավ Հակոբ-Կամարիի շրջափակումից դուրս է բերել իր բոլոր մարտական ընկներին: Արդյունքում նա կորցրեց աջ ոտքն ու հաշմանդամ դարձավ: Իսկ այսօր նրա անչափահաս 4 երեխաններն ...ԸՍՏ ԳԴՀ ԴԵՍՊԱՆԻ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԿԵՂԾԻ
Իշխանափոխության պետք է հասնել մինչեւ քվեարկության օրը,-այսօր հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Որովհետեւ քվեարկությունից հետո միջազգային հանրությանը մենք այլ տարբերակ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԳՆԱ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ՀԵՏ
Այսօր տեղի ունեցած համագումարում «Ժառանգությունն» այդպես էլ չհայտարարեց, որ «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ցուցակով մասնակցելու են առաջիկա Ազգային Ժողովի ընտրություններին։ Իսկ «Ազատ դեմոկրատների» նախագահը ...«ԸՆՏՐԱԳՐԱՎԻ ՉԱՓԸ ՈՂՋԱՄԻՏ Է»
Հարցազրույց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
-Սերժ Սարգսյանը խորհրդարանի ընտրություններում գլխավորում է իշխող կուսակցության համամասնական ցուցակը: Արարողակարգային առումով ինչպե՞ս է կարգավորվելու այս ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ»
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվային մեղադրել է իր երկրի ինքնիշանությանը «բացահայտ սպառնալու» մեջ։ Այդ սպառնալիքը, ըստ Վրաստանի իշխանությունների, ռուս- վրացական սահմանին մոտ, Նովոռոսիյսկում ...ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԵՆ
Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու ...ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը 2012թ. մարտի 1-ին ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Անդրադառնալով ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՍԵՒԱՆԻ ՀԱՐՑԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Օրակարգի շրջանակներում Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԱՐՑԸ
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ...ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՑՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մաշտոցի այգում շարունակվում է բնապահպանների բողոքի ակցիան ընդդեմ այգում առեւտրի կրպակներ տեղադրելու մասին Երեւանի քաղաքապետի որոշման։
Բնապահպան Մերի Խաչատրյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ այգում այս պահին ...ԶԳՈՒՇԱՑԵՔ՝ GOOGLE «ԴՈՍՅԵ» Է ՀԱՎԱՔՈՒՄ
Երեկվանից Google որոնողական կայքը սկսել է կիրառել տվյալների գաղտնիության պարզեցված քաղաքականություն։ Այլեւս ինտերնետ-հսկան համատեղելու է տարբեր սերվերներում գրանցված նույն օգտատերի տվյալները եւ այդ տեղեկությունն ...ԸՍՏ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ՝ ՇՈՒԿԱՆ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ
Մայրաքաղաքի փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի ...ՄԵՂՐՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱՅՐՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱՍՅՈՒՆԸ
Այսօր ժամը 14.58-ին ահազանգ է հնչել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այրվում է էլեկտրական սյուն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջների մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ ...ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔ
...750,000 ԴՐԱՄ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան երիտասարդ գիտնականների համար սահմանում է «Ակադեմիա» ամենամյա մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչեւ 35 տարեկան անձիք, ովքեր աշխատում ...ԵՐԵՒԱՆԸ ԿԿԱՆԱՉԱՊԱՏԵՆ
Մարտի 1-ից սահմանված ժամանակացույցով և ագրոպահանջներին համապատասխան մայրաքաղաքում ընթանում են կանաչապատման նախապատրաստական աշխատանքներ:
Զբոսայգիների, պուրակների և կանաչապատ մյուս տարածքների սիզամարգերի ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՌԴ-ՈՒՄ
ՌԴ Պետրոպավլովս-Կամչատսկի մոտակայքում 5.0 մագնիտուդով, 20 կմ խորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ։ Այս մասին հաղորդել է Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնը։ԵՂՋԵՐՈՒՆ ՓՐԿԵԼ Է ԱՂՋԿԱՆ
ԱՄՆ Օհայո նահանգի Օքսֆորդի մոտակայքում եղջերուն հարձակվել է մի հանցագործի վրա, որը խեղդելիս է եղել իր զոհին՝ երիտասարդ մի աղջկա։
Տուժածը պատմել է, որ գիշերվա ժամը 1-ին խնջույքից վերադառնալիս, բացատում ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱՐՄԵՆԱԼ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «ՌՈՒՍԱԼ» ընկերության կազմի մեջ մտնող «ԱՐՄԵՆԱԼ» գործարան: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ ...ԳՆՈՒՄ Է ԲՐՅՈՒՍԵԼ
Սերժ Սարգսյանը մարտի 05-07-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:
Այցի շրջանակներում Նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ-Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:
Սերժ Սարգսյանը ...ԱՐՏԱԳԱՂԹՈՂԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՊԵԿ ԲԱՐԵԿԱՄԸ
Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գյումրու թիվ 32 դպրոցի 5 տարվա տնօրեն Գայանե Մելոյանը: Թեև այս տիկինը մարզային իշխանությունների հետ որևէ խնդիր չուներ, լինելով Հանրապետական` ամեն կերպ վայելում ...ՄԱՐԴԱՏԱՐ «ԲՈԻՆԳԸ» ՎԹԱՐՎԵԼ Է
Դոնի Ռոստովից Դուբայ թռիչքի ժամանակ «Դոն Ավիա» ընկերությանը պատկանող մարդատար Boeing-735-ի հերմետիկությունը խախտվել է։ Ինքնաթիռը ստիված է եղել ետ վերադառնալ եւ վթարային վայրէջք կատարել Ռոսռովի օդանավակայանում։ ...ՀՐԴԵՀ՝ ԲՀԿ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ
Այսօր՝ մարտի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում Երևանից դեպի Չարենցավան տանող ավտոճանապարհին՝ Չարենցավանի սկզբնամասում, հրդեհ է բռնկվել «ԿՎԶ 1» մակնիշի 23 ՏՏ 498 համարանիշի ավտոբուսում։
Ավտոբուսը պատկանում ...
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ ԱՆՊԱՏՎԵԼ ԵՆ
ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԻՋԱԴԵՊ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՄՈՏ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀՌԱԿ ԱՏԵՆԱԴՊԻՐԻՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ՝ ԷԺԱՆ ԱՎՏՈՆԵՔԵՆԱ
ՍԱՐԿՈԶԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԻՆԱՊԱՀԵՍՏԻ ՏԵՐԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Է
ՄԱՀԱՓՈՐՁ ՊՈՒՏԻՆԻ ԴԵՄ
«ՊՈՒՏԻՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՔԱԴԱՖԻԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»
- 0 Վարդանանց օրն է՝ ըստ հայ առաքելական եկեղեցու տոնացույցի:
- 1902 Ստեփան Շահումյանը գլխավորեց Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության խոշոր դասադուլը, որի պատճառով հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց
- 1916 Մարտից մինչև հաջորդ տարվա փետրվարը Օդեսայում լույս ընծայվեց «Հայերը և պատերազմը» (Արմյանե ի վայնա) ամսագիրը:
- 1917 Բուրժուական ժամանակավոր կառավարության ստեղծումը Ռուսաստանում:
- 1931 Ծնվեց ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը՝ Միխայիլ Գորբաչովը:
- 1931 Ծնվեց գերմանացի արևելագետ, հայագետ Ալֆրեդ Գուտշմիդը: Նրա ուսումնասիրությունները նվիրված են Խորենացու և Ագաթանգեղոսի աղբյուրագիտական քննությանը:
- 1981 Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: Այժմ մեր ստորգետնյա փոխադրանին ձգվում է 12 կմ ուղեծրով և ունի 10 կայարան:
- 1992 Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

