
ՍՈՒՄԳԱՅԻԹ. ԱՆՊԱՏԻԺ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը:

Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը և ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը: Ինտերնացիոնալ Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր` խափանել հիմնախնդրի հնարավոր լուծումները, Լեռնային Ղարաբաղի հայերին վախեցնել նոր արյունահեղություններով և ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական շարժումից: Տասնյակ մարդիկ են սպանվել սադիստական դաժանությամբ, որոնց մի զգալի մասը ողջակիզվել են ծեծի, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվելուց հետո: Հարյուրավոր մարդիկ դարձել են հաշմանդամներ և այդպիսին կմնան ողջ կյանքում, հազարավորները դարձան փախստականներ...
«Ստալինյան գազանություններից հետո,- այն օրերին գրել են մոսկվացի մի խումբ գիտնականներ` հայաստանցի բարեկամներին ուղղված իրենց «Բաց նամակում»,- մեր երկրում չի եղել մի այնպիսի բան, որն այսչափ հետ շպրտեր մեզ` քաղաքակրթությունից դեպի վայրենություն»:
Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված է եղել ամենայն մանրամասնությամբ, այդ թվում` գաղափարախոսական և հոգեբանական տեսակետներից: Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված` խառնամբոխի հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բացեիբաց կոչում էին բռնությունների`ընդդեմ բանակի:
Փետրվարի 27-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարքների: Եթե կուսակցության Սումգայիթի քաղկոմի շենքի դիմաց անցկացված առաջին «հանրահավաքին» ներկա էին մինչև 50 հոգի, ապա հաջորդ օրը մասնակիցների թիվը հասավ մի քանի հազարի: Իր ելույթում կուսակցության քաղկոմի երկրորդ քարտուղար Մելեք Բայրամովան պահանջեց, որպեսզի հայերը հեռանան Ադրբեջանից, իսկ ադրբեջանցի բանաստեղծ Խըդըր Ալովլուն իր ճառն ավարտեց հետևյալ կոչով.«Մահ հայերին»:
Տրիբունայում քաղաքի ղեկավարության կողքին կանգնած էին նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ և պատահական չէ, որ ջարդերի օրերին արձանագրվեցին ներքին գործերի աշխատակիցների անգործության և անհոգի պահվածքի աննախադեպ փաստեր:
Մեջբերենք մի հատված 18/60233 քրեական գործից ըստ Ահմեդ Իմանի օղլի Ահմեդովի, Իլհամ Ազադ օղլի Իսմայլովի, Յավար Գիյաս օղլի Ջաֆարովի դեմ հարուցված մեղադրանքի. «Փաստաբան Շապոշնիկովայի հարցին, «Ինչո՞ւ չեք զանգահարել Ձեր հորը, որն այդ ժամանակ ծառայության մեջ էր, և չեք պատմել թե ինչ է կատարվում ձեր թաղամասում», վկա Դ.Զարբալիևը (վկայի հայրը աշխատում էր Սումգայիթի միլիցիայում) պատասխանել է.«Իսկ ես ինչո՞ւ պիտի զանգեի: Միլիցիան այդ մասին գիտեր, բոլորը գիտեին այդ մասին: Չէ որ դա ջարդերի առաջին օրը չէր»:
Հանրահավաքներին բացահայտ կերպով ձևավորվում էր զանգվածային հոգեկան գրգռվածության և հիստերիայի մթնոլորտ: Տրիբունաներից մահմեդականներին կոչում էին պարտքի` համախմբվել անհավատների դեմ պատերազմում: Ֆաշիստական կոչերից բորբոքված, բեռնատարներից անվճար բաժանվող սպիրտային խմիչքներից տաքացած, թմրանյութերից մոլեգնած ջարդարարները, համոզված լինելով իրենց անպատժելիության մեջ, մի նոր թափով սկսեցին հայերի բնակարանների զանգվածային ջարդերը, նրանց զանգվածային ծեծը, սպանությունները, որոնք շարունակվեցին մինչ ուշ գիշեր: Ամբոխին առաջնորդում էր ոչ այլ ոք, քան կոմկուսի Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Ջահանգիր Մուսլիմզադեն` Ադրբեջանի պետական դրոշը ձեռքին: Ավազակախմբերին ղեկավարում էին նաև Սումգայիթում հայտնի մարդիկ` թիվ 25 միջնակարգ դպրոցի տնօրենը, Արաբլինսկու անվան թատրոնի մի դերասանուհի և ուրիշներ:
«Խորհրդային Միությունը խաղաղ ժամանակներում երբևէ չի վերապրել այն, ինչ տեղի ունեցավ այնուհետև: Տասից մինչև հիսուն և ավելի հոգանոց ավազակախմբերը սփռվեցին քաղաքով մեկ. ջարդում էին ապակիները, հրկիզում ավտոմեքենաները, բայց ամենից գլխավորը` փնտրում էին հայերի»,-գրել է «Ռոդինա» հանդեսը (թիվ 4, 1994թ., էջ 82-90):
Փետրվարի 28-ին մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինված ջարդարարների թիվը զգալիորեն ավելացավ: Ամբոխը հստակ գիտեր ինչ պիտի անել: Խմբերի բաժանված ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլև ամենից հաճախ դուրս էին բերում նրանց փողոցներն ու բակերը`հրապարակավ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:
Հասան Մամեդովի ցուցմունքներից (դատական նիստի արձանագրություն, քաղ. Մոսկվա, ԽՍՀՄ գերագույն դատարան, 18 հոկտեմբերի-18 նոյեմբերի 1988թ.).
«Ես տեսա, որ շքամուտքից դուրս բերեցին միջին տարիքի մի տղամարդու և սկսեցին ծեծել, խփում էին հիմնականում թիկունքից... Նա ընկած էր ինձանից երեք մետր հեռավորության վրա: Կողքին խարույկ էր վառվում: Մահեռամով Նիզամի և Ֆաթալիև Ֆիզուլի. - Նիզամին բռնեց ոտքերից, Ֆաթալին` ձեռքերից, տղամարդուն բարձրացրին գետնից ու նետեցին խարույկի մեջ: Այնպես, որ մարմինը հայտնվեց կրակի մեջ, իսկ ոտքերը` բոցերից դուրս: Ես դա հստակ նկատեցի, քանի որ շուրջը լուսավոր էր: Խարույկի մեջ նետված տղամարդը դեռևս կյանքի նշաններ էր ցույց տալիս: Այդ բանը գլխի ընկա նրանից, որ նա փորձում էր դեպի ետ սահել խարույկից: Բայց սև գույնի պիջակով և ջինսե անդրավարտիքով մի տղա խարույկի մեջ նետվածին մետաղյա ձողով հրելով` պահում, չէր թողնում նրան դուրս գալ կրակից...»:
Միայն փետրվարի 29-ին էր, որ Սումգայիթ մտցվեցին բանակային զորքեր, սակայն նրանք ոչ թե այդ պահից, այլ ավելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին: Միայն երեկոյան դեմ բանակային ստորաբաժանումները ձեռնամուխ եղան վճռական գործողությունների:
Կենտրոնական իշխանությունները շահագրգռված չէին պարզել սումգայիթյան արյունահեղության զոհերի ճշգրիտ թիվը: Պաշտոնապես հայտարարվեց, որ զոհվել են 36 հայ և 6 ադրբեջանցի: Մինչդեռ բրիտանացի հետազոտող Թոմ դե Վաալը իր <Սև այգի: Խաղաղության և պատերազմի արանքում»,- գրքում գրել է. «...Եթե ուշադրություն դարձնեք մահվան մասին տրված բժշկական վկայականների գրանցման համարներին, ապա կտեսնեք, որ այդ օրերին դիահերձարաններում գրանցված է եղել առնվազն 115 դիակ...Իսկ բնական մահերի նման քանակությունը բացառվում է թեկուզ այն պատճառով, որ նախորդ երկու ամիսներին գրանցվել է ոչ ավելի, քան 72 մահ»: («Փետրվար, 1988 թ., Ադրբեջան», գլուխ 2):
Սումգայիթի հայ բնակչության ցեղասպանությունը կանխավ ծրագրված էր, այլ ոչ թե մի խումբ խուլիգանների տարերային արարք, ինչպես փորձում էին այն ներկայացնել խորհրդային իշխանություններն ու դատական մարմինները: Ասվածի վկայությունն են հետևյալ անհերքելի փաստերը. ջարդերի համար նախատեսված սառը զենքերը պատրաստվել են քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում, քաղաքում ապրող հայերի ֆիզիկական բնաջնջման նպատակով կազմվել են նրանց ցուցակները, իշխանության մարմինները ցուցաբերել են անգործունություն, հանրահավաքներում ելույթ են ունեցել ամբոխին զոմբիացնող հատուկ պատրաստված սադրիչներ, տեղական միլիցիան աջակցել է ջարդարարներին, անջատվել են հայերին պատկանող բնակարանների հեռախոսները, և այն թաղամասերի էլեկտրաէներգիան, որտեղ ընթանում էին ջարդերը, հստակ համակարգվել են ավազակախմբերի գործողությունները, ջարդարարներին բաժանվել են արմատուրա, կտրված խողովակներ, գետաքարեր, բենզինով լցված շշեր և ալկոհոլային խմիչքներ, զինյալ խմբերի կողմից փակվել են քաղաքի մատույցները, տուժածներին օգնություն չի ցուցաբերվել քաղաքի բուժաշխատողների կողմից, վերացվել են հանցագործությունների հետքերը (ջարդված խանութների, բնակարանների և այլ օբյեկտների հապճեպ նորոգում) և արդարադատությունից թաքցվել են ցեղասպանության կազմակերպիչներն ու մեծ թվով կատարողներ: Քաղվածք 18/60233 քրեական գործից` ըստ մեղադրանքի Ահմեդ Իմանի օղլի Ահմեդովի, Իլհամ Ազադ օղլի Իսմայլովի, Յավար Գիյաս օղլի Ջաֆարովի. Վկա Մ. Իլյասով, ռուս. «Իմ բնակարանից տեսել եմ, թե ինչպես մեր թաղամասին մոտեցավ ԳԱԶ-34 մակնիշի մի սև գույնի մեքենա: Ամբոխի միջից մեքենային մոտեցան երկու հոգի... Առանց մեքենայից դուրս գալու, այնտեղ նստած մարդիկ ինչ-որ բան ասացին մոտեցածներին, և նրանք իսկույն վերադարձան ամբոխի մոտ: Դրանից հետո ջարդերը վերսկսվեցին մի նոր կատաղությամբ... Ինձ թվում է, նրանք նախապես գիտեին հայերի հասցեները: Այդպես եմ կարծում այն պատճառով, որ ջարդարարները անսխալ մտնում էին այն շքամուտքերը, որտեղ հայեր էին բնակվում... Այդ ամենը կատարվել է ոչ թե խուլիգանական դրդապատճառներով, այլ դա եղել է կոնկրետ ժողովրդի` հայերի դեմ ուղղված գործողություն: Ոչ թե ռուսների կամ այլ ժողովուրդների դեմ, այլ հայերի դեմ, փնտրում էին հենց հայերին»:
Վկա Ս. Գուլիևը դատական նիստի ժամանակ պարզաբանել է.«Այդ մարդկանց մի օրում չէ, որ հավաքել են, քանի որ անհնար է մեկ օրում հավաքել հազարավոր մարդկանց»:
Վկա Մ.Մամեդով.«Բարձրախոսով մարդը (Ահմեդ Ահմեդով) ասում էր, որ ջարդել պետք չէ, քանի որ այդ բնակարանները մնալու են իրենց, այլ պետք է ուղղակի սպանել հայերին»:
Վկա Թ.Թահմազով, տնային կառավարիչ. «Կար Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի ներկայացուցիչ Գանիֆաևի կարգադրությունը` այրել և հողածածկ անել բոլոր ջարդված իրերը: Այդպես էլ արել ենք, ըստ որում շատ արագ կերպով; Հաջորդ առավոտյան քաղգործկոմից 412 «ա» թաղամաս են ուղարկվում նորոգման-շինարարական զորամասեր, որոնք էլ հավաքել են դիակները և ամբողջ ավերվածը »:
«Կոմունիստ Սումգաիտա» թերթը (թիվ 57 13.05.88թ.) գրել է. «Բարդ իրավիճակի օրերին գործարանի (խողովակագլանման) արտադրամասում եղել են կացինների, դանակների և այլ առարկաների պատրաստման դեպքեր, որոնք կարող էին օգտագործվել խուլիգանամետ տարրերի կողմից»:
Միանգամայն ակնհայտ է, որ հետաքննության կողմից չպարզված անձանց կողմից ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի իրականացվեն հայկական զանգվածային ջարդերը:
1988 թվականի փետրվարի 29-ին Կրեմլում կայացավ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի նիստը, որտեղ առաջին անգամ պաշտոնապես , սակայն «հույժ գաղտնի» նշվեց, որ Սումգայիթում զանգվածային ջարդերն ու կոտորածը իրականացվել են ըստ ազգային հատկանիշի, այսինքն բացառապես հայազգի անձանց դեմ: Սակայն ԽՍՀՄ պաշտոնական մարմինները շտապեցին արգելք դնել «սումգայիթ» թեմայի վրա, հայերի զանգվածային ջարդերն արհեստականորեն մասնատելով առանձին հանցագործությունների: Հանցագործությունները, որոնք ըստ ցեղասպանության մասին միջազգային համաձայնագրի, պետք է որակվեին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որակվեցին իբրև «խուլիգանական դրդապատճառներով» կատարված հանցագործություններ: Այլ կերպ ասած, քողարկվեց տեղի ունեցած ցեղասպանությունը, իսկ նրա կազմակերպիչները պարտակվեցին պաշտոնական մակարդակով:
Մասնավորապես, անպատիժ մնացին քաղաքային և իրավապահ մարմինների գործիչները, չնայած մեծ թվով ականատեսներ մատնացույց էին անում քաղաքում հայտնի անձանց` որպես <հանրահավաքների> անմիջական մասնակիցների: Ավելին, Սումգայիթի դատախազ Իսմեթ Գաիբովը, որը «իրականացնում էր» քաղաքի կարգուկանոնի վերահսկողությունը, հայերի ջարդերից մեկ տարի էլ չանցած`նշանակվեց...Ադրբեջանի գլխավոր դատախազ: Իր պաշտոնից ազատվեց միայն Սումգայիթի կոմունիստ ղեկավար Մուսլիմզադեն, չնայած նա նույնպես չենթարկվեց քրեական պատասխանատվության: Ըստ երևույթին պատճառն այն էր, որ քաջատեղյակ Մուսլիմզադեն Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի մոտակա պլենումում ուղղակիորեն մեղադրեց հանրապետության ղեկավարությանը ջարդերի կազմակերպման մեջ. «Ադր ԽՍՀ կոմկուսի ԿԿ 1988թ. մայիսի 21-ի պլենումում Սումգայիթի կոմկուսի քաղկոմի նախկին առաջին քարտուղարը Սումգայիթում կատարված ողբերգական դեպքերի համար մեղադրեց նաև հանրապետության ղեկավարությանը: Այդ մասին նա նախօրյակին հանգամանորեն պատմել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ բյուրոյում, որտեղ քննարկվում էր նրա անձնական պատասխանատվության հարցը և որին կարելի է ծանոթանալ սղագրական հաշվետվություններոււմ»: «Էպոխա» թիվ 4, սեպտեմբերի 13, 1990թ.:
Ցավոք, առ այսօր փետրվարի 27-29-ին Սումգայիթում ամենաբարձր մակարդակով կազմակերպված ջարդերը չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականի, իսկ Մոսկվայում կայացած դատավարությունը չդարձավ Նյուրնբերգյան, քանի որ չեն բացահայտվել հանցագործությունների արմատները:
Սումգայիթի ցեղասպանությունը լռության մատնելու քաղաքականությունը, նրան ծնունդ տված պատճառների քողարկումը և նրա իսկական կազմակերպիչներին անպատիժ թողնելը հնարավոր են դարձրել, որպեսզի Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները հանրապետության ողջ տարածքով մեկ իրականացնեն էթնիկ զտումներ, որոնք էլ իրենց գագաթնակետին են հասել 1990 թվականի հունվարին հանրապետության մայրաքաղաք Բաքվում կազմակերպված արյունալի խրախճանքի օրերին, որից հետո էլ` վերածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված լայնածավալ ռազմական ագրեսիայի:
Մինչդեռ Սումգայիթի մասին ճշմարտությունը հարկավոր է իմանալ այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն են անհրաժեշտ մարդուն, որպեսզի հնարավոր լինի խուսափել մի նոր «դարչնագույն ժանտախտից»:
ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ
2
Ֆրանսիացի լրագրողներ Էդիթ Բուվիեն և Ուիլիամ Դենիելսը, որոնք փետրվարի 22-ին վիրավորվել են Սիրիայի Խոմս քաղաքում, Սիրիայի կառավարական զորքերի լայնածավալ ռմբակոծությունների ժամանակ, խնդրում են օգնել իրենց ...EXPO-2012 ՍԵՈՒԼՈՒՄ
Փետրվարի 23-ին Կորեայի ԱԳ Նախարար Կիմ Սունգ-Հվանի հրավերով պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Կորեայի Հանրապետության վարչապետ Հվանգ Սիկ Կիմը:
Կորեայի վարչապետի ...ՍՈՒՄԳԱՅԻԹ. ԱՆՊԱՏԻԺ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք ...ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Փետրվարի 21-ից 23-ը Երևանում ԱՄՆ Կառավարութան հովանավորությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ անցկացվել են «զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու և կանխարգելելու» հայ-վրացական շտաբային-հրամանատարական ...ՕՄԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Նա այլ հրամանագրով Քուվեյթի Պետությունում ...ԻՐԱՆՈՒՄ ՔԱՀԱՆԱՆ ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Պատանեկության տարիներին քրիստոնեություն ընդունած Յուսեֆ Նադարխանիին, որն այսօր դարձել էր Ռաշտ քաղաքի քրիտոնեական եկեղեցու հովիվը՝ մահապատժի է ենթարկվել իսլամն ուրանալու համար։
Նադարխանին ձերբակալվել է ...ՊԼԱՆԱՅԻՆ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան ...ՓԱԿ Է ԱՊԱՐԱՆԻ ԵՐՆՋԱՏԱՊ ԳՅՈՒՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ...ՏԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՓԼՎԵԼ ՁՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Փետրվարի 23-ին` ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ փուզվել են Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի բնակիչներ Ժ.Մկրտչանին պատկանող ցախատան, Ի.Բաբայանին պատկանող անասնագոմի և ավտոտնակի, Ա.Մնացականյանին ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՆ
Քաղաքապետարանում ոչ մի քաղաքաշինության նիստ էլ տեղի չի ունեցել: Այս մասին այսօր «Ա1+»-ի լրագրողին հայտնել է Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Հիշեցնենք, որ երեկ ...ՍԱՏԱՆԻՍՏԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԹԵՄԱՆ՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
Ժամը 12.00-ին «Հայելի» ակումբից ուղիղ հեռարձակմամբ «Ա1+»-ը կներկայացնի երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի և Մանվել Բադեյանը (ԱԺ պատգամավոր) բանավեճը:
Թեման՝ ինչպե՞ս են գնահատում բնապահպանական հասարակական ...ՀԱՐՑՎԱԾՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
«Իմ Կարծիքը» քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ուսումնասիրությունն է անցկացրել մայրաքաղաքի և մարզերի բուհերում: Հարցմանը մասնակցել են 1700 ուսանողներ և երիտասարդ` մինչև 35 տարեկան դասախոսներ:
Հարցման ...ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԼՂ ՀԱՐՑԸ
Եվրոմիության արտաքին հարցերի խորհուրդը փետրվարի 27-ին քննարկելու է Հարավային Կովկասի հետ ԵՄ համագործակցության, այդ թվում՝ տարածաշրջանի հակամարտությունների (վրացական եւ ղարաբաղյան) կարգավորման հարցը։
Խորհրդի ...ՈՒՐԱԼԻՑ ՄԱՐԴ ԵՆ ԲԵՐԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ
Երեկ Մոսկվայի Լուժնիկիում Պուտինին աջակցող հանրահավաքում, զանգվածները բաժանվել են մի քանի խմբերի։ Մարդկանց մի մասը անկեղծորեն պաշտպանում էր իր սիրելի թեկնածուին՝ Վլադիմիր Պուտինին, մի մասն էլ սպառնալիքների ...ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ռուսաստանի Զինված ուժերի 40 զինծառայողներ Հայրենիքի պաշտպանի օրը՝ փետրվարի 23-ին անժամկետ հացադուլ են հայտարարել ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի մոտ։
Զինվորականներին զորակցող «Արդար Ռուսաստան» ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կգումարի հանձնաժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է ՀՀ ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման ...ՕԵԿ-Ը ՈՐՈՇԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԲԱԺԱՆԵԼ
«Մեր հարցումները ցույց են տալիս, որ մենք նվազագույնը մի 10 տոկոս ունենք»,- ԱԺ ընտրություններին ընդառաջ այսօր լրագրողներին հայտնել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։ Նա վստահեցրել է, որ «Օրինաց երկրում» ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ` ԿՐԿԻՆ ԱԺ-ՈՒՄ
Երեկ երեկոյան կառավարությունն ԱԺ է վերադարձրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Նա դեռեւս չգիտի, ...ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՀՀ Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ Խոջալուի դեպքերի մասին.
«Ադրբեջանի ղեկավարությունը, տարիներ շարունակ խեղաթյուրելով իրականությունը, հանդես է գալիս բացահայտ սուտ հայտարարություններով Խոջալուի դեպքերի ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ԿԵՂԾԵԼ»
Առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, ըստ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի, իշխանությունը չի պատրաստվում լուրջ ընտրակեղծիքների, բայց արդեն սկսել է կեղծել։ «Անցել են էն կիսաբանդիտական ...ՃՈ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց՝ որպես ապացույց անթույլատրելի ճանաչել Ֆինանսական բաժնի ...ՀԱԿ ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿԸ ՀԱՅՏՆԻ Է
Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներն ամենայն հավանականությամբ կզբաղեցնեն Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ...ՀԱԿ-Ը ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ Է ԳՈՒՄԱՐԵԼ
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների ընդլայնված նիստ:
Նիստում քննարկվել են մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները:
Հանգամանալից անդրադարձ ...ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Երեխաների ու ընտանիքների սոցիալական բարեկեցությունը Հայաստանում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով» խորագրով համաժողովին:
Վարչապետը ներկայացրել է կառավարության ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ
Հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները, Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011-ի տարեվերջին շնորհվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները։
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը ...ԴԻՏԱՐԿՈՒՄ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ
Փետրվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային ...ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆԻ ՀԱՐՑԸ՝ ԱՐՏԱՀԵՐԹՈՒՄ
«Ժառանգություն». 100 տոկոս համամասնական ընտրակարգի հարցը արտահերթ է ճանաչվել եւ Ազգային ժողովում կքննարկվի փետրվարի 28-ին
Այսօր Ազգային Ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԸ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց շաբաթվա սկզբին Ստամբուլում տեղի ...ԻՐԱՆՈՒՄ ՔԱՀԱՆԱՆ ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Պատանեկության տարիներին քրիստոնեություն ընդունած Յուսեֆ Նադարխանիին, որն այսօր դարձել էր Ռաշտ քաղաքի քրիտոնեական եկեղեցու հովիվը՝ մահապատժի է ենթարկվել իսլամն ուրանալու համար։
Նադարխանին ձերբակալվել է ...ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ՏԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆԱՆՅԱՆՆ Է
«Ես ունեի փաստերը հավաքելու և գործարք կնքելու առաքելություն եւ արեցի։ Հաջորդ բոլոր փուլերին գրողների միությունը պիտի չմասնակցի։ Իմ կարծիքով, Թումանյանի բնակարանի հետագա ճակատագրի մասին պետք է մտածի մեր ...ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
Ժամը 13.00-ին «Հայելի» ակումբում Լարիսա Ալավերդյանի (Ժառանգություն) և Կարինե Աճեմյանի (ՀՀԿ) բանավեճը կհեռարձակվի «Ա1+»-ի ուղիղ եթերում։
Թեման՝ հայ-ադրբեջանական լարվածություն, համագործակցություն, Եվրանեսթ ...ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՈՎ Է ՃԱՆԱՉԵԼ ԽԱՐԴԱԽԻՆ
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 22-ին մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ հայտնել էր, որ նախորդ երեկոյան «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել ...ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՈՐԴՈՒՄ ԵՆ ԴՐՍԻ ՈՒԺԵ՞ՐԸ
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց. «Խորաթափանց եղա Մաշտոցի պուրակի խնդրի մեջ եւ հասկացա, որ Մաշտոցի պուրակում ցույց անող երիտասարդների մեջ երեք շերտ կա»։ Առաջին շերտը, ...ԴԱՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով դատավճիռը կհրապարակվի մարտի 7-ին:
Այսօր Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ, ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺԳՈՀ Է ՔՆՆԻՉՆԵՐԻՑ
2011-ին Հայաստանում աճել են սպանության դեպքերը: ՀՀ դատախազության տվյալներով, եթե 2010թ. գրանցվել է 41 դեպք, ապա 2011-ին` 60: Դեպքերի գերակշիռ մասը տեղի է ունեցել Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքներում: Գլխավոր ...ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ ԱՅԳՈՒՑ
Բնապահպաները ոչ ոքի չեն վստահում եւ չեն պատրաստվում լքել Մաշտոցի պողոտային հարող այգին: Արդեն 14 օր է, նրանք հերթափոխով հսկում են այգին, որպեսզի չտեղադրվեն Աբովյան փողոցից ապամոնտաժված առեւտրի կրպակները: Բողոքի ...ՎՐԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ԽՍՀՄ ՀԵՏՔԵՐԸ
Վրացական Բաթումի քաղաքում այսօր ապամոնտաժել են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշարձանը,- տեղեկացնում է «Վեստի»-ն։
Ըստ աղբյուրի՝ հուշարձանը, որի ապամոնտաժումը տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց ...«ԷԽՈ ՄՈՍԿՎԻՆ» ԿԱՐՈՂ Է ՄՏՆԵԼ .COM ՏԻՐՈՒՅԹ
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը կարող է տեղափոխվել այլ տիրույթ, դոմեյնային անունների գրանցման Ռուսական խոշոր «Ру-կենտրոնի» միակողմանի որոշմամբ փակվելու վտանգից խուսափելու համար։
Այս մասին այսօր հայտնել ...ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԸՆՏԱՆԻՔ Է ԿՈՐԾԱՆՎՈՒՄ
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ` Վահան Թումասյանը բաց նամակ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին, ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Նամակը ...«ՌԵԱԼԸ» ԲՈՅԿՈՏԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին արգելվում է հարցազրույցներ տալ ֆրանսիական Canal+ հեռուստաընկերությանը: Այդ մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ըստ լրագրողների, չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ ...ԷԴԻ ՌԵՅԱՆ ՀՈԳՆԵԼ Է ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՑ
Իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Էդի Ռեյան անհամբեր սպասում է, թե ակումբի ղեկավարությունը ե՞րբ կընդունի իր հրաժարականը:
«Այո: Ես ազատվելու դիմում եմ ներկայացրել եւ սպասում եմ ակումբի նախագահի պատասխանին: ...«ԲԱՆԱՆՑԻ» ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԻՆ
Բուլղարացի ֆուտբոլիստ Պլամեն Կրումովը դատական հայց է ներկայացրել իր նախկին թիմի` Բուրգասի «Չեռնոմորեցի» դեմ: Նա ակումբից պահանջել է մարել իր պարտքը:
«Եթե «Չեռնոմորեցը» մինչեւ մարտի 31-ը Կրումովին չվճարի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՆՇԵՑ ԵԺԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄԸ
24 փետրվարի 2012թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության` դիտորդ-անդամի կարգավիճակով Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելու առթիվ կուսակցության եւ նրա նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի անունից ...ԲՀԿ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կողմ է քաղաքական սերնդափոխությանը։ Այս սկզբունքը կուսակցությունը կկիրառի նախընտրական ցուցակները կազմելիս։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսօր լրագրողների ...ՀՀՇ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀՇ վարչության եւ ՀՀՇ հանրապետական խորհրդի համատեղ նիստ: ՀՀՇ հանրապետական խորհուրդն ու վարչությունը քննարկել են առաջիկա ընտրություններին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրեսի կազմում ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարել համատեղ ...ԿՐԿԻՆ ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳ ՊՈՒՇԿԻՆԻ ՓՈՂՈՑՈՒՄ
Այսօր ժամը 18.15 ոստիկանություն` 1-02, ահազանգ է ստացվել, որ Պուշկինի 56 հասցեում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային անվտանգության համապատասխան ծառայությունների եւ արտակարգ ...ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ
«Շունը մարդու բարեկամն է» կարգախոսը կյանքի կոչելու համար բնապահպաններն առաջարկում են «որդեգրել» իրենց խնամքի տակ գտնվող շներից մեկին: Մաշտոցի պուրակում այսօր բնապահպանների հերթական ակցիան նվիրված էր թափառող ...ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԱՎ
Ժամը 20.30-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում մահացավ 31-ամյա Հարություն Աղեկյանը, ում Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության Կենտրոնական հիվանդանոցից ...ՄԵՐ ԱԽՈՅԱՆԸ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿՂԶՈՒՑ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է «Stranja» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարը, որին մասնակցում են նաեւ կաշվե ձեռնոցի մեր վարպետները:
Այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ ...
ԲՐԱՅԶԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ԻՐ ՍԵՐԸ

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆ
ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԿԱԶԱՏԵ՞Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀԱԿ-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ
ՄԱՀԱՓՈՐՁ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԵՐԳԻՉՆԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՑՈՒՅՑԻՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴՐԺԵՑ ԽՈՍՏՈՒՄԸ
ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՈՒՄ
ՍՊԱՅԱԿԱԶՄԸ ՉԻ՞ ԾԵԾՈՒՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

- 1931 Երևանում վախճանվեց ազգագրագետ Երվանդ Լալայանը: (Ծնվ. 1864թ.-ին):
- 1932 Ծնվել է ծագումով հայ, ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրան:
- 1938 Երևանում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Արա Վահունին:
- 1975 Վախճանվեց տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը: Նա սպանվեց Խորհրդային ոստիկանության կողմից: (Ծնվ. 1928)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

