
ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԲԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷՐ
- Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:

-Պարոն Թորոսյան, Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցությունից հետո կարծես ենթադրվում էր նաեւ Ձեր համանման քայլը: Մոտ ապագայում հնարավո՞ր է, որ մի դիմում էլ դուք գրեք:
-Ժամանակին, երբ փորձեր են եղել ինչ որ կերպ մեզ քաղաքական գործընթացներում միասնաբար տեսնելու, առիթներ ունեցել եմ ասելու, որ ասեկոսեները քաղաքական կատեգորիա չեն և անկախ այն բանից, թե ո՞ր հարցերում մենք ունենք համընկնող մատեցումներ, որոնցում՝ ոչ, համատեղ նախաձեռնություններ չենք ունեցել: Հետևաբար, հարցադրման երկու մասերն իրար հետ որևէ կապ չունեն:
-Ինչպե՞ս եք տեսնում Ձեր քաղաքական ապագան. Մասնակցելո՞ւ եք ԱԺ ընտրություններին, եւ եթե այո, ապա մեծամասնակա՞ն ընտրակարգով, թե հնարավոր է համագործակցություն որեւէ քաղաքական ուժի հետ, օրինակ՝ ԲՀԿ-ի, կամ միգուցե նորաստեղծ «Ազատ դեմոկրատների՞»:
-Դեռ վերջնական որոշում չունեմ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ: Դա չի կարող լինել ինքնանպատակ: Նախ՝ քաղաքականությունը թիմային աշխատանք է և կարևոր է, որ այդ թիմում համընկնեն գոնե գլխավոր դերակատարների արժեքները, սկզբունքները, մոտեցումները: Եթե լինի համապատասխան թիմ, որտեղ լինեն ընդհանուր նպատակներ, սկզբունքներ ու մոտեցումներ, ապա իմաստ կունենա մասնակցել ընտրություններին, եթե ոչ, ապա ավելի արդյունավետ կլինի այլ գործունեությունը: Քաղաքականությունից ոչ պակաս հետաքրքիր զբաղմունքներ ևս կան: Առավելևս, որ տասնամյակներ զբաղվել եմ ու շարունակելու եմ զբաղվել գիտությամբ:
-Դուք միշտ ԱԺ պատգամավոր եք ընտրվել համամասնական ընտրակարգով եւ կողմնակից եք խորհրդարանի' որպես քաղաքական մարմին կայացմանը: Ինչպե՞ս եք վերաբերում այսօրվա քաղաքական օրակարգի հիմնական հարցերից մեկին' 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու՝ խորհրդարանական ընդդիմության առաջարկին:
-Ընդհանրապես կողմ եմ լիակատար համամասնական ընտրական համակարգին: Սակայն այսօր քննարկվող առաջարկը, համոզված եմ, զուտ նախընտրական քարոզչական նպատակ է հետապնդում, քանի որ նախաձեռնողներն էլ հիանալի գիտեն, որ իրենց առաջարկությունը չի ընդունվելու: Եթե նպատակները լուրջ լինեին, ապա քննարկումները պետք էր սկսել երկու-երեք տարի առաջ: Սակայն կա ավելի կարևոր հարցադրում: Ենթադրենք՝ վաղը այդ առաջարկը իրականացվում է, ի՞նչ նպատակի է այն ծառայելու: Իհարկե, որոշ չափով կկրճատի իշխանության տեղերի թիվը՝ խորհրդարանում: Սակայն էական փոփոխություններ այդ քայլի հետևանքով երկրում և հասարակության մեջ չեն արձանագրվի, քանի որ երկրի վիճակի բուն պատճաները ոչ թե ընտրական համակարգի մեջ են, այլ բազմակուսակցական համակարգի: Թե իշխանության, թե ընդդիմության արատները նույնն են: Պատահական չէ, որ նույն ընդդիմության մեջ են զգալի թվով մարդիկ, ովքեր եղել են իշխանության մեջ և ունեցել են նույն պահվածքը, ինչ ներկայիս իշխանությունները: Հայաստանում իրական բարեփոխումներ կարող են անել միայն նոր որակ ունեցող կուսակցությունները:
-Ինչպե՞ս եք վերաբերում «Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագծին: Կողմնակի՞ց եք բանակը ներքաղաքական խնդիրներում օգտագործելու հնարավորության դրույթին:
-Նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս, կարևորելով օրենքի անհրաժեշտությունն, այնուամենայնիվ նշել եմ մի քանի հարցեր, որոնց վերաբերյալ պահանջվում է նախագծի լուրջ վերամշակում և դրանց հստակեցումից է կախված լինելու, թե արդյո՞ք օրենքի ընդունումն օգտակար կլինի բարդ իրավիճակներից երկիրն անկորուստ դուրս բերելու տեսակետից: Դրանցից առաջինը վերաբերում է հենց բանակի կիրառմանը: Նախ՝ չպետք է մոռանալ, որ բանակի գործունեության ոլորտները հստակ սահմանված են երկրի Սահմանադրությամբ և որևէ օրենք չի կարող այն փոփոխել: Անգամ արտակարգ իրավիճակներում բանակի կիրառումն այդ սահմաններից դուրս կհակասի Սահմանադրությանը: Մինչդեռ նախագծով բանակի համար ձևակերպվում է նույն կիրառությունն, ինչ անվտանգության ուժերի ու ոստիկանության համար: Միակ տարբերությունն այն է, որ բանակը կարող է կիրառվել այն ժամանակ, երբ սպառվել է այդ կառույցների օգտագործմամբ իրավիճակը շտկելու հնարավորությունը: Ակնհայտ է, որ այդ ձևակերպումը չի կարող կիրառվել և հստակ պետք է սահմանվեն բանակի կիրառման շրջանակները, եթե դրանք չեն հակասում սահմանադրության գծած շրջանակին: Այս խնդրի հետ առնչվում է նաև սահմանադրական կարգին սապռնացող վտանգի սահմանումն՝ առաջին հոդվածում: Այնտեղ օգտագործվում են մի շարք թվարկումներ, սակայն օգտագործվում է «ներառյալ» բառը, բաց թողնելով շրջանակը: Եվս մեկ հարց: Առաջարկվում է, որ Ազգային ժողովն իրավունք ունենա դադարեցնել արտակարգ դրությունը՝ դա ներկայացնելով որպես նախագահ-ԱԺ հակակշիռ: Իրականում հակակշիռ արդեն կա՝ սահմանված Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգով նախատեսված է արտակարգ դրության հայտարարման առնչությամբ հատուկ նիստի հրավիրում: Առաջարկվող մեխանիզմը թերի է, քանի որ Ազգային ժողովը չի վերահսկում արտակարգ դրության ռեժիմը և առանց հիմնավոր փաստարկների հատուկ դրության դադարեցումը «լղոզում է» պատասխանատվությունը նախագահի և Ազգային ժողովի միջև:
-Այդ առումով, ինչպես նաև բանակի օգտագործման տեսակետից, ի՞նչ կարող եք ասել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին:
-Ազգային ժողովի դերակատարությունն այդ իրադարձությունների հետ կապված, կարող է քննարկվել միայն սահմանադրությամբ պարտադրված հատուկ նիստի գումարման առնչությամբ, երկու ենթատեքստում. արդյո՞ք ստեղծված իրավիճակում իրավաչափ էր արտակարգ դրություն մտցնելը և արդյո՞ք Հանրապետության նախագահի հրամանագիրը համապատասխանում էր սահմանադրական շրջանակներին: Այսօր էլ համոզված եմ, որ այն ժամանակ արտակարգ դրություն մտցնելը անհրաժեշտ, պարտադրված քայլ էր, քանի որ կային զոհեր և հապաղելու արդյունքում դրանց թիվը շատ ավելի մեծ կլիներ: Պատահական չէ, որ որևէ պատգամավոր, այդ թվում և ընդդիմադիր, արտակարգ դրություն մտցնելու դեմ Ազգային ժողովի որոշման նախագիծ չներկայացրեց, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, երբ արտակարգ դրություն մտցնելն ընդունելի չէ:
Ինչ վերաբերում է բանակի օգտագործմանը, ապա արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը, որը Ազգային ժողովի քննարկման առարկան էր, բանակի օգտագործում չէր նախատեսում և չէր հակասում երկրի Սահմանադրությանը:
Հարցազրույցը պատրաստեց Դիանա Մարկոսյանը
ԵՐևԱՆ ՈՒ ԲԵՅՐՈՒԹ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ
Փետրվարի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի և Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ մշակութային ...ՀԱՅ ԳԻՐՔԸ՝ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ
Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Փետրվարի 15-ին հանդիպում ունեցավ Կանադայի Գրադարանավար և Արխիվարիուս Դանիել Քարոնի հետ:
Քննարկվեցին հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ...ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՂՈՒԼՅԱՆԻՆ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջև ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ...ՓԼՈՒԶՈՒՄ
Փլուզվել է Արագածոտնի մարզի Լուսագյուղի բնակիչ Սողոմոն Գրիգորյանի տան և անասնագոմի ընդհանուր տանիքը:
Փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը: Դեպքի մասին տեղյակ է պահվել ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲՌՆԻ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
Բնապահպան-ակտիվիստներին ոստիկանները բռնի ուժով հեռացրել են Մաշտոցի պողոտային հարակից պուրակից, որտեղ նրանք արդեն 7-րդ օրն է հերթապահում են, կանաչ տարածքում կրպակների տեղադրման աշխատանքները թույլ չտալու ...ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՈՒՄ
21-ամյա Գևորգ Խաչատրյանը մնացել էր փակված «Նեքսուս» ինտերնետ ակումբում։ Փրկարար ծառայությունում ահազանգ է հնչել, թե Երևան քաղաքի Պուշկինի 49 հասցեում գտնվող «Նեքսուս» ինտերնետ ակումբի դուռը փակվել է, ...ԱՎՏՈՎԹԱՐ. 4 ՎԻՐԱՎՈՐ
Այսօր առավոտյան՝ ժամը 07.37-ին «OPEL» մակնիշի 30 ՕՕ 583 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել Ալեք Մանուկյան փողոցի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրյա սյանը:
Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցները ...ՍՊԱՅԱԿԱԶՄԸ ՉԻ՞ ԾԵԾՈՒՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
3
ԼՂ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտարարել է, որ փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում ծառայող իր որդուն սպայական անձնակազմի կողմից պարբերաբար ծեծի ենթարկելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ...ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԸ ԿՈՄՈՒՆԻ՞ՍՏ Է ԵՂԵԼ
Բրիտանական МИ-5 հետախուզական բաժինը գաղտնազերծել է աշխարահռչակ կատակերգու Չարլի Չապլինի գաղտնի տվյալները։
«Չապլինը միջոցներ է տրամադրել կոմունիստական կազմակերպություններին, որը հաստատվում է 1952-ին Վաշինգտոն ...ԴԻՏԵՔ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
Այսօր ժամը 13-ին «Ուրբաթ» ակումբի հյուրն է Սասուն Միքայելյանը: Թեման- Հրազդանի քաղաքապետի ընտրություններ եւ հետընտրական զարգացումներ։«Ա1+»-ն ուղիղ եթերում կհեռարձակի մամլո ասուլիսը։
Իսկ մինչ այս՝ ժամը ...ՊԱՐՈՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ
Քիչ առաջ «Մեր քաղաքը» նախաձեռնությունը հայտարարություն է տեղադրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ֆեյսբուկյան էջին։
«Հարգելի պարոն քաղաքապետ, իրավիճակը չսրելու համար խնդրում ենք Ձեզ հետ կանչել շինարարներին ...ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵՍ ՎԱՆԳԱ ՏԱՏԻԿԸ ՉԵՄ»
Փետրվարի 12-ի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը չի բացառում, որ խախտումներ են եղել, բայց շեշտում է. «Այդ խախտումներն էլ են անում հասարակության անդամները»:
«Ամեն ...ՍԵՖԻԼՅԱՆԸ ԴԵՄ Է ՕՐԵՆՔԻՆ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օերնքն ընդունելով, փորձ է արվում ժողովրդի մի մասը հակադրել մյուսին և ավարտին հասցնել ժողովրդից բանակն օտարելու գործընթացը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ...ՌԴ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր՝ փետրվարի 17-ին, Ռուսաստանի դժվար հասանելի և հեռավոր ծայրամասերում սկսվել է նախագահի վաղաժամկետ ընտրությունը, որը կշարունակվի մինչև մարտի 3-ը։
ՌԴ ԿԸՀ տվյալներով, այսօր ընտրություններ կանցկացվեն ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԻՐԻԱՅԻ ԲԱՆԱՁևԸ
Արևմուտքը չի դադարեցնում Սիրայի նոր բանաձեւին կողմ քվեարկելու Ռուսաստանին համոզելու փորձերը։
Интерфакс»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանը բանաձևի վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն արտահայտում։ Այս ...ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ՝ ԲՀԿ ՑՈՒՑԱԿՈ՞ՒՄ
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը դիմում է ներկայացրել "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը անդամագրվելու համար: Նազիկ Ավդալյանը անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնն ...ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը այսօր՝ փետրվարի 17-ին հայտարարելու է իր հրաժարականի մասին,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Նախագահի այս քայլն, ըստ աղբյուրի, պայմանավորված է մի շարք սկանդալներով, որոնք ծագել ...ԱԶԱՏԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Արմավիրի դատախազ Դավիթ Բարոյանը այսօր հեռացվել է դատախազության համակարգից: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը։
2012 թվականի փետրվարի 17-ին ստացվել է ահազանգ Արմավիրի ...ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԼԱՎ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական տվեց։«Գերմանիային անհրաժեշտ է այնպիսի նախագահ, որն ամբողջությամբ կնվիրվի երկրի ներքին եւ արտաքին խնդիրները կարգավորելու գործին, այնպիսի նախագահ, որին կվստահի ...ՀԱԿ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՐԱԽ Է ԸՆՏՐԵԼ»
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել.
«ՀՀ Արդարադատության նախարարությունը բացարձակ ապօրինի կերպով գրանցել է նոր` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն` ակնհայտորեն ցանկանալով ուզուրպացնել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ «ԱՍՏԾՈ ՏՎԱԾ ՄԻ ՊԱՀ»
Սասուն Միքայելյանը պնդում է. «Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է»։ «Դա Աստծու տված ինչ-որ պահ ա»,-այսօր ասաց նա։ Չնայած «Սասուն» մարտական ջոկատի հրամանատարն այսօր չի պատկերացնում, թե իր մարտական ընկերոջ ...ԵՄ ԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ
2012թ. փետրվարի 17-18-ը ԵՄ խորհրդատվական խումբը կազմակերպել էր խորհրդաժողով «Մասնակցային ժողովրդավարություն. քաղաքացիական հասարակության դերը» թեմայով: Խորհրդաժողովի նպատակն էր Հայաստանի գործընկերներին ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՍԱՀՄԱՆԱԿԵՏԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՆ
Հայաստանը ԵՄ արտաքին սահմանների կառավարման գործակալության` FRONTEX-ի հետ նախատեսում է փետրվարի 22-ին ստորագրել համագործակցության համաձայնագիր։ Այս մասին ասվել է ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և ...ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԳԼՈՒԽԸ
Ոստիկանների ու բնապահպանների հակադրությունը Երեւանի Մաշտոցի պողոտային հարակից պուրակում շարունակվում է։ «Ա1+»-ի լրագրողը հաղորդում է, որ քաղաքապետարանի որոշմամբ կանաչ տարածքում կրպակներ տեղադրելու նպատակով ...ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
Մաշտոցի պուրակը, Թեղուտը և ընդհանրապես հանրապետության բոլոր կանաչ տարածքները կարո՞ղ են արդյոք կանգնել նոր վտանգի առջև:ՇՄԱՓ օրենքում փոփոխությունների փաթեթը ի՞նչ վտանգ է պարունակում:
Այսօր` 15.20-ին ուղիղ ...ԴԱՏԱԽԱԶԸ՝ ՄԵՐԿ
Արմավիրի դատախազներից մեկը, ում անունը պաշտոնապես դեռ չի հրապարակվում, կհեռացվի համակարգից։
Նա գիշերը հարբած խուլիգանություն է արել մայրաքաղաքի` Մաշտոցի պողոտայի գիշերային ակումբներից մեկում։ Ըստ ականատեսների՝ ...ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՌԿԵԼ ԵՆ ԱՆԻՎՆԵՐԻ ՏԱԿ
Այս պահին Մաշտոցի պուրակում կանաչ տարածքները ոչնչացնելու դեմ արտահայտվող բնապահպանների շարքերը ստվարանում են՝ նրանց միանում են խնդրով մտահոգված քաղաքացիներ։ Ակցիան շարունակվում է:
Ակցիայի վայր է ժամանել ...ՁՄԵՌՆ ԱՆՑՆՈՒՄ Է` ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ԶՈՀԵՐԻՆ
Արևմտյան և կենտրոնական Եվրոպաների համար աննախադեպ սառնամանիքները խլել են ավելի քան 650 մարդու կյանք։
Օրեր շարունակ տեղացող առատ ձյունը Ռումինիայի գյուղերի բնակչությանը «տնային կալանքի» է ենթարկել։ 80-100 ...ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ
Չորս մարդ է մահացել ինքնաթիռի վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 17-ին, Բրազիլիայի Պարա նահանգում։
Երկշարժիչ «Beechraft Baron» ինքնաթիռը մասնագետների համար անհասկանալի պատճառներով չի ...«ԹԵՂՈՒՏԻ» ՏԵՐԸ ԲԱՐՁԱՐՑՐԵԼ Է ԾՆԵԼԻՈՒԹՅՈ՞ՒՆԸ
«Վալեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ Թեղուտում իրենց գործունեության արդյունքում ստեղծված աշխատատեղերի շնորհիվ բոլոր խոպանչիները վերադարձել են, ծնունդների ...ՀԱՅԵՐԸ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԵՒ ՎՐԱՑԻՆԵՐԸ՝ ԲԵՌԼԻՆՈՒՄ
Բեռլինի «Հերթիի դպրոցը» փետրվարի 20-ից մարտի 9-ը Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հանրային ծառայության 25 երիտասարդ իրավաբանների համար անցկացնելու է դասընթաց` Հարավային Կովկասում իրավական բարեփոխումների ...ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ
Այս պահին Մաշտոցի պողոտային հարակից պուրակում բնապահպանների հետ հանդիպման է եկել Երեւանի քաղաքապետի ներկայացուցիչը՝ ավագանու անդամ, ռեժիսոր Արա Երնջակյանը։
«Ա1+»-ի լրագրողը հաղորդում է, որ Երնջակյանը ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ
Այս պահին 100-ից ավելի բնապահպան ակտիվիստներ շարունակում են իրենց ակցիան Մաշտոցի պուրակում՝ պահանջելով չոչնչացնել կանաչ տարածքները և հանրային տարածքները չօգտագործել թուրքական ապրանք վաճառելու համար։
Երևանի ...ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ԲՀԿ-ԻՑ
Ըստ «Ա1+»-ի հավաստի աղբյուրի, ԲՀԿ Շենգավիթի տարածային կառույցն իր շարքերից հեռացրել է Նորագավիթի թիվ 140 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Սարգսյանին:
Տեղեկությունը հաստատեց Շենգավիթի ԲՀԿ տարածքային խորհդի ...ՕՐԵՆՔ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր անցկացված քննարկման կիզակետում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծն էր:
Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի հանդիպմանը ներկա ...ՈՍՏԻԿԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ՕՐԵՆՔ ԵՆ ԽԱԽՏՈՒՄ
Ոստիկանների ջոկատները կենդանի պատ կազմած բնապահպան-ակտիվիստներին թույլ չեն տալիս խոչընդոտել Մաշտոցի պողոտային հարակից պուրակում քաղաքապետարանի որոշմամբ կանաչ տարածները ոչնչացնելու եւ առեւտրի կրպակներ ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՅՍՕՐ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ Է ՀԱՆՁՆՈՒՄ
Երեւանի «Փյունիկը» չի պատրաստվում նոր ֆուտբոլիստներ փորձարկել կիպրոսյան ուսումնական հավաքի ժամանակ:
«Թիմի առաջին արտասահմանյան հավաքին կմասնակցեն 25 ֆուտբոլիստներ` 4 դարպասապահ եւ 21 խաղացող: Նրանցից ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Հայաստանի սամբիստները չեն մասնակցի Բելառուսի բաց առաջնությանը, չնայած նախնական պայմանավորվածությանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց, որ այդ մրցաշարը ...ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՍԴՀԿ-ԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼՈՒ ՊԱՏՃԱ՞Ռ
Այսօր ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ասուլիս էին հրավիրել եւ լրագրողներին ցույց էին տալիս իրենց կուսակցության պետռեգիստրի վկայականն ու նույն կուսակցությունը գրանցած ...ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԲԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷՐ
Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:
-Պարոն Թորոսյան, Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցությունից հետո կարծես ենթադրվում էր նաեւ Ձեր համանման քայլը: Մոտ ապագայում հնարավո՞ր ...«ՇԵՐԻՖ»-Ը՝ ԲՀԿ ԿԱՌՈՒՑԻ ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար, «Շերիֆ» մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանն, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին, այլեւս ...ԵԹԵ ՀԱԿ-Ը ԱՆԿԵՂԾ ԼԻՆԻ...
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը հարցին՝ ի՞նչ է սպասվում Մարտի 1-ի հանրահավաքին, կկարողանա՞ ՀԱԿ-ը ժողովրդին ոտքի հանել՝ պատասխանեց. «Եթե անկեղծ ցանկություն լինի ժողովրդին ոտքի հանելու , դա միանգամայն ...ԱԳՆ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ՌԻՆԳՈՒՄ
«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիմը՝ մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով ՀՀ առողջապահության թիմի նկատմամբ:
Եզրափակիչ հանդիպմանը ...ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԿՊԱՏԺԵ՞Ն
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը փետրվարի 5-11-ը, հանդիպում ունենալով եվրոպական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչներին առաջարկել է ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԵՆ
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը քիչ առաջ այս հայտարարությունն է տարածել:
«Այսօր քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ամոթալի հարձակում են սկսել Մաշտոցի այգու ...ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՆԻՑ ԿՀԵՌԱՆԱՆ ԲՐՆՁՈՎ
Այս տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը համընկել է Բարեկենդանի տոնի հետ ու թանգարանի այցելուներին սպասվում են անակնկալներ: Նրանք կանցնեն տարբեր «փորձություններով», ու հաղթողները նվերներ ...ՎԱՂԸ ԿԶՐԿՎԵՆ ՀԱՑԻՑ
Վաղն առավոտյան ավելի քան 10 ընտանիք կզրկվի հացի գումար վաստակելու հնարավորությունից։ Խոսքը «Ֆիրդուսի շուկայի» վերջին հատվածում տեղակայված կոշիկի, հովանոցի, հագուստի, էլեկտրատեխնիկայի վերանորոգման, բանալիների ...ՓԼՈՒԶՈՒՄ ԱՌԱՓԻՈՒՄ
Շիրակի մարզի Առափի համայնքի սողանքային գոտին դարձյալ ակտիվացել է: Վերջին օրերի առատ տեղումները եւ ձնհալը նոր փլուզումներրի պատճառ են դարձել: Փլուզվել է Խուրշուդյանների ընտանիքին պատկանող տունը: Դեպքը ...ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ԴԱՇՆԱՄՈՒՐ ՆՎԱԳԵՑ
Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը մասնակցել է «Հույսի նավակ» բարեգործական համերգին՝ նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Նա դաշնամուր է նվագել։ՀԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ «ԿԱՆԱՉՆԵՐԻՆ»
Հայ ազգային Կոնգրեսի երիտասարդների հայտարարությունը. « Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները շարունակում են ապականել և կեղտոտել ցանկացած բան, որ հայտնվում է իրենց ճանապարհին: Մշակութային, հասարակական ...
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ
Գ. ՍԱՀԱԿՅԱՆ. «ԱՇԽԱՏԵԼ, ԱՇԽԱՏԵԼ»
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ. ՀԻՇԵՔ ՕՐՎԱ ՊԱՀԱՆՋԸ
ՀՀԿ-ԻՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՄԵ՞Ջ ԵՆ ԴՐԵԼ
ՊԱՏԱՐԱՅՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԲԱՑՎԵՑ
ՈՍՏԻԿԱՆԸ ԳՈՂ ԷՐ ԲՌՆԵԼ
ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ ՈՏՔԵՐՈՎ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՏՆՕՐԵՆԸ ՉԷ
ՀՀԿ-ՀՅԴ ԲԱՆԱՎԵՃ՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
ՀԱՂԹԵՑ ԳԵՆԵՐԱԼԻ ՍԱՆԻԿԸ
ՄԱՀԱՑԵԼ Է ԼՈԳԱՐԱՆՈՒՄ
ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ
ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՈՒՄ
ՍՊԱՅԱԿԱԶՄԸ ՉԻ՞ ԾԵԾՈՒՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

ԿԻՆԸ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՇԱՌՔ ԷՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

