
«ՎՈՎԱՅԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ»
ՀԺ խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր կեղծ եւ շինծու որակեց Հայ Գեւորգյանի կալանավորման պատճառների մասին ոստիկանության տեսանյութում նշած փաստարկները: Տեսանյութում խոսվում է այն մասին, որ Աշոտ Ֆրանգուլյանն ունի ձախ վերջույթի պճեղի ոչ լրիվ կոտրվածք:
Պարոն Փաշինյանն ասաց, որ նա խորհրդակցել է փորձագետների հետ, որոնք տարակուսել են տեսանյութում Աշոտ Ֆրանգուլյանի վնասվածքները նկարագող բժշկի «ոչ լրիվ կոտրվածք» արտահայտության առիթով: «Ոչ լրիվ կոտրվածք չի լինում, ինչպես ոչ լրիվ հղի չեն լինում»,-եզրակացրեց Նիկոլ Փաշինյանը: ՀԺ-ի թղթակիցը դեռեւս հունվարի 17-ին հանդիպել է վրաերթի ենթարկված Աշոտ Ֆրանգուլյանի հետ, որը թղթակցին ասել է, որ Հայկ Գեւորգյանի վարած «Նիվա» մեքենայի հետ վրաերթի արդյունքում նույնիսկ կապտուկներ չի ունեցել: «Կապտած չի եղել, բայց ցավը կա, ես չեմ ասում, որ ջարդված ա եղել»,-Նիկոլ Փաշինյանի վկայակոչած ձայնագրությունում ասում է Աշոտ Ֆրանգուլյանը: Վերջինս չի կարող ասել, թե ինչ ցավ ունի Աշոտ Ֆրանգուլյանը. «սրտի, հոգու ցավ ա, թե ոստիկանության հարուցած ցավ ա»:
Ոստիկանության տարածած տեսանյութի հեղինակները Նիկոլ Փաշինյանի ուրբաթ օրվա ասուլիսում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հասցեին արված բնորոշումներն անվանեցին ՀԺ խմբագրի «մահամերձ վարկանիշը փրկելու ջանք»: «Վովային խորհուրդ ենք տալիս մտահոգվել սեփական շեֆի վարկանիշով, որը շատ քիչ է զիջում Աշոտ Ֆրանգուլյանի վարկանիշին: Եթե վարկանիշներից ենք խոսում, Աշոտ Ֆրանգուլյանի վարկանիշը մի քիչ ա ավել Սերժ Սարգսյանի վարկանիշին»,-հակադարձեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, ինչքան պիտի ընկած լինի ոստիկանապետի վարկանիշը, որ նրան հայհոյելը կարող է բարձրացնել իր կամ թերթի «մահամերձ վարկանիշը»: Ի դեպ, ձայնագրությունում Աշոտ Ֆրանգուլյանը խոստովանում է, որ գիտի իրեն վրաերթի ենթարկածի լրագրող լինելը: «Ես էլ եմ լսել, որ ինքը լրագրող է»,-ՀԺ-ի թղթակցին դեռեւս հունվարի 17-ին ասել է Աշոտ Ֆրանգուլյանը: Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հանրությանը զգուշացնում է, որ եթե Սերժ Սարգսյանն ընկել է փոքրիկ կոռուպցիոն դեպքեր բացահայտած լրագրողի ետեւից, ապա ինչեր են ընդունակ, երբ լրագրողներն ընտրությունների օրերին կփորձեն գրել ընտրակեղծիքների մասին: «Սա ուղերձ է ուղղված հանրությանը, ուրեմն Վովան ՀՀ քաղաքացիներին հայտարարել է պատերազմ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս շատ կզարմանա, եթե այսօր կամ վաղը ոստիկանությունը ոչ միայն բաց չթողնի Հայկ Գեւորգյանին, այլեւ նրա վրայից չհանի քրեական մեղադրանքները:
«Եթե նույնիսկ տուժողի ասածները ճիշտ են, դրա համար ՀՀ օրենսդրությունը նախատեսում է վարչական պատասխանատվություն: Քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող: Եթե ամեն ինչ ճիշտ ա, վաղը ոստիկանությունը պետք է հանի Հայկի վրայից քրեական մեղադրանքը եւ նրա նկատմամբ հարուցի վարչական վարույթ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա լրագրողներին զգուշացրեց, որ Հայկի հետ տեղի ունեցածն իրենց էլ է վերաբերվում: «Մենք պետք է քննարկենք ոչ թե Հայկի հետ տեղի ունեցածը, այլ առաջիկայում ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ Հայաստանում, երբ ոստիկանությունը ղեկավարում է կասկածելի հոգեկան վիճակ ունեցող անձնավորությունը: Վովայի նման մարդիկ պետական իշխանության ղեկին լուրջ սպառնալիք են ստեղծում, որ ՀՀ-ում մարտի 1-երը կարող են կրկնվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարությունն ամբողջությամբ
2012 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որով փորձել է արդարացնել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի համասեփականատեր Հայկ Գեւորգյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած ապօրինությունները: «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի հիմնավոր փաստեր, ոստիկանական տեսանյությում բերվող պնդումները կեղծ եւ շինծու որակելու համար:
1.Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով ինչ-որ անձնավորություն պնդում է, որ հիվանդ Աշոտ Ֆրանգուլյանին (տվյալ գործով «տուժող») «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը պատմում է, որ հունվարի 13-ին, Հայկ Գեւորգյանի հետ խոսակցությունից հետո, ինքը նստել է «մոտակա բորդյուրին եւ գլուխը տվել է պատին»:
2. Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով նույն անձնավորությունը պնդում է, որ Աշոտ Ֆրանգուլյանի մոտ ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք, որը հաստատվել է ռենտգեն նկարահանումներով:- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը ներկայացնելով նախապես բեմադրված, բայց Հայկ Գեւորգյանի զգոնության շնորհիվ չկայացած «վրաերթ-միջադեպի» իր վարկածը, ասում է, որ իրեն հպվել է Հայկ Գեւորգյանի վարած «Նիվա» ավտոմեքենայի «շիթը», եւ «հարվածը» եղել է ոչ ուժեղ: «Նիվա» ավտոմեքենայի «շիթը» (պաշտպանիչ վահանակ) գետնից բարձր է մոտ կես մետր, իսկ մարդկանց պճեղը գետնից բարձր կարող է լինել առավելագույնը տասը սանտիմետր: Այս փաստը անառարկելիորեն ապացուցում է, որ Հայկ Գեւորգյանի վարած ավտոմեքենան չէր «կարող» որեւէ կերպ տուժողին պատճառել «ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք», առավելեւս` ոչ շատ ուժեղ հարվածի պարագայում:- Մեր խնդրանքով իրավիճակը մեկնաբանած մասնագետները տարակուսանք են հայտնել ոստիկանության տեսանյութի սպիտակ խալաթավոր անձի օգտագործած «ոչ լրիվ կոտրվածք» արտահայտության կապակցությամբ: Կոտրվածք կամ լինում է, կամ չի լինում:- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը, չորս օր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվելուց հետո ասում է, որ որեւէ կոտրվածք չունի:- «Հայկական ժամանակ» օրաերթը ունի ձայնագրություն, որտեղ Աշոտ Ֆրանգուլյանն ասում է, որ Հայկ Գեւորգյանի վարած ավտոմեքենան մեկ անգամ է իրեն դիպել:
3. Ոստիկանության տեսանյությում, ինչպես նաեւ այս ընթացքում հնչած ոստիկանական մեկնաբանություններում կա պնդում, թե մինչեւ Հայկ Գեւորգյանին հայտնաբերելը ոստիկանությանը հայտնի չի եղել նրա ինքնությունը, մասնագիտական գործունեության բնույթը:- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը դեռ 2012թ. հունվարի 17-ին ասում է, թե լսել է, որ «այդ մարդը» (նկատի ունի Հ. Գեւորգյանին) լրագրող է:- ՀՀ ոստիկանության քննչական վարչության պետ Արսեն Այվազյանը, հունվարի 13-ի բրիֆինգում հայտարարել է, թե «Հայկ Գեւորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ»: Ոստիկանությունը դեռ պետք է պարզաբանի, թե վովա-պինկերտոնյան այդ ինչ մեթոդոլոգիայով է առաջնորդվում, որը կարողանում է ձեռքբերել անհայտ անձի լուսանկար, եւ դրանով իրականացնել ճանաչում:- Վերը նշված փաստերը վկայում են, որ ի սկզբանե թե Աշոտ Ֆրանգուլյանը, թե ոստիկանությունը իմացել են, թե ով է նստած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:
4. Ոստիկանական տեսանյութում խոսվում է, ոստիկանությանը հայհոյելու միջոցով մահամերձ վարկանիշ փրկելու ջանքի մասին:ՀՀ ոստիկանությունը, այսպիսով, խոստովանում է, որ իրեն եւ իր ղեկավարին հայհոյելը կարող է կենդանացնել նույնիսկ մահամերձ վարկանիշեր: Սա, թերեւս, ՀՀ ոստիկանության գործունեության եւ նրա պետին անձի լավագույն գնահատականն է: Ինչ վերաբերում է վարկանիշերին, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանին խորհուրդ ենք տալիս մտահոգվել սեփական շեֆի վարկանիշով, որը կարծում ենք շատ փոքր է զիջում Հայկ Գեւորգյանի գործով որպես «տուժող» անցնող Աշոտ Ֆրանգուլյանի վարկանիշին:
5. 2012 թվականի փետրվարի 3-ի իմ ասուլիսում հնչած մտքերի` ոստիկանական տեսանյութում առկա բրեժնեւյան աղավաղումներին անդրադառնալը համարում եմ ավելորդ: Սրա վերաբերյալ յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հետեւություններ անել` իմ ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը դիտելով:ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ05.02.2012
ԱՍՈՒԼԻՍ ԿՏԱ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Այսօր ժամը 16-ին ասուլիս կտա " Հայկական ժամանակ"-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման հետ կապված; Դիտեք մեր եթերում;ՆԻԿՈԼԸ ՀԻՇԵՑ ՄԱՐՏԻ 1-Ը
«Եթե ընդունենք անգամ, որ քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանի՝ ոստիկանության տեսանյութում հնչեցրածը ծայրից ծայր ճիշտ է, ապա դրա համար լրագրող Հայկ Գեւորգյանը սոսկ պետք է ենթարկվեր վարչական պատասխանատվության»; ...«ՎՈՎԱՅԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ»
ՀԺ խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր կեղծ եւ շինծու որակեց Հայ Գեւորգյանի կալանավորման պատճառների մասին ոստիկանության տեսանյութում նշած փաստարկները: Տեսանյութում խոսվում է այն մասին, որ Աշոտ Ֆրանգուլյանն ...
ՄԱՐԴԻԿ ԱՐՎԵՍՏ ՉԷ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳՆԵԼ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ Ի ՎՆԱՍ ԵՐԵՒԱՆԻ
ՆՈՐԱԳԱՎԻԹՑԻՆԵՐԸ ՆԱՄԱԿ ԵՆ ԳՐԵԼ
Ո՞Վ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ
«ՀԱՏՈՒԿ» ԵՐԻՆՋՆԵՐՆ ԻՆՉՊԵ՞Ս ԿԶԳԱՆ
ՉԻՆԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԵԼ
ՍՊԱՍՎՈՒՄ Է ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿՏՐՈՒԿ ԱՆԿՈՒՄ
«ՎՈՎԱՅԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ»
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
ԱՆ. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ

ՍԱՐԿՈԶԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԱՆՊԱՍՏ ՕՐԵՆՔԸ
ԲՈՒԱՅԵՆ ԿՊԱՅՔԱՐԻ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
ՀԶՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ԻՐԱՆՈՒՄ
ԵՐԵՒԱՆՆ ԱՅՍՕՐ ՁՆԵ ԹԱԿԱՐԴՈՒՄ ԷՐ
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

