
ՀՅԴ-Ն ԳՅՈՒԼԻՆ ՀԱՎԿԻԹՆԵՐՈՎ ՉԻ ԴԻՄԱՎՈՐԻ

«Եթե մեր պետությունում կարելի է նախագահի դեմ ցույց անել, ապա նախագահի հրավիրած հյուրի դեմ էլ կարելի է ցույց անել այնքան ժամանակ, ինչքան այդ ցույցերը տեղադրվում են քաղաքավարության նորմերի մեջ»,- այսօր Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցի հետ կապված ՀՅԴ-ի նախատեսած միջոցառումները անխուսափելի են:
Նա նշեց, որ Գյուլը ամեն օր չէ Հայաստան գալիս եւ պետք չէ առիթը բաց թողնել նրան մեր տեսակետը ասելու համար. «Իր այցելությունը դեռ ոչինչ չի նշանակում, եթե լուծվեն այն հարցերը, որոնք մեր քաղաքական ակցիաներով կբարձրացնենք եւ որոնք այսօր առկա են հայ-թուրքական հարբերություններում: Թուրքիայի նախագահը պետք է լավ իմանա, մենք ծնկի չենք գալու իր այդ մեծ «շնորհի» համար, որ իր այցով մեզ պարգեւում է: Կարծում եմ, որ մեզ կհասկանա եւ մեր նախագահը, եւ մեր ժողովուրդը եւ Թուրքիայի նախագահը»:
Մանոյանը նաեւ նշեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարցեր ունեցել է մեր անկախացման հենց առաջին օրից. «Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ, 1920թ.-ից ի վեր Հայաստան չկա: Նրանք չեն պատկերացրել, որ իրենց կողքին երբեւէ կարող է անկախ Հայաստան լինել: Հայաստանի անկախացումից հետո նրանք սկսեցին մտածել, որ եթե անկախ Հայաստան պետք է լինի, ապա այն պետք է լինի խեղճ ու կրակ, վիզը ծուռ, Թուրքիայից կախված: Նրանց համար ամենահեշտ միջոցը Հայաստանի հետ որեւէ առնչություն չունենալն է: Մենք հավատում ենք, որ անկեծորեն պետք է սկսվեն երկու երկրների միջեւ խնդիրների քննարկումը` առանց ուժի կիրառման, առանց ուլտիմատումի եւ նախապայմանների»:
Թուրքիայի կողմից 1915թ.Հայոց ցեղասպանության ճանաչումը Մանոյանը չի համարում հայկական կողմի նախապայման եւ հիմնավորում է.«Մենք պայման չենք դնում, սակայն ինչպե՞ս կարելի հարաբերությւններ սկսել մի երկրի հետ, որը մարդկության առաջ ոճիր է գործել, իրականացրել է 1915թ. ցեղասպանությունը եւ այն չի ընդունում»:
Ինչպե՞ս կանդրադառնա Գյուլի այցը հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի վրա` հարցին պատասխանելով` Կիրո Մանոյանն ասաց. «Թուրքիայի մղումը, շահագրգռվածությունը բխում է այն գիտակցությունից, որ 1993թ ից սկսած իրենց քաղաքականությունը` Հայաստանի շրջափակում, նախապայմաններով խոսելն իրեն չարդարացրեց: Չեմ կասկածում, որ Թուրքիային պետք է զիջումներ անել: Եթե Թուրքիան հրաժարվի Հայաստանի հետ խոսել ուլտիմատումի լեզվով, ապա մյուս հարցերում կարող են փոփոխություններ լինել, իսկ եթե ոչ, ապա իմաստ չունի նրա այցը Հայաստան, անհետեւանք կլինի»:
Պարոն Մանոյանը հիմք չունի Գյուլի այցի հետ հույսեր կապելու, սակայն. «Ակնկալում եմ, որ Թուրքիայի ղեկավարության մտքում ինչ-որ բան փոխելու մտադրություն կա, այլապես Գյուլի այցը սխալ հաշվարկ է»: Իսկ ի՞նչ հաշվարկ էր Գյուլին Հայաստան հրավիրելը, հատկապես, որ ՀՅԴ-ն չի հրաժարվում իր բողոքի միջոցառումներից:
Հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Գյուլի այցի հետ կապված յուրաքանչյուր ակցիա նախ Հայաստանի եւ իր դեմ է, «Ա1+»-ն այսօր Կիրո Մանոյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս իրավիճակն այնպիսին էր, որ ՀՅԴ-ն չէր կարող չանտեսել Սերժ Սարգսյանի խոսքը, որի իշխանության մասն է կազմում:
«Ի՞նչ է` մենք չենք կարող Սերժին հորդորել, համոզել: Ինչո՞ւ նա մեզ պետք է կարողանա պարտադրել, իսկ մենք չենք կարող: Եթե մենք պետք է փոխենք մեր էությունը ցանկացածի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, ապա իմաստ չունեն այդ հարաբերությունները: Մենք այս կերպ ենք: Եթե կան դժգոհներ, իսկ ես չեմ կարծում, որ նախագահն այդքան դժգոհ կլինի, իրենց խնդիրն է, թե մեր նկատմամբ ինչ կեցվածք կորդեգրեն: Առաջին օրվանից, երբ նախագահը հայտարարեց, որ հրավիրելու է Գյուլին, մենք էլ ասացինք, որ ցույցեր ենք անելու»:
Ի դեպ, Մանոյանը հիշեցրեց, որ երբ մեր Վեհափառը այցելեց Թուրքիա, նրա վրա հավկիթ էլ շպրտեցին, ցույցեր էլ արեցին, սակայն վստահեցրեց, որ ՀՅԴ-ն Գյուլին հավկիթներով չի դիմավորի:
ԻՆՉՈ՞Ի Է ՓՈԽՎԵԼ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳԵՐԲԸ
Գյուլին Հայաստան հրավիրելու հարցում ՀՅԴ-ի տեսակետը համընկնում է Քոչարյանի, իսկ հայ-թուրքական պատմաբաների համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցում` Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետի հետ, որը դեմ է դրան:
«Եթե ՀՅԴ-ն լիներ իշխանության, Գյուլին չէր հրավիրի Հայաստան, սակայն հրավիրելը, դեռ չի նշանակում քաղաքականության փոփոխություն: Դա ձեւի փոփոխություն է, իսկ պատմաբանների հանձնաժող ստեղծելը բովանդակության հարց է: Փաստորեն նախագահը (Սերժ Սարգսյանը) իր հետագա ելույթների եւ արտասահմանում տված հարցազրույցներում բավական բան հստակեցրեց: Ցեղասպանության հարցը անվիճելի է»:
Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը իր հայտարարությամբ կասկածի տակ դրեց ցեղասպանության հարցը եւ հետո իրեն շտկեց: Կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանը այդ հարցում իր սխալը շտկեց նաեւ ՀՅԴ-ի շնորհիվ. «Միայն մենք հանդես չեկանք հայտարարությամբ: Մենք արքա չենք ընտրել, քաղաքական մարդ ենք ընտրել եւ նրա հետ կարելի է խոսել: Մենք 1997թ. նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էինք խոսում` արտաքին հարաբերությունների հարցերի վերաբերյալ, երբ մեր ընկերները բանտերում էին»: Իսկ այսօր ինչո՞ւ չի ստացվում ընդդիմության եւ իշխանության երկխոսությունը «Ա1+»-ի հարցին` ՀՅԴ-ն ներկայացուցիչը ընդգծեց.«Հիմա մենք չենք իշխանություն»:
Ի դեպ, Գյուլի այցի հետ կապված Կիրո Մանոյանին մտահոգում է այն փաստը, որ Հյաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանիշը փոխվել է եւ վրայից անհետացել է Մասիսը. «Նախ որքանո՞վ է օրինական գերբի փոփոխությունը, իսկ եթե այդ փոփոխությունը կապված է այս խաղի հետ, ապա մտահոգվելը քիչ է այս իրավիճակում»:
Իսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ինքնուրույն կարող էր նման փոփոխություն կատարե՞լ` «Ա1+»-ի հարցին` Կիրո Մանոյանն ասաց.«Չեմ ուզում մտածել, որ դա հաշվարկված քայլ էր կամ երկրի ղեկավարին հաճոյանալու խնդիր էր»:
ԼԱՐՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ
6
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Թուրքիայի հետ սեպտեմբերի 6-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցավեճին:
Գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը նախորդ շաբաթ 25 ...«ՀՈՒՅՍԸ ՄԵՐ ՏՂԱՆԵՐՆ ԵՆ»
Հայաստան-Թուրքիա հանդիպման մեկնարկին ընդամենը 3 օր է մնացել եւ որքան մոտենում է խաղի մեկնարկը, այնքան ավելի ակտուալ է դառնում ֆուտբոլային թեման: Խաղի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն ֆուտբոլասերների, ...ԲԵՌՆԱՏԱՐԸ ՇՐՋՎԵԼ Է
Սեպտեմբերի 3-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 06.10-ին Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Չպարզված հանգամանքներում ...ՍՏԱՆՁՆՈՒՄ ԵՆՔ
Հայաստանը ստանձնում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահությունը: ՀՀ ԱԳ նախարար արդեն Էդվարդ Նալբանդյանը մեկնել է ՄոսկվաՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության` ...«ՄԱՐՏԻ 1-Ի «ՊԱՐԱՎՈԶ ԽՈՒՄԲ»-Ն ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ»
Հարցազրույց Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան, այսօր դեռ քանի՞ հոգի է մնում մեկուսարաններում մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ...ԳԻՏՆԱԿԱՆԻ ՏԱՆ ԴՈՒՌԸ ՓԱԿԵԼ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ֆիզիկոս-մաթեմատիկոս 63-ամյա Հովհաննես Ասատրյանն արդեն 3,5 տարի է իր տուն պատուհանից է ներս մտնում, քանի որ նույն մուտքում ապրող հարեւանը փակել է նրա տան դուռը: Նա ապրում է Արաբկիրի 51 ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐԳԵԼԵՑԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայոց բանակում զոհված Ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր առավոտյան նստացույց էին սկսել Կառավարության շենքի մուտքի աստիճաններին, սակայն ոստիկանները նրանց քաշքշելով հեռացրեցին այդտեղից: ...«ՃՆՇՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ Է»
1
«Թուրքիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 10-րդ տեղում է, իսկ մենք 98-րդ: Ամբողջ ճնշումը այսօր Թուրքիա վրա է, որովհետեւ տեսականորեն նրանք հեշտությամբ պետք է հաղթեն Հայաստանի հավաքականին», ...ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԻԱՎՈՐԸ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Բիլբաոյում ընթացող «The Grand Slam» մրցաշարի 2-րդ տուրում սեւերով ոչ-ոքի է խաղացել բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովի հետ:
Առաջին տուրում Արոնյանը պարտվել էր Մագնուս ...ԳՅՈՒԼԸ ԳԱԼԻՍ Է
Թուրքիան պաշտոնապես հաստատել է, որ նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 6-ին կայցելի Երեւան` դիտելու Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:
ՀՀ նախագահի մամլո ...«ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԾԻՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ»
Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Արարատ Առաքելյանը Հայաստանի հավաքականի կազմում բավական հաջող հանդես եկավ 2007թ., որից հետո էլ «Բանանցից» տեղափոխվեց ուկրաինական ակումբ: Առաքելյանը ներկայումս Հայաստանի ...ՀՅԴ-Ն ԳՅՈՒԼԻՆ ՀԱՎԿԻԹՆԵՐՈՎ ՉԻ ԴԻՄԱՎՈՐԻ
«Եթե մեր պետությունում կարելի է նախագահի դեմ ցույց անել, ապա նախագահի հրավիրած հյուրի դեմ էլ կարելի է ցույց անել այնքան ժամանակ, ինչքան այդ ցույցերը տեղադրվում են քաղաքավարության նորմերի մեջ»,- այսօր ...ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ` ՆՈՐ ՀԱՇՎԱՐԿ
Կառավարությունը այսօր հաստատել է ֆիզիկական անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրի ձեւը, դրա լրացման կարգը, ինչպես նաեւ ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության ...ՎԱՂԸ ՊԵՏՔ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՀԱՅՏՆԻ
Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին, որի ընթացքում Հայաստանը կստանձնի ...ԲՈՋՈԼՅԱՆԻՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՉԵՆ ԱՐՁԱԿԻ
6 տարի առաջ հայրենիքի դավաճանության մեջ մեղադրանքով 10 տարով ազատազրկման դատապարտված թուրքագետ, լրագրող Մուրադ Բոջոլյանը գործող օրենսդրության համաձայն կարող է օգտվել վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից, ...ՇՂԹԱՆԵՐԸ ՉԱՐՁԱԿԵՑԻՆ
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալի աթոռը զբաղեցնող ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանին ներկաները դիմավորեցին «Արամ», «Ազատություն» վանկարկումներով եւ հոտնկայս ծափողջույններով: ...Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. «316 ՀՈԴՎԱԾԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Է»
«316 հոդվածը ընդդիմության համար է: Մինչեւ մարտի 1-ի դեպքերը 316 հոդվածի առաջին մասով ամբողջ հանրապետության մեջ մեկ- երկու դեպք լիներ, որ ազատազրկում տայինք, թե չտայինք»,-այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ...ՍՓՅՈՒՌՔՆ ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ Է
Հայաստան-Թուրքիա հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ սփյուռքում: Հայ ֆուտբոլասերները հանդիպումը արտասահմանյան մի շարք քաղաքներում պատրաստվում են դիտել միասին:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ...«ՀԱՏՈՒԿ» ԽԱՂԱԼԻՔՆԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Եզակի խաղալիքների միջոցով կարելի է պարզել, թե հատուկ կարիքներ ունեցող երեխան տխո՞ւր է, ուրա՞խ, զարմացա՞ծ, թե՞ հիացած: Դրանք ստեղծել են «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության ...«ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒ՞Ն Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ»
Արդեն մեկ օր է, ինչ Արաբկիր համայնքի բնակիչները շփոթմունքի մեջ են եւ չգիտեն որտեղից ճշտեն իրենց քվեարկության իրական տեղամասը: Նրանք ահազանգում են, որ, օրինակ, ըստ ՏԻՄ ընտրությունների մասնակցելու համար ...ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստին, որի ժամանակ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահությունը փոխանցվեց Հայաստանին: ...ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
1Կառավարությունն այսօր որոշել է ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող ...ԿԱՍՊՐՇԻԿԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ Է
Սեպտեմբերի 4-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության`հանդիպմանը ...
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՅՀՈՅԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԳԻՇԵՐԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԲՌՆԵԼ ԵՆ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻՆ»

ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆԻՀԱԹԸ ԵՎ ՀԱՄԻՏԸ ՉԵՆ ԺԱՄԱՆԻ

ԼԱՐՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆՍՏԱՑՈՒՅՑԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 1834 Պադուայում (Հյուսիսային Իտալիա) իր առաջին տարեշրջանը սկսեց Մխիթարյանների հիմնած Մուրադյան վարժարանը:
- 1890 Վանաձորում ծնվեց հայ անվանի գրող Ստեփան Զորյանը: (Վախճ. 1967թ.-ին):
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերի կողմից (սկիզբը 1993 07 23) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիների ստեղծումն ավարտվեց:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

