
ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն/ VIDEO
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատմամբ` իր այսօր հրապարակած 3 փաստաթղթերը բացահայտում են «ընդդիմության դեմ ՀՀ իշխանությունների կազմակերպած հրեշավոր դավադրության էությունը»:
Այն, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ժորա Վարդանյանը բավարարել է ՀՀ ԱԱԾ պետ, գեներալ-մայոր Զ. Նանյանի միջնորդությունը` Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունները լսելու մասին, Տեր-Պետրոսյանին թույլ է տալիս ասել.«Նշանակում է` քվեարկության օրը իշխանությունները լիովին վերահսկել են այդ շտաբի ողջ անցուդարձը, ընտրախախտումների վերաբերյալ տեղամասերից ստացվող ահազանգերը, վստահված անձանց, դիտորդներին եւ լրագրողներին տրվող տեղեկությունները, ինչպես նաեւ բողոքարկումների հետ կապված ցուցումները: Այսինքն` խոսքը վերաբերում է Սահմանադրության եւ ԸՕ-ի կոպտագույն խախտման մի արտառոց դեպքի, որը ցանկացած նորմալ երկրում համազգային ընդվզման եւ կառավարական ճգնաժամի պատճառ կարող էր դառնալ: Կատարվածն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1972 թ Ուոթըրգեթյան հայտնի սկանդալից, որը վերջիվերջո հանգեցրեց նախագահ Նիքսոնի հրաժարականին»:
Շարունակելով մանրամասնել Արզումանյանի նկատմամբ իշխանությունների գործողությունները` Տեր-Պետրոսյանն ասաց. «Որպես Արզումանյանի նկատմամբ կիրառված միջոցառման հիմնավորում նշված է այն ենթադրությունը, որ նա իբր թե «իրականացնում է գործունեություն` ուղղված ՀՀ ներքաղաքական վիճակի ապակայունացման, քաղաքացիական անհնազանդության իրավիճակի ստեղծման` դրանով իսկ հիմքեր ստեղծելով ՀՀ-ում հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման համար»:
Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ այս հիմնավորումը լիովին հակասում է մեկ այլ պաշտոնական փաստաթղթի` ԱԱԾ Քննչական վարչության ավագ քննիչ Մ. Մարուքյանի կողմից Համաժողովրդական շարժման գործիչների դեմ քրեական գործ հարուցելու մասին փետրվարի 24-ին կայացրած որոշման բովանդակությանը, ըստ որի` ընդդիմությունը «ՀՀ պետական իշխանությունը յուրացնելու, ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ» կատարել է միայն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ նախնական տվայալների` պարտվել է ընտրություններում եւ ստացել ընտրողների ձայների 21, 5 տոկոսը:
«Փետրվարի 19-ին դեռեւս հայտնի չէր, թե ով է հաղթելու: Հետեւաբար հարց է ծագում, թե ինչո՞ւ պիտի Արզումանյանը այդ օրը «հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման» փորձ կատարեր: Ավելի խղճուկ տրամաբանություն կամ ողորմելի իրավագիտակցություն դժվար է պատկերացնել»:
Տեր-Պետրոսյանը լուրջ հիմքեր ունի պնդելու, որ դատավոր Ժորա Վարդանյանը փետրվարի 19-ին նման որոշում կայացրել է ոչ միայն Արզումանյանի, այլեւ Համաժողովրդական շարժման բազմաթիվ անդամների նկատմամբ: «Այսինքն` խոսքը վերաբերում է ընդդիմության նախընտրական պայքարի ապօրինի վերահսկման տոտալ միջոցառմանը»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄԱՐԵՑ ՍՈՒՏ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Այսօր Տեր-Պետրոսյանի հրապարակած 2-րդ փաստաթուղթը մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործ հարուցելու մասին էր: Փաստաթղթի մեջ հստակ նշված է, որ ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում իրենց գործողությունները սկսել են առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Նույն ժամը նշված է նաեւ այդ օրը դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
«Հետեւաբար ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանների հետագա պնդումներն այն մասին, որ գործողություններն իբր սկսվել են ժամը 7-ից հետո, այլ բան, քան սուտ վկայություն, չեն կարող չկոչվել եւ ըստ այդմ պետք է արժանանան համապատասխան իրավական գնահատականի»,- ասաց Տեր-Պետրոսյանը: Շարունակելով նույն փաստաթղթի հրապարակումը` Տեր-Պետրոսյանն ընդգծեց. «Տվյալ փաստաթղթում նույնքան հստակորեն արձանագրված է, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը Ազատության հրապարակ է ժամանել սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները հարկադիր դադարեցնելու նպատակով», այդ գործողությունները հիմնավորելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով:
Կարճ ասած` ոստիկանության գործողության նպատակը, ըստ այդ փաստաթղթի, Ազատության հրապարակի խաղաղ նստացույցի ցրումն էր: Սակայն, տարօրինակ կերպով, նույն օրը ոստիկանության տարածած մի հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլորովին այլ նպատակ է եղել, այն է. « Ազատության հրապարակում հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր,մետաղյա ձողեր եւ մահակներ …առգրավելուն ուղղված զննություն»: Վարկած, որը կրկնում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազը մարտի 4-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ»:
Այս հակասությունը Առաջին նախագահն այսպես բացատրեց. «Իմ կարծիքով տեղի է ունեցել հետեւյալը. երբ նստացույցը ցրելու նպատակով ժամանած ոստիկանությունը կատարել է իր խնդիրը ե ապա ճարպկորեն թփերի տակ տեղադրել եւ հեռուսախցիկների առաջ հայտնաբերել անհրաժեշտ «իրեղեն ապացույցները», դրանից հետո իշխանության բռնազավթման վարկածին ավելի մեծ համոզչականություն հաղորդելու համար մոգոնվել է «զննության» վարկածը»: Երկրորդ փաստաթղթի ամփոփման ընթացքում Տեր-Պետրոսյանը վստահեցրեց.««Զննության» վարկածը, որը տեղ է գտել Ոստիկանության եւ Դատախազության մամլո հաղորդագրություններում, ոչ մի կերպ պաշտոնական համարել, հնարավոր չէ»: Իսկ առաջին նախագահի հրապարակած 3-րդ փաստաթուղթը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին, որ 1998թ. նա Երեւանում գրանցված չի եղել:
«Թվում է նրա նշանակությունը զուտ պատմական է, քանի որ ընդամենը ապացուցում է, որ 1998թ. Քոչարյանը Երեւանում գրանցված չի եղել եւ հետեւաբար նախագահ է ընտրվել կեղծ տեղեկանքի շնորհիվ: Սակայն եթե նկատի ունենանք 1998-ի եւ 2008-ի իրավագիտակցության խորքային կապը, ապա դժվար է չնկատել, որ 10 տարվա ընթացքում Հայաստանում տիրող իրավական «բեսպրիդելի» վիճակում ոչինչ չի փոխվել, իսկ եթե այնուամենայնիվ փոխվել է,ապա դեպի «բեսպրիդելի» կատարելագրոծում»: Լրագրողների աշխատանքը հեշտացնելու համար` առաջին նախագահը նաեւ թարգմանեց «բեսպրիդելը». «Թերեւս կարելի է վերարտադրել հայերեն «սահմանազանցություն» բառով»:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՍԻ, ԵՐԲ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆԱ
Այսօր իրար հաջորդող եւ լրացնող մի քանի հարցերի միջոցով լրագրողները փորձեցին պարզել, թե Տեր-Պետրոսյանը իր ապագա քաղաքական գործունեության ընթացքում Ռոբերտ Քոչարյանին համարո՞ւմ է իր մրցակիցը, թե՞ ոչ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ 10 տարի չէր զբաղվում քաղաքականությամբ, եւ նա որեւէ մեկին մրցակից չէր համարվում:
«Քաղաքական մրցակից համարվելու համար պետք է լինել քաղաքականության մեջ: Ես չգիտեմ, թե Ռոբերտ Քոչարյանը հիմա ինչով է զբաղված: Քոչարյանն այժմ քաղաքականության մեջ չէ: Եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, եւ ես էլ մնամ քաղաքականության մեջ, ապա այդ ժամանակ մենք կլինենք մրցակիցներ»,- ասաց Տեր-Պետրոսյանը` չբացառելով ինչ-որ հարցերում, ժամանակի ընթացքում Քոչարյանի հետ դաշնակից լինելու պարագան:
Ներկանների ծիծաղից հետո Տեր-Պետրոսյանը շարունակեց իր խոսքը` «Իհարկե, կատակ էր: Բայց քաղաքականության մեջ նման վայրիվերումները բացառել պետք չէ, քանի որ օրինակներ կան, երբ երեկվա մրցակիցներն ու հակառակորդները դաշինքներ են կազմել»:
Մոտ ապագայում Քոչարյանի վերադարձը իշխանության ղեկին` Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է ասեկոս, որոնց մեկնաբանելու սովորություն չունի:
«Երբ Քոչարյանը գա քաղաքականություն, այն ժամանակ էլ կխոսեմ»,- նշեց Տեր-Պետրոսյանը:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՆԱԼՈՒ Է ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
«Ազնիվ իշխանությունը երբեք չի կառչում իշխանական լծակներից, դա անում է միայն հանցավոր իշխանությունը»- այսօրվա իր ասուլիսում վստահեցրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա պատահական չի համարում, որ այս իշխանությունները հանրության հետ շփվելու խնդիր իրենց առաջ չեն դրել:
«Դա նրանց պետք չէ, քանի որ նրանք ընտրությանը ոչ թե հասարակական կարծիքով են հաղթում, ձայն ստանում, այլ ասենք` Թոխմախի Մհերին եւ Նեմեց Ռուբոյին իշխանության համար ցանկալի արդյունքի անհրաժեշտ պատվերներ տալով: Իսկ եթե դա էլ չբավարարի, ապա մարտի 1 կանեն»- ասաց Տեր-Պետրոսյանը: Անկախ իշխանությունների գործողություններից նա վստահեցրեց, որ իր գլխավորած ընդդիմությունը երբեք չի դիմելու բռնության, չի գնալու ուժային որեւէ ճանապարհով, այլ ինչպես 1988 թ. շարժումը, մինչեւ վերջ մնալու է օրենսդրության շրջանակում, ինչպիսին էլ այդ օրենսդրությունը լինի, եւ հասնելու են իրենց նպատակին:
Նա այսօր եւս մեկ անգամ ընդգծեց, որ որեւէ երկխոսություն չի կարող տեղի ունենալ իշխանությունների հետ, քանի դեռ նրանք պատանդ են պահում Շարժման 76 անդամների, հանուն որոնց Շարժումը ստիպված էր նստացույցեր, հացադուլներ անել, որոնք Շարժման` իր նպատակներին հասնելու ծրագրում ընդգրկված չէին: Իշխանությունների կողմից ընդդիմության ակտիվիստներին բանտերում պահելով հարցեր լուծելու փորձերը` Տեր-Պետրոսյանը համարում է տեռորիստներին բնորոշ քայլ:
ՀՐԴԵՀ ՉԻ ԲՌՆԿՎԵԼ
1Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայում գտնվող «Իդեալ» խանութի դիմաց տեղի է ունեցել ավտովթար, եւ առկա է հրդեհի բռնկման վտանգ: Դեպքի վայր մեկնած հրշեջները հրդեհի ...«ՏՈՒՆՍ ԳԼԽԻՍ ԿՓԼՎԻ»
2«Զուգարանը, բաղնիքն ու խոհանոցն արդեն քանդել են, էն մի սենյակիս առաստաղն էլ են քանդել, շուտով էս էլ կքանդեն, կամ դրսում կմնամ կամ փլատակների տակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Պուշկինի 12 տանն ապրող ...ՈՉ-ՈՔԻ ՍԵՎԵՐՈՎ
Նալչիկում ընթացող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության 2-րդ փուլում կայացել են առաջին հանդիպումները: Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի ներկայացուցիչ Աննա Գաշիշի հետ առաջին պարտիան ավարտեց ոչ-ոքիով:
Հայաստանի ...«ԱՅԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ Է»
Սերժ Սարգսյանն այսօր ողջունել է արցախցիներին Անկախության տոնի առիթով: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին ...ՆՈՐՈԳՈՒՄԸ ԴԱՍԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ
Նոր ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներ են հաճախում 18 222 աշակերտներ , որից առաջին դասարանցիները` 1400 : Այդ քանակը նախորդ տարվա համեմատ պակաս է 50-ով: Այս մասին հայտնեց Տավուշի մարզպետարանի ...ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
9Երեւանի պետական համալսարանի ուսանողների համար նոր ուսումնական տարում տհաճ անակնկալը շարունակվում է, քանի որ Ալեք Մանուկյան փողոցում կատարվող ճանապարհային շինարարությունը դեռ չի ավարտվել: Դժգոհում են ...«ՊԱՏԱՀԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ԳՆԴԱԿԻՑ»
Մարտի 1-ի զոհերից 33-ամյա Դավիթ Պետրոսյանի ընտանիքում գարնան առաջին օրը հյուրերի էին սպասում` նոր գնված հեռուստացույցը շնորհավորելու համար, սակայն նա այդպես էլ աշխատանքից տուն չվերադարձավ:
Դավիթը ոսկերիչ ...ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎ
Հայաստանի Եվրոպական Շարժման տեսակետը
Ռուս-վրացական հակամարտության արդյունքում փոխվեցին կովկասյան աշխարհաքաղաքական վեկտորները. եւ ամենայն հավանականությամբ մեծագույն փոփոխությունը, մասնավորապես` հայ-թուրքական ...ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՆԱԼ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման նախօրեին ՀՀ քաղաքացիներին եւ Ֆուտբոլի ազգային հավաքականին Ս.Դ.Հնչակյան Կուսակցությունը զսպվածության կոչ է հղել:
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու ...ԹՈՒՐՔԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական Հայաստան-Թուրքիա խաղի իր հասանելիք տոմսերից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ԽՈՐՔԱՅԻՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
«Սերժ Սարգսյանն իրեն համարում է Ռոբերտ Քորչարյանի իրավահաջորդը, մինչդեռ վերջինս ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգում Թուրքիայի նկատմամբ որդեգրել էր կոշտ քաղաքականություն, որի հիմնաքարը 1915թ.-ի Հայոց ...«ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈԻՆԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ»
Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանը պարտադրված է ճանաչել նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս տեսակետը հնչեց Երեւանի փողոցներում «Ա1+»-ի անցկացրած հարցման ժամանակ: ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասուլիս էր հրավիրել, որտեղ հրապարակեց երեք փաստաթուղթ, որով հիմնավորվում է, որ ՀՀ իշխանությունները փետրվարի 19-ի ընտրություններում «հաղթել» են սահմանազանցության՝ ...ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Տերիմը նախքան Երեւան ժամանելը հանդիպել է թուրք լրագրողներին եւ հայտարարել. «Մենք Հայաստան ենք գնալու ֆուտբոլ խաղալու եւ չենք ցանկանում քաղաքականացնել այս հանդիպումը: ...ԴԱՏԱՎՈՐԸ ԱՐԳԵԼԵԼ ԷՐ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՆԵՐՍ ԹՈՂՆԵԼ
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատական նիստը սկսվեց 30 րոպե ուշացումով, սակայն Ջհանգիրյանի հարազատները դահլիճում բացակայում էին: Փոխարենը 6-րդ վարչության 30 աշխատակիցներ զբաղեցրել ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԻՆՍԿՈՒՄ
Ֆուտբոլի Ռուսաստանի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Այս մասին որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ն:
«Եվրո-2009»-ի ընտրական փուլի շրջանակներում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Ի՞ՆՉ Է ԱՍԵԼՈՒ
Հայաստանը հարկադրված է մինչեւ սեպտեմբերի 5-ը պաշտոնական հստակ դիրքորոշում ներկայացնել Հարավային Օսեթիայի իրադարձությունների վերաբերյալ: Այս վերջնաժամկետը Սերժ Սարգսյանի առջեւ դրվել է այսօր Սոչիում Ռուսաստանի ...«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԴԵՌ ՉԿԱ»
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպաններն այսօր դատական նիստում միջնորդեցին անհապաղ փոխել իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ ազատ արձակել դատարանի դահլիճից: Ընդ որում, միջնորդությունը ...ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԱՍՆԱԿԻՑ
Շաբաթ օրը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկում է 2008թ. ամառային պարալիմպիկ խաղերը: Օլիմպիական խաղերին ավանդաբար հաջորդող մարզական այս փառատոնին մասնակցում են հաշմանդամ մարզիկները:
Հայաստանի պարալիմպիկ ...ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն/ VIDEO
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատմամբ` իր այսօր հրապարակած 3 փաստաթղթերը բացահայտում են «ընդդիմության դեմ ՀՀ իշխանությունների կազմակերպած հրեշավոր դավադրության էությունը»: ...ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՀՐԱՎԻՐԵԼԸ
ՀՀ առաջին նախագահն այսօր անդրադարձավ նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հնարավոր այցին Հայաստան եւ նշեց, որ կարող է միայն ողջունել Գյուլին Հայաստան հրավիրելու քայլը: «Հատկապես որ առիթն էլ բավական ...ԳՅՈՒԼԸ ԳԱԼԻ՞Ս Է
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը գալու է Հայաստան` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին նախատեսված ֆուտբոլային խաղը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հայտնի աղբյուրի` ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ
«Միասին, պայքար, հաղթանակ»,- այս կարգախոսն էր կրում Հայ Յեղափոխական դաշնակցության այսօրվա հրավիրած հանրահավաքը: Մատենադարանի մոտ հավաքված մարդիկ թեեւ բազմաթիվ էին, բայց ակտիվությամբ աչքի չէին ընկնում ...
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՅՀՈՅԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԳԻՇԵՐԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԲՌՆԵԼ ԵՆ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

ՍԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ

ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆԻՀԱԹԸ ԵՎ ՀԱՄԻՏԸ ՉԵՆ ԺԱՄԱՆԻ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԴՈՒԴՈՒԿ ՆՎԱԳԵԼ Է ՍՈՎՈՐՈՒՄ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆՍՏԱՑՈՒՅՑԻՆ

- 1829 Ադրիանապոլսում ստորագրվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր: Ռուսաստանին են միացվում Ախալքալաքը, Ախալցխան, Սև ծովի արևելյան ափը. Անապա ու Փոթի նավահանգիստները:
- 1837 Երևանում իր գործունեությունն է սկսում հայոց հոգևոր թեմական դպրոցը:
- 1905 Ծնվեց հայ թատրոնի նշանավոր գործիչ, ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1915 «Գիշենը» փրկում է Մուսա լեռան պայքարող հայերին:
- 1958 Սկսվում են ԽՍՀՄ Լենինի շքանշանակիր պետական ակադեմիական Մեծ թատրոնի հյուրախաղային ներկայացումները Հայաստանում:
- 1991 Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
- 1991 Արցախի տեղական օրենսդրական խորհուրդները միացյալ ընդունեցին «Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակումը», որն Արցախը հայտարարեց Ադրբեջանից անկախ (Շահումյան մարզը ներառյալ): Սա համապատասխանում էր 1990 04 03-ի խորհրդային «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի օրենք»-ին, որն ինքնավար մարզերին իրավունք էր տալիս անկախանալ հանրապետություններից, որոնց կազմում եղել են, եթե տվյալ հանրապետություններն անկախացել էին
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

