
ՍԵՖԻԼՅԱՆԸ ԿՄԻԱՆԱ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

«Հարգարժան Լեւոն Տեր-Պետրոսյանին, իր իսկ բառերով, եկեք օգտագործենք որպես գործիք` այս կեղեքիչ համակարգը քանդելու համար: Դա ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ մեր խնդիրն է», - իր ազատ արձակումից հետո «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնող խմբի առաջին ժողովի ընթացքում հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Քննարկման խնդիրներից մեկը Համաժողովրդական շարժմանն աջակցելն ու Հայ ազգային կոնգրեսին միանալն էր:
Հիմնավորելով, թե ինչու պետք է աջակցել Համաժողովրդական շարժմանը` Սեֆիլյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր անդամ պետք է անկաշկանդ արտահայտի իր կարծիքը, այդ թվում, թե ինչու է դեմ շարժմանը միանալուն: «Ես այն կարծիքին եմ, որ մենք բոլորս պետք է աջակցենք շարժմանը, այն համարելով ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանինը, այլ մեր բոլորինս»,- Սեֆիլյանը կրկնեց դեռեւս ազատազրկման վայրից հայտնած իր տեսակետը:
Նրա կարծիքով, շարժման թերություններն այսօր միայն կազմակերպչական են, որի համար մեղավոր Է ոչ թե շարժման առաջնորդը, այլ յուրաքանչյուր մասնակից:
Նա գտնում է, որ այսօր Հայաստանում չկա քաղաքական դաշտ եւ հնարավոր չէ որեւէ երկխոսություն վարել այս ռեժիմի առկայության դեպքում. «Մենք հայկական կառավարման մոդելը ձեւավորելու շեմին ենք: Այն ողբերգությունը, որի մեջ մենք ապրում ենք այսօր` վաստակել ենք: Այսինքն` այսօր քոչարյանների, հրեշների գոյությունը, սերժիկների համակարգի գոյությունը մեր մեղքն է, մեր նախորդ սերունդների մեղքը: Մարտի 1-ից հետո մեր խնդիրը դարձել է արժանապատվության խնդիր: Այս հարցում մենք պետք է միակարծիք լինենք, հակառակ դեպքում զուր ենք ապրում»,- ասաց Սեֆիլյանը` վստահեցնելով, որ յուրաքանչյուրը դրանում կհամոզվի, եթե հետադարձ հայացք գցի մեր պատմությանը:
Մյուս ելույթներ ունեցողները նույնպես գտնում էին, որ այսօր անհրաժեշտ է աջակցել Համաժողովրդկան շարժմանը, կանգնել ժողովրդի կողքին, սակայն նրանց մտահոգում է ԼՂ հիմնախնդիրը:
Սեֆիլյանը ընդգծեց, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելն ամենեւին չի նշանակում ԼՂ հարցում սեփական հայացքներից նահանջել եւ ավելացրեց, որ այդ խնդիրը քննարկելու ժամանակը նույնպես կգա:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի ստեղծմանը, ապա Սեֆիլյանը նշեց, որ այն իրավիճակային է` այս համակարգը տապալելու համար, որին նա երկու ձեռքով կողմ է.«Ինչ անվան տակ էլ ստեղծվի այդ կառույցը, ես աջակցելու եմ»:
Սեֆիլյանի կարծիքով 2007թ. դեկտեմբերին Հայ կամավորականների համաժողովում իր հնչեցրած մտքերը, որից հետո նրան ձերբակալեցին, իրականություն դարձան , իսկ խնդիրները մնացել են այժմեական:
«Դրական փոփոխությունն այն է, որ մեր ժողովուրդը զարթոնք է ապրում»,-ասաց Սեֆիլյանը:
Նա աններելի հանցանք է համարում ժողովրդի զարթոնքն ու հույսը տապալելը: Սեֆիլյանը նաեւ նշեց, որ այսօր անհրաժեշտ է ձեւավորել եւս մեկ համահայկական կառույց, որը կզբաղվի հայությանն առնչվող յուրաքանչյուր հարցով: Իսկ մինչ այդ նա առաջարկեց գործել «Հայ կամավորների համախմբում» անվան տակ:
«ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ ՉՄԻԱՆԱԼԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
Հայ կամավորների Ժողովի ընթացում Վարդաշենի քրեակատարողական հիմնարկից հեռախոսանագով իր ընկերներին միացավ նաեւ Վարդան Մալխասյանը. «Այսօր մենք կանգնել ենք մի կետի, որից հետո կորցնելու ենք մեր երկիրը եւ պետությունը: Մենք հանդուրժեցինք հոկտեմբերի 27- ի սպանդը, Պողոս Պողոսյանի սպանությունը, հանդուրժեցինք, որ իշխանությունները ստորաբար մի քանի անգամ կեղծեն հանրապետական ընտրությունները, հանդուրժեցինք ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ իշխանությունների հայտարարությունները եւ հանդուրժեցինք, որ լկտիաբար ասեն` արդյոք տղամարդ կա՞, թե՞ ոչ / հարցի հեղինակը Ռ.Քոչարյանն է- խմբ/: Արդյուքնում իշխանության եկան մեր ժողովրդի, մեր մշակույթի հետ կապ չունեցող ինչ-որ բանդաներ: Համաժողովրդակն շարժման կողքին այսօր չկանգնելը բացահայտ դավաճանություն է»:
Մալխասյանը ողջունեց Համաժողովրդական շարժմանը, հատկապես երիտասարդներին եւ իր խոսքն ավարտեց այսպես. «Պայքար, պայքար մինչեւ վերջ: Հիմա, հիմա, հիմա…»: Ներկանները նույն վանկարկումներով ողջունեցին անազատության մեջ գտնվող իրենց ընկերոջը:
«ԺԻՐԱՅՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ է»
Հայ կամավորականների համաժողովին ներկա էր նաեւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որը ներկաններին դիմեց Նժդեհի խոսքերով.«Պետք է էշ լինենք, որ չհասկանանք, թե այսօր ինչ է կատարվում մեր երկրում»: Նա մեր վերջին խաղաքարտը համարեց հայության միավորումը` հայաստանաբնակների եւ սփյուռքի. «Դրա խորհրդանիշը Ժիրայր Սեֆիլյանն է: Ժիրայրը ազգային արժեք է: Մի մարդ, որը ունի անբիծ կենսագրություն: Աջ ու ձախ ընկնել պետք էլ չէ: Նա մեր սերնդի ազգային խորհրդանիշն է: Ժիրայրին պետք է աչքի լույսի պես պահպանել: Նրա միջոցով մեզ եւս մեկ շանս է տրվել, որը չի կարելի կորցնել »:
Ժողովի բոլոր մասնակիցները միակարծիք էին մեկ հարցում` հանուն մեր ապագա սերնդի անհրաժեշտ է ազատվել այս վարչախմբից:
«ՄԻԿԱՆ» ՄՈՏ Է ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆԸ
Երեւանի «Միկայի» կիսապաշտպան Արմեն Բաբայանը ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ էր հայտնվում իր թիմի կազմում: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջապես խաղադաշտ դուրս եկավ առաջնության ...ԱՅԼԵՎՍ ՊԱՏՎԱՎՈՐ Է
Սերժ Սարգսյանի հուլիսի 24-ի հրամանագրով մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ վաստակի, ինչպես նաեւ ցուցաբերած բարձր կատարողական վարպետության համար Հայաստանի պարարվեստի «Բարեկամու֊թյուն» պետական անսամբլին ...ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ ԵՆ ԿՈՎԵՐԸ
Երեկ, 20.30-ի սահմաններում Լոռու մարզի Գուգարք գյուղի «Ձաղիձոր» կոչվող հանդամասում բարձրավոլտ էլեկտրական լարը կտրվել է էլեկտրասյունից եւ ընկել գետնին, ինչի հետեւանքով հոսանքահարվել է հինգ կով:
ԴԵԶՆ ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»
13ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մենք, Հայաստանի քաղբանտարկյալներս, ողջունում ենք հանուն ազատության եւ երկրի բարգավաճման մեր հայրենակիցների պայքարի աննկուն կամքը եւ համոզված ենք, որ պայքարը մտնում ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՄԵՄԱՏՎԵԼ
2008թ. օլիմպիական խաղերում Հայաստանը առաջին անգամ կներկայացանեն միանգամից 2 ձյուդոյիստներ: Պայքարի մեջ կմտնեն 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ 66կգ Արմեն Նազարյանը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ...ԷԼԻ ՎԱՐԴԱՎԱ՞Ռ
Հայ առաքելական եկեղեցին Վարդավառի տոնը նշել է հունիսի վերջին կիրակի օրը: Տավուշի մարզում հեթանոսական արմատներ ունեցող այս տոնը նշում են տարբեր օրերի: Իջեւանի տարածաշրջանում Վարդավառը տոնեցին հուլիսի ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է / VIDEO /
8
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր առավոտվանից վարչական դատարանը լսում է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը: Նա պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի` 23.02.2008թ. N ՆՀ -28-Ա — N ՆՀ-29-Ա հրամանագրերը, ...ԱՆՈՐՈՇ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը շարունակում է մարզվել Ամստերդամի «Այաքսի» երիտասարդ թիմում: Արդեն 2 ամիս է` հայ ֆուտբոլիստի տեղափոխության մասին տարբեր լուրեր են պտտվում, որոնք հաճախ ...ՍԽԱԼ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
1
Հայաստանի 236 գազալցակայանների մեծ մասը աշխատում են ոչ ճիշտ եղանակով. հայտարարում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի արդեն նախկին փորձագետ Արթուր Ղազարյանը:
Արթուր Ղազարյանին կենտրոնի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ Է, ԲԱՅՑ....
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երկարատեւ եւ բուռն քննարկումից հետո «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը, սակայն դեռ չի շտապում հայտարարելՀԱԿ-ին իր միանալու մասին:
«Լինելով ...«ԲԱՔՎԻ» ՆԱԽԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ «ՄԻԿԱՅՈՒՄ»
Հայաստանի 2008թ. առաջնությունում 2-րդ հորիզոնականում ընթացող «Միկան» շարունակում է համալրել շարքերը: «Միկայի» գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ակումբը մինչեւ տարեվերջ պայմանագիր ...ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ
2
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Ժառանգության» ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ու մի շարք իրավապաշտպան ՀԿ-երի՝ «Փաստաբաններ մարդու իրավունքների համար», ...«ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲՆ Է»
«Օգոստոսի 1-ի հանրահավաքը որեւէ բանի վերջը չէ, սա նոր, ավելի ակտիվ, վճռական փուլի սկիզբն է»,- այսօր «Տեսակետ» ակումբում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ապա հավելելով, ...ՀԱՄՄԵՐԲԵՐԳԸ ԿՐԿՆԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ակնկալում է, որ «Ժառանգությունը» նոր թեկնածուներ կառաջադրի` իրենց աշխատանքներին ...ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՅՀՈՅԵԼ ԵՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԿՆՈՋԸ
3
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակը, որը ստացել ենք էլեկտրոնային փոստով, ներկայացնում ենք ամբողջությամբ: ***
Հարգելի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԹՈՒՅԼ Ե՞Ն
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ՀՀ բյուջեն պետք է գերակատարվեր, քանի որ վերջին մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 48 %-ով:
«Պաշտոնական տվյալներով անցել է բենզինի գնից, բայց այն դեպքում, ...ՍԵՖԻԼՅԱՆԸ ԿՄԻԱՆԱ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Հարգարժան Լեւոն Տեր-Պետրոսյանին, իր իսկ բառերով, եկեք օգտագործենք որպես գործիք` այս կեղեքիչ համակարգը քանդելու համար: Դա ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ մեր խնդիրն է», - իր ազատ արձակումից ...ՆՈՐՔԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ «ՀԱԼԱԾՅԱԼՆԵՐ»
Նորքի այգիներ 227 շենքում բնակվող փախստականների նկատմամբ, բնակիչների ասելով, շարունակվում են Երեւանի քաղաքապետարանի ճնշումներն ու ստորացուցիչ վերաբերմունքը: Փախստականների շուրջ 17 ընտանիք, իրենց բառերով, ...ԻՆՔՆԱԲՈՒԽ ԱԿՑԻԱ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտայի «բնակիչներն» այսօր երեկոյան բողոքի ակցիա էին նախաձեռնել ՀՀ Դատախազության շենքի դիմաց: Գրեթե 50 քաղաքացիներ դատախազությունից արդարություն են պահանջում՝ անընդմեջ բղավելով ...ՇԱՐԺՄԱՆ ԿՈՉԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Համաժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել Ջավախքում ստեղծված իրավիճակի առիթով: Համաժողովրդական շարժման կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում Ջավախքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: ...Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ»
«Ես չեմ ուզում, որ մեր վարչական վարույթը վերածվի քաղաքական պրոցեսի, բայց ակնհայտ է, որ Վարչական դատարանը կաշկանդված է ոչ միայն նախագահի որեւէ ներկայացուցչի որպես պատասխանող հրավիրելու, ոչ միայն Գլխավոր ...
ԶԳԱՑՎԵԼ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ԳՅՈՒԼԸ ԳԱԼԻ՞Ս Է
ԹՈՒՐՔԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ
ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԲՐՈՆԶԵ» ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»

413 ԷՋ ՆՅՈՒԹԵՐ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է / VIDEO /

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ԵՎՐԱԸՆՏԱՆԻՔԻՑ

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ

ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
- 1826 Շուշվա բերդի երկու ամիս տևողությամբ հերոսական պաշտպանության սկիզբը:
- 1897 Խանասորի պատժական արշավանքը Մազրիկ ցեղի դեմ:
- 1922 Չեկայի շենքի առջև Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը տապալեցին Ջեմալ փաշային:
- 1922 Թիֆլիսում Պետրոս Տեր Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը ահաբեկեցին ծովային նախարար՝ Ջեմալ փաշային:
- 1928 Խորհրդային Հայաստան է ժամանում պրոլետարական գրող Մաքսիմ Գորկին:
- 1930 ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունում ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

