
«ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲՆ Է»

«Օգոստոսի 1-ի հանրահավաքը որեւէ բանի վերջը չէ, սա նոր, ավելի ակտիվ, վճռական փուլի սկիզբն է»,- այսօր «Տեսակետ» ակումբում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ապա հավելելով, որ օգոստոսին լինելու է շատ ակտիվ աշխատանք:
Վերջինս եւս մեկ անգամ կրկնեց, որ չնայած Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել իրենց հանրահավաքը, սակայն այն կայանալու է :
Ըստ նրա` հանրահավաքի անցկացումը ինքնին կարեւոր խնդիր է լուծում այն իմաստով, որ եւս մեկ անգամ «այս հանցավոր ռեժիմին եւ միջազգային հանրությանը ցույց են տալու, որ հասարակությունը ոչ միայն չի պատրաստվում նահանջել ակտիվ քաղաքական պայքարի իր դիրքերից, այլ նաեւ հետայսու էլ ավելի է մեծացնելու ճնշումը իշխանությունների վրա` ստիպելով նրանց գնալ քաղաքական լուծումների»:
«Քաղաքական լուծումն առաջին հերթին ենթադրում է արտահերթ ընտրություններ, որովհետեւ ստեղծված խորը քաղաքական ճգնաժամից այլ ելք չկա»,- կարծում է Արման Մուսինյանը:
Իսկ նոր ընտրություններ կրկին ներքաղաքական սրումներ չե՞ն առաջացնի` հարցին պատասխանելով նա շեշտեց. «Երկրում ներքաղաքական սրումները վերացնելու երկու ճանապարհ կա` պայքարել եւ այս բանդիտական իշխանությունից ազատվել, եւ երկրորդ` առաջարկել Սերժ Սարգսյանին հանդես գալ Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությամբ,որ Հայաստանում չլինեն այլեւս ընտրություններ: Լինի Սերժ Սարգսյանը, հետո փեսան , հետո էլ կմտածեն»:
Իր մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը, ըստ էության, բացառել է երկխոսության հնարավորությունը:«Իսկ մենք շարունակում ենք մնալ մեր նույն մոտեցմանը` քանի դեռ մեր ընկերները գերի են վերցված եւ պահվում են կալանատներում, չի կարող լինել երկխոսություն նման իշխանության հետ»,-ասաց նա:
Ի դեպ, Արման Մուսինյանի կարծիքով` նախագահի մամուլի ծառայության տարածած այն հաղորդագրությունը, թե ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը ընդդիմությանը հորդորել է ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, իրականում աղավաղված է: «Ոչ մի նման առաջարկ չի արվել անգամ ԵԽԽՎ բանաձեւերում»,- նկատեց նա: Արման Մուսինյանը հրաժարվեց մեկնաբանել ԵԽԽՎ նախագահի խոսքերը` գտնելով, որ եթե Լուիս Մարիա դե Պուչը հարկ համարի, ապա այդ մասին տեղեկություն կտարածի:
ՀԱՐԳՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԸ
Արման Մուսինյանը, որը հենց ասուլիսի ժամանակ ծանոթացավ «Ժառանգություն» կուսակցության այն որոշմանը, որ կմիանան Հայ ազգային կոնգրեսին այն դեպքում, երբ ծրագիրն ու կանոնակարգը լինի, ասաց. «Հայ ազգային կոնգրեսը նախ եւ առաջ ընդդեմ այս ավազակապետական-բանդիտական իշխանության քաղաքական կոնսոլիդացիա ապահովող կառույց է: Հայ ազգային կոնգրեսի հիմնական առաքելությունը ընդհանուր մոտեցումների ձեւավորումն է, որի շուրջ ուժերը կարող են համախմբվել: Մենք հարգում ենք այդ որոշումը, որովհետեւ նույնիսկ կոնգրեսում լինելով` մենք պետք է հարգենք նրանց` որեւէ որոշման հետ չհամաձայնվելու որոշումը, ինչպես եւ մյուս կուսակցությունների»:
«ՄԻԿԱՆ» ՄՈՏ Է ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆԸ
Երեւանի «Միկայի» կիսապաշտպան Արմեն Բաբայանը ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ էր հայտնվում իր թիմի կազմում: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջապես խաղադաշտ դուրս եկավ առաջնության ...ԱՅԼԵՎՍ ՊԱՏՎԱՎՈՐ Է
Սերժ Սարգսյանի հուլիսի 24-ի հրամանագրով մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ վաստակի, ինչպես նաեւ ցուցաբերած բարձր կատարողական վարպետության համար Հայաստանի պարարվեստի «Բարեկամու֊թյուն» պետական անսամբլին ...ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ ԵՆ ԿՈՎԵՐԸ
Երեկ, 20.30-ի սահմաններում Լոռու մարզի Գուգարք գյուղի «Ձաղիձոր» կոչվող հանդամասում բարձրավոլտ էլեկտրական լարը կտրվել է էլեկտրասյունից եւ ընկել գետնին, ինչի հետեւանքով հոսանքահարվել է հինգ կով:
ԴԵԶՆ ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»
13ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մենք, Հայաստանի քաղբանտարկյալներս, ողջունում ենք հանուն ազատության եւ երկրի բարգավաճման մեր հայրենակիցների պայքարի աննկուն կամքը եւ համոզված ենք, որ պայքարը մտնում ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՄԵՄԱՏՎԵԼ
2008թ. օլիմպիական խաղերում Հայաստանը առաջին անգամ կներկայացանեն միանգամից 2 ձյուդոյիստներ: Պայքարի մեջ կմտնեն 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ 66կգ Արմեն Նազարյանը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ...ԷԼԻ ՎԱՐԴԱՎԱ՞Ռ
Հայ առաքելական եկեղեցին Վարդավառի տոնը նշել է հունիսի վերջին կիրակի օրը: Տավուշի մարզում հեթանոսական արմատներ ունեցող այս տոնը նշում են տարբեր օրերի: Իջեւանի տարածաշրջանում Վարդավառը տոնեցին հուլիսի ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է / VIDEO /
8
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր առավոտվանից վարչական դատարանը լսում է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը: Նա պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի` 23.02.2008թ. N ՆՀ -28-Ա — N ՆՀ-29-Ա հրամանագրերը, ...ԱՆՈՐՈՇ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը շարունակում է մարզվել Ամստերդամի «Այաքսի» երիտասարդ թիմում: Արդեն 2 ամիս է` հայ ֆուտբոլիստի տեղափոխության մասին տարբեր լուրեր են պտտվում, որոնք հաճախ ...ՍԽԱԼ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
1
Հայաստանի 236 գազալցակայանների մեծ մասը աշխատում են ոչ ճիշտ եղանակով. հայտարարում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի արդեն նախկին փորձագետ Արթուր Ղազարյանը:
Արթուր Ղազարյանին կենտրոնի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ Է, ԲԱՅՑ....
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երկարատեւ եւ բուռն քննարկումից հետո «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը, սակայն դեռ չի շտապում հայտարարելՀԱԿ-ին իր միանալու մասին:
«Լինելով ...«ԲԱՔՎԻ» ՆԱԽԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ «ՄԻԿԱՅՈՒՄ»
Հայաստանի 2008թ. առաջնությունում 2-րդ հորիզոնականում ընթացող «Միկան» շարունակում է համալրել շարքերը: «Միկայի» գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ակումբը մինչեւ տարեվերջ պայմանագիր ...ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ
2
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Ժառանգության» ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ու մի շարք իրավապաշտպան ՀԿ-երի՝ «Փաստաբաններ մարդու իրավունքների համար», ...«ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲՆ Է»
«Օգոստոսի 1-ի հանրահավաքը որեւէ բանի վերջը չէ, սա նոր, ավելի ակտիվ, վճռական փուլի սկիզբն է»,- այսօր «Տեսակետ» ակումբում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ապա հավելելով, ...ՀԱՄՄԵՐԲԵՐԳԸ ԿՐԿՆԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ակնկալում է, որ «Ժառանգությունը» նոր թեկնածուներ կառաջադրի` իրենց աշխատանքներին ...ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՅՀՈՅԵԼ ԵՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԿՆՈՋԸ
3
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակը, որը ստացել ենք էլեկտրոնային փոստով, ներկայացնում ենք ամբողջությամբ: ***
Հարգելի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԹՈՒՅԼ Ե՞Ն
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ՀՀ բյուջեն պետք է գերակատարվեր, քանի որ վերջին մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 48 %-ով:
«Պաշտոնական տվյալներով անցել է բենզինի գնից, բայց այն դեպքում, ...ՍԵՖԻԼՅԱՆԸ ԿՄԻԱՆԱ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Հարգարժան Լեւոն Տեր-Պետրոսյանին, իր իսկ բառերով, եկեք օգտագործենք որպես գործիք` այս կեղեքիչ համակարգը քանդելու համար: Դա ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ մեր խնդիրն է», - իր ազատ արձակումից ...ՆՈՐՔԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ «ՀԱԼԱԾՅԱԼՆԵՐ»
Նորքի այգիներ 227 շենքում բնակվող փախստականների նկատմամբ, բնակիչների ասելով, շարունակվում են Երեւանի քաղաքապետարանի ճնշումներն ու ստորացուցիչ վերաբերմունքը: Փախստականների շուրջ 17 ընտանիք, իրենց բառերով, ...ԻՆՔՆԱԲՈՒԽ ԱԿՑԻԱ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտայի «բնակիչներն» այսօր երեկոյան բողոքի ակցիա էին նախաձեռնել ՀՀ Դատախազության շենքի դիմաց: Գրեթե 50 քաղաքացիներ դատախազությունից արդարություն են պահանջում՝ անընդմեջ բղավելով ...ՇԱՐԺՄԱՆ ԿՈՉԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Համաժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել Ջավախքում ստեղծված իրավիճակի առիթով: Համաժողովրդական շարժման կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում Ջավախքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: ...Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ»
«Ես չեմ ուզում, որ մեր վարչական վարույթը վերածվի քաղաքական պրոցեսի, բայց ակնհայտ է, որ Վարչական դատարանը կաշկանդված է ոչ միայն նախագահի որեւէ ներկայացուցչի որպես պատասխանող հրավիրելու, ոչ միայն Գլխավոր ...
ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ «ՀԱՄԱԿՐԱԾ» ՄՐՑԱՎԱՐԸ
ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ
ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԲՐՈՆԶԵ» ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ 94-ՐԴՆ Է, ԹՈՒՐՔԻԱՆ՝ 10-ՐԴԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԻՆՍԿՈՒՄ
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»

413 ԷՋ ՆՅՈՒԹԵՐ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է / VIDEO /

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ԵՎՐԱԸՆՏԱՆԻՔԻՑ

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ

ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
- 1826 Շուշվա բերդի երկու ամիս տևողությամբ հերոսական պաշտպանության սկիզբը:
- 1897 Խանասորի պատժական արշավանքը Մազրիկ ցեղի դեմ:
- 1922 Չեկայի շենքի առջև Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը տապալեցին Ջեմալ փաշային:
- 1922 Թիֆլիսում Պետրոս Տեր Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը ահաբեկեցին ծովային նախարար՝ Ջեմալ փաշային:
- 1928 Խորհրդային Հայաստան է ժամանում պրոլետարական գրող Մաքսիմ Գորկին:
- 1930 ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունում ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

