
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ Է, ԲԱՅՑ....
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Երկարատեւ եւ բուռն քննարկումից հետո «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը, սակայն դեռ չի շտապում հայտարարելՀԱԿ-ին իր միանալու մասին:
«Լինելով ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբված գործելակերպի ջատագովը, կարեւորելով տարիների ընթացքում բոլոր առողջ քաղաքական ուժերի բյուրեղացած անհատական եւ հավաքական ինքնությունը, ողջունելով ՀԱԿ-ի նախաձեռնման գաղափարը, արժեւորելով քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների եւ ժողովրդավարության համար ընդդիմադիր ուժերի կազմում մեր ծավալած համատեղ պայքարը, «Ժառանգությունը» որոշում է` ՀԱԿ-ի ծրագրային եւ աշխատակարգային փաստաթղթերի ընդունումից հետո քննարկել նրա հետ համագործակցության բոլոր հնարավոր ձեւերը», - կուսակցության երեկվա որոշումն այսօր հրապարակեց «Ժառանգության» վարչության նախագահ Անահիտ Բախշյանը:
Լրացուցիչ հարցերի տեղիք չտալու համար նա ավելացրեց. «Մենք սատար ենք եղել Համաժողովրդական շարժմանը, որը սկիզբ է առել ընտրություններից առաջ եւ հսկայական ներդրում ունի մեր երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում: Նրա գործունեության արդյունքում իշխանությունները, որոնք չեն վայելում հասարակության մեծամասնության վստահությունը, փորձում են հաշվի նստել եւ քայլեր կատարել: Թեեւ իշխանության քայլերը իմիտացիոն բնույթ են կրում, միեւնույն է Համաժողովրդական շարժմանը հաջողվեց զսպաշապիկ հագցնել իշխանությունների անօրեն գործողություններին: Ընտրություններից առաջ ժողովրդին կոչ ենք արել իրենց ձայնը տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մենք Համաժողովրդական շարժման հետ ենք»:
Տիկին Բախշյանը նաեւ նշեց, որ «Ժառանգությունը» ՀԱԿ –ի առաջ քաշած 5 հարցերից 3-ի հետ ամբողջությամբ համամիտ Է: «1-ին `մարտի 1-ի ողբերգության բացահայտում, 2-րդ` մամուլի ազատություն, 3-րդ` քաղբանտարկյալների ազատ արձակում: Սրանք հրատապ պահանջներ են, որոնց միանում ենք ոչ միայն խոսքով, այլեւ գործով: 4-րդ կետը ասում է, եթե կատարվեն առաջին 3 կետերը, ապա ՀԱԿ-ը սկսում է երկխոսություն իշխանության հետ` կապված բարեփոխումների հետ: 5-րդ կետը ասում է, եթե այդ կետերը չեն կատարվում, սկսում է արտահերթ նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների գործընթացը: Այս հարցերի լուծման համար «Ժառանգությունը» իր ներուժն ամբողջությամբ տրամադրում է Համաժողովրդական շարժման»:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ 5- հարցից 3-ի հետ համամիտ լինելով` «Ժառանգությունը» չի՞ միանում ՀԱԿ-ին. «Ա1+»-ի հարցին` տիկին Բախշյանը պատասխանեց. «Միայն այն պատճառով, որ ՀԱԿ-ի ծրագիրը եւ կանոնադրությունը դեռ հստակ չէ: Մենք գտնում ենք, որ ոչ թե պետք է մտնել ՀԱԿ-ի մեջ եւ հետո քննարկել ծրագիրն ու կանոնադրությունը, այլեւ միանալ, երբ ծրագիրն արդեն պատրաստ կլինի»: Պատասխանելով «Ա1+»-ի մեկ այլ հարցին` տիկին Բախշյանը նշեց, որ իրենց մասնավորապես հետաքրքրում է, թե ՀԱԿ-ի կազմում ընդգրկելով տարբեր հարցերում ուժերը որքանով են ինքնուրույն լինելու:
ՀԱԿ-ում ընդգրկվելու դեպքում ուժերի ինքնուրույնության մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է դեռեւս Համաժողովրդական շարժման համաժողովի ընթացում:
«Մենք ցանկանում ենք ՀԱԿ-ի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի ասածները տեսնել գրավոր»,- ասաց տիկին Բախշյանը:
«ՄԻԿԱՆ» ՄՈՏ Է ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆԸ
Երեւանի «Միկայի» կիսապաշտպան Արմեն Բաբայանը ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ էր հայտնվում իր թիմի կազմում: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջապես խաղադաշտ դուրս եկավ առաջնության ...ԱՅԼԵՎՍ ՊԱՏՎԱՎՈՐ Է
Սերժ Սարգսյանի հուլիսի 24-ի հրամանագրով մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ վաստակի, ինչպես նաեւ ցուցաբերած բարձր կատարողական վարպետության համար Հայաստանի պարարվեստի «Բարեկամու֊թյուն» պետական անսամբլին ...ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ ԵՆ ԿՈՎԵՐԸ
Երեկ, 20.30-ի սահմաններում Լոռու մարզի Գուգարք գյուղի «Ձաղիձոր» կոչվող հանդամասում բարձրավոլտ էլեկտրական լարը կտրվել է էլեկտրասյունից եւ ընկել գետնին, ինչի հետեւանքով հոսանքահարվել է հինգ կով:
ԴԵԶՆ ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»
13ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մենք, Հայաստանի քաղբանտարկյալներս, ողջունում ենք հանուն ազատության եւ երկրի բարգավաճման մեր հայրենակիցների պայքարի աննկուն կամքը եւ համոզված ենք, որ պայքարը մտնում ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՄԵՄԱՏՎԵԼ
2008թ. օլիմպիական խաղերում Հայաստանը առաջին անգամ կներկայացանեն միանգամից 2 ձյուդոյիստներ: Պայքարի մեջ կմտնեն 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ 66կգ Արմեն Նազարյանը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ...ԷԼԻ ՎԱՐԴԱՎԱ՞Ռ
Հայ առաքելական եկեղեցին Վարդավառի տոնը նշել է հունիսի վերջին կիրակի օրը: Տավուշի մարզում հեթանոսական արմատներ ունեցող այս տոնը նշում են տարբեր օրերի: Իջեւանի տարածաշրջանում Վարդավառը տոնեցին հուլիսի ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է / VIDEO /
8
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր առավոտվանից վարչական դատարանը լսում է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը: Նա պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի` 23.02.2008թ. N ՆՀ -28-Ա — N ՆՀ-29-Ա հրամանագրերը, ...ԱՆՈՐՈՇ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը շարունակում է մարզվել Ամստերդամի «Այաքսի» երիտասարդ թիմում: Արդեն 2 ամիս է` հայ ֆուտբոլիստի տեղափոխության մասին տարբեր լուրեր են պտտվում, որոնք հաճախ ...ՍԽԱԼ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
1
Հայաստանի 236 գազալցակայանների մեծ մասը աշխատում են ոչ ճիշտ եղանակով. հայտարարում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի արդեն նախկին փորձագետ Արթուր Ղազարյանը:
Արթուր Ղազարյանին կենտրոնի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ Է, ԲԱՅՑ....
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երկարատեւ եւ բուռն քննարկումից հետո «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը, սակայն դեռ չի շտապում հայտարարելՀԱԿ-ին իր միանալու մասին:
«Լինելով ...«ԲԱՔՎԻ» ՆԱԽԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ «ՄԻԿԱՅՈՒՄ»
Հայաստանի 2008թ. առաջնությունում 2-րդ հորիզոնականում ընթացող «Միկան» շարունակում է համալրել շարքերը: «Միկայի» գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ակումբը մինչեւ տարեվերջ պայմանագիր ...ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ
2
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Ժառանգության» ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ու մի շարք իրավապաշտպան ՀԿ-երի՝ «Փաստաբաններ մարդու իրավունքների համար», ...«ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲՆ Է»
«Օգոստոսի 1-ի հանրահավաքը որեւէ բանի վերջը չէ, սա նոր, ավելի ակտիվ, վճռական փուլի սկիզբն է»,- այսօր «Տեսակետ» ակումբում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ապա հավելելով, ...ՀԱՄՄԵՐԲԵՐԳԸ ԿՐԿՆԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ակնկալում է, որ «Ժառանգությունը» նոր թեկնածուներ կառաջադրի` իրենց աշխատանքներին ...ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՅՀՈՅԵԼ ԵՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԿՆՈՋԸ
3
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակը, որը ստացել ենք էլեկտրոնային փոստով, ներկայացնում ենք ամբողջությամբ: ***
Հարգելի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԹՈՒՅԼ Ե՞Ն
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ՀՀ բյուջեն պետք է գերակատարվեր, քանի որ վերջին մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 48 %-ով:
«Պաշտոնական տվյալներով անցել է բենզինի գնից, բայց այն դեպքում, ...ՍԵՖԻԼՅԱՆԸ ԿՄԻԱՆԱ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Հարգարժան Լեւոն Տեր-Պետրոսյանին, իր իսկ բառերով, եկեք օգտագործենք որպես գործիք` այս կեղեքիչ համակարգը քանդելու համար: Դա ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ մեր խնդիրն է», - իր ազատ արձակումից ...ՆՈՐՔԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ «ՀԱԼԱԾՅԱԼՆԵՐ»
Նորքի այգիներ 227 շենքում բնակվող փախստականների նկատմամբ, բնակիչների ասելով, շարունակվում են Երեւանի քաղաքապետարանի ճնշումներն ու ստորացուցիչ վերաբերմունքը: Փախստականների շուրջ 17 ընտանիք, իրենց բառերով, ...ԻՆՔՆԱԲՈՒԽ ԱԿՑԻԱ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտայի «բնակիչներն» այսօր երեկոյան բողոքի ակցիա էին նախաձեռնել ՀՀ Դատախազության շենքի դիմաց: Գրեթե 50 քաղաքացիներ դատախազությունից արդարություն են պահանջում՝ անընդմեջ բղավելով ...ՇԱՐԺՄԱՆ ԿՈՉԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Համաժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել Ջավախքում ստեղծված իրավիճակի առիթով: Համաժողովրդական շարժման կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում Ջավախքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: ...Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ»
«Ես չեմ ուզում, որ մեր վարչական վարույթը վերածվի քաղաքական պրոցեսի, բայց ակնհայտ է, որ Վարչական դատարանը կաշկանդված է ոչ միայն նախագահի որեւէ ներկայացուցչի որպես պատասխանող հրավիրելու, ոչ միայն Գլխավոր ...
ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն/ VIDEO
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎ
«ՀՈՒՅՍԸ ՄԵՐ ՏՂԱՆԵՐՆ ԵՆ»
ԳԻՏՆԱԿԱՆԻ ՏԱՆ ԴՈՒՌԸ ՓԱԿԵԼ ԵՆ
«ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՈՒ»
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»

413 ԷՋ ՆՅՈՒԹԵՐ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է / VIDEO /

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ԵՎՐԱԸՆՏԱՆԻՔԻՑ

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ

ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
- 1826 Շուշվա բերդի երկու ամիս տևողությամբ հերոսական պաշտպանության սկիզբը:
- 1897 Խանասորի պատժական արշավանքը Մազրիկ ցեղի դեմ:
- 1922 Չեկայի շենքի առջև Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը տապալեցին Ջեմալ փաշային:
- 1922 Թիֆլիսում Պետրոս Տեր Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը ահաբեկեցին ծովային նախարար՝ Ջեմալ փաշային:
- 1928 Խորհրդային Հայաստան է ժամանում պրոլետարական գրող Մաքսիմ Գորկին:
- 1930 ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունում ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

