
ԵԽ-Ն ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պուիչիին: Հանդիպմանն անդրադարձ է եղել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» ԵԽԽՎ 1609 բանաձեւի եւ դրա կատարման մասին ԵԽԽՎ 1620 բանաձեւի առաջարկությունների կատարման ընթացքին:
ԵԽԽՎ նախագահը զրույցի սկզբում ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդում ոչ ոք չի ցանկանում Հայաստանը դժվարին վիճակում լինի, ուստի, ինչպես մինչ այս Հայաստան ժամանած ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը, այնպես էլ ինքը, եկել է խրախուսելու, քաջալերելու, որպեսզի երկիրն առաջ ընթանա եւ հաջողություններ արձանագրի վերոնշյալ բանաձեւերի իրականացման գործում ու բնականոն հուն մտնի:
ԵԽԽՎ նախագահը ՀՀ վարչապետի հետ խոսել է մասնավորապես մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ ճշմարտության վերհանման անհրաժեշտության, այդ համատեքստում` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության եւ վերջինիս հետ կապված, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացրած` անկախ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկության, ինչպես նաեւ` մարտյան դեպքերի կապակցությամբ կալանավորված անձանց, Ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործունեության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ԶԼՄ-ների գործունեության համար լիակատար ազատության ապահովման հնարավորությունների, ընդդիմության լիազորությունների ընդլայնման հարցերի շուրջ:
Վկայակոչելով Վեհաժողովի 1620 բանաձեւը, պարոն Լուիս Մարի դե Պուիչը գոհունակություն է հայտնել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումը ԵԽ չափանիշներին համապատասխանեցնելու կապակցությամբ:
Անդրադառնալով կալանավորվածների խնդրին, ԵԽԽՎ նախագահը նշել է, թե Եվրախորհուրդը չի կարող հանդուրժել, որ անդամ երկրներից որեւէ մեկում քաղբանտարկյալներ լինեն. «Դա ընդունելի չէ ԵԽ-ի համար: Խոսքը, սակայն չի վերաբերվում հանցանք կատարած մարդկանց: Եթե բռնությամբ ուղեկցված հանցագործություններ են կատարվել, պետք է տարբերակել. դրանք քաղաքականության հետ կապ չունեն: Ինչ դուրս է քրեական ոլորտից` անհրաժեշտ է հաշվի առնել եւ ազատ արձակել այդ ամենի հետ կապ չունեցող բանտարկյալներին»,- ասել է Լուիս Մարի դե Պուիչը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին օգնելու` ԵԽԽՎ նախագահի անկեղծ ցանկության համար, համոզվածություն հայտնելով, որ Վեհաժողովի առաքելությունը կօգնի լուծելու առկա բազամթիվ խնդիրները: Նա նշել է, որ այդ խնդիրների լուծման գործում իշխանություններն ավելի մեծ պատասխանատվություն են կրում, եւ դա քաջ գիտակցում են` հանդես գալով առկա խնդիրների լուծմանը միտված շատ որոշակի նախաձեռնություններով: Վարչապետը, մասնավորապես, խոսել է հասարակական կազմակերպությունների, ընդդիմության ներկայացուցիչների հետ կառավարության լայն համագործակցության մասին, նշելով, որ տարբեր առիթներով հրապարակավ հրավիրել է ընդդիմությանը մասնակցելու հակակոռուպցիոն նոր ծրագրի մշակման աշխատանքին, այնուհետ նաեւ` ներգրավվելու ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքի մոնիտորինգի իրականացման գործում: Հասարակությանը մտահոգող տարբեր խնդիրների շուրջ կառավարությունում հրավիրվող քննարկումներին, խորհրդակցություններին, ըստ վարչապետի, հրավիրվում են ընդդիմության ներկայացուցիչներ, նրանք ներկա են լինում նաեւ կառավարության նիստերին եւ այլն. «Մենք շարունակելու ենք ընդդիմության հետ կամուրջներ կառուցելու մեր նախաձեռնությունը, եւ եթե այդպիսի հնարավորությունից ընդդիմությունը օգտվի, իրավիճակը մեր երկրում կփոխվի», -ասել է վարչապետը:
Ինչ վերաբերվում է այն անձանց, ում նկատմամբ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացնում, Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, իշխանությունները լիակատար հասկանում են խնդրի լրջությունը, եւ բոլորի համար ակնհայտ է, որ այդ դատավարությունների քաղաքականացումը խիստ վտանգավոր է երկրի համար: Ուստի ամեն ինչ արվում է, որպեսզի օրենքի որեւէ նորմ Հայաստանում չխախտվի:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Օգտվելով ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման առիթից` ՀՀ վարչապետն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ հունիսյան նստաշրջանում ընդունված այն ձեւակերպման հետ, ըստ որի` Ադրբեջանի ժողովրդավարության զարգացումը կապվում է տարածքային ամբողջականության վերականգնաման հետ: Վարչապետը նման ձեւակերպումը համարել է խիստ վտանգավոր, ներկա բանակցային գործընթացը վտանգող ու եվրոպական արժեհամակարգին, հիմնարար դրույթներին ոչ հարիր մոտեցում: Տարածքային ամբողջականության սկզբունքը, ըստ վարչապետի, միջազգային իրավունքի համահավասար նորմ է, ինչպես ինքնորոշման իրավունքը, եւ պնդել, թե Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների զարգացումը դժվար է առանց տարածքային ամբողջականության վերականգնման, հետ քայլ է ԵԽԽՎ որդեգրած արժեքներից:
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ ԷՐ
Հուլիսի 22-ին, ժամը 20.50-ին Վայոց ձորի մարզի տարածքում տեղացող անձրեւի հետեւանքով առաջացած սելավը փակել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի հատվածը` մոտ 100 մետր լայնությամբ եւ Եղեգնաձոր-Մարտունի ...ԸՆԴԴԵՄ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԾԱՆՐՈՐԴԻ
Պեկինի օլիմպիական խաղերում, ինչպես եւ 77կգ քաշայինների պայքարում, այնպես էլ 85կգ-ում, Հայաստանի կունենա 2 ծանրորդ: Պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վ. Մարտիրոսյանը եւ Էդգար Գեւորգյանը:
Սպասելիքները ...ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայի Ամիեն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Առաջինը ասպարեզ է դուրս եկել 50կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Այս քաշային ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ
8Հուլիսի 29-ին, ժամը 11:00-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության Ամերիկայի կենտրոնը Գլենդելում, Հայաստանի Գլխավոր Հյուպատոսության շենքի դիմաց անցկացնելու է բողոքի ցույց: Դրան հաջորդելու է նստացույց՝ Հայաստանի ...«ԱՆՈՐՏՈՍԻՍԻ» ԴԱՐՊԱՍԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԳՈԼ ԽՓԵԼ
Երեւանի «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը հավատում է իր թիմի հաջողությանը այսօր Աբովյանում կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիսի» դեմ կայանալիք խաղում:
«Փյունիկը» նախորդ ...ԱՂՎԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանը կարող է հայտնվել հունական ՊԱՕԿ հանրահայտ թիմում:
Ներկայումս բելառուսական «Գոմելում» հանդես եկող ֆուտբոլիստը խնդրել է ակումբի ղեկավարությանը տրանսֆերի ...ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ
Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանն այսօր ընդդիմադիր երիտասարդությանը սպորտի եւ մշակույթի խնդիրների շուրջ համագործակցության առաջարկ արեց, որը մերժվեց: ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔ»
1
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտարարությունը.
Չնայած բազում իրավապաշտպան եւ միջազգային այլ կառույցների կոչերին ՀՀ իշխանությունները այս անգամ էլ ոտնահարեցին «Ժամանակ ...ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը /նստավայրը` Մոսկվա/: Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` ...ԱՊՕՐԻՆԻ ՆՊԱՍՏ ԵՆ ՍՏԱՑԵԼ
«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի միջոցով բացահայտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանում վերջին 3 տարում ընտանեկան նպաստ ստացած 15 ընտանիք, ովքեր թաքցրել են իրենց եկամտի իրական չափը: Այդ ընտանիքները ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ԵՎՐԱԸՆՏԱՆԻՔԻՑ
11
«Չի բացառվում, որ Հայաստանը լինի ԵԽ այն եզակի անդամը, որը դուրս մնա եվրոպական ընտանիքից»,- այսպիսի արտահայտություն է արել այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը` ...ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՆՔ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Շիրակի մարզի Քարաբերդի եւ Արագածոտն մարզի Գառնահովիտ գյուղերի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք ...ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ
Ջավախքում ստեղծվել է «Ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների» հանձնախումբ, որը դիմել է Վրաստանի իրավապահ մարմիններին անօրինական կերպով ձերբակալված Վահագն Չախալյանին եւ նրա հարազատներին ...ՕՀԱՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ` ՈՉ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ամփոփեց իր պաշտոնավարության 100 օրը, նշեց դրական ձեռքբերումների եւ բացթողումների, ինչպես նաեւ առաջիկա անելիքների մասին:
Եւ քանի որ նրա ...Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ»
Համաժողովրդական շարժման հրավիրած օգոստոսի 1-ի հանրահավաքի հարցերը եւ հիմնական ասելիքը կախված է նրանից, թե ինչպես են իշխանությունների արձագանքել երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելուն ուղղված շարժման ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԼՈՒԽԸ ՉԻ ԿՈՐՑՐԵԼ
Սեպտեմբերի 1-ից բոլոր ուսումնական հաստատություններին կբաժանվեն «Հայոց աշխարհակալությունները» վերնագրով գրքույկներ եւ 2 տեսաֆիլմ` «Տիգրան Մեծ հայրենապաշտ տիրակալը» եւ «Նեմրութ Արեւ արքայի մեծ սրբավայրը», ...ՀԱՅԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ԿԽԱՂԱՆ ԱՄՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Հայ եւ թուրք լրագրողներից, խմբագիրներից, լուսանկարիչներից, երաժիշտներից եւ հասարակական գործիչներից կազմված ֆուտբոլային թիմերը ընկերական հանդիպումներ կունենան Կարսում` օգոստոսի 9-ին եւ Գյումրիում` օգոստոսի ...ԱՂԲՅՈՒՐԱԿՌԻՎ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կյուրեղյանը(նստավայրը` Նոյեմբերյան) վճիռ կայացրեց, որով մերժեց Բերդավանի բնակիչ Աշոտ Ղազարյանի հայցն ընդդեմ Զավեն Ղարաքեշիշյանի: Գյուղի Գարդուշ ...«ԻՄ ԿՈՂՆ ԱՎԵԼԻ ՀԱՍՏ Է»
«Շնորհակալություն, որ դուք վկային օժանդակեցիք սցենարը ամբողջացնելու, եթե դուք դա չանեիք, վկան «չեմ հիշումից» այն կողմ չէր կարող անցել»,- Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
«Իշխանությունն այսօր իսկապես շահագրգիռ է, որ բացահայտվեն մարտի 1-ի իրադարձությունները, դրա համար մեզ անհրաժեշտ են միջազգային իսկապես անկախ եւ անաչառ փորձագետներ»,-ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի՝ ...ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
1
Անազատության մեջ գտնվող ՀՀՇ վարչության նախագահ Արարարտ Զուրաբյանը վերջին շրջանում՝ հուլիսի սկզբներից բողոքում էր սրտի շրջանում սեղմող ցավերից, գլխացավից եւ արյան ճնշման տատանումներից: «Ա1+»-ին հայտնի ...ԵԽ-Ն ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պուիչիին: Հանդիպմանն անդրադարձ է եղել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը ...ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ
2Համաժողովրդական շարժման կենտրոնը խորապես ցավակցում է Սասուն Միքայելյանին՝ քրոջ Էմմա Ղազարյանի վաղաժամ մահվան առթիվ։ Էմմա Ղազարյանը հիվանդ էր շաքարախտով: Համաժողովրդական շարժման կենտրոնն իր խոր ցավակցությունն ...
413 ԷՋ ՆՅՈՒԹԵՐ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՆՍՏԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ԵՎՐԱԸՆՏԱՆԻՔԻՑ

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ

ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՄԲԵՐՈՒՄ»

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ՍԵՎԱՆՈՒՄ

- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

