
Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ»

Համաժողովրդական շարժման հրավիրած օգոստոսի 1-ի հանրահավաքի հարցերը եւ հիմնական ասելիքը կախված է նրանից, թե ինչպես են իշխանությունների արձագանքել երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելուն ուղղված շարժման նախաձեռնություններին:
Իսկ մինչ օրս եղած արձագանքներին «Ուրբաթ» ակումբում այսօր անդրադարձավ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:
«Հուլիսի 21-ին իր ասուլիսում Սերժ Սարգսյանը երկու կարեւոր բացահայտում արեց. առաջինը, որ չի պատրաստվում երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետ, եւ երկրորդը, որ չի պատրաստվում բավարարել ընդդիմության, իսկ իրականում, ամբողջ հասարակության պահանջը` ազատել քաղբանտարկյալներին»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը, ապա հավելեց, թե եթե մինչեւ ԵԽԽՎ հունիսի 25 նստաշրջանը որոշ փորձեր արվեցին քաղբանտարկյալների ազատման ուղղությամբ եւ ազատվեցին տասնյակ մարդիկ, բայց անմիջապես նստաշրջանի ավարտից հետո այդ փորձերը ըստ էության դադարեցին:
Համաժողովրդական շարժման ներկայացուցիչը հունիսի 25-ից հետո հետընթաց է տեսնում նաեւ ԶԼՄ-ների աշխատանքում. «Ընդդիմության գոյության մասին ընդհանրապես մոռացան, իսկ նորությունները այլեւս ոչնչով չեն տարբերվում երկրի ղեկավարության «հաջողությունները» գովաբանող բրեժնեւյան ոճի պրոպագանդայից: Որեւէ քայլ չի արվել նաեւ «Ա1+»-ի վերաբացման ուղղությամբ»:
Ըստ Լեւոն Զուրաբյանի` այս փաստերը վկայում են, որ իշխանությունները իրականում նպատակ չունեն վերականգնել ժողովրդավարությունը Հայաստանում, նրանք «ցուցադրում են խորը արհամարհանք» Եվրոպայի խորհրդի պահանջների նկատմամբ:
«Օգոստոսի 1-ի հանրահավաքը այս առումով առանցքային նշանակություն կունենա ազատության եւ ժողովրդավարության վերականգման համար մղվող պայքարում: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել օգոստոսի 1-ի հանրահավաքին»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Ի դեպ, շարժումը դիմել է Երեւանի քաղաքապետարան օգոստոսի 1-ի հանրահավաքն ու երթը արտոնելու համար, սակայն կրկին մերժում է ստացել: Ավելին, ըստ Լեւոն Զուրաբյանի` այս անգամ քաղաքապետարանը անօրինական գործարք է առաջարկել, թե կարտոնեն հանրահավաքը Մատենադարանի մոտ, եթե վերջիններս հրաժարվեն երթից. «Նրանք հասկանում են, որ երթը ինչքան հզոր հետեւանք ունի: Վախեցած են երթի քաղաքական հետեւանքներից, քանի որ այն ցույց կտա հզոր ընդվզման թափը»,-ասաց նա:
ՀԱՄԱՐՅԱ ՈՒՐԱՑՈՒՄ
«Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլլի հրավերը մենք կարող ենք ողջունել, միայն միակ պրոբլեմը, որ կապված է այս հրավերի հետ, որ հրավիրող կողմը այն մարդը չէ, որ ստացել է ժողովրդի մանդատը: Դա ընդունելի է այն մարդու կողմից, որը իրոք ընտրված նախագահ է»,-ասաց Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով
Թուրքիայի նախագահին Հայաստանում ֆուտբոլ դիտելու Սերժ Սարգսյանի հրավերին:
Նա նշեց, որ իրենք միշտ ձեռնամուխ են եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը առանց որեւէ նախապայմանի:
«Միշտ համարել ենք, որ ցեղասպանության ճանաչման հարցը չպիտի խոչընդոտ լինի այս հարաբերությունների կարգավորմանը: Ավելին, մենք միշտ դիտարկել ենք ցեղասպանության հարցը որպես բարոյական պատասխանատվության հարց, որպես մարդկության առջեւ Թուրքիայի բարոյական պատասխանատվության հարց: Հենց այդ պատճառով մենք այդ հարցը չենք տեղափոխել հայ-թուրքական պետական հարաբերությունների ոլորտ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Ըստ Համաժողովրդական շարժման ներկայացուցչի` Սերժ Սարգսյանը իր համաձայնությունը տալով պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը` ըստ էության, իր համաձայնությունն է տվել ցեղասպանության փաստը հարցականի տակ դնելուն. «Փաստորեն, ճանապարհը բացելու, չգիտեմ ինչի դիմաց, հայկական կողմը գնում է համարյա ցեղասպանության ուրացման ուղղությամբ, սա մեր համար անընդունելի է»:
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ ԷՐ
Հուլիսի 22-ին, ժամը 20.50-ին Վայոց ձորի մարզի տարածքում տեղացող անձրեւի հետեւանքով առաջացած սելավը փակել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի հատվածը` մոտ 100 մետր լայնությամբ եւ Եղեգնաձոր-Մարտունի ...ԸՆԴԴԵՄ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԾԱՆՐՈՐԴԻ
Պեկինի օլիմպիական խաղերում, ինչպես եւ 77կգ քաշայինների պայքարում, այնպես էլ 85կգ-ում, Հայաստանի կունենա 2 ծանրորդ: Պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վ. Մարտիրոսյանը եւ Էդգար Գեւորգյանը:
Սպասելիքները ...ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայի Ամիեն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Առաջինը ասպարեզ է դուրս եկել 50կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Այս քաշային ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ
8Հուլիսի 29-ին, ժամը 11:00-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության Ամերիկայի կենտրոնը Գլենդելում, Հայաստանի Գլխավոր Հյուպատոսության շենքի դիմաց անցկացնելու է բողոքի ցույց: Դրան հաջորդելու է նստացույց՝ Հայաստանի ...«ԱՆՈՐՏՈՍԻՍԻ» ԴԱՐՊԱՍԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԳՈԼ ԽՓԵԼ
Երեւանի «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը հավատում է իր թիմի հաջողությանը այսօր Աբովյանում կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիսի» դեմ կայանալիք խաղում:
«Փյունիկը» նախորդ ...ԱՂՎԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանը կարող է հայտնվել հունական ՊԱՕԿ հանրահայտ թիմում:
Ներկայումս բելառուսական «Գոմելում» հանդես եկող ֆուտբոլիստը խնդրել է ակումբի ղեկավարությանը տրանսֆերի ...ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ
Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանն այսօր ընդդիմադիր երիտասարդությանը սպորտի եւ մշակույթի խնդիրների շուրջ համագործակցության առաջարկ արեց, որը մերժվեց: ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔ»
1
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտարարությունը.
Չնայած բազում իրավապաշտպան եւ միջազգային այլ կառույցների կոչերին ՀՀ իշխանությունները այս անգամ էլ ոտնահարեցին «Ժամանակ ...ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը /նստավայրը` Մոսկվա/: Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` ...ԱՊՕՐԻՆԻ ՆՊԱՍՏ ԵՆ ՍՏԱՑԵԼ
«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի միջոցով բացահայտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանում վերջին 3 տարում ընտանեկան նպաստ ստացած 15 ընտանիք, ովքեր թաքցրել են իրենց եկամտի իրական չափը: Այդ ընտանիքները ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ԵՎՐԱԸՆՏԱՆԻՔԻՑ
11
«Չի բացառվում, որ Հայաստանը լինի ԵԽ այն եզակի անդամը, որը դուրս մնա եվրոպական ընտանիքից»,- այսպիսի արտահայտություն է արել այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը` ...ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՆՔ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Շիրակի մարզի Քարաբերդի եւ Արագածոտն մարզի Գառնահովիտ գյուղերի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք ...ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ
Ջավախքում ստեղծվել է «Ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների» հանձնախումբ, որը դիմել է Վրաստանի իրավապահ մարմիններին անօրինական կերպով ձերբակալված Վահագն Չախալյանին եւ նրա հարազատներին ...ՕՀԱՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ` ՈՉ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ամփոփեց իր պաշտոնավարության 100 օրը, նշեց դրական ձեռքբերումների եւ բացթողումների, ինչպես նաեւ առաջիկա անելիքների մասին:
Եւ քանի որ նրա ...Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ»
Համաժողովրդական շարժման հրավիրած օգոստոսի 1-ի հանրահավաքի հարցերը եւ հիմնական ասելիքը կախված է նրանից, թե ինչպես են իշխանությունների արձագանքել երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելուն ուղղված շարժման ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԼՈՒԽԸ ՉԻ ԿՈՐՑՐԵԼ
Սեպտեմբերի 1-ից բոլոր ուսումնական հաստատություններին կբաժանվեն «Հայոց աշխարհակալությունները» վերնագրով գրքույկներ եւ 2 տեսաֆիլմ` «Տիգրան Մեծ հայրենապաշտ տիրակալը» եւ «Նեմրութ Արեւ արքայի մեծ սրբավայրը», ...ՀԱՅԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ԿԽԱՂԱՆ ԱՄՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Հայ եւ թուրք լրագրողներից, խմբագիրներից, լուսանկարիչներից, երաժիշտներից եւ հասարակական գործիչներից կազմված ֆուտբոլային թիմերը ընկերական հանդիպումներ կունենան Կարսում` օգոստոսի 9-ին եւ Գյումրիում` օգոստոսի ...ԱՂԲՅՈՒՐԱԿՌԻՎ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կյուրեղյանը(նստավայրը` Նոյեմբերյան) վճիռ կայացրեց, որով մերժեց Բերդավանի բնակիչ Աշոտ Ղազարյանի հայցն ընդդեմ Զավեն Ղարաքեշիշյանի: Գյուղի Գարդուշ ...«ԻՄ ԿՈՂՆ ԱՎԵԼԻ ՀԱՍՏ Է»
«Շնորհակալություն, որ դուք վկային օժանդակեցիք սցենարը ամբողջացնելու, եթե դուք դա չանեիք, վկան «չեմ հիշումից» այն կողմ չէր կարող անցել»,- Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
«Իշխանությունն այսօր իսկապես շահագրգիռ է, որ բացահայտվեն մարտի 1-ի իրադարձությունները, դրա համար մեզ անհրաժեշտ են միջազգային իսկապես անկախ եւ անաչառ փորձագետներ»,-ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի՝ ...ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
1
Անազատության մեջ գտնվող ՀՀՇ վարչության նախագահ Արարարտ Զուրաբյանը վերջին շրջանում՝ հուլիսի սկզբներից բողոքում էր սրտի շրջանում սեղմող ցավերից, գլխացավից եւ արյան ճնշման տատանումներից: «Ա1+»-ին հայտնի ...ԵԽ-Ն ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պուիչիին: Հանդիպմանն անդրադարձ է եղել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը ...ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ
2Համաժողովրդական շարժման կենտրոնը խորապես ցավակցում է Սասուն Միքայելյանին՝ քրոջ Էմմա Ղազարյանի վաղաժամ մահվան առթիվ։ Էմմա Ղազարյանը հիվանդ էր շաքարախտով: Համաժողովրդական շարժման կենտրոնն իր խոր ցավակցությունն ...
413 ԷՋ ՆՅՈՒԹԵՐ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՆՍՏԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ԵՎՐԱԸՆՏԱՆԻՔԻՑ

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ

ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՄԲԵՐՈՒՄ»

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ՍԵՎԱՆՈՒՄ

- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

