
ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ

Ջավախքում ստեղծվել է «Ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների» հանձնախումբ, որը դիմել է Վրաստանի իրավապահ մարմիններին անօրինական կերպով ձերբակալված Վահագն Չախալյանին եւ նրա հարազատներին ազատ արձակելու անվերապահ պահանջով:
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը խստագույնս դատապարտում է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հուլիսի 21-ին տեղի ունեցած Դաշինքի անդամներ Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների` հոր ու եղբոր ապօրինի ձերբակալությունները` չպատճառաբանված եւ անհասկանալի պայմաններում:
Վրաստանի իրավապահ մարմիններին ընտանի դարձած հակահասարակական վարքագծին հավատարիմ, նախապես ծրագրված սադրանքն ի կատար ածելով, հուլիսի` լույս 21-ի ուշ գիշերին` ժամը 04:00-ին մոտ, վրացական դիմակավորված, զինված հատուկ ջոկատայինները ներխուժելով Վահագն Չախալյանի հայրական տուն` կոպիտ ու անհանդուրժելի վերաբերմունք ցուցաբերելով` անհիմն եւ շինծու մեղադրանքներով, կալանավորել են տան անդամներին, խուզարկել տունն ու ձերբակալել նրանց: Մայրը, միայնակ, ժամը 05:00-ին մոտ ազատ է արձակվել, իսկ Վահագն Չախալյանին, հորը` Ռուբիկ Չախալյանին եւ անչափահաս եղբորը` Արմեն Չախալյանին, մի քանի ժամ Ախալքալաքում կալանքի տակ պահելուց հետո, տեղափոխել են Սամցխե-Ջավախքի մարզկենտրոն` Ախալցխա: Այնուհետեւ, ձերբակալության մեկ օրը չլրացած` Վահագն Չախալյանին եւ նրա հարազատներին տեղափոխել են Թբիլիսի` երկու ամսով երկարաձգելով ազատության ժամկետը:
Միջադեպին հետեւած Դաշինքի մի քանի անդամների ձերբակալությունները, մեղադրյալների շուտափույթ տեղափոխությունն էթնիկապես «ապահով» համարվող Ախալցխա, ապա` Թբիլիսի, անդամներից մեկին Ախալցխա տեղափոխելը, Գուրգեն Շիրինյանի հարազատներին անօրինական կերպով ծեծի ենթարկելն ու կալանքի տակ պահելը վկայում են, որ Վրաստանի իշխանություններն ազգային փոքրամասնությունների եւ, մասնավորապես` ջավախահայության ազգային եւ քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում մտադիր չեն առաջնորդվելու սահմանադրորեն ամրագրված օրինականության եւ միջազգայնորեն ստանձնված պարտավորությունների պահանջներով: Ջավախքում եւ ներկայիս Վրաստանի ողջ տարածքում մոլեգնող հակաժողովրդավարական եւ քաղաքական ցանկացած այլակարծությանն անհաշտ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ համահասարակական անհանդուրժողականությունը սերմանող թբիլիսյան այժմյան վարչակարգը պետք է քաջ գիտակցի նման քաղաքականության կործանարար հետեւանքները` երկրի միջազգային վարկի, նրա քաղաքացիների բարօրության, անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը կրկին դատապարտում է ջավախահայության իրավունքների զանգվածային ոտնահարման, ուժային ապօրինի եւ սադրիչ գործողություններով բնակչությանն ահաբեկելու եւ վարչակարգի կողմից ,չվերահսկվողե քաղաքական գործիչներին անհիմն եւ ակնբախորեն անհեթեթ մեղադրանքներով ձերբակալելու թբիլիսյան իշխանությունների քաղաքականությունը, որն արդեն իսկ կանգնեցրել է ջավախահայությանն անցանկալի հետեւանքներով հղի համընդհանուր ըմբոստության շեմին:
Դաշինքն ամենայն վճռականությամբ պահանջում է անհապաղ ազատ արձակել ապօրինաբար կերպով կալանքի տակ պահվողՎահագն Չախալյանին եւ նրա հարազատներին, կարճել հարուցված անհեթեթ ու անհիմն քրեական գործերը եւ դադարեցնել երկրամասի հայության խորացող ահաբեկումն` ուժային կառույցների սադրիչ ներգրավվածությամբ:
Դաշինքը տեղյակ է պահում հանրությանը, որ ջավախահայության արդար եւ համընդհանուր վճռականությանը հակազդելու, ապօրինաբար ձերբակալված անձանց անհապաղ ազատ չարձակելու, ազգային փոքրամասնությունների անվիճարկելի իրավունքները ոտնահարել շարունակելու պարագայում, իրավիճակի ապակայունացման ողջ պատասխանատվությունը կնկնի երկրի կենտրոնական իշխանությունների եւ Ջավախքում ծվարած վերջիններիս կամակատար անձանց վրա:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ ԷՐ
Հուլիսի 22-ին, ժամը 20.50-ին Վայոց ձորի մարզի տարածքում տեղացող անձրեւի հետեւանքով առաջացած սելավը փակել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի հատվածը` մոտ 100 մետր լայնությամբ եւ Եղեգնաձոր-Մարտունի ...ԸՆԴԴԵՄ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԾԱՆՐՈՐԴԻ
Պեկինի օլիմպիական խաղերում, ինչպես եւ 77կգ քաշայինների պայքարում, այնպես էլ 85կգ-ում, Հայաստանի կունենա 2 ծանրորդ: Պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վ. Մարտիրոսյանը եւ Էդգար Գեւորգյանը:
Սպասելիքները ...ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայի Ամիեն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Առաջինը ասպարեզ է դուրս եկել 50կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Այս քաշային ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ
8Հուլիսի 29-ին, ժամը 11:00-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության Ամերիկայի կենտրոնը Գլենդելում, Հայաստանի Գլխավոր Հյուպատոսության շենքի դիմաց անցկացնելու է բողոքի ցույց: Դրան հաջորդելու է նստացույց՝ Հայաստանի ...«ԱՆՈՐՏՈՍԻՍԻ» ԴԱՐՊԱՍԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԳՈԼ ԽՓԵԼ
Երեւանի «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը հավատում է իր թիմի հաջողությանը այսօր Աբովյանում կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիսի» դեմ կայանալիք խաղում:
«Փյունիկը» նախորդ ...ԱՂՎԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանը կարող է հայտնվել հունական ՊԱՕԿ հանրահայտ թիմում:
Ներկայումս բելառուսական «Գոմելում» հանդես եկող ֆուտբոլիստը խնդրել է ակումբի ղեկավարությանը տրանսֆերի ...ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ
Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանն այսօր ընդդիմադիր երիտասարդությանը սպորտի եւ մշակույթի խնդիրների շուրջ համագործակցության առաջարկ արեց, որը մերժվեց: ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔ»
1
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտարարությունը.
Չնայած բազում իրավապաշտպան եւ միջազգային այլ կառույցների կոչերին ՀՀ իշխանությունները այս անգամ էլ ոտնահարեցին «Ժամանակ ...ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը /նստավայրը` Մոսկվա/: Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` ...ԱՊՕՐԻՆԻ ՆՊԱՍՏ ԵՆ ՍՏԱՑԵԼ
«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի միջոցով բացահայտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանում վերջին 3 տարում ընտանեկան նպաստ ստացած 15 ընտանիք, ովքեր թաքցրել են իրենց եկամտի իրական չափը: Այդ ընտանիքները ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ԵՎՐԱԸՆՏԱՆԻՔԻՑ
11
«Չի բացառվում, որ Հայաստանը լինի ԵԽ այն եզակի անդամը, որը դուրս մնա եվրոպական ընտանիքից»,- այսպիսի արտահայտություն է արել այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը` ...ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՆՔ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Շիրակի մարզի Քարաբերդի եւ Արագածոտն մարզի Գառնահովիտ գյուղերի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք ...ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ
Ջավախքում ստեղծվել է «Ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների» հանձնախումբ, որը դիմել է Վրաստանի իրավապահ մարմիններին անօրինական կերպով ձերբակալված Վահագն Չախալյանին եւ նրա հարազատներին ...ՕՀԱՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ` ՈՉ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ամփոփեց իր պաշտոնավարության 100 օրը, նշեց դրական ձեռքբերումների եւ բացթողումների, ինչպես նաեւ առաջիկա անելիքների մասին:
Եւ քանի որ նրա ...Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ»
Համաժողովրդական շարժման հրավիրած օգոստոսի 1-ի հանրահավաքի հարցերը եւ հիմնական ասելիքը կախված է նրանից, թե ինչպես են իշխանությունների արձագանքել երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելուն ուղղված շարժման ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԼՈՒԽԸ ՉԻ ԿՈՐՑՐԵԼ
Սեպտեմբերի 1-ից բոլոր ուսումնական հաստատություններին կբաժանվեն «Հայոց աշխարհակալությունները» վերնագրով գրքույկներ եւ 2 տեսաֆիլմ` «Տիգրան Մեծ հայրենապաշտ տիրակալը» եւ «Նեմրութ Արեւ արքայի մեծ սրբավայրը», ...ՀԱՅԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ԿԽԱՂԱՆ ԱՄՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Հայ եւ թուրք լրագրողներից, խմբագիրներից, լուսանկարիչներից, երաժիշտներից եւ հասարակական գործիչներից կազմված ֆուտբոլային թիմերը ընկերական հանդիպումներ կունենան Կարսում` օգոստոսի 9-ին եւ Գյումրիում` օգոստոսի ...ԱՂԲՅՈՒՐԱԿՌԻՎ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կյուրեղյանը(նստավայրը` Նոյեմբերյան) վճիռ կայացրեց, որով մերժեց Բերդավանի բնակիչ Աշոտ Ղազարյանի հայցն ընդդեմ Զավեն Ղարաքեշիշյանի: Գյուղի Գարդուշ ...«ԻՄ ԿՈՂՆ ԱՎԵԼԻ ՀԱՍՏ Է»
«Շնորհակալություն, որ դուք վկային օժանդակեցիք սցենարը ամբողջացնելու, եթե դուք դա չանեիք, վկան «չեմ հիշումից» այն կողմ չէր կարող անցել»,- Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
«Իշխանությունն այսօր իսկապես շահագրգիռ է, որ բացահայտվեն մարտի 1-ի իրադարձությունները, դրա համար մեզ անհրաժեշտ են միջազգային իսկապես անկախ եւ անաչառ փորձագետներ»,-ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի՝ ...ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
1
Անազատության մեջ գտնվող ՀՀՇ վարչության նախագահ Արարարտ Զուրաբյանը վերջին շրջանում՝ հուլիսի սկզբներից բողոքում էր սրտի շրջանում սեղմող ցավերից, գլխացավից եւ արյան ճնշման տատանումներից: «Ա1+»-ին հայտնի ...ԵԽ-Ն ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պուիչիին: Հանդիպմանն անդրադարձ է եղել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը ...ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ
2Համաժողովրդական շարժման կենտրոնը խորապես ցավակցում է Սասուն Միքայելյանին՝ քրոջ Էմմա Ղազարյանի վաղաժամ մահվան առթիվ։ Էմմա Ղազարյանը հիվանդ էր շաքարախտով: Համաժողովրդական շարժման կենտրոնն իր խոր ցավակցությունն ...
«ԲԱ ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ»
ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
3 ՔԱՅԼ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆԵԼԸ
ՊՈՈՒԼՍԵՆԸ ԸՆՏՐԵՑ 20 ՀՈԳՈՒ
413 ԷՋ ՆՅՈՒԹԵՐ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՆՍՏԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ԵՎՐԱԸՆՏԱՆԻՔԻՑ

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ

ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՄԲԵՐՈՒՄ»

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ՍԵՎԱՆՈՒՄ

- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

