
ՀԱՑԸ ԿԷԺԱՆԱՆԱ՞
Միջազգային շուկայում արդեն 2-րդ ամիսն է, ինչ արձանագրվել է ցորենի գնանկում, որը, սակայն, հայաստանյան շուկայում առայժմ արտացոլվել է ոչ համարժեքորեն:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր անցկացվեց քննարկում-խորհրդակցություն` ցորենի եւ ալյուրի շուկայում գործող տնտեսվարողների մասնակցությամբ:
Քննարկմանը հրավիրված տնտեսվարողներից չէին ներկայացել «Երեւանի ալրաղաց», «ՎԹ Թրեյդ», «Մանչո գրուպ», «Սալեքս գրուփ», «Հայր եւ որդի Երիցյաններ», «Երեւանի ալրաղաց», «Ինվեստ Ինտորգ», «Սանի գրեյն» ընկերությունները:
Քննարկմանը մասնակցում էին «Մանանա գրեյն», «Արսեն եւ Երվանդ», «Վերֆար» ընկերությունների ներկայացուցիչները: Նշենք,ո ր երկու շուկաներում խոշորագույն եւ գերիշխող տնտեսվարողներն են «Սալեքս գրուփ» եւ «Մանանա գրեյն» ընկերությունները:
Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, որը վարում էր քննարկում-խորհրդակցությունը, նշեց ցորենի եւ ալյուրի համաշխարհային եւ հայաստանյան շուկաներում ներկա իրողությունները, շուկայի դինամիկան, որոնք տնտեսական մրցակցության տեսակետից մտահոգությունների տեղիք են տալիս:
Մասնավորապես, Հացահատիկի միջազգային խորհրդի գնահատականներով, ցորենի համաշխարհային բերքը 41 միլիոն տոննայով ավելին կլինի, քան անցած տարում էր: Հանձնաժողովի նախագահի խոսքերով, ըստ մարտի տվյալների, Փարիզի բորսայում ցորենի գինը նվազել է 10.25 եվրոյով` 1 տոննայի համար հասնելով 260.25 եվրոյի: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում ցորենի ներքին գները նպաստեցին միջազգային գների բարձրացմանը, որոնք, սակայն, փորձագետների կարծիքով իջան` հաղթահարելով եղանակային հերթական ճգնաժամը:
Ինչ վերաբերում է Հայաստանյան իրողություններին, ապա, ըստ Համաշխարհային բանկի վերլուծության, 2008 թ. հունվար-մայիս ամիսներին ներմուծման միջին գինը 586 դոլար էր, իսկ մայիսին հայաստանյան ներքին գինը` 1273 դոլար: Այս տարբերությունը պայմանավորող հիմնական գործոնը ՀԲ-ն համարել է ալրաղացների միջեւ սահմանափակ մրցակցությամբ եւ ցորեն ներմուծողներով:
Ըստ Մաքսային կոմիտեի տվյալների` 2008 թ. առաջին կիսամյակում ներկրվել է ընդամենը 82 051 տոննա ցորեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 53 468 տոննայով` 39.5%-ով քիչ է:
Ներկրվող ցորենի մաքսային արժեքը 2008 թ. հունվար-հունիս ամիսներին չի նվազել (այլ ընդհակառակը` 78-98 կգ/դրամ), իսկ ներկրվող ալյուրինը նվազել է` 1կգ ալյուրի մաքսային արժեքը հունվարի 212 դրամից հունիսին իջել է 160 դրամի:
Երկու խոշոր արտադրողների ներկայացրած տեղեկատվության համաձայն, «Մանանա Գրեյնի» արտադրած ալյուրի իրացման գները 2008 թ. հունվար-մարտին եղել է միջինը 136.8-139.5 կգ/դրամ, իսկ «Սալեքս Գրուփի» արտադրածինը` 130.0-130.4 կգ/դրամ:
Իսկ տոնավաճառներում իրացման գներին, ըստ 2008թ մարտ-ապրիլին «Սուրմալու» — Նորքի երկու տոնավաճառներում իրականացված մոնիտորինգի, Արմաշի բարձր տեսակի ալյուրի իրացման գները եղել են 270-274 դրամ (50կգ պարկ` 13500-13700 դրամ):
Խանութներում գներն ավելի բարձր են եղել, իսկ խանութներում ալյուրի իրացման գների — տարբեր ընկերությունների կողմից ալյուրի բացթողնման գների միջ— մոնիտորինգը զգալի տարբերություն է արձանագրել` մոտ 132-238 դրամ:
«Մանանա Գրեյն» եւ «Վերֆար» ընկերությունենրի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց համար մեծ խնդիր է տրանսպորտային տեղափոխումները. վագոնները չեն բավականացնում, տեղափոխման գները բարձր են, իսկ երբեմն բեռնանավը ուշ բեռնաթափելու պատճառով ստիպված են լինում մեծ տուգանքներ վճարել:
Այս հիմնավորման հետ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը չհամաձայնեց, քանի որ տրանսպորտային բաղադրիչը ապրանքի (տվյալ դեպքում` ցորենի) գնի ինքնարժեքում ընդամենը 12 տոկոս է կազմում: Եվ այն պարագայում, երբ միջազգային շուկայում գները մինչեւ 40 տոկոսով իջել են, իսկ Հայաստանում` ոչ, դա ընդունելի հիմնավորում չէ:
Այնուամենայնիվ, Հանձնաժողովի նախագահը առաջարկեց եւ հարցրեց, թե ինչու այդ խնդրի առնչությամբ ընկերությունները չեն դիմել Հանձնաժողով, քանի որ երկաթուղին սպասարկող ընկերությունը մենաշնորհային դիրք ունի շուկայում եւ պարտավոր է ապահովել բնականոն բեռնափոխադրումները: Իսկ Հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանի հետ հարցուպատասխանի ընթացքում տնտեսվարողների դիրքորոշումից նկատելի էր, որ նրանք առաջիկայում էլ ձեռնպահ կմնան խնդիրը բարձրացնելուց:
Այդուհանդերձ, քննարկման արդյունքում Հանձնաժողովը եկավ եզրահանգման, որ շուկայում ակնհայտ են գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային, ոչ բնականոն մրցակցային երեւույթները: Ուստի, Հանձնաժողովն այսօր նախազգուշացրեց ոլորտի տնտեսվարողներին` վերանայել իրենց վարքագիծը եւ համապատասխանեցնել մրցակցային օրենսդրության պահանջներին: 15-20 օր ժամանակ է տրվեց տնտեսվարողներին` վարքագծի վերանայման համար, որից հետո նմանատիպ երեւույթների առկայության պարագայում վարույթ կհարուցի:
2 ՀԱՅ` ՆՈՒՅՆ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ
1
2008թ. ամառային օլիմպիական խաղերի անշուշտ ամենամեծ սպասելիքները կապված են 77կգ քաշային ծանրորդ Գեւորգ Դավթյանի հետ: Եվրոպայի առաջնության կրկնակի հաղթողը միակ հայ մարզիկն է, որ 2007թ. աշխարհի առաջնություններում ...ԼԵՎՈՆԻ ՈՐԱԿՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական թիմեր: Ներկայումս Գյոթեբորգ քաղաքի ԳԱԻՍ թիմում հանդես եկող հայ կիսապաշտպանի բավական հաջող է հանդես ...ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ՍԵՎԱՆՈՒՄ
1Հուլիսի 21-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 09.30-ի սահմաններում Սեւանա լճում` «Ախթամար» լողափից 7-8 մետր հեռավորության վրա պատանի է ջրահեղձվել: Դեպքի վայր մեկնած ջրափրկարարները ժամը 10.45-ին ...5 ԱՆԳԱՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանի վկայությամբ 1989թ. գյուղի դպրոցում սովորում էր 1090, ներկայումս` 220 աշակերտ: Գյուղապետը, որի 4 զավակներից 3-ը ապրում է Մոսկվայում, ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2«Ա1+»-ը շահավետ պայմաններով համագործակցության է հրավիրում գովազդային գործակալների: Աշխատանքային փորձը պարտադիր է, համակարգչային գիտելիքները եւ լեզուների իմացությունը կդիտվեն իբրեւ առավելություն: Խրախուսվում ...ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բելառուսի «Լագոսկ» մարզաբազա` իր վերջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքն անցկացնելու 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերից առաջ:
Հայաստանի ...«ՄԵՆՔ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ»
Հյուսիսային պողոտայում նոր ավանդույթ է ձեւավորվել: Համաժողովրդական շարժման անդամները ամեն օր պատրաստվում են հանրությանը ծանոթացնել երեք քաղբանտարկյալի կենսագրություններին եւ նրանց ձերբակալության իրական ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Յուրի Մերզլյակովը(Ռուսաստան), Բերնարդ Ֆասսիեն(Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան(ԱՄՆ) այսօր ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կառուցողական պայմանավորվածությունները, ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՐՍԻԿԸ ԿԴԱՏԻ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»
Միջազգային բուքմեյքերական ընկերությունները վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Անորտոսիս» խաղում նախապատվությունը տալիս են հյուրերին:
Այս թիմերի միջեւ կայացած առաջին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ՀՅՈՒՐ»
Իրացման գոտու եւ Դալմայի այգու բնակիչները նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ակնկալիքով առավոտյան հավաքվել էին նախագահական նստավայրի շուրջ, սակայն նախագահի փոխարեն նրանց, ինչպես միշտ, դիմավորեցին ...«ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԸ ԿԴՆԻ ԱՀՌԵԼԻ ԲԵՌԻ ՏԱԿ»
Երեւանի բնակիչ Գրիգոր Իգիթյանը հավատացած է, որ Սերժ Սարգսյանը անկեղծ է կոռուպցիայի եւ օրինազանցության դեմ պայքարի ճիգերում: Հենց այդ համոզումով էլ ՀՀ քաղաքացին, որը մասնավորապես մեղադրվում է ուրիշի գույքը ...«ՄԻԿԱՆ» ԿՄՐՑԻ «ԱՆԴՈՒՐ» ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը կկայանա առաջին շրջանից հետաձգված «Բանանց» - «Միկա» հանդիպումը: «Բանանցի» համար սա կլինի առաջին հանդիպումը «Ռեդ Բուլից» կրած 0:7 հաշվով պարտությունից հետո: Իսկ ...«ԱՎԵԼՈՐԴԸ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՎՈՐՆ Է»
Փետրվարի 24-ից ձերբակալված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատավարարությունը Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց դահլիճից մի ...ՀԱՑԸ ԿԷԺԱՆԱՆԱ՞
Միջազգային շուկայում արդեն 2-րդ ամիսն է, ինչ արձանագրվել է ցորենի գնանկում, որը, սակայն, հայաստանյան շուկայում առայժմ արտացոլվել է ոչ համարժեքորեն: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԻՄԵԼ Է ՆԱԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ
Հուլիսի 8-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սեփական նախաձեռնությամբ սկսել է ՀՀ հատուկ քննչական ...30% -Ը ԱՆԲԱՎԱՐ Է ՍՏԱՑԵԼ
Բուհերի ընդունելության կենտրոնացված քննությունների առաջին երկու օրերին որեւէ առարկայից 20 միավոր վաստակող դեռ չկա: Փոխարենն անբավարար է արդեն ստացել 270 դիմորդ: Ընդ որում, նրանց թիվը մեծ է ֆիզիկայի եւ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐՑՆՈՒՄ Է
Հուլիսի 17-ին եւ 21-ին «Ժառանգություն» խմբակցության անունից պատգամավորական հարցումներ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ նախագահին առընթեր վերահսկողության ...ԿՈՒՆԵՆԱ ԵՐԿՈՒ ՊԱՇՏՊԱՆ
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Կարեն Թարխանյանը այսօր Վերաքննիչ Քրեական դատարանին միջնորդություն է ներկայացրել գործում 2-րդ պաշտպան ներգրավելու համար: Հիշեցնենք, որ Կարեն Թարխանյանը մեղավոր է ճանաչվել ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵ ՖԱԿՏՈ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՕԿՈՒՊԱՆՏ ԼԻՆԵԼԸ»
«Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ողջունում է օգոստոսի 1-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ԵԱՀԿ համանախագահների կոչը կողմերին ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց
Փետրվարի 24-ին ձերբակալված եւ ընդամենը երեկ ազատ արձակված ԱԱԾ-ի պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ բանատախցից դուրս գալիս եւ ուրախ ես լինում, եւ տխուր, քանի որ այնտեղ դեռ մնում են շատ ...ՀԵՌԱԽՈՍԸ ՉԻ ԱՇԽԱՏԻ
«ԱրմենՏելը» տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկում կատարվող շինարարության հետ կապված` ընկերությունը նշված հատվածում իրականացնելու է մալուխների տեղափոխման աշխատանքներ, ...ԱՅԴ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆ ՈՒՆԻ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՀՈԳԻ
3 hոգի այսօր ստացել են թանկարժեք մետաղների հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորում: ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հինգ իրավապաշտպան հասարական կազմակերպություններ այսօր Հատուկ քննչական ծառայությունից պահանջել են Լեւոն Գուլյանի մահվան գործով ողջամիտ ժամկետներում իրականացնել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՄՏԵԼ Է ՄԵՏՐՈ
17-ամյա Սարգիս Թ.-ն` ոչ սթափ վիճակում վարելով «Օպել-Վեկտրա» մակնիշի ա/մ-ն, «Զորավար Անդրանիկ» կայարանի դիմաց երեկ բախվել է կայարանի բետոնե միջնապատին, իջել աստիճաններով եւ մուտք գործել «Զորավար Անդրանիկ» ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵ ՖԱԿՏՈ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՕԿՈՒՊԱՆՏ ԼԻՆԵԼԸ»
«Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ողջունում է օգոստոսի 1-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ԵԱՀԿ համանախագահների կոչը կողմերին ...ՍԵՔՍԱՊԱՏՈԼՈԳԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
Աշտարակի բաժնի ՊՊԾ ջոկի մի ոստիկան դիմել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն եւ հայտնել, որ Աշտարակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկները կաշառք են պահանջել: Ըստ ոստիկանության հաղորդագրության` ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԿՈՉԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Յուրի Մերզլյակովը(Ռուսաստան), Բերնարդ Ֆասսիեն(Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան(ԱՄՆ) այսօր ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կառուցողական պայմանավորվածությունները, ...«ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԵՆ,ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»
«էդ ո՞ւմ ասիր ամբաստանյալ, մյուս անգամ ամբաստանյալ չասես»,-այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանրուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Ավետիսյանի «ամբաստանյալ, ոտքի» հրահանգին պատասխանեց պետեկամուտների ...ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Դավիթ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ:ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե «ոզնիներ պատվիրելու մեջ մեղադրվող Վրեժ Նիկոլյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բարեկամն է»:
Գլխավոր դատախազությունը ...ՄՈՆԻԿԱՆ ՈՒ ՄԱՇԱՆ
Ինչպես հայտնի է` «Մանկական եվրատեսիլ 2008» մանկական երգի հայաստանյան մրցույթի նախընտրական փուլում հաղթող են ճանաչվել գյումրեցի Մոնիկա Մանուչարովան եւ խոսքի հեղինակ Մաշա Մնջոյանը: Նոյեմբերի 9-ին Կիպրոսում ...
413 ԷՋ ՆՅՈՒԹԵՐ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՆՍՏԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ

ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՄԲԵՐՈՒՄ»

ԽԵՂԴՎԵԼ ԵՆ ՍԵՎԱՆՈՒՄ

ԴԺԳՈՀԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

