
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

ՀՀ-ում տեղի է ունեցել հերթական հանցագործությունը, որի գլխավոր գործող անձը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի օգնական Մհեր Բաղդասարյանն է. այս մասին վկայում է գործարար Շավարշ Ղարիբյանը, որի նկատմամբ դատախազի տեղակալի օգնականը մահափորձ է իրականացրել ընդամենը երեկ առավոտյան:
Իսկ խնդիրը կրկին բնակարանային հարց է. 2005 թվականին Շավարշ Ղարիբյանի հայրը գնել է մի բնակարան՝ Ղազար Փարպեցի 26 հասցեում: Նոտարական գրանցումներն անելուց հետո սակայն, Կադաստրի պետական կոմիտեն մերժել է գրանցել բնակարանը առանց որեւէ հիմնավորման. «Հետո պարզվեց, որ այդ բնակարանը 1,5 տարի առաջ պատկանել է ոմն Մհեր Բաղդասարյանի, որը աշխատում է գլխավոր դատախազի տեղակալի խորհրդատու օգնական: Մհեր Բաղդասարյանը կապվեց իմ հետ եւ ասաց, որ դա իմ բնակարանն է»,- «Ա1+»-ին պատմեց Շավարշ Ղարիբյանը, որի գլխին բազմաթիվ կարեր էին եւ չորացած արյան հետքեր:
Շավարշ Ղարիբյանը տեղեկացրեց, որ իրենք բնակարանը գնել են բրոկերական ընկերության միջոցով եւ բնակարանի սեփականատերը բոլորովին այլ անձ է եղել՝ Զեփյուռ Շուլուկյանը: Հետո պարզվել է, որ բնակարանը երեք անգամ վերավաճառվել է: Ինչեւէ, Շավարշ Ղարիբյանից բնակարանը ետ վերցնելու քաղաքացիական հայցով Մհեր Բաղդասարյանը դիմել է դատարան, սակայն դատարանը վճիռը կայացրել է հօգուտ Շավարշ Ղարիբյանի: Դատական բոլոր ատյանները հաստատել են Ղարիբյանների բնակարանի ձեռքբերման օրինականությունը:
Զուգահեռ նաեւ հարուցվել է քրեական գործ առ այն, որ Մհեր Բաղդասարյանը խաբված է եղել ոմն մեկին, որն էլ բնակարանը վաճառել է: Այդ պարագայում բնակարանը վերցվել է արգելանքի տակ: Այս տարվա հուլիսի 9-ին Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ է թողել նախորդ ատյանների որոշումները եւ նոր սեփականատերերը՝ Ղարիբյանները, պետք է գնային սեփականության վկայագիրը ստանալու: Սակայն այն ստանալ Ղարիբյաններին չհաջողվեց մինչ օրս:
Ինչպես պատմեց Շավարշ Ղարիբյանը, խաբեությամբ Մհեր Բաղդասարյանը իրեն հուլիսի 16-ին տարել է Արզնու կիրճում գտնվող մի առանձնատուն, որտեղ նա եւ ընկերը ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածներ են հասցրել Շավարշ Ղարիբյանի գլխին:
«Աչքերս դիմաց մթնեց, հավասարակշռությունը պահում էի, որ չընկնեի, բայց չդիմացա , եւ ուշքի եկա այն ժամանակ, երբ ձեռքերս արդեն ձեռնաշթղաների մեջ էր, հետո նաեւ ոտքս ձեռնաշղթայով ամրացրին աթոռին,- պատմում է նա:-
Մոտ երկու ժամ ինձ անընդհատ ծեծում էին, հայհոյում. Մհեր Բաղդասարյանն ասում էր` իսկ դու կարծում էիր, որ ես քեզ պետք է հանգի՞ստ թողնեի, ես եկել եմ քեզ սպանելու: Մհեր Բաղդասարյանի ձեռքում կար ատրճանակ: Երկու ժամ շարունակ նրանք ինձ ենթարկեցին հոգեբանական եւ ֆիզիկական կտտանքների. նրանց մոտ կար նաեւ ներարկիչներ լցված, ինչ-որ փոշիներ, ասաց` ես պատրաստ եմ եկել: Երկու ժամ հետո ասաց. եթե չես ուզում մեռնել, ուրեմն պետք է ստորագրես այս ստացականը, որ ինձանից ստացել ես 135 հազար դոլար եւ զանգես քո հորն ու ասես, որ առավոտյան ժամը 10-ին գնա նոտարական գրասնյակ եւ տա լիազորագիր իմ/ Մհեր Բաղդասարյանի-խմբ/ անունով՝ տնօրինելու իրավունքով:
Ես բնականաբար որեւէ ուրիշ ելք չունեի, ամբողջ գիշեր կատարեցի իրենց ամբողջ պահանջները, զանգեցի հորս, եղբորս, որոնք ինձ էին փնտրում: նրանք միացրել էին բջջային հեռախոսի բարձրախոսը, որպեսզի լսեն, եւ իմ ամեն պատասխանի ժամանակ ատրճանակը պահում էին ճակատիս: Եթե ես հանկարծ ասեի իմ գտնվելու վայրը, որը շատ խուլ տեղ էր եւ բացարձակապես մարդ չկար, ինձ կսպանեին»:
Շավարշ Ղարիբյանը պատմում է, որ ամբողջ գիշեր մնացել է ձեռնաշթաներով: Բայց նրան այս վիճակում, կարելի է ասել, փրկել է հայրը.
«Հայրս հասկանալով, որ ես ճնշման տակ եմ ասում, ինձ ասաց՝ եթե դու առավոտյան ժամը 9-ին տանը չլինես, ես ժամը 10-ին չեմ գնա նոտարական գրասենյակ եւ կբարձրացնեմ մեծ աղմուկ, ամբողջ ոստիկանությանը ոտքի կկանգնացնեմ եւ կսկսեմ քեզ փնտրել»,- պատմում է Ղարիբյանը:
Մհեր Բաղդասարյանին Շավարշի հոր խոսքերը սթափեցրել են, նա խուճապի է մատնվել եւ ասել. «Լավ, վեր կաց, գնում ենք ձեր տուն»:
Շավարշ Ղարիբյանին Բաղդասարյանն ու իր ընկերը ստիպել են ծեծված վիճակում նստել իր իսկ BMW մակնիշի ավտոմեքենայի ղեկին եւ Արզնիից վերադառնալ Երեւան:
«Սակայն, հանկարծ ասաց՝ ետ շրջվիր, գնում ենք Սեւան: Նա ինձ ստիպեց խոտերի՝ գազոնի վրայով շրջադարձ կատարել մի քանի անգամ, ապա թե գնում ենք` Սեւան, որ զենքս գցեմ: Ի վերջո Երեւան –Սեւան մայրուղու թեյարանից մի քիչ հեռու ձորի բերանին կանգնեցնել տվեց մեքենան. կանգնեցի, որովհետեւ ուրիշ ոչինչ անել չէի կարող անել»:
Ըստ մեր զրուցակցի` Բաղդասարյանը իր ընկերոջը ասել է՝ «դուրս արի ավտոյից», ապա երկու ուժգին հարված է հասցրել ատրճանակի կոթով Շավարշ Ղարիբյանի գլխին. «Ես չուշաթափվեցի, բայց գլուխս ընկավ ղեկի վրա: Իմ մեքենայի փոխանցման տուփը ավտոմատ է. նա ձեռքը գցեց փոխանցման տուփին եւ «պառկինգից» գցեց «դայլինգ» եւ ձեռքի արգելակը իջեցրեց, ու ինքը դուրս թռավ ավտոմեքենայից: Բայց ես հասցրեցի քաշել ձեռքի արգելակը, դուռը բացել եւ ինքս փախչել դուրս: Մեքենաս մնաց այդտեղ, նրանք սկսեցին վազել իմ ետեւից: Դա արդեն առավոտյան ժամը 9-ի սահմաններում էր, ես ամբողջ գիշեր մնացի Արզնիում»: Շավարշի ոտքերը ուռած էին, քանի որ ձեռքի համար նախատեսված ձեռնաշղթան ամբողջ գիշեր եղել է կապված ոտքին: Նա չի կարողացել արագ վազել եւ ընկել է. «Նրանք հասան եւ սկսեցին ծեծել ու ատրճանակով խփել գլխիս. մոտ 20 հարված եմ ստացել գլխիս»:
Ի դեպ, այս ամենը կողքից նայել են մարդիկ, ովքեր կանգնեցրել են իրենց ավտոմեքենաներն ու առանց միջամտելու` ուղղակի հետեւել կատարվածին:
«Ուղղակի կանգնած նայում էին, թե ինչպես են մարդ սպանում: Ընկերն ասաց՝ Մհեր, մենք ոնց որ շատ նկարվեցինք, մեր թռնելու ժամանակն է. նստեցին իմ մեքենան ու փախան»,- պատմեց Շավարշը:
Դրանից հետո Շավարշը կարողացել է գտնել մի հեռախոս, զանգել հարազատներին եւ այլն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Կոտայքի մարզի դատախազությունում, Մհեր Բաղդասարյանը եւ իր համախոհները փախուստի մեջ են, հայտնի չէ Շավարշի ավտոմեքենայի գտնվելու վայրը:
«Մհեր Բաղդասարյանի նպատակն էր ատրճանակի հարվածներով ինձ ուշագնաց անել եւ, ես լինելով մեքենայի ղեկին, մեքենան ուղարկել ձորը, որ իբր ես ուղղակի ավտովթարի եմ ենթարկվել»,- ասաց նա:
Շավարշ Ղարիբյանը հույս ունի, որ գոնե այս ակնհայտ հանցագործությունը դատախազի տեղակալի օգնականի գլխավոր դերակատարությամբ կբացահայտվի, եւ նրանք պատասխանատվության կենթարկվեն:
ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
Հուլիսի 17-ին, ժամը 18.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արագածի փողոցի վերջնամասում` Երեւանյան լճի ափամերձ տարածքում ընկած է մի տղամարդ, որը կյանքի նշաններ չի ցուցաբերում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ...ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ
Ծննդյան 70-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերճ Զեյթունցյանին:
«Լինելով հայ նորագույն արձակի եւ թատերգության կարկառուն ներ֊կա֊յա֊ցու֊ցիչ֊նե֊րից մեկը՝ Դուք նորարարական շունչ հաղորդեցիք ...«ԲԱՆԱՆՑԸ» ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» նոր ռեկորդ սահմանեց` Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ` 0:7 հաշվով Զալցբուրգում զիջելով «Ռեդ Բուլ» թիմին: Եվրագավաթների խաղարկությունների պատմության ...«ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ»
Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գտնում է, որ իր սաները դեռ հնարավորություն ունեն դուրս գալ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման 2-րդ փուլ, թեեւ առաջին փուլի առաջին խաղում սեփական ...ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ, ԵՐԲ ՆՈՐ ՇՔԱՄՈՒՏՔ ԲԱՑԵՑԻՆ...
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արաբկիր համայնքի «Այգեձոր կարդիոլոգ 2բ» շենքի բնակիչները շուտով կարող են զրկվել շենք ազատ ելումուտ անելու հնարավորությունից: Բացի այդ՝ նրանց բակին սպառնում է վերջնական բուսազրկումը: ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ ՉԻ ԱՐՁԱԿՎԻ
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ազատ խոսք-ազատ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանին» պաստառները ձեռքներին մոտ 30 քաղաքացիներ առավոտյան հավաքվել էին Արդարադատության նախարարության քրեակատարողական ...ՄՐՑՈՒՅԹՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հուլիսի 17-ին եւ 18-ին «Ֆայնենշլ թայմս» թերթում հայատարարվել ...ԵՄԱ «ԾՆՆԴՅԱՆ» ՆՎԵՐՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«ԳԱԼԱ» հեռուստընկերությունը, «Ռադիո հայ» ռադիոկայանը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբն այսօր դարձան Երեւանի մամուլի ակումբի մրցանակակիրներ: ԵՄԱ-ն, չխախտելով ավանդույթը, իր հիմնադրման օրը` ...ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ
Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ` Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների բարձրաստիճան աշխատակիցների հանդիպումը: Թուրք դիվանագետների ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋՈՒՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՊԵԿԻՆ
Հայաստանի օլիմպիական կոմիտեին եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջիկա օլիմպիական խաղերում կգոհացնի միայն ոսկե մեդալը: «Յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոն կստանա 700 հազար դոլար պարգեւատրում», - այսօր ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԵԿՈՒՅՑ Հ1-Ի ՄԱՍԻՆ
BBC համաշխարհային ծառայության հիմնադրամից ժամանած երկու փորձագետներն այսօր ավարտում են իրենց մեկ շաբաթյա այցելությունը` գնահատելու Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքները երկարաժամկետ զարգացման ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»
6
Եթե Սերժ Սարգսյանը չկատարի ընդդիմության վերջին հանրահավաքում իշխանությանը ներկայացված 4 հիմնարար պահանջները, ապա օգոստոսի 1-ին ընդդիմությունը կքննարկի նրա հրաժարականի խնդրով զանգվածային միջոցառումներ ...«ՄՐՑԱԿԻՑԸ ԱՐԴԵՆ ԾԱՆՈԹ Է ՄԵԶ»
Երեւանի «Փյունիկը» սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիսի» հետ պատասխան հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 23-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
«Փյունիկի» գլխավոր ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՄԲԵՐՈՒՄ»
4
Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել պաշտոնավարման 100 օրվա առիթով:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապե֊տության Նախագահի պաշտոնում իմ գործունե֊ության հարյուր ...ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
Մարտի 1-ի գործով մեղադրվող Արման Շահինյանի դատական նիստն այսօր սկսվեց ավելի քան 30 րոպե ուշացումով, եւ անմիջապես դատավոր Ռուբեն Ափինյանը հայտարարեց, որ վկա Գրիգոր Եղիազարյանը ցուցմունք է տալու դռնփակ ...Ո՞Վ Է ՀՀ ԻՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Քաղբանտարկյալների կանանց բոլոր միջոցառումներին այսուհետ մասնակցելու է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն: Առաջին համատեղ միջոցառումն այսօր սկսվեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ գլխավոր ...ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Յուրաքանչյուր երկրի նախագահի համար, որը չափազանց կարեւոր պաշտոն է, 100 օրը շատ կարճ ժամկետ է արմատական փոփոխություններ ակնկալելու համար». այդպիսին է Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ...ՄԵՐ ԳԻՏԱԿՆԵՐՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 10-րդ առաջնությանը մասնակցած հայկական երեք ուժեղագույն թիմերի ներկայացուցիչներին:
Հայ գիտակները ՀՀ կառավարության ղեկավարին ...ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
1Այսօր ժամը 16.30-ի սահմաններում Վանաձորի Մշակույթի տան հարակից հատվածը շրջապատված էր ոստիկաններով: Ոստիկանների ներկայացել էին ոչ թե նախատեսված հանրահավաքը խափանելու, այլ իրենց ծառայողական պարտքը կատարելու ...2 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ ՄԵ՞ՂՄ Է
Վանո Սիրադեղյանի փեսայի գործը Վճռաբեկ դատարանում չեն ընդունում: 2008թ.փետրվարի 24-ին Նոյեմբերյան քաղաքի 65-ամյա բնակիչ, Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառապահ Յուրա Մամյանի առանձնատանը իրավապահները ...ԴԻՄԵԼ ԵՆ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ «զանգվածային անկարգությունների» համար 4,5 տարի ազատազրկված Վահե Ղազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Տիգրան Սաֆարյանը ...ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ ՋԱՎԱԽՔՈՒՄ
«Միասնական Ջավախք » ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ. 2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի է ունեցել ...ԽՆԴՐԵՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը գնալով ավելացել է: Հանրահավաքի ընթացքում վանաձորցիներին միացան նաեւ Սպիտակի, Ալավերդիի, ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ-ում տեղի է ունեցել հերթական հանցագործությունը, որի գլխավոր գործող անձը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի օգնական Մհեր Բաղդասարյանն է. այս մասին վկայում է գործարար Շավարշ ...
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ
10 ԶՈՀԵՐԻ ՄԵՂՔԸ ԲԱՐԴՈՒՄ ԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵ՞ՐԻ ՎՐԱ
ՈՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՎՐԵԺԸ ՄԱՅՐՆ Է ԼՈՒԾԵԼՈՒ
ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ԶԵԲԵԼՅԱՆԸ ԳՈԼ ԵՆ ԽՓՈՒՄ
«ԵՐԵՎԻ ՄԱՐՏԻ1-Ը ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏԵԽԱՍՈՒՄ»
«TOMAS, HELP US»

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՆՍՏԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ

- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

