
Ո՞Վ Է ՀՀ ԻՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Քաղբանտարկյալների կանանց բոլոր միջոցառումներին այսուհետ մասնակցելու է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն:
Առաջին համատեղ միջոցառումն այսօր սկսվեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից պահանջեցին անհապազ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Այս պահանջը մարտի 1-ից հետո քաղբանտարկյալների կանայք եւ երեխաները գրավոր եւ բանավոր ներկայացնում են Աղվան Հովսփյանին:
Գլխավոր դատախազության շենքի մոտից ինքնաբուխ երթով բողոքի ակցիայի մասնակիցները քաղբանտարկյալների լուսանկարներով եւ պաստառներով շարժվեցին դեպի ՀՀ կառավարություն:
Այստեղ ակցիայի կարգախոսը մի փոքր փոխվեց: Երթի մասնակիցներից մեկը բարձրացավ կառավարության աստիճանների վրա եւ դիմեց բոլորին` ո՞վ է ՀՀ իրական նախագահը:
«Լեւոն, նախագահ»,- մոտ 10 րոպե վանկարկեցին հավաքվածները: Ի դեպ, այդ ընթացքում կառավարության շենքի մոտ էր ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Դուք հասկանում եք, ես վիրավորվում եմ, որ իմ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է` անգրագետ եւ հայերենին վատ տիրապետող: Ես վաստակավոր մանկավարժ եմ, 50 տարուց ավել երեխաներին հայոց լեզու եւ գրականություն եմ ուսուցանել, եւ իմ ցանկացած աշակերտ ավելի գրագետ է եղել, քան Սերժ Սարգսյանը: Դուք նույնպես պետք է օգնեք մեզ` Սերժ Սարգսյանից ազատվելու համար»,- Աշոտյանին ասաց Համաժողովրդական շարժման անդամ, մանկավարժ Կլարա Խաչիկովնան: Իսկ երբ նա համոզվեց, որ Աշոտյանը համաժողովրդական շարժման շարքերն անցնելու նպատակ չունի եւ չի էլ ցանկանում իր հետ լուսանկարվել, անազատության մեջ գտնվող Ալեքսանդր Արզումանյանի լուսանկարը Աշոտյանի գլխավերեւում պահած` սկսեց շրջել նրա հետեւից:
«Դուք ավելի լավ կլինի շարունակեք երեխաների դաստիարակությամբ զբաղվել»,- սիրալիր ասաց Աշոտյանը, սակայն չկարողացավ «ազատվել» Կլարա Խաչիկովնայից:
«Ես այս պահին հենց դրանով եմ զբաղվում. քեզնից եմ սկսում»,- ասաց Կլարա Խաչիկովնան:
Մինչ նրանք զրուցում էին, բողոքի ակցիայի մասնակիցները միահամուռ պահանջում էին Սերժ Սարգսյանի հեռացումը: Այսօր լրանում է նրա պաշտոնավարման 100-րդ օրը:
Բողոքի երթը կառավարության շենքի մոտից շարունակվեց դեպի Հյուսիսային պողոտա` նստացույցի մասնակիցներին ողջունելու համար:
Ի դեպ, այսօրվա ակցիային մասնակցում էր նաեւ քաղբանտարկյալ Դավիթ Աղայանի կինը եւ մանկահասակ որդին: Դավիթ Աղայանը` Ղազարոս Աղայանի թոռն է: Հիշեցնենք, որ նա առաջին հացադուլավորներից էր, որ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքների ընթացքում հացադուլ հայտարարեց` փետրվարի 19-ին իր ընտրական իրավունքը խախտվելու համար:
Նրա կինը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ամուսնուն ոստիկանները առեւանգել են 3 ամիս առաջ Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանի դատավարության ընթացքում:
«Ամուսինս դատավարություն ընթացքում դուրս է եկել ծխախոտ գնելու եւ նրան ձերբակակել են: Միանգամից 2 հոդված են առաջադրել` Քր. օր 225 հոդված եւ 316-ի 1-ին մաս», -ասաց Դավիթ Աղայանի կինը` վստահեցնելով, որ մասնակցելու է բողոքի բոլոր ակցիաներին, քանի դեռ քաղբանտարկյալ կա մեր երկրում:
Հյուսիսային պողոտայում երթի մասնակիցներին դիմավորեցին երաժշտությամբ եւ ազգային ազատագրական երգերով: Ի դեպ, երթը ղեկավարում էր Նարեկ Հովակիմյանը, որին անհայտ անձինք վերջերս դաժան ծեծի էին ենթարկել:
Այսօր ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ սկսված բողոքի ակցիան ավարտվեց ՀՀ նախագահի նստավայրի մոտ, որտեղ ներկայացվեցին նույն պահանջները` անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել քաղաքական հետապնդումները:
ՍԵՖԻԼՅԱՆԸ ՕՏԱՐՆԵՐԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԻ ԴՆՈՒՄ
Այսօրվա բողոքի ակցիային ներկա էր նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
«Մենք վստահ ենք, որ խաղաղ միջոցառումներով հնարավոր է հասնել հաղթանակի, պարզապես պետք է համբերություն ունենալ: Սա ներքաղաքական պայքարի մի մասնիկն է» -ասաց Սեֆիլյանը: Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչները, թեեւ ՀՀ իշխանություններից պահանջում են ազատ արձակել մեր քաղբանտարակյալներին, սակայն խուսափում են «քաղբանտարկյալ» բառի օգտագործումից` «Ա1+»-ի հարցին` Սեֆիլյանը պատասխանեց. « Ես երբեք հույսս օտարների վրա չեմ դնում»:
ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
Հուլիսի 17-ին, ժամը 18.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արագածի փողոցի վերջնամասում` Երեւանյան լճի ափամերձ տարածքում ընկած է մի տղամարդ, որը կյանքի նշաններ չի ցուցաբերում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ...ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ
Ծննդյան 70-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերճ Զեյթունցյանին:
«Լինելով հայ նորագույն արձակի եւ թատերգության կարկառուն ներ֊կա֊յա֊ցու֊ցիչ֊նե֊րից մեկը՝ Դուք նորարարական շունչ հաղորդեցիք ...«ԲԱՆԱՆՑԸ» ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» նոր ռեկորդ սահմանեց` Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ` 0:7 հաշվով Զալցբուրգում զիջելով «Ռեդ Բուլ» թիմին: Եվրագավաթների խաղարկությունների պատմության ...«ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ»
Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գտնում է, որ իր սաները դեռ հնարավորություն ունեն դուրս գալ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման 2-րդ փուլ, թեեւ առաջին փուլի առաջին խաղում սեփական ...ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ, ԵՐԲ ՆՈՐ ՇՔԱՄՈՒՏՔ ԲԱՑԵՑԻՆ...
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արաբկիր համայնքի «Այգեձոր կարդիոլոգ 2բ» շենքի բնակիչները շուտով կարող են զրկվել շենք ազատ ելումուտ անելու հնարավորությունից: Բացի այդ՝ նրանց բակին սպառնում է վերջնական բուսազրկումը: ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ ՉԻ ԱՐՁԱԿՎԻ
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ազատ խոսք-ազատ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանին» պաստառները ձեռքներին մոտ 30 քաղաքացիներ առավոտյան հավաքվել էին Արդարադատության նախարարության քրեակատարողական ...ՄՐՑՈՒՅԹՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հուլիսի 17-ին եւ 18-ին «Ֆայնենշլ թայմս» թերթում հայատարարվել ...ԵՄԱ «ԾՆՆԴՅԱՆ» ՆՎԵՐՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«ԳԱԼԱ» հեռուստընկերությունը, «Ռադիո հայ» ռադիոկայանը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբն այսօր դարձան Երեւանի մամուլի ակումբի մրցանակակիրներ: ԵՄԱ-ն, չխախտելով ավանդույթը, իր հիմնադրման օրը` ...ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ
Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ` Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների բարձրաստիճան աշխատակիցների հանդիպումը: Թուրք դիվանագետների ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋՈՒՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՊԵԿԻՆ
Հայաստանի օլիմպիական կոմիտեին եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջիկա օլիմպիական խաղերում կգոհացնի միայն ոսկե մեդալը: «Յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոն կստանա 700 հազար դոլար պարգեւատրում», - այսօր ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԵԿՈՒՅՑ Հ1-Ի ՄԱՍԻՆ
BBC համաշխարհային ծառայության հիմնադրամից ժամանած երկու փորձագետներն այսօր ավարտում են իրենց մեկ շաբաթյա այցելությունը` գնահատելու Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքները երկարաժամկետ զարգացման ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»
6
Եթե Սերժ Սարգսյանը չկատարի ընդդիմության վերջին հանրահավաքում իշխանությանը ներկայացված 4 հիմնարար պահանջները, ապա օգոստոսի 1-ին ընդդիմությունը կքննարկի նրա հրաժարականի խնդրով զանգվածային միջոցառումներ ...«ՄՐՑԱԿԻՑԸ ԱՐԴԵՆ ԾԱՆՈԹ Է ՄԵԶ»
Երեւանի «Փյունիկը» սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիսի» հետ պատասխան հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 23-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
«Փյունիկի» գլխավոր ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՄԲԵՐՈՒՄ»
4
Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել պաշտոնավարման 100 օրվա առիթով:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապե֊տության Նախագահի պաշտոնում իմ գործունե֊ության հարյուր ...ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
Մարտի 1-ի գործով մեղադրվող Արման Շահինյանի դատական նիստն այսօր սկսվեց ավելի քան 30 րոպե ուշացումով, եւ անմիջապես դատավոր Ռուբեն Ափինյանը հայտարարեց, որ վկա Գրիգոր Եղիազարյանը ցուցմունք է տալու դռնփակ ...Ո՞Վ Է ՀՀ ԻՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Քաղբանտարկյալների կանանց բոլոր միջոցառումներին այսուհետ մասնակցելու է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն: Առաջին համատեղ միջոցառումն այսօր սկսվեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ գլխավոր ...ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Յուրաքանչյուր երկրի նախագահի համար, որը չափազանց կարեւոր պաշտոն է, 100 օրը շատ կարճ ժամկետ է արմատական փոփոխություններ ակնկալելու համար». այդպիսին է Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ...ՄԵՐ ԳԻՏԱԿՆԵՐՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 10-րդ առաջնությանը մասնակցած հայկական երեք ուժեղագույն թիմերի ներկայացուցիչներին:
Հայ գիտակները ՀՀ կառավարության ղեկավարին ...ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
1Այսօր ժամը 16.30-ի սահմաններում Վանաձորի Մշակույթի տան հարակից հատվածը շրջապատված էր ոստիկաններով: Ոստիկանների ներկայացել էին ոչ թե նախատեսված հանրահավաքը խափանելու, այլ իրենց ծառայողական պարտքը կատարելու ...2 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ ՄԵ՞ՂՄ Է
Վանո Սիրադեղյանի փեսայի գործը Վճռաբեկ դատարանում չեն ընդունում: 2008թ.փետրվարի 24-ին Նոյեմբերյան քաղաքի 65-ամյա բնակիչ, Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառապահ Յուրա Մամյանի առանձնատանը իրավապահները ...ԴԻՄԵԼ ԵՆ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ «զանգվածային անկարգությունների» համար 4,5 տարի ազատազրկված Վահե Ղազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Տիգրան Սաֆարյանը ...ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ ՋԱՎԱԽՔՈՒՄ
«Միասնական Ջավախք » ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ. 2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի է ունեցել ...ԽՆԴՐԵՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը գնալով ավելացել է: Հանրահավաքի ընթացքում վանաձորցիներին միացան նաեւ Սպիտակի, Ալավերդիի, ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ-ում տեղի է ունեցել հերթական հանցագործությունը, որի գլխավոր գործող անձը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի օգնական Մհեր Բաղդասարյանն է. այս մասին վկայում է գործարար Շավարշ ...
«TOMAS, HELP US»

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՆՍՏԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ

- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

