
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՄԲԵՐՈՒՄ»

Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել պաշտոնավարման 100 օրվա առիթով:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապե֊տության Նախագահի պաշտոնում իմ գործունե֊ության հարյուր օրը: Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ անգամ նախանշելու մեր պետության զարգացման առաջնայնու֊թյունների օրակարգը։ Անցած հարյուր օրվա ընթացքում իմ գործունեության նպատակն է եղել անդրադառնալ մեր հարյուր հազարավոր հայրենակիցների սպասելիքներին, հույսերին ու պահանջներին, հիմքեր ստեղծել այն փոփոխու֊թյունների շարունակության համար, որոնք մեր պետության հետագա զարգացման ուղղակի հրամայականն են:
Ասվածը վերաբերում է գործունեության բոլոր ոլորտներին. ներքին եւ արտաքին քաղաքակա֊նությանը, անվտանգության եւ զինված ուժերի կատա֊րե֊լագործմանը, ոստիկանության ու դատական համակարգի գործունեությանը, արդ֊յունավետ տնտեսական քաղաքականությանը, այդ թվում` հարկային ու մաքսային մարմինների աշխատանքին: Կան ոլորտներ, որտեղ մենք սեղմ ժամկետում կարողացել ենք արդյունքներ արձանագրել։ Մյուսներում փոփո֊խությունները նույնպես տեսանելի կլինեն մոտ ժամանակներս:
Ես սկսել եմ իրականացնել իմ ծրագիրը, որը ձեզնից շատերի հավանությանն է արժանացել եւ ներառում է կարեւոր ու կոնկրետ խնդիրների լուծումներ: Անցած հարյուր օրերը ցույց տվեցին, որ դրանց մի մասը կիրականացնենք շատ ավելի արագ, քան ենթադրում էինք, մյուսների համար ավելի տեւական ժամանակ է անհրաժեշտ: Տեւական, բայց ոչ ավելին, քան ծրագրել ենք:
Ես չեմ ասում համբերել է պետք. հավա֊տացե՛ք, ես էլ չեմ համբերում, եւ ուզում եմ օր առաջ լուծված տեսնել մեր խնդիրները՝ անար֊դարության, անտարբերության, կոռուպցի֊այի ու աղքատության դեմ պայքարի դրական արդ֊յունքները։
Պաշտոնավարման հարյուր օրվա ավարտին ցանկանում եմ դիմել ձեզ խնդրանքով, որ ձեզնից յուրաքանչյուրն իր համար պատասխանի հետեւյալ հարցին` թե այս ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել մեր երկրում: Հարցնի նաեւ իր ընկերոջը, բարեկամին ու հարեւաններին:
Ցավոք, այսօր արվող գործի մասին որոշ մարդիկ խոսում են թերահավատությամբ: Իմ հետեւողականությամբ եմ պատրաստվում շրջել նրանց հոռետեսությունը: Տեղի ունեցողը «անվտանգ երթեւեկության միամսյակ» կամ «մաքուր ձեռքեր» միջոցառումներ չեն: Մեր աշխատանքը չի սահմանափակվելու ոչ մի «հարյուր օրով»: Այս գործելաոճը դարձնելու ենք կյանքի բնականոն նորմ:
Համոզված եմ, որ քննախույզ աչքը կնկատի ներքին կյանքում կարեւոր մի շրջադարձ. դեմքով դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացի֊ները, նրա հոգսերն ու հույսերը, նրա բարեկե֊ցության ապահովումն ու մեր նորանկախ երկիրը կառուցելու նրա տեսլականը: Ես ելնում եմ այն գիտակցությունից, որ մենք չունենք գրեթե ոչինչ` բացի մարդուց։ Այդ մարդը Հայաստանի քաղա֊քացին է, Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները։ Այդ մարդը պետք է լինի ազատ ու կիրթ, մրցունակ ու բարեկեցիկ, օրինակելի` թե՛ իր բարոյական նկարագրով, թե՛ օրինապաշ֊տու֊թյամբ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ձեզ հետ ես միշտ խոսել եմ բաց ու անկեղծ եւ այսօր նույնպիսի անկեղծություն եմ ակնկալում ձեզնից։ Անկեղծություն, քանզի ավելի մեծ նախա֊գծերի ու ծրագրերի անցնելու համար մեզ լավատեսություն է պետք:
Նույնիսկ փոքր գործ անելու համար մարդը պետք է տրամադրվի, եւ մենք, որպես հասարա֊կություն, պետք է տրամադրվենք մեծ գործեր անելու, տրամադրվենք մեծ փոփոխու֊թյունների, գնահատենք մեր պետականության զարգացման ընթացքը, անցնենք հասարակության առողջաց֊ման ողջ ուղին՝ ախտաճանաչումից մինչեւ ապաքինում։
Միշտ հիշեք, որ դուք անկախ Հայաստանի ազատ քաղաքացիներն եք, ու այսօր մենք միասին գրում ենք մեր պատմության նոր էջը։ Թե ինչ կգրվի, կախված է ոչ միայն Նախագահից, այլեւ` բոլորիցս։ Հաջորդ էջերը գրելու են մեր զավակներն ու թոռները։ Թե ինչպիսի էջեր կթողնեն նրանք, մեծապես կախված է մեզնից, այն երկրից, որում նրանք ապրում ու ապրելու են։
Իմ ցանկությունն ու գործունեության նպատակն այն է, որ նրանք ապրեն ազատ Հայաստանում, ժողովրդավարական, զարգա֊ցած ու ուժեղ Հայաստանում:
Այդ Հայաստանը կերտելու ենք միասին»:
Քննարկում
Me գրել է:
"Համոզված եմ, որ քննախույզ աչքը կնկատի ներքին կյանքում կարեւոր մի շրջադարձ. դեմքով դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացի֊ները, նրա հոգսերն ու հույսերը, նրա բարեկե֊ցության ապահովումն ու մեր նորանկախ երկիրը կառուցելու նրա տեսլականը:"
Ես Ռոբի տակն ես փորում հա, տավարիշ Սերժիկ? Խի Ռոբի ջկամանակ "դեմքով" դեպի ուր եիք? Դե կներես էլի, որ դու չես հմաբերում բա մենք ինչ ասենք?
Ashot գրել է:- Me
"Համոզված եմ, որ քննախույզ աչքը կնկատի ներքին կյանքում կարեւոր մի շրջադարձ. դեմքով դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացի֊ները, նրա հոգսերն ու հույսերը, նրա բարեկե֊ցության ապահովումն ու մեր նորանկախ երկիրը կառուցելու նրա տեսլականը:"Ես Ռոբի տակն ես փորում հա, տավարիշ Սերժիկ? Խի Ռոբի ջկամանակ "դեմքով" դեպի ուր եիք? Դե կներես էլի, որ դու չես հմաբերում բա մենք ինչ ասենք?
WHAT A STUPID COMMENT!!!
ԻՆՉ՝ ՏԽՄԱՐ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ! ԴՈՒ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԵՐԵՆ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ՛:- Me
hay գրել է:- Me
"Համոզված եմ, որ քննախույզ աչքը կնկատի ներքին կյանքում կարեւոր մի շրջադարձ. դեմքով դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացի֊ները, նրա հոգսերն ու հույսերը, նրա բարեկե֊ցության ապահովումն ու մեր նորանկախ երկիրը կառուցելու նրա տեսլականը:"Ես Ռոբի տակն ես փորում հա, տավարիշ Սերժիկ? Խի Ռոբի ջկամանակ "դեմքով" դեպի ուր եիք? Դե կներես էլի, որ դու չես հմաբերում բա մենք ինչ ասենք?
Mi ki4 naxagahaser exek, hay joxovyrd!!!!!!!!!!!!!!- Me
'Tog kar neti na ov anmeg e' գրել է:
Եդ inch ek, duk, LTpakan goger u mardaspanner votki kangnel u knnadatum nerka ishxanutiunnerin? AID IRAVUNKE DUK CHUNEK!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Aisteg um tap tas mejiz kak ktapi-
voch mekd iravunk chunek xoselu JOGOVRDI ANUNIZ!
Serj Sargseani hamar HUIS ka-
duk anhuis ek. SRIKANER
ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
Հուլիսի 17-ին, ժամը 18.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արագածի փողոցի վերջնամասում` Երեւանյան լճի ափամերձ տարածքում ընկած է մի տղամարդ, որը կյանքի նշաններ չի ցուցաբերում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ...ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ
Ծննդյան 70-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերճ Զեյթունցյանին:
«Լինելով հայ նորագույն արձակի եւ թատերգության կարկառուն ներ֊կա֊յա֊ցու֊ցիչ֊նե֊րից մեկը՝ Դուք նորարարական շունչ հաղորդեցիք ...«ԲԱՆԱՆՑԸ» ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» նոր ռեկորդ սահմանեց` Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ` 0:7 հաշվով Զալցբուրգում զիջելով «Ռեդ Բուլ» թիմին: Եվրագավաթների խաղարկությունների պատմության ...«ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ»
Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գտնում է, որ իր սաները դեռ հնարավորություն ունեն դուրս գալ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման 2-րդ փուլ, թեեւ առաջին փուլի առաջին խաղում սեփական ...ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ, ԵՐԲ ՆՈՐ ՇՔԱՄՈՒՏՔ ԲԱՑԵՑԻՆ...
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արաբկիր համայնքի «Այգեձոր կարդիոլոգ 2բ» շենքի բնակիչները շուտով կարող են զրկվել շենք ազատ ելումուտ անելու հնարավորությունից: Բացի այդ՝ նրանց բակին սպառնում է վերջնական բուսազրկումը: ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ ՉԻ ԱՐՁԱԿՎԻ
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ազատ խոսք-ազատ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանին» պաստառները ձեռքներին մոտ 30 քաղաքացիներ առավոտյան հավաքվել էին Արդարադատության նախարարության քրեակատարողական ...ՄՐՑՈՒՅԹՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հուլիսի 17-ին եւ 18-ին «Ֆայնենշլ թայմս» թերթում հայատարարվել ...ԵՄԱ «ԾՆՆԴՅԱՆ» ՆՎԵՐՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«ԳԱԼԱ» հեռուստընկերությունը, «Ռադիո հայ» ռադիոկայանը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբն այսօր դարձան Երեւանի մամուլի ակումբի մրցանակակիրներ: ԵՄԱ-ն, չխախտելով ավանդույթը, իր հիմնադրման օրը` ...ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ
Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ` Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների բարձրաստիճան աշխատակիցների հանդիպումը: Թուրք դիվանագետների ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋՈՒՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՊԵԿԻՆ
Հայաստանի օլիմպիական կոմիտեին եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջիկա օլիմպիական խաղերում կգոհացնի միայն ոսկե մեդալը: «Յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոն կստանա 700 հազար դոլար պարգեւատրում», - այսօր ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԵԿՈՒՅՑ Հ1-Ի ՄԱՍԻՆ
BBC համաշխարհային ծառայության հիմնադրամից ժամանած երկու փորձագետներն այսօր ավարտում են իրենց մեկ շաբաթյա այցելությունը` գնահատելու Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքները երկարաժամկետ զարգացման ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»
6
Եթե Սերժ Սարգսյանը չկատարի ընդդիմության վերջին հանրահավաքում իշխանությանը ներկայացված 4 հիմնարար պահանջները, ապա օգոստոսի 1-ին ընդդիմությունը կքննարկի նրա հրաժարականի խնդրով զանգվածային միջոցառումներ ...«ՄՐՑԱԿԻՑԸ ԱՐԴԵՆ ԾԱՆՈԹ Է ՄԵԶ»
Երեւանի «Փյունիկը» սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիսի» հետ պատասխան հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 23-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
«Փյունիկի» գլխավոր ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՄԲԵՐՈՒՄ»
4
Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել պաշտոնավարման 100 օրվա առիթով:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապե֊տության Նախագահի պաշտոնում իմ գործունե֊ության հարյուր ...ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
Մարտի 1-ի գործով մեղադրվող Արման Շահինյանի դատական նիստն այսօր սկսվեց ավելի քան 30 րոպե ուշացումով, եւ անմիջապես դատավոր Ռուբեն Ափինյանը հայտարարեց, որ վկա Գրիգոր Եղիազարյանը ցուցմունք է տալու դռնփակ ...Ո՞Վ Է ՀՀ ԻՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Քաղբանտարկյալների կանանց բոլոր միջոցառումներին այսուհետ մասնակցելու է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն: Առաջին համատեղ միջոցառումն այսօր սկսվեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ գլխավոր ...ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Յուրաքանչյուր երկրի նախագահի համար, որը չափազանց կարեւոր պաշտոն է, 100 օրը շատ կարճ ժամկետ է արմատական փոփոխություններ ակնկալելու համար». այդպիսին է Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ...ՄԵՐ ԳԻՏԱԿՆԵՐՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 10-րդ առաջնությանը մասնակցած հայկական երեք ուժեղագույն թիմերի ներկայացուցիչներին:
Հայ գիտակները ՀՀ կառավարության ղեկավարին ...ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
1Այսօր ժամը 16.30-ի սահմաններում Վանաձորի Մշակույթի տան հարակից հատվածը շրջապատված էր ոստիկաններով: Ոստիկանների ներկայացել էին ոչ թե նախատեսված հանրահավաքը խափանելու, այլ իրենց ծառայողական պարտքը կատարելու ...2 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ ՄԵ՞ՂՄ Է
Վանո Սիրադեղյանի փեսայի գործը Վճռաբեկ դատարանում չեն ընդունում: 2008թ.փետրվարի 24-ին Նոյեմբերյան քաղաքի 65-ամյա բնակիչ, Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառապահ Յուրա Մամյանի առանձնատանը իրավապահները ...ԴԻՄԵԼ ԵՆ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ «զանգվածային անկարգությունների» համար 4,5 տարի ազատազրկված Վահե Ղազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Տիգրան Սաֆարյանը ...ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ ՋԱՎԱԽՔՈՒՄ
«Միասնական Ջավախք » ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ. 2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի է ունեցել ...ԽՆԴՐԵՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը գնալով ավելացել է: Հանրահավաքի ընթացքում վանաձորցիներին միացան նաեւ Սպիտակի, Ալավերդիի, ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ-ում տեղի է ունեցել հերթական հանցագործությունը, որի գլխավոր գործող անձը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի օգնական Մհեր Բաղդասարյանն է. այս մասին վկայում է գործարար Շավարշ ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ
ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՆԸԴՈՒՆԻ ԼԱՎՐՈՎԻՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ
ԵՎ ՈՉ ՄԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ. ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԿԱՅԱՑԱՎ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԷ՞Ր ԿԱՐՈՂ ԼՌԵԼ
«TOMAS, HELP US»

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՆՍՏԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ

- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

