
ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ, ԵՐԲ ՆՈՐ ՇՔԱՄՈՒՏՔ ԲԱՑԵՑԻՆ...
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Արաբկիր համայնքի «Այգեձոր կարդիոլոգ 2բ» շենքի բնակիչները շուտով կարող են զրկվել շենք ազատ ելումուտ անելու հնարավորությունից: Բացի այդ՝ նրանց բակին սպառնում է վերջնական բուսազրկումը:
Շենքի բակը շատ նեղ է, սակայն դա չի խանգարել ամերիկյան «Հեսպեր Վենչուս» ՍՊԸ-ին 2004թ. գնելու շենքի հարակից տարածքի մեկ ու կես հա հողը եւ կառուցել ուսումնական հաստատություն: Այս ընթացքում, 2բ շենքի բնակիչների պատմելով, վերացվեց բակի կանաչ տարածքի մի մասը: Սակայն իրենց ուժերով բնակիչները կարողացան պահպանել եղած մրգատու ծառերն ու փոքրիկ այգի ստեղծել: Սակայն 2007թ.-ին պարզվեց, որ ուսումնական հաստատություն անվան տակ կառուցվածը բնակելի շենք է:
Հիմա այստեղ ապրում է 4 ընտանիք: Բոլորովին վերջերս այս ընտանիքները որոշել են իրենց շենքի մուտքը փոխել եւ նոր մուտք բացել «Կարդիոլոգ 2բ» շենքի նեղ բակի կողմից:
Ինչպես «Ա1+»ին պատմեց «Կարդիոլոգ 2բ» համատիրության նախագահ Լաուրա Անտոնյանը՝ այս նոր մուտքի բացումը բազմաթիվ վտանգներով լի է ինչպես բնակիչների անվտանգության, այնպես էլ առողջության համար: Շենքն ունի 4 մուտք եւ տիկին Լաուրան լսել է, այդ մուտքերի բնակիչները եւս ցանկություն ունեն դիմելու Երեւանի քաղաքապետարան՝ իրենց համար էլ նոր մուտքեր բացելու, ինչն էլ կարող է սպառնալ փոքրիկ պուրակին: Արդեն բացված մուտքը վտանգավոր է նաեւ նրանով, որ այդ շենքի բնակիչները ավտոմեքենաներով եթե մտնեն նեղ բակ ու կայանվեն, ապա բակի ավտոտնակներից մեքենաներն ուղղակի հնարավոր չի լինի դուրս բերել: «Այս ամենի հետագա նպատակները ես հասկանում եմ՝ մեր տարածքն ուղղակի ուզում են վերցնել»,-ասում է Լաուրա Անտոնյանը:
«Կարդիոլոգ 2բ» շենքի բնակիչները դիմել են Արաբկիրի համայանքապետարանի ճարտարագիտության բաժին, որտեղից ասել են, որ իրենք նոր մուտք բացելու առաջարկ չեն ստացել եւ նման առաջարկով չեն մտել քաղաքապետարան:
ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ. «ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՋԱԿՑԵՆՔ»
Համայնքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների կանխարգելման բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Փոստանջյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք խնդրին ծանոթ են, սակայն ոչինչ չեն կարող անել իրենց վերադասի՝ Երեւանի քաղաքապետարանի որոշումների դեմ: Տվյալ մուտքը բացվել է առանց համայնքապետարանի թույլտվության: Ժամանակին, երբ ուսումնական շենքը բնակելի դարձավ, նախատեսվել էր վերակառուցել շքամուտքը, բայց բողոքների հիման վրա արգելվեց: Շուտով քաղաքապետի նոր շինթույլտվության հիման վրա մուտքը բացվեց, որի հիմքում ընդամենը եղել է քաղաքացու դիմումը, թեեւ Փոստանջյանի ասելով՝ այն միանշանակ ենթակա էր մերժման: «Այսինքն՝ ցանկացած քաղաքացի եթե դիմի, կարող է ցանկացած տեղից մուտք բացելու թույլտվություն ստանա, այդպես է ստացվում: Մինչդեռ մուտքի բացումն ուներ բազմաթիվ խոչընդոտներ: Առաջին հերթին պետք է լիներ առկա 3 սեփականաշնորհված ավտոտնակի տերերի համաձայնությունը, որն անտեսվել է»,- վստահեցնում է նա:
«Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք այդ դեպքում քաղաքապետարանի որոշումները կարելի՞ է համարել կամայական, Փոստանջյանը չբացառեց այդ հանգամանքը՝ ավելացնելով, որ իրենք այս դեպքում ընդամենը կարող են բնակիչներին օգնել հետեւյալ կերպ. «Եթե նրանք դիմեն դատարան, կարող ենք այդ դիմումի հիման վրա քաղաքապետի որոշումները կասեցնել: Ընդամենն այդքանը»: Ինչ վերաբերում է Երեւանի գլխավոր հատակագծի պահանջների կատարմանը, ապա Փոստանջյանը նշեց, որ այդտեղ լրացուցիչ հողամաս հատկացվել է ստորգետնյա մուտքերի համար, սակայն մուտքի այս տեսակի բացումը արգելվել է:
ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ. «ԱՄԵՆ ԻՆՉ ՀԵՏԻՈՏՆԻ ՀԱՄԱՐ»
Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Գեւորգ Խուրշուդյանի ասելով՝ այդ տարածքն ուսումնասիրել են ու եկել այն եզրակացության, որ այնտեղ նոր մուտք բացելու ոչ մի խոչընդոտ չկա: Նրա վստահեցմամբ՝ դա ընդամենը արել են մարդկանց հարմարության համար: «Իսկ ինչո՞ւ ոչ: Այս տիպի շենքերում, որոնց թիվը Արաբկիր համայնքում շատ է, նիշերի տարբերություն կա. մարդիկ իրենց մուտք մտնելու համար նախ իջնում են ներքեւ, հետո բարձրանում վերեւ»,- կարծում է Խուրշուդյանը:
Նա նշեց, որ իրենց լոզունգներից մեկն այն է, որ Երեւանը պետք է հարմար լինի ապրելու համար: Ըստ նրա՝ սա քաղաք է, օրգանիզմ է, որն աճում է եւ բնականաբար «ինչ-որ բան պետք է հանվի ու ինչ-որ բան դրվի»: «Հիմա այստեղ տուն կլինի քանդել, այստեղ ծառ հատել: Քաղաքն ունի իր հատակագիծն ու իր ծրագրերով գնում է առաջ: Միգուցե քաղաքաշինական խնդիր լուծելու համար նաեւ ծառ հատվի, ինչո՞ւ ոչ: Եւ ընդհակառակը՝ կանաչապատման համար 5 հարկանի տուն քանդվի»,- ասում է նա: Եթե 2-րդ մուտքի բնակիչները եւս որոշեն դիմել նոր մուտք բացելու համար ու դրա համար ծառահատման անհրաժեշտություն լինի, ապա Խուրշուդյանի խոսքերով՝ իրենք քննարկման ընթացքում դա հաշվի կառնեն:
Իսկ եթե բակում պետք է մեքենան կանգնի ու դա կխանգարի ավտոտնակներից ելումուտքին, ապա ըստ նրա՝ դրանք պետք է քանդել, քանի որ ինչպես Խուրշուդյանն է ասում՝ «իրենց ամբողջ գործունեությունը հետիոտնի համար է արվում»:
«Եթե հետիոտնին խանգարում է այդ ավտոտնակը, ապա այն պետք է քանդել: Ավտոտնակների այլընտրանքային տարբերակը ստորգետնյա բազմահարկ ավտոկայանատեղիներին են: Դրա համար ուսումնասիրելու ենք անհատապես ամեն մի բակ եւ յուրաքանչյուրի համար համապատասխան վերաբերմունք ու առաջարկ կներկայացնենք: «Կարդիոլոգ 2բ» շենքի բակին մենք անպայման կանդրադառնանք, ոչ թե նրա համար, որ բողոք կա»,- հայտարարեց Խուրշուդյանը: Արաբկիր համայնքապետարանի այն հայտարարությանը, որ իրենց կարծիքը չեն հարցրել մուտքի բացման ժամանակ, Խուրշուդյանը նշեց, որ նման խնդիր ու կանոնակարգ չկա, որ քաղաքապետարանը դիմի համայնքապետարանին` նրա կարծիքն իմանալու համար:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՍՏԱՆԱՆՔ»
Այստեղից էլ մեզ պատասխանեցին, որ այդ բակի հետ կապված բոլոր փաստաթղթերն ու դրանց հիմքերը պետք է նայվեն, առանց դրանց որեւիցե եզրակացություն տալ չեն կարող: «Մենք դեռ փաստացի ոչինչ չունենք եւ չենք կարող այդպես հանկարծակի պատասխանել` ճի՞շտ է, թե ոչ քաղաքապետարանի որշումը: Պետք է լինի բնակչի կողմից գրավոր դիմում, նախարարի կամ տեսչության պետի կողմից լինի հանձնարարական, որի ստացումից 2 օր հետո կարող ենք արդեն գնալ ու տեղում սկսել ստուգումները»,- պատճառաբանեցին նախարարությունից:
Ի դեպ, «Կարդիոլոգ 2բ» շենքի բնակիչները մեզ տեղեկացրին, որ իրենք արդեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկտեղ իրենց ստորագրություններով դիմումը պատրաստել ու ներկայացրել են նախարարություն:
ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
Հուլիսի 17-ին, ժամը 18.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արագածի փողոցի վերջնամասում` Երեւանյան լճի ափամերձ տարածքում ընկած է մի տղամարդ, որը կյանքի նշաններ չի ցուցաբերում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ...ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ
Ծննդյան 70-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերճ Զեյթունցյանին:
«Լինելով հայ նորագույն արձակի եւ թատերգության կարկառուն ներ֊կա֊յա֊ցու֊ցիչ֊նե֊րից մեկը՝ Դուք նորարարական շունչ հաղորդեցիք ...«ԲԱՆԱՆՑԸ» ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» նոր ռեկորդ սահմանեց` Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ` 0:7 հաշվով Զալցբուրգում զիջելով «Ռեդ Բուլ» թիմին: Եվրագավաթների խաղարկությունների պատմության ...«ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ»
Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գտնում է, որ իր սաները դեռ հնարավորություն ունեն դուրս գալ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման 2-րդ փուլ, թեեւ առաջին փուլի առաջին խաղում սեփական ...ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ, ԵՐԲ ՆՈՐ ՇՔԱՄՈՒՏՔ ԲԱՑԵՑԻՆ...
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արաբկիր համայնքի «Այգեձոր կարդիոլոգ 2բ» շենքի բնակիչները շուտով կարող են զրկվել շենք ազատ ելումուտ անելու հնարավորությունից: Բացի այդ՝ նրանց բակին սպառնում է վերջնական բուսազրկումը: ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ ՉԻ ԱՐՁԱԿՎԻ
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ազատ խոսք-ազատ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանին» պաստառները ձեռքներին մոտ 30 քաղաքացիներ առավոտյան հավաքվել էին Արդարադատության նախարարության քրեակատարողական ...ՄՐՑՈՒՅԹՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հուլիսի 17-ին եւ 18-ին «Ֆայնենշլ թայմս» թերթում հայատարարվել ...ԵՄԱ «ԾՆՆԴՅԱՆ» ՆՎԵՐՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«ԳԱԼԱ» հեռուստընկերությունը, «Ռադիո հայ» ռադիոկայանը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբն այսօր դարձան Երեւանի մամուլի ակումբի մրցանակակիրներ: ԵՄԱ-ն, չխախտելով ավանդույթը, իր հիմնադրման օրը` ...ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ
Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ` Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների բարձրաստիճան աշխատակիցների հանդիպումը: Թուրք դիվանագետների ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋՈՒՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՊԵԿԻՆ
Հայաստանի օլիմպիական կոմիտեին եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջիկա օլիմպիական խաղերում կգոհացնի միայն ոսկե մեդալը: «Յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոն կստանա 700 հազար դոլար պարգեւատրում», - այսօր ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԵԿՈՒՅՑ Հ1-Ի ՄԱՍԻՆ
BBC համաշխարհային ծառայության հիմնադրամից ժամանած երկու փորձագետներն այսօր ավարտում են իրենց մեկ շաբաթյա այցելությունը` գնահատելու Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքները երկարաժամկետ զարգացման ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»
6
Եթե Սերժ Սարգսյանը չկատարի ընդդիմության վերջին հանրահավաքում իշխանությանը ներկայացված 4 հիմնարար պահանջները, ապա օգոստոսի 1-ին ընդդիմությունը կքննարկի նրա հրաժարականի խնդրով զանգվածային միջոցառումներ ...«ՄՐՑԱԿԻՑԸ ԱՐԴԵՆ ԾԱՆՈԹ Է ՄԵԶ»
Երեւանի «Փյունիկը» սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիսի» հետ պատասխան հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 23-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
«Փյունիկի» գլխավոր ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՄԲԵՐՈՒՄ»
4
Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել պաշտոնավարման 100 օրվա առիթով:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապե֊տության Նախագահի պաշտոնում իմ գործունե֊ության հարյուր ...ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
Մարտի 1-ի գործով մեղադրվող Արման Շահինյանի դատական նիստն այսօր սկսվեց ավելի քան 30 րոպե ուշացումով, եւ անմիջապես դատավոր Ռուբեն Ափինյանը հայտարարեց, որ վկա Գրիգոր Եղիազարյանը ցուցմունք է տալու դռնփակ ...Ո՞Վ Է ՀՀ ԻՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Քաղբանտարկյալների կանանց բոլոր միջոցառումներին այսուհետ մասնակցելու է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն: Առաջին համատեղ միջոցառումն այսօր սկսվեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ գլխավոր ...ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Յուրաքանչյուր երկրի նախագահի համար, որը չափազանց կարեւոր պաշտոն է, 100 օրը շատ կարճ ժամկետ է արմատական փոփոխություններ ակնկալելու համար». այդպիսին է Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ...ՄԵՐ ԳԻՏԱԿՆԵՐՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 10-րդ առաջնությանը մասնակցած հայկական երեք ուժեղագույն թիմերի ներկայացուցիչներին:
Հայ գիտակները ՀՀ կառավարության ղեկավարին ...ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
1Այսօր ժամը 16.30-ի սահմաններում Վանաձորի Մշակույթի տան հարակից հատվածը շրջապատված էր ոստիկաններով: Ոստիկանների ներկայացել էին ոչ թե նախատեսված հանրահավաքը խափանելու, այլ իրենց ծառայողական պարտքը կատարելու ...2 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ ՄԵ՞ՂՄ Է
Վանո Սիրադեղյանի փեսայի գործը Վճռաբեկ դատարանում չեն ընդունում: 2008թ.փետրվարի 24-ին Նոյեմբերյան քաղաքի 65-ամյա բնակիչ, Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառապահ Յուրա Մամյանի առանձնատանը իրավապահները ...ԴԻՄԵԼ ԵՆ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ «զանգվածային անկարգությունների» համար 4,5 տարի ազատազրկված Վահե Ղազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Տիգրան Սաֆարյանը ...ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ ՋԱՎԱԽՔՈՒՄ
«Միասնական Ջավախք » ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ. 2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի է ունեցել ...ԽՆԴՐԵՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը գնալով ավելացել է: Հանրահավաքի ընթացքում վանաձորցիներին միացան նաեւ Սպիտակի, Ալավերդիի, ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ-ում տեղի է ունեցել հերթական հանցագործությունը, որի գլխավոր գործող անձը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի օգնական Մհեր Բաղդասարյանն է. այս մասին վկայում է գործարար Շավարշ ...
«TOMAS, HELP US»

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՆՍՏԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ

- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

