
«ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔԸ» ՉԵՆ ՍԵՂՄԻ»
Մի խումբ քաղբանտարկյալներ այսօր հայտարարությամբ պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Հանուն ինքնանպատակ իշխանության, հանուն թալանած ունեցվածքի պահպանման, մի խումբ անպատասխանատուներ եւ անհեռատեսներ վտանգում են Հայաստանի եւ Արցախի ապագան,-ասված է ազատության մեջ գտնվող մի խումբ քաղբանտարկյալների տարածած հայտարարության մեջ,-Այն, որ դուք բռնացել եք հայ ժողովրդի ընտրելու իրավունքի վրա՝ դեռ ձեզ իրավունք չի տալիս ձեզ համարել իշխանություն Հայաստանում: Այն, որ դուք արյամբ, սվիններով ու խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելով դեռեւս պահել եք ձեզ երերուն իշխանությունը չի նշանակում, թե կոտրել եք ձեր դեմ ուղղված ժողովրդական պայքարի ոգին»:
Քաղբանտակյալների պաշտպանության կոմիտեն այսօր հրավիրել էր նախկին քաղբանտարկյալներին՝ քննարկելու դեռ անազատության մեջ գտնվողներին աջակցություն ցույց տալու ձեւերը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ ապօրինաբար մեկուսարաններում գտնվողներին 1 րոպե շուտ ազատ արձակելու համար էլ ամեն ինչ պետք է անեն: Ներկաներից` Ռազմական ոստիկանության Երեւանի բաժնի նախկին պետ Խաչիկ Սիմոնյանը նկատեց, որ ուշադրության կարիք ունեն նաեւ այն մարդիկ, ովքեր այսօր ազատության մեջ են, բայց ապօրինաբար մեղադրվել եւ պահվել են մեկուսարաններում:
«Մեզ մի պահ թվաց, թե մոռացության ենք մատնված, մի երկու տող բան էր գրվում թերթերում ու վերջ: Բայց պետք է ուշադրություն դարձնել բոլորին. հիմա մենք էլ ենք պատրաստ օգնել թե մեր ընկերներին, թե նրանց ընտանիքներին»,- ասաց նա:
Իսկ Ժիրայր Սեֆիլյանը կարեւորեց շարժման զինվորների բարոյահոգեբանական վիճակը. «Նրանք պետք է զգան հասարակության եւ մեր աջակցությունը»:
ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը անդրադարձավ «բարգավաճական պատգամավորուհու» (Նաիրա Զոհրաբյան-խմբ) գնահատականին, թե մեկոսարանի պետի սենյակը չէր տարբերվում խցերից. «Ես շատ կուզեի այդ պատգամավորուհին տեսներ իմ թիվ 20 խուցը, որտեղ թեւերը լայն պարզած կանգնել հնարավոր չէր»: Իսկ Սամվել Գեւորգյանն էլ նկատեց, թե ավելի ճիշտ կլիներ, որ այդ պատգամավորը առաջին հերթին ուշադրություն դարձներ սանիտարահիգիենիկ վիճակին եւ խցերի չափերին: Նախկին, խորհրդային ժամանակների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց, որ «Ազատազրկումըներվ է, եւ ցանկացած մեկը այդ ներվին դիպչելիս պետք է շատ զգույշ լինի, բոլորս էլ կարող ենք ասել՝ ամեն ինչ լավ է, հացը կա, ջուրը կա, քնելու տեղը կա»:
Նախկին քաղբանտարկյալ Գոռ Սարգսյանն առաջարկեց համախմբել բոլոր քաղբանտարկյալների երեխաներին, եւ նրանց մասնակցությամբ ակցիաներ իրականացնել: Երբ հետարքրվեցինք, թե արդյո՞ք չի շահարկվի երեխաների մասնակցությունը ակցիաներին, Վարդան Հարությունյանը նկատեց, որ երեխաները ոչ թե քաղաքականությամբ են զբաղվում, այլ իրենք ներկայացնում են իրենց ցանկություններն ու իղձերը: Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նկատեց, որ վերջին 10 տարում հենց իշխանությունն է երեխաներին օգտագործել ընդդիմության դեմ, մասնավորապես հանրահավաքները արգելվել են մանկական միջոցառումների պատճառաբանությամբ:
Վարդան Հարությունյանը այսօր խոսեց նաեւ քաղբանտարկյալներ հաշվելու մեխանիզմի մասին: «Ես ասացի 82 քաղբանտարկյալ կա, մեկն ասաց 54, մյուսն ասաց՝ ի՞նչ եք ասում, այդքան շատ չեն: Ամենամեծ պետության համար անգամ 1 քաղբանտարկյալը շատ-շատ է»,- ասաց Վարդան Հարությունյանը:
Նախկին քաղբանտարկյալ Երջանիկ Աբգարյանն էլ անդրադարձավ իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը. «Բացահայտ մարդասպանի հետ ի՞նչ երկխոսություն, ինչպե՞ս կարելի է սեղմել արյունոտ թաթը, նրանք պետական դավաճաններ են, ինչպե՞ս կարելի է դավաճանի հետ երկխոսել»,- ասաց Աբգարյանը:
ԴԺԳՈՀԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
2Աշխատանքային այցով Վաշինգտոնում գնտվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպեց Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: Զրույցի ընթացքում ...ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
Պեկինում կայանալիք 2008թ. ամառային խաղերը 29-րդն են պատմության մեջ: Հայ մարզիկները ժամանակակից օլիմպիական խաղերին մասնակցում են 1952թ.-ից` 15-րդ խաղերից: Համառոտ ներկայացնում ենք հայ մարզիկների ելույթները ...ԽԱՅԹԵԼ Է ԲՈՒԹ ՄԱՏԸ
Հուլիսի 16-ին, ժամը 19.45-ին ձախ ձեռքի բութ մատի օձի խայթոցով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Վայոց ձորի մարզի բնակիչ, 1945 թ. ծնված Ս. Սահակյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար: ...«ՌՈՄԱՅԻ» ԴՈՒՍՏՐ ԹԻՄԸ
Եվրագավաթների խաղարակությունների վիճակահանությունից հետո նշվեց, որ ամենաթույլ մրցակիցը բաժին է հասել «Արարատին», քանի որ հայկական թիմի մրցակիցը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում լինելու է շվեյցարական «Բելինցոնան»: ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին հրամանագիր է ստորագրել Ֆելիքս Փիրումյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին:ԱՐԳԵԼՈՑԸ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԵԶՐԻՆ
Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղադրվել են պատմական Գյումրիի հուշարձանները ներկայացնող բացատրագիր-վահանականեր: Սրանք հանդիսանալու են ուղեցույցներ զբոսաշրջիկների համար եւ նպաստելու են Գյումրիում զբոսաշրջության ...ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱ՞ՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչ ընթանում էր կառավարության նիստը, շենքի դիմաց հավաքվել էին մի քանի տասնյակ մարդ:
Այստեղ էին հավաքվել պետական կարիքների համար սեփականության իրավունքից զրկվածները, Թեղուտի խնդրով ...ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ «ԱՐԱՐԱՏԻՆ»
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները այսօր մեկնարկելիք ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հավանական են համարում միայն Երեւանի «Արարատի» հաղթանակը եւ հաջորդ փուլ դուրս գալը, իսկ «Բանանցը» պարագայում հաջողությունը ...ԱՐԴԵՆ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու մաս կազմող Ոսկեպար- Բաղանիս նոր,հայ-ադրբեջանական սահմանը շրջանցող ճանապարհի շինարարության համար պետբյուջեից հատկացվել է 768 միլիոն դրամ: «Էներգոցանցշին» ընկերությունը ...«ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔԸ» ՉԵՆ ՍԵՂՄԻ»
Մի խումբ քաղբանտարկյալներ այսօր հայտարարությամբ պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Հանուն ինքնանպատակ իշխանության, հանուն թալանած ունեցվածքի պահպանման, մի խումբ անպատասխանատուներ եւ անհեռատեսներ ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՆՍՏԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ
7Կառավարությունը որոշում է ընդունել «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երեւան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով եւ գույքով ապահովելու եւ ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 22-ի թիվ ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վաղաժամկետ դադարեցվել են Լոռու մարզի Խնկոյանի գյուղական համայնքի ղեկավար Աշոտ Մանուկյանի լիազորությունները` պայմանավորված համայնքի ղեկավարի հրաժարական տալու հանգամանքով: Հիշյալ որոշումն ուժի մեջ մտնելու ...ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՅՏՆԻ ՉԻ
1«Միգրացիայի վիճակն այս պահին բավական դժվար է գնահատել, որովհետեւ հավաստի տեղեկատվություն չկա»,- «Հայաստանի աշխատանքային միգրացիայի արդյունավետ կառավարում. Միգրացիա եւ զարգացում եւ Միգրացիա եւ դրամական ...ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՎԵԼ
Վանաձորում վաղը ժամը 17.00-ին նախատեսված հանրահավաքից առաջ տեղական իշխանությունները սկսել են ճնշել բնակիչներին` հանրահավաքի մասնակիցների թիվը հնարավորինս նվազեցնելու համար: Այս մասին տեղեկացնելու համար ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
1ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը բաց նամակ է ուղղել ՀՀ արտգործնախարար պարոն Էդվարդ Նալբանդյանին: Այն ներկայացնում ենք ստորեւ. Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնությունում կաշառակերության համար 9 տարի ...ԴԱՏԵԼՈ՞Ւ ԵՆ ԽՄԲԱԿԱՅԻՆ
Իշխանությունները մտմտում են 300 հոդվածով մեղադրվողների գործերը կարճելու մասին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: «Ինձ լուրեր են հասել, թե հիմա մտմտում են, որ, այնուամենայնիվ, ...ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ ԿՈՒՅՐ ՀՈՎԻՎԻ ՄԱՍԻՆ
Այսօր Վահրամ Մխիթարյանի «Հովիվի երգը» ֆիլմի նախագիծը արժանացավ հանդուրժողականության թեմայով ֆիլմի մրցանակի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ այլ գործընկեր կազմակերպությունների կողմից` ՀՀ արտգործնախարարությունում ...ԱՄԻՐԶԱԴՅԱՆԻՆ ՕԳՆՈՂ ԲԵՐԵՑԻՆ
«Այնպիսի որոշում կայացրեք, որին դուք եք հավատում, ես ակնկալում եմ ներքաղաքացիական, այլ ոչ թե վարչական մոտեցում»,- այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ ...ԸՆԴԴԵՄ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ
Հուլիսի 11-ին դատախազ Արամ Ամիրզադյանը Վերաքննիչ քրեական գործերով դատարան բողոք է ներկայացրել ընդդեմ դատատավճռի, որով արդարացվել է մարտի 1-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՆԴԻ ՏԱՐԱԾՔԸ ՉԻ՞ ՎԱՃԱՌՎԵԼ
«Ա1+» այսօր ահազանգ ստացավ, որ վաճառվել է Մայրաքաղաքային գնդի տարածքը: Հիշեցնենք, որ այն պատկանում է Պաշտպանության նախարարությանը: ՊՆ մամուլի եւ հասարակայնության հետ վարչության պետ Սեյրան Շահսուվարյանը ...ՆՐԱՆՔ ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր գումարեց նիստ, որի ժամանակ առարկայական քննական 14 հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին հանձնաժողովի կազմերը, որոնք արժանացան ՀԸՀ-ի հավանությանը: Հաստատվեցին ...52 ՄԼՆ ԴՈԼԱՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաջորդ տարվա համար հաստատել է Հայաստանին` 52 միլիոն դոլարի եւ Լեռնային Ղարաբաղին` 8 միլիոն դոլարի օգնություն, ինչպես նաեւ ...ԵՎՍ ՄԵԿԸ
Այսօր Եվրադատարանը բավարարել է երեւանցի Գայանե Աշուղյանի վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Գայանեն դատական հայց էր ներկայացրել 2003 հոկտեմբերին: 2003թ Նախագահի ընտրություններից հետո նա մասնակցել ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԱՆԴՎԵԼ Է
Վազաշեն գյուղում քանդվել է Իջեւանից դեպի Բերդի տարածաշրջան տանող հանրապետական նշանակության ճանապարհը, ինչը բանուկ այս մայրուղում մեծապես դժվարեցնում է երթեւեկը: Վազաշենի գյուղապետ Վասիլ Իսահակյանի վկայությամբ, ...«ԱՐԱՐԱՏԸ» ԶԻՋԵՑ ՄԵԿ ՍԽԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեւանի «Արարատը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում 0:1 հաշվով զիջելով շվեյցարական «Բելինցոնա» թիմին: Կողմերի հնարավորությունները ...
«TOMAS, HELP US»

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՆՍՏԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

