
ԸՆԴԴԵՄ ԿՈՎԱՉԻ ԵՎ ՑԻԿԼԵՐԻ

Վաղը Զալցբուրգի «Վալս Զիցենհեյմ» մարզադաշտում Երեւանի «Բանանցը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում կհյուրընկալվի տեղի «Ռեդ Բուլ» հանրահայտ թիմին:
«Ռեդ Բուլը» Զալցբուրգ քաղաքի նախկինում հանրահայտ «Աուստրիա» թիմի իրավահաջորդն է: 2005թ. ակումբ գնել է հանրահայտ «Ռեդ Բուլ» ըմպելիքի եւ գարեջրի սեփականատերերը, որոնք անմիջապես փոխեցին ակումբի խորհրդանիշը, ցանկացան նոր պատմություն սկսել` նշելով, թե «Ռեդ Բուլը» ստեղծվել է 2005թ.: Սակայն Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելեց ջնջել «Աուստրիա» -ի պատմությունը` թույլ տալով պարզապես շարունակել այս ակումբի գործունեությունը այլ անվան տակ, ուստի «Ռեդ Բուլ Զալցբուրգը» կարելի անվանել 75 տարվա պատմություն ունեցող ակումբ:
Ամեն դեպքում դրանից հետո «Աուստրիան» կորցրեց իր երկրպագուներից շատերին, որոնք դեմ էին խորհրդանիշի փոփոխությանը: Այդ դժգոհության արդյունքում Զալցբուրգում ստեղծվեց նոր «Աուստրիա» թիմ, որը հանդես է գալիս ցածր դիվիզիոններում: Իսկ «Ռեդ Բուլը», հաղթելով 2006-2007թթ. Ավստրիայի առաջնությունում, իրավունք ստացավ մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլին, որտեղ Ջովանի Տրապատոնիի գլխավորությամբ ավստրիական ակումբը երկու հանդիպումների արդյունքում 7:0 հաշվով ջախջախեց լատվիական «Վենտսպիլսին»: Վճռորոշ երրորդ փուլում «Ռեդ Բուլը» համառ պայքարում` 2:3 հաշվով զիջեց Դոնեցկի «Շախտյորին», որը մինչ այդ պայքարից դուրս էր թողել «Փյունիկին»: Չեմպիոնների լիգայում անհաջողության մատնվելուց հետո թիմը իրավունք ստացավ ուժերը փորձել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին փուլում, որտեղ 1:3 հաշվով պարտվեց հունական ԱԵԿ-ին:
Ավստրիայի 2007-08թթ. առաջնությունում «կարմիր ցուլերը» բավարարվեցին արծաթե մեդալներով` չեմպիոնի կոչումը զիջելով Վիեննայի «Ռապիդին»:
«Ռեդ Բուլի» կազմում ընդգրկված են բավական փորձառու ֆուտբոլիստներ, որոնցից շատերը ազգային հավաքականներում հանդես գալու փորձ ունեն: Հոլանդացի Բարի Օպդամը, որը իր ազգային թիմի կազմում ութ հանդիպում է անցկացրել, նախորդ 10 տարիներին հանդես է եկել «Ալկմաարի» կազմում եւ անցկացրել է 307 հանդիպում: Օպդամին «Ռեդ Բուլ» հրավիրեց Կո Ադրիանսեն, որը փորձառու պաշտպանի խաղին շատ լավ ծանոթ է «Ալկմաարը» գլխավորած տարիներից: Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստ Լասզցլո Բոգնարը նախկինում հանդես է եկել Կիեւի «Դինամոյի» կազմում եւ Չեմպիոնների լիգայի 2002-03թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլում հանդես է եկել «Փյունիկի» դեմ: Ճապոնացի Միայմոտոն 2000-06թթ. Ճապոնիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր, 2006թ. աշխարհի առաջնությունում ազգային թիմի ավագը: Սերբ Սաշա Իլիչը հայտնի է Բելգրադի «Պարտիզանում» եւ թուրքական «Գալասաթարայում» ունեցած ելույթներով: Սերբիայի հավաքականի կազմում 39 հանդիպում անցկացրած այս ֆուտբոլիսը «Ռեդ Բուլում» է նախորդ մրցաշրջանից:
Զալցբուրգը ներկայացնող այս թիմի կազմում բավական քիչ են ավստրիացները, որոնցից կարելի է առանձնացնել Ավստրիայի հավաքականի փորձառու խաղացող Ռենե Աուֆհազուերին, որը մասնակցեց նաեւ «Եվրո-2008»-ին: Իսկ ամենաճանաչված ֆուտբոլիստը «Բանանցի» ապագա մրցակցի կազմում խորվաթ Նիկո Կովաչն է, որը հանդես գալով մի շարք ճանաչված գերմանական թիմերում` 2006թ. երեք տարվա պայմանագիր կնքեց ավստրիական ակումբի հետ: Թիմում է Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Ցիկլերին, որը այսօր «Ռեդ Բուլի» լավագույն ռմբարկուն է: «Ռեդ Բուլը» մարզում է հայտնի հոլանդացի մասնագետ Կո Ադրիանսեն
1984թ. այս մասնագետը աշխատանքի է անցել «Զվոլեում», որից հետո գլխավորել է մի շարք հոլանդական թիմեր, իսկ 2000թ. նշանակվել է Հոլանդիայի ամենահեղինակավոր ակումբի` «Այաքսի» գլխավոր մարզիչ: Մեկ տարի աշխատելով Ամստերդամում` Ադրիանսեն տեղափոխվել է «Ալկմաար», որը նրա գլխավորությամբ բավական հաջող երեք մրցաշրջան անցկացրեց: ՈւԵՖԱ-ի գավաթի 2004-05թթ. խաղարկությունում հոլանդական ակումբը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ դրամատիկ պայքարում զիջեց պորտուգալական «Սպորտինգին»: 2004թ. Ադրիանսեն ճանաչվեց նաեւ Հոլանդիայի լավագույն մարզիչ` ստանալով Ռինուս Միխելի անվան մրցանակը:
2005-06թթ. մրցաշրջանում «Ռեդ Բուլի» ներկայիս մարզիչը գլխավորեց «Պորտուն», որի հետ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն եւ գավաթակիր, դառնալով 2006թ. Պորտուգալիայի լավագույն մարզիչ: Նույն թվականին հոլանդացին տեղափոխվեց Դոնեցկ` գլխավորելով տեղի «Մետալուրգը», սակայն ուկրաինական ակումբի հետ ոչ մի լուրջ հաջողության չհասավ եւ մեկնեց Կատար, որտեղ գլխավորեց «Ալ Սադ»: Նավթադոլարները երկար չպահեցին Ադրիանսեին Կատարում եւ հունիսին նա վերադարձավ Եվրոպա, որտեղ աշխատանքի անցավ «Ռեդ Բուլում»:
ՄԵԴԱԼԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ
69 կգ քաշային ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանից սպասելիքները մեծ են առաջիկա օլիմպիական խաղերից: Վերջին տարիների 20-ամյա այս մարզիկի ցույց տված արդյունքները թույլ են տալիս նրանից ակնկալել մեդալ Պեկինի խաղերից: ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՈՐՈՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Վաշինգտոն այցի երկրորդ օրը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ մարդու իրավունքների գծով փոխպետքարտուղար Դեվիդ Կրամերի հետ: Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում հետընտրական զարգացումների ...«ՓՅՈՒՆԻԿԻ» ԲԱԽՏԸ ՄԱՍԱՄԲ ԲԵՐԵՑ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց կիպրոսական «Անորտոսիսին»:
«Փյունիկի» հանդիպումից առաջ ...18.5 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐՏՔ
2005-2007թթ. Տավուշի մարզի համայնքներում կուտակվել են աշխատավարձի պարտքեր: Անցյալ տարի համայնքներում աշխատավարձի պարտքի գումարը կազմել է 60 միլիոն դրամ: Ըստ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալների, ներկայումս ...ԱՅԳՈՒ ՍԿՅՈՒՌԻԿ ՉԷ՞ԻՆ
«Ա1+»-ն անդրադարձել է բնապահպան երիտասարդների` բնապահպանության նախարարությանն ուղղված այն նամակին, որում նշված էր, թե բուսաբանական այգում տեղի է ունենում սկյուռիկների եւ թռչունների որս: Նամակի հրապարակվելուց ...ՄՐՑՈՒՅԹ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների ...«ԴԱՏԱՐԱՆԸ ԶԱՎԵՇՏԻ Է ՎԵՐԱԾԵԼ»
1
Վաղը` հուլիսի 17-ին, ՀՀ Վարչական դատարանում դատավոր Ռ.Հակոբյանի նախագահությամբ շարունակվելու է ՀՀ Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն .Թորոսյանի 2 հայցադիմումների քննությունը: ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Աղդամի շրջանի Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում հուլիսի 16-ին նախատեսված ԼՂՀ եւ ...ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՏԱՂԱՆԴՆԵՐ
Առաջիկայում Հայաստանում բասկետբոլը զարգացնելու լուրջ ծրագրեր են իրականացվելու, որոնք հիմնականում միջազգային ֆեդերացիայի` ՖԻԲԱ-ի աջակցությամբ կյանքի կկչովեն: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա ...ՈՉ ԹԵ «ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱ՞Ն», ԱՅԼ ԵԽ-Ի՞ ՀԱՄԱՐ
Եթե խորհրդարանական եւ արտախորհրդական արմատական ընդդիմությունը չմասնակցի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, ապա այն փաստաթուղթը, որ կստեղծվի հանձնաժողովի գործունեության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՉԻ ԱՅՑԵԼԻ ՎԱՆԱՁՈՐ
1
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը չի մասնակցի հուլիսի 18-ին Վանաձորում նախատեսված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հանրահավաքին:
Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ ...ԱՐՏԱՀՈՍՔ
Հուլիսի 15-ին, ժամը 19.10-ին հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 19.45-ին:
Դ. Դավթյանին պատկանող «Հելմականդ» գազալցակայանի ...ԸՆԴԴԵՄ ԿՈՎԱՉԻ ԵՎ ՑԻԿԼԵՐԻ
Վաղը Զալցբուրգի «Վալս Զիցենհեյմ» մարզադաշտում Երեւանի «Բանանցը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում կհյուրընկալվի տեղի «Ռեդ Բուլ» հանրահայտ թիմին:
«Ռեդ Բուլը» Զալցբուրգ քաղաքի նախկինում հանրահայտ ...ԻՍԿ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՃՅՈ՞ՒՆԸ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարությանը` Բաքվի 26 կոմիսարների հուշարձանի հետ կապված: Հիշեցնենք, որ ադրբեջանական ղեկավարությունը որոշել ...ՄԱՐԿՈՍԸ ՀԱՍՑՐԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ
Երեւանի «Արարատը» շարունակում է նախապատրաստվել վաղը, 19:00-ին Աբովյանի քաղաքայաին մարզադաշտում կայանալիք ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Բելինցոնայի» հետ հանդիպմանը:
Շվեյցարացիների հետ խաղին «Արարատը» ...ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Այսօր 6 ամսվա ազատազրկման դատապարտվեց Արարատի բնակիչ, ԵԿՄ անդամ, Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը:
Այդպիսի որոշում այսօր կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ հայանքների ընդհանուր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐՁՐ ՉԷ
«Բուհ-ձեռնարկություն կապ այսօր գոյություն չունի»,-այսօր «Մարդկային կապիտալում ներդրումները եւ այդ ոլորտում առկա հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու Դավիթ Հախվերդյանը: ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Եւս մեկ անգամ հիշեցնում ենք` եթե դուք բացում եք «Ա1+»-ի կայքը եւ չեք տեսնում նոր տեղեկատվություն, ապա մի անհանգստացեք: Եվ մի կարծեք, որ մենք չենք աշխատում, կամ կայքը չի թարմացվում:
Պարզապես` կայքի ...75-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Հուլիսի 16-ին իր տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել սահմանամերձ Ոսկեպար գյուղի 75-ամյա բնակիչ Վ. Սարուխանյանը: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարվում: Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸԼ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՔԱՂՑՐ ԲԱՆ ՉԿԱ»
7
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նրանց, ովքեր հայտարարում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի անդամները այլեւս չեն վերադառնա Հայաստան, մեծ հիասթափություն էր սպասվում: Երկու շաբաթով ԱՄՆ-ում գտնվող Տեր-Պետրոսյանն այսօր ...
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

