
ՈՉ ԹԵ «ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱ՞Ն», ԱՅԼ ԵԽ-Ի՞ ՀԱՄԱՐ
Եթե խորհրդարանական եւ արտախորհրդական արմատական ընդդիմությունը չմասնակցի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, ապա այն փաստաթուղթը, որ կստեղծվի հանձնաժողովի գործունեության արդյունքում, չի վայելի հասարակության ճնշող մեծամասնության հավատն ու վստահությունը:
Այսօր այս կարծիքը հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արամ Սաֆարյանը: «Ա1+» ճշտող հարց տվեց, թե ո՞ր մեծամասնությանը նկատի ունի պարոն Սաֆարյանը, այն, որ հանրահավաքներ է անում եւ պահանջում է իշխանության հրաժարական, թե՞ այն մեծամասնությունը, որ ընտրել է գործող իշխանությանը. հիշեցնենք, որ համաձայն ԿԸՀ տվյալներ հասարակության «ճնշող մեծամասնությունը»՝ 80 տոկոսը քվեարկել է գործող կոալիցիայի օգտին: Արամ Սաֆարյանը անկեղծորեն պատասխանեց հարցին, նկատելով, որ մենք 2.5-3 մլն մարդ ենք, եւ դժվար չէ փողոցներում տեսնել հասարակության ճնշող մեծամասնության տրամադրությունները:
Եվ այնուհանդերձ հիշեցնենք, որ այդ «տրամադրություններն» ունեցող մեծամասնության ճնշող մասը հանձնաժողովում պետք է ունենար ընդամենը 2 անդամ՝ լիարժեք ձայնով:
Այսօր Արամ Սաֆարյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը չմասնակցի հանձնաժողովի նիստերին, իրենք ունենալու են միակողմանի ինֆորմացիա՝ ստացած իրավապահներից եւ դատախազությունից, ու այդ պարագայում հանձնաժողովի տված գնահատականն էլ չի լինի ամբողջական, կլինի սուբյեկտիվ եւ չի արդարացնի հասարակության սպասելիքները: Նաեւ աշխատանքը բավականին ժամանակատար եւ տարողունակ է. Սաֆարյանը տեղեկացրեց, որ իրենք օգնության կարիք ունեն: Այս ամենը հաշվի առնելով հենց ինքը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին խնդրել է հորդորել ընդդիմությանը՝ մասնակցել հանձնաժողովի նիստերին: Սաֆարյանը կարեւորում է նաեւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի անմիջական մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ վերջինս, ըստ Սաֆարյանի, մեծ փորձ է ձեռք բերել իր մասնավոր ուսումնասիրթյան արդյունքում: Հանձնաժողովը Թոմաս Համմարբերգից խնդրել է նաեւ միջազգային փորձագետների տրամադրում, որից առայժմ պատասխան չեն ստացել: Հանձնաժողովի առայժմ տեղի ունեցած 4 նիստերի ընթացքում, ըստ Սաֆարյանի, կուտակվել է այնքան մեծ ինֆորմացիա, որ դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունը բավականին հարցերի պատասխաններ կտա:
«Մենք արձակուրդ չենք գնալու, շաբաթը երկու անգամ նիստ ենք անելու»,-տեղեկացրեց Սաֆարյանը: Մեր հարցին, թե երեկ արդեն դատախազը հայտարարել է, թե հայտնի են այն 4 ոստիկանները, ովքեր հատուկ միջոցներ են կիրառել մարդկանց նկատմամբ, որի հետեւանքով 3 մարդ զոհվել է, հնարավո՞ր է, որ հանձնաժողովը հանդիպի այդ ոստիկանների հետ, Արամ Սաֆարյանն ասաց. «Եթե իրավապահները գտնում են, որ այդ հարցում պարզություն կա, համոզված եմ, որ հանդիպելու ենք այդ մարդկանց հետ»: Սաֆարյանը տեղեկացրեց, որ իրենք նախատեսել են հանդիպումներ նաեւ տուժողների իրավահաջորդների հետ, եթե անհրաժեշտություն լինի՝ հանձնաժողովը կհրավիրի ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանին, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանին՝ լսելու նրանց կարծիքն ու պարզաբանումները: Իսկ «Ա1+»-ի մյուս հարցին, թե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կհամագործակցի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հասարակական հանձնաժողովի հետ եւ արդյո՞ք կտրամադրեն իրենց ձեռքի տակ գտնվող եւ արդեն իրավապահներից ստացած պաշտոնական տեղեկատվությունը նաեւ այդ հանձնաժողովին, Սաֆարյանը զայրացավ, եւ ասաց, որ պետք է լինի մեկ հանձնաժողով, թող գան, ուժերը համատեղենք եւ միասին գործենք:
«Պետք է լինի 1 փաստաթուղթ, ոչ թե 10 փաստաթուղթ, որ հասարակությունը հիմա էլ կիսվի 10 մասի, ամեն մեկն իր փաստաթուղթը պաշտպանի. դա ԵԽ-ին պետք չի հաստատ»,- այս նախադասությամբ Արամ Սաֆարյանը խոստովանեց, որ այն, ինչ անում է հանձնաժողովը, ոչ թե հասարակության համար է կամ ճշմարտության բացահայտման, այլ Եվրախորհրդի:
ՄԵԴԱԼԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ
69 կգ քաշային ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանից սպասելիքները մեծ են առաջիկա օլիմպիական խաղերից: Վերջին տարիների 20-ամյա այս մարզիկի ցույց տված արդյունքները թույլ են տալիս նրանից ակնկալել մեդալ Պեկինի խաղերից: ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՈՐՈՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Վաշինգտոն այցի երկրորդ օրը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ մարդու իրավունքների գծով փոխպետքարտուղար Դեվիդ Կրամերի հետ: Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում հետընտրական զարգացումների ...«ՓՅՈՒՆԻԿԻ» ԲԱԽՏԸ ՄԱՍԱՄԲ ԲԵՐԵՑ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց կիպրոսական «Անորտոսիսին»:
«Փյունիկի» հանդիպումից առաջ ...18.5 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐՏՔ
2005-2007թթ. Տավուշի մարզի համայնքներում կուտակվել են աշխատավարձի պարտքեր: Անցյալ տարի համայնքներում աշխատավարձի պարտքի գումարը կազմել է 60 միլիոն դրամ: Ըստ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալների, ներկայումս ...ԱՅԳՈՒ ՍԿՅՈՒՌԻԿ ՉԷ՞ԻՆ
«Ա1+»-ն անդրադարձել է բնապահպան երիտասարդների` բնապահպանության նախարարությանն ուղղված այն նամակին, որում նշված էր, թե բուսաբանական այգում տեղի է ունենում սկյուռիկների եւ թռչունների որս: Նամակի հրապարակվելուց ...ՄՐՑՈՒՅԹ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների ...«ԴԱՏԱՐԱՆԸ ԶԱՎԵՇՏԻ Է ՎԵՐԱԾԵԼ»
1
Վաղը` հուլիսի 17-ին, ՀՀ Վարչական դատարանում դատավոր Ռ.Հակոբյանի նախագահությամբ շարունակվելու է ՀՀ Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն .Թորոսյանի 2 հայցադիմումների քննությունը: ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Աղդամի շրջանի Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում հուլիսի 16-ին նախատեսված ԼՂՀ եւ ...ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՏԱՂԱՆԴՆԵՐ
Առաջիկայում Հայաստանում բասկետբոլը զարգացնելու լուրջ ծրագրեր են իրականացվելու, որոնք հիմնականում միջազգային ֆեդերացիայի` ՖԻԲԱ-ի աջակցությամբ կյանքի կկչովեն: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա ...ՈՉ ԹԵ «ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱ՞Ն», ԱՅԼ ԵԽ-Ի՞ ՀԱՄԱՐ
Եթե խորհրդարանական եւ արտախորհրդական արմատական ընդդիմությունը չմասնակցի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, ապա այն փաստաթուղթը, որ կստեղծվի հանձնաժողովի գործունեության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՉԻ ԱՅՑԵԼԻ ՎԱՆԱՁՈՐ
1
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը չի մասնակցի հուլիսի 18-ին Վանաձորում նախատեսված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հանրահավաքին:
Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ ...ԱՐՏԱՀՈՍՔ
Հուլիսի 15-ին, ժամը 19.10-ին հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 19.45-ին:
Դ. Դավթյանին պատկանող «Հելմականդ» գազալցակայանի ...ԸՆԴԴԵՄ ԿՈՎԱՉԻ ԵՎ ՑԻԿԼԵՐԻ
Վաղը Զալցբուրգի «Վալս Զիցենհեյմ» մարզադաշտում Երեւանի «Բանանցը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում կհյուրընկալվի տեղի «Ռեդ Բուլ» հանրահայտ թիմին:
«Ռեդ Բուլը» Զալցբուրգ քաղաքի նախկինում հանրահայտ ...ԻՍԿ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՃՅՈ՞ՒՆԸ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարությանը` Բաքվի 26 կոմիսարների հուշարձանի հետ կապված: Հիշեցնենք, որ ադրբեջանական ղեկավարությունը որոշել ...ՄԱՐԿՈՍԸ ՀԱՍՑՐԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ
Երեւանի «Արարատը» շարունակում է նախապատրաստվել վաղը, 19:00-ին Աբովյանի քաղաքայաին մարզադաշտում կայանալիք ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Բելինցոնայի» հետ հանդիպմանը:
Շվեյցարացիների հետ խաղին «Արարատը» ...ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Այսօր 6 ամսվա ազատազրկման դատապարտվեց Արարատի բնակիչ, ԵԿՄ անդամ, Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը:
Այդպիսի որոշում այսօր կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ հայանքների ընդհանուր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐՁՐ ՉԷ
«Բուհ-ձեռնարկություն կապ այսօր գոյություն չունի»,-այսօր «Մարդկային կապիտալում ներդրումները եւ այդ ոլորտում առկա հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու Դավիթ Հախվերդյանը: ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Եւս մեկ անգամ հիշեցնում ենք` եթե դուք բացում եք «Ա1+»-ի կայքը եւ չեք տեսնում նոր տեղեկատվություն, ապա մի անհանգստացեք: Եվ մի կարծեք, որ մենք չենք աշխատում, կամ կայքը չի թարմացվում:
Պարզապես` կայքի ...75-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Հուլիսի 16-ին իր տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել սահմանամերձ Ոսկեպար գյուղի 75-ամյա բնակիչ Վ. Սարուխանյանը: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարվում: Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸԼ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՔԱՂՑՐ ԲԱՆ ՉԿԱ»
7
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նրանց, ովքեր հայտարարում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի անդամները այլեւս չեն վերադառնա Հայաստան, մեծ հիասթափություն էր սպասվում: Երկու շաբաթով ԱՄՆ-ում գտնվող Տեր-Պետրոսյանն այսօր ...
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

