
ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՏԱՂԱՆԴՆԵՐ

Առաջիկայում Հայաստանում բասկետբոլը զարգացնելու լուրջ ծրագրեր են իրականացվելու, որոնք հիմնականում միջազգային ֆեդերացիայի` ՖԻԲԱ-ի աջակցությամբ կյանքի կկչովեն: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը այսօր «Հայելի» ակումբում հույս հայտնեց, որ մի քանի տարի անց Հայաստանի հավաքականները լավ արդյունքների կհասնեն միջազգային մրցաշարերում:
«Եթե ես այժմ հայտարարեմ, թե մենք շատ շուտով մեծ առաջընթաց ենք ապրելու, ապա անկեղծ չեմ լինի: Մեծ ծավալի աշխատանք ունենք կատարելու, որից հետո միայն կարող ենք ակնկալել արդյունք», - ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Մարզաձեւում առաջընթաց ապահովելու համար մեծ ֆինանսներ են անհրաժեշտ, ինչը պետությունը չի կարողանում տրամադրել, բայց ՀԲՖ-ն փորձում է այլ աղբյուրների միջոցով խնդիրը լուծել. «Միջազգային ֆեդերացիան հաշվի է առել Հայաստանի սոցիալական մակարդակը: Երբ ես ՖԻԲԱ-ի նախագահության նիստում ելույթ էի ունենում, ասացի, որ չի կարելի Հայաստանին եւ Իսպանիային նույն հարթության վրա նայել: Նրանք մշակում են զարգացման 8-ամյա ծրագիր: Ինչո՞ւ 8 տարվա: Որովհետեւ այս տարի սկսում ենք ծրագիրը 13 տարեկան պատանիներից, որոնք 8 տարի հետո կլինեն 21-22 տարեկան եւ ի զորու կլինեն համալրել մեր ազգային հավաքականները»:
ՀԲՖ-ի նախագահը ՖԻԲԱ-Եվրոպայի ղեկավարության հետ համաձայնության է եկել Հայաստանում երկարաժամկետ ծրագիր իրագործելու հարցում: Այն իր մեջ ներառում է 4 ուղղություն. մարզիչների վերապատրաստում, մրցավարների վերապատրաստում, տաղանդավոր բասկետբոլիստների հայտնաբերում, Հայաստանում միջազգային մրցաշարի անցկացում: Այս ուղղությամբ աշխատանքները կսկսվեն սեպտեմբերից: Մասնավորապես` երիտասարդ տաղանդներ հայտնաբերելու համար ֆեդերացիան պատրաստվում է մի վայրում հավաքագրել տարբեր մարզերում մարզաձեւով զբաղվող երեխաներին. «Հունիսին մենք «Կարմիր Խաչ» հետ համատեղ բասկետբոլային մրցաշար անցկացրեցինք: Այստեղ Գորիս քաղաքի թիմում 2 բավական բարձրահասակ խաղացողներ ի հայտ եկան, որոնց մասին տեղյակ չէին: Մեր հանրապետությունում կան նման երեխաներ, որոնց պետք է փնտրենք եւ հավաքագրենք: Պետք օգտագործենք մեր հանրապետության բոլոր մարզերի ռեսուրսները, քանի որ Հայաստանում տաղանդավոր պատանիները այնքան շատ չեն, որ 1-2-ի աչքաթող անենք եւ դա զգացնել չտա»:
Այս տարի Երեւանում նախատեսվում է անցկացնել միջազգային մրցաշար: Վիտալի Զաստուխովի անվան ավանդական հուշամրցաշարը ՀԲՖ-ն փորձելու է միջազգային դարձնել` այնտեղ ներգրավվելով մի քանի արտասահմանյան թիմեր: «Կփորձենք միջազգային չափանիշներին համապատասխան մրցաշար անցկացնել, քանի որ այս տարի հայտ ենք ներկայացրել, որ հաջորդ տարի Երեւանում անցկացվի Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնությանը: Այդ կապակցությամբ հոկտեմբերին Հայաստան կժամանեն ՖԻԲԱ-ի տեսուչները եւ կկայացնեն վերջնական որոշում», - նշեց Ռոստոմյանը:
Սակայն Հայաստանում Եվրոպայի առաջնություն անցկացնելը այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ ներկայումս մեր մարզադահլիճները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. «Շատերը նորոգում են մարզադահլիճները եւ հայտարարում, թե դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին, սակայն լավ կլիներ մինչեւ վերանորոգելը մեզ հարցնեին, թե որոնք են այդ չափանիշները: Օրինակ` կան դահլիճներ, որտեղ հանդերձարան մտնելիս, ես պետք է կռանամ, քանի որ մուտքը բավական ցածր է, իսկ դա անթույլատրելի է բասկետբոլում»:
Հրաչյա Ռոստոմյանը ընդգծեց, որ երբեք չի խուսափել պատասխանատվությունից եւ առաջիկայում էլ արդյունքի համար պատասխանատու է ինքը. «Եթե այսօր էլ չունենք ցանկալի արդյունք, ապա մեղավորը մենք ենք: Ես երբեք ուրիշների վրա չեմ բարդում մեր խնդիրները: Այսօր պետք է գիտակցնենք, որ Հայաստանում թիմային մարզաձեւերը խորը ճգնաժամի մեջ են եւ նրանք պետության կողմից տրված միջոցներով երբեք առաջընթաց չեն կարող ապրել: Այսօր բասկետբոլին 16 մլն դրամ է տալիս պետությունը: Դրան գումարած 5-6 միլիոն հատկացնում են Հայաստանում գործող տարբեր կազմակերպություններ: Եվ, իհարկե, աջակցում է մեզ միջազգային ֆեդերացիան: Կան թիմային մարզաձեւեր, որ սա էլ չունեն: Բայց մենք չենք կարող նստել եւ ասել, պետությունը չի տալիս, ուրեմն պետք է գործ չանենք: Փորձում ենք գտնել այլ ուղիներ»:
Հրաչյա Ռոստոմյանը դժգոհեց մարզերում առկա իրավիճակից` նշելով, որ մարզպետարաններում սպորտի համար պատասխանատու անձինք շատ վատ են աշխատում. «Միջազգային ֆեդերացիան Հայաստանին մեծ թվով որակյալ գնդակներ է տրամադրել: Այն ստանալուն պես ես հայտարարեցի, որ պատրաստ ենք յուրաքանչյուր դպրոցի եւ մարզդպրոցի տրամադրել գնդակներ, եթե այնտեղ կա բասկտբոլի խմբակ կամ մի քանի խաղացող: Արձագանքեց միայն Շիրակի մարզը` անմիջապես ներկայացնելով 40-ից ավելի դպրոցների ցանկը»: ՀԲՖ նախագահը գտնում է, որ միայն Երեւանում մարզաձեւը զարգացնելով հաջողություն չի լինի. «Շատ կարեւոր է, որ նաեւ մարզերում ունենանք լավ բասկետբոլ: Գրեթե բոլոր քաղաքներում, գյուղերում ունենք բասկետբոլով զբաղվողներ, սակայն նրանք չունեն անհրաժեշտ միջոցներ մրցումներին մասնակցելու եւ մյուս հարցերը լուծելու համար»:
ՄԵԴԱԼԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ
69 կգ քաշային ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանից սպասելիքները մեծ են առաջիկա օլիմպիական խաղերից: Վերջին տարիների 20-ամյա այս մարզիկի ցույց տված արդյունքները թույլ են տալիս նրանից ակնկալել մեդալ Պեկինի խաղերից: ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՈՐՈՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Վաշինգտոն այցի երկրորդ օրը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ մարդու իրավունքների գծով փոխպետքարտուղար Դեվիդ Կրամերի հետ: Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում հետընտրական զարգացումների ...«ՓՅՈՒՆԻԿԻ» ԲԱԽՏԸ ՄԱՍԱՄԲ ԲԵՐԵՑ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց կիպրոսական «Անորտոսիսին»:
«Փյունիկի» հանդիպումից առաջ ...18.5 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐՏՔ
2005-2007թթ. Տավուշի մարզի համայնքներում կուտակվել են աշխատավարձի պարտքեր: Անցյալ տարի համայնքներում աշխատավարձի պարտքի գումարը կազմել է 60 միլիոն դրամ: Ըստ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալների, ներկայումս ...ԱՅԳՈՒ ՍԿՅՈՒՌԻԿ ՉԷ՞ԻՆ
«Ա1+»-ն անդրադարձել է բնապահպան երիտասարդների` բնապահպանության նախարարությանն ուղղված այն նամակին, որում նշված էր, թե բուսաբանական այգում տեղի է ունենում սկյուռիկների եւ թռչունների որս: Նամակի հրապարակվելուց ...ՄՐՑՈՒՅԹ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների ...«ԴԱՏԱՐԱՆԸ ԶԱՎԵՇՏԻ Է ՎԵՐԱԾԵԼ»
1
Վաղը` հուլիսի 17-ին, ՀՀ Վարչական դատարանում դատավոր Ռ.Հակոբյանի նախագահությամբ շարունակվելու է ՀՀ Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն .Թորոսյանի 2 հայցադիմումների քննությունը: ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Աղդամի շրջանի Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում հուլիսի 16-ին նախատեսված ԼՂՀ եւ ...ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՏԱՂԱՆԴՆԵՐ
Առաջիկայում Հայաստանում բասկետբոլը զարգացնելու լուրջ ծրագրեր են իրականացվելու, որոնք հիմնականում միջազգային ֆեդերացիայի` ՖԻԲԱ-ի աջակցությամբ կյանքի կկչովեն: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա ...ՈՉ ԹԵ «ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱ՞Ն», ԱՅԼ ԵԽ-Ի՞ ՀԱՄԱՐ
Եթե խորհրդարանական եւ արտախորհրդական արմատական ընդդիմությունը չմասնակցի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, ապա այն փաստաթուղթը, որ կստեղծվի հանձնաժողովի գործունեության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՉԻ ԱՅՑԵԼԻ ՎԱՆԱՁՈՐ
1
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը չի մասնակցի հուլիսի 18-ին Վանաձորում նախատեսված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հանրահավաքին:
Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ ...ԱՐՏԱՀՈՍՔ
Հուլիսի 15-ին, ժամը 19.10-ին հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 19.45-ին:
Դ. Դավթյանին պատկանող «Հելմականդ» գազալցակայանի ...ԸՆԴԴԵՄ ԿՈՎԱՉԻ ԵՎ ՑԻԿԼԵՐԻ
Վաղը Զալցբուրգի «Վալս Զիցենհեյմ» մարզադաշտում Երեւանի «Բանանցը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում կհյուրընկալվի տեղի «Ռեդ Բուլ» հանրահայտ թիմին:
«Ռեդ Բուլը» Զալցբուրգ քաղաքի նախկինում հանրահայտ ...ԻՍԿ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՃՅՈ՞ՒՆԸ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարությանը` Բաքվի 26 կոմիսարների հուշարձանի հետ կապված: Հիշեցնենք, որ ադրբեջանական ղեկավարությունը որոշել ...ՄԱՐԿՈՍԸ ՀԱՍՑՐԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ
Երեւանի «Արարատը» շարունակում է նախապատրաստվել վաղը, 19:00-ին Աբովյանի քաղաքայաին մարզադաշտում կայանալիք ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Բելինցոնայի» հետ հանդիպմանը:
Շվեյցարացիների հետ խաղին «Արարատը» ...ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Այսօր 6 ամսվա ազատազրկման դատապարտվեց Արարատի բնակիչ, ԵԿՄ անդամ, Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը:
Այդպիսի որոշում այսօր կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ հայանքների ընդհանուր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐՁՐ ՉԷ
«Բուհ-ձեռնարկություն կապ այսօր գոյություն չունի»,-այսօր «Մարդկային կապիտալում ներդրումները եւ այդ ոլորտում առկա հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու Դավիթ Հախվերդյանը: ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Եւս մեկ անգամ հիշեցնում ենք` եթե դուք բացում եք «Ա1+»-ի կայքը եւ չեք տեսնում նոր տեղեկատվություն, ապա մի անհանգստացեք: Եվ մի կարծեք, որ մենք չենք աշխատում, կամ կայքը չի թարմացվում:
Պարզապես` կայքի ...75-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Հուլիսի 16-ին իր տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել սահմանամերձ Ոսկեպար գյուղի 75-ամյա բնակիչ Վ. Սարուխանյանը: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարվում: Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸԼ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՔԱՂՑՐ ԲԱՆ ՉԿԱ»
7
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նրանց, ովքեր հայտարարում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի անդամները այլեւս չեն վերադառնա Հայաստան, մեծ հիասթափություն էր սպասվում: Երկու շաբաթով ԱՄՆ-ում գտնվող Տեր-Պետրոսյանն այսօր ...
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

