
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՈՐՈՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Վաշինգտոն այցի երկրորդ օրը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ մարդու իրավունքների գծով փոխպետքարտուղար Դեվիդ Կրամերի հետ: Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում հետընտրական զարգացումների հետեւանքով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում առաջացած խոչընդտների հաղթահարմանն ուղղված քայլերը:
Նախարար Նալբանդյանը ներկայացնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի դրույթների իրականացման նպատակով Հայաստանի իշխանությունների կողմից կատարվող քայլերը, նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումները դա Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է եւ Հայաստանի ղեկավարությունը վճռական է շարունակել եւ խորացնել այդ գործընթացը ոչ միայն եվրոպական կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների պատճառով կամ բարեկամ երկրների հորդորներով, այլ որովհետեւ դա, առաջին հերթին, բխում է մեր երկրի եւ մեր ժողովրդի շահերից: Ընգծելով, որ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկված, Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ Հայաստանի իշխանությունների գիտակցում են, որ դեռեւս բավական անելիքներ կան եւ նրանք հաստատակամ են առաջ գնալու այդ ճանապարհով:
Պարոն Կրամերը կիսելով նախարար Նալբանդյանի կարծիքը, ասաց, որ Միացյալ Նահանագները որպես Հայաստանի բարեկամ երկիր ցանկանում են, որ Հայաստանը շուտափույթ կերպով հաղթահարի առաջացած դժվարությունները եւ հենվելով առավել ամուր հիմքերի վրա շարունակի իր ժողովրդավարական զագացումը: Պարոն Կրամերը ավելացրեց, որ այդ նպատակով Ամերիկայի Միացյան Նահանագները պատրաստ են համապատասխան աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին:
Իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց ամբողջական ծավալով կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերսկսման հետ կապված հարցերը` կարեւորելով կորպորացիայի ծրագրերի տնտեսական եւ քաղաքական նշանակությունը հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ենթատեքստում:
Դեսպան Դանիլովիչը ասաց, որ կորպորացիայի մասնագետները արդյունավետ են գնահատում Հայաստանում իրականացրած համատեղ աշխատանքները, եւ հույս հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր խորհուրդը հնարավորություն կունենա վերահաստատել կորպորացիայի չափորոշիչներին Հայաստանի համապատասխանելիությունը:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը իր վերջին նիստում որոշում է կայացրել մոտ 17 մլն. ԱՄՆ դոլար հատկացնել միջգյուղական ճանապարհների կառուցման վերաբերյալ «Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ- Հայաստան» կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու նապատակով, ինչը ծրագիրը շարունակմանը նպաստելու Հայաստանի իշխանությունների հաստատակամության եւս մեկ արտահայտությունն է:
Նույն օրը նախարար Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպեց Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջոզեֆ Նոլենբերգի եւ հանձնախմբի անդամների հետ:
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:
Կոնգրեսականները ներկայացրեցին հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշեցին, որ իրենց համարում են հայ ժողովրդի բարեկամ եւ շարունակելու են իրենց գործունեւությունը ի նպաստ հայ ժողովրդրի եւ Հայաստանի:
Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմատենչ քարոզչությանը, ինչպես նաեւ նշեց, որ Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է սպառազինությունների սահմանափակման միջազգային պայմանագրերը, մասնավորապես Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները, ինչը անհրաժեշտ ուշադրության չի արժանանում միջազգային հանրության կողմից:
Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական բերափոոումների ընթացքը:
ՄԵԴԱԼԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ
69 կգ քաշային ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանից սպասելիքները մեծ են առաջիկա օլիմպիական խաղերից: Վերջին տարիների 20-ամյա այս մարզիկի ցույց տված արդյունքները թույլ են տալիս նրանից ակնկալել մեդալ Պեկինի խաղերից: ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՈՐՈՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Վաշինգտոն այցի երկրորդ օրը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ մարդու իրավունքների գծով փոխպետքարտուղար Դեվիդ Կրամերի հետ: Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում հետընտրական զարգացումների ...«ՓՅՈՒՆԻԿԻ» ԲԱԽՏԸ ՄԱՍԱՄԲ ԲԵՐԵՑ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց կիպրոսական «Անորտոսիսին»:
«Փյունիկի» հանդիպումից առաջ ...18.5 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐՏՔ
2005-2007թթ. Տավուշի մարզի համայնքներում կուտակվել են աշխատավարձի պարտքեր: Անցյալ տարի համայնքներում աշխատավարձի պարտքի գումարը կազմել է 60 միլիոն դրամ: Ըստ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալների, ներկայումս ...ԱՅԳՈՒ ՍԿՅՈՒՌԻԿ ՉԷ՞ԻՆ
«Ա1+»-ն անդրադարձել է բնապահպան երիտասարդների` բնապահպանության նախարարությանն ուղղված այն նամակին, որում նշված էր, թե բուսաբանական այգում տեղի է ունենում սկյուռիկների եւ թռչունների որս: Նամակի հրապարակվելուց ...ՄՐՑՈՒՅԹ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների ...«ԴԱՏԱՐԱՆԸ ԶԱՎԵՇՏԻ Է ՎԵՐԱԾԵԼ»
1
Վաղը` հուլիսի 17-ին, ՀՀ Վարչական դատարանում դատավոր Ռ.Հակոբյանի նախագահությամբ շարունակվելու է ՀՀ Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն .Թորոսյանի 2 հայցադիմումների քննությունը: ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Աղդամի շրջանի Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում հուլիսի 16-ին նախատեսված ԼՂՀ եւ ...ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՏԱՂԱՆԴՆԵՐ
Առաջիկայում Հայաստանում բասկետբոլը զարգացնելու լուրջ ծրագրեր են իրականացվելու, որոնք հիմնականում միջազգային ֆեդերացիայի` ՖԻԲԱ-ի աջակցությամբ կյանքի կկչովեն: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա ...ՈՉ ԹԵ «ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱ՞Ն», ԱՅԼ ԵԽ-Ի՞ ՀԱՄԱՐ
Եթե խորհրդարանական եւ արտախորհրդական արմատական ընդդիմությունը չմասնակցի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, ապա այն փաստաթուղթը, որ կստեղծվի հանձնաժողովի գործունեության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՉԻ ԱՅՑԵԼԻ ՎԱՆԱՁՈՐ
1
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը չի մասնակցի հուլիսի 18-ին Վանաձորում նախատեսված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հանրահավաքին:
Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ ...ԱՐՏԱՀՈՍՔ
Հուլիսի 15-ին, ժամը 19.10-ին հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 19.45-ին:
Դ. Դավթյանին պատկանող «Հելմականդ» գազալցակայանի ...ԸՆԴԴԵՄ ԿՈՎԱՉԻ ԵՎ ՑԻԿԼԵՐԻ
Վաղը Զալցբուրգի «Վալս Զիցենհեյմ» մարզադաշտում Երեւանի «Բանանցը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում կհյուրընկալվի տեղի «Ռեդ Բուլ» հանրահայտ թիմին:
«Ռեդ Բուլը» Զալցբուրգ քաղաքի նախկինում հանրահայտ ...ԻՍԿ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՃՅՈ՞ՒՆԸ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարությանը` Բաքվի 26 կոմիսարների հուշարձանի հետ կապված: Հիշեցնենք, որ ադրբեջանական ղեկավարությունը որոշել ...ՄԱՐԿՈՍԸ ՀԱՍՑՐԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ
Երեւանի «Արարատը» շարունակում է նախապատրաստվել վաղը, 19:00-ին Աբովյանի քաղաքայաին մարզադաշտում կայանալիք ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Բելինցոնայի» հետ հանդիպմանը:
Շվեյցարացիների հետ խաղին «Արարատը» ...ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Այսօր 6 ամսվա ազատազրկման դատապարտվեց Արարատի բնակիչ, ԵԿՄ անդամ, Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը:
Այդպիսի որոշում այսօր կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ հայանքների ընդհանուր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐՁՐ ՉԷ
«Բուհ-ձեռնարկություն կապ այսօր գոյություն չունի»,-այսօր «Մարդկային կապիտալում ներդրումները եւ այդ ոլորտում առկա հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու Դավիթ Հախվերդյանը: ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Եւս մեկ անգամ հիշեցնում ենք` եթե դուք բացում եք «Ա1+»-ի կայքը եւ չեք տեսնում նոր տեղեկատվություն, ապա մի անհանգստացեք: Եվ մի կարծեք, որ մենք չենք աշխատում, կամ կայքը չի թարմացվում:
Պարզապես` կայքի ...75-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Հուլիսի 16-ին իր տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել սահմանամերձ Ոսկեպար գյուղի 75-ամյա բնակիչ Վ. Սարուխանյանը: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարվում: Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸԼ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՔԱՂՑՐ ԲԱՆ ՉԿԱ»
7
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նրանց, ովքեր հայտարարում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի անդամները այլեւս չեն վերադառնա Հայաստան, մեծ հիասթափություն էր սպասվում: Երկու շաբաթով ԱՄՆ-ում գտնվող Տեր-Պետրոսյանն այսօր ...
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՂԹԱՀԱՐՎԱ՞Ծ Է
«12-ՐԴ ԳԻՇԵՐԸ»` ՊԱՐՈՆՅԱՆԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ
5-ՐԴ ԱՆԳԱՄ «ՍԱՏԱՆԱՆԵՐԻ» ԴԵՄ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ 24 ՀՈԳՈՎ
ՄԻԱՅՆ ՓՈԽԸՄԲՌՆՈ՞ՒՄ
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

