
ՄԵԴԱԼԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ

69 կգ քաշային ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանից սպասելիքները մեծ են առաջիկա օլիմպիական խաղերից: Վերջին տարիների 20-ամյա այս մարզիկի ցույց տված արդյունքները թույլ են տալիս նրանից ակնկալել մեդալ Պեկինի խաղերից:
2008թ. Եվրոպայի առաջնությունում Մարտիրոսյանը երկամարտի 346կգ արդյունքով դարձավ չեմպիոն` միանգամից 13 կգ-ով առաջ անցնելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Վենսելիս Դաբայայից: Նախորդ տարի Տիգրանը հավասար արդյունքով ոսկին զիջել էր նույն մարզիկին, սակայն այս անգամ հայ ծանրորդը հասավ իր նպատակին` դառնալով «հին մայրցամաքի» լավագույն ծանրորդը 69կգ քաշայինների պայքարում: Բացի այդ Տիգրանը պոկում վարժությունում գլխավերեւում պահելով 158կգ` սահմանեց երիտասարդների աշխարհի նոր ռեկորդ: Երիտասարդների շարքում ռեկորդային էր նաեւ Տիգրանի երկամարտի ցույց տված արդյունքը:
Սակայն օլիմպիական խաղերը Եվրոպայի առաջնության հետ համեմատելը լուրջ չէ, քանի որ այստեղ Տիգրանը մրցակիցները անհամեմատ ուժեղ են: Առաջին հերթին պետք է նշել Չինաստանի ներկայացուցիչներին, որոնցից Գուոժենգ Ժանգը աշխարհի 2007թ. առաջնությունում երկամարտի 347կգ արդյունքով գրավեց առաջին հորիզոնականը: Այս մարզիկին հաջորդեց մեկ այլ չինացի ծանրորդ` Ժիյոնգ Շին, որը ցույց տվեց 338կգ արդյունք: Տիգրան Մարտիրոսյանը աշխարհի 2007թ. առաջնությունում ձախողվեց: Հրումում նա ցույց տվեց 171 կգ արդյունք, որը 17 կգ-ով պակաս էր նրա լավագույն արդյունքից:
Առաջիկա օլիմպիական խաղերում Տիգրանի հիմնական մրցակիցներից կբացակայի բուլղարացի Դեմիր Դեմիրեւը: Հայտնի է, որ Բուլղարիայի հավաքականը դոպինգ օգտագործելու համար որակազրկվել է եւ առաջիկա խաղերում իրավունք ունի հանդես գալու միայն 2-րդ կազմով: Նման իրավիճակում Մարտիրոսյանի հիմնական մրցակիցները կլինին չինացի ծանրորդները եւ ֆրանսիացի Վենսելես Դաբայան: Ամեն դեպքում, եթե Մարտիրոսյանին հաջողվի ցույց տալ իր լավագույն արդյունքը, ապա նա նվազագույնը կարժանանա բրոնզե մեդալի:
Ի դեպ, 34-ամյա Գուոժենգ Ժանգը հաղթել է 2004թ. Աթենքում կայացած օլիմպիական խաղերում` երկամարտում ցույց տալով 347,5 կգ արդյունք: Վենսելես Դաբայան այդ խաղերում հանդես էր գալիս Կամերունի դրոշի ներքով եւ գրավեց 5-րդ հորիզոնականը:
Տիգրան Մարտիրոսյանը Պեկինում ասպարեզ դուրս կգա օգոստոսի 12-ին, Երեւանի ժամանակով 16:00-ին:
ՄԵԴԱԼԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ
69 կգ քաշային ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանից սպասելիքները մեծ են առաջիկա օլիմպիական խաղերից: Վերջին տարիների 20-ամյա այս մարզիկի ցույց տված արդյունքները թույլ են տալիս նրանից ակնկալել մեդալ Պեկինի խաղերից: ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՈՐՈՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Վաշինգտոն այցի երկրորդ օրը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ մարդու իրավունքների գծով փոխպետքարտուղար Դեվիդ Կրամերի հետ: Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում հետընտրական զարգացումների ...«ՓՅՈՒՆԻԿԻ» ԲԱԽՏԸ ՄԱՍԱՄԲ ԲԵՐԵՑ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց կիպրոսական «Անորտոսիսին»:
«Փյունիկի» հանդիպումից առաջ ...18.5 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐՏՔ
2005-2007թթ. Տավուշի մարզի համայնքներում կուտակվել են աշխատավարձի պարտքեր: Անցյալ տարի համայնքներում աշխատավարձի պարտքի գումարը կազմել է 60 միլիոն դրամ: Ըստ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալների, ներկայումս ...ԱՅԳՈՒ ՍԿՅՈՒՌԻԿ ՉԷ՞ԻՆ
«Ա1+»-ն անդրադարձել է բնապահպան երիտասարդների` բնապահպանության նախարարությանն ուղղված այն նամակին, որում նշված էր, թե բուսաբանական այգում տեղի է ունենում սկյուռիկների եւ թռչունների որս: Նամակի հրապարակվելուց ...ՄՐՑՈՒՅԹ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների ...«ԴԱՏԱՐԱՆԸ ԶԱՎԵՇՏԻ Է ՎԵՐԱԾԵԼ»
1
Վաղը` հուլիսի 17-ին, ՀՀ Վարչական դատարանում դատավոր Ռ.Հակոբյանի նախագահությամբ շարունակվելու է ՀՀ Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն .Թորոսյանի 2 հայցադիմումների քննությունը: ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Աղդամի շրջանի Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում հուլիսի 16-ին նախատեսված ԼՂՀ եւ ...ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՏԱՂԱՆԴՆԵՐ
Առաջիկայում Հայաստանում բասկետբոլը զարգացնելու լուրջ ծրագրեր են իրականացվելու, որոնք հիմնականում միջազգային ֆեդերացիայի` ՖԻԲԱ-ի աջակցությամբ կյանքի կկչովեն: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա ...ՈՉ ԹԵ «ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱ՞Ն», ԱՅԼ ԵԽ-Ի՞ ՀԱՄԱՐ
Եթե խորհրդարանական եւ արտախորհրդական արմատական ընդդիմությունը չմասնակցի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, ապա այն փաստաթուղթը, որ կստեղծվի հանձնաժողովի գործունեության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՉԻ ԱՅՑԵԼԻ ՎԱՆԱՁՈՐ
1
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը չի մասնակցի հուլիսի 18-ին Վանաձորում նախատեսված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հանրահավաքին:
Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ ...ԱՐՏԱՀՈՍՔ
Հուլիսի 15-ին, ժամը 19.10-ին հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 19.45-ին:
Դ. Դավթյանին պատկանող «Հելմականդ» գազալցակայանի ...ԸՆԴԴԵՄ ԿՈՎԱՉԻ ԵՎ ՑԻԿԼԵՐԻ
Վաղը Զալցբուրգի «Վալս Զիցենհեյմ» մարզադաշտում Երեւանի «Բանանցը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում կհյուրընկալվի տեղի «Ռեդ Բուլ» հանրահայտ թիմին:
«Ռեդ Բուլը» Զալցբուրգ քաղաքի նախկինում հանրահայտ ...ԻՍԿ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՃՅՈ՞ՒՆԸ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարությանը` Բաքվի 26 կոմիսարների հուշարձանի հետ կապված: Հիշեցնենք, որ ադրբեջանական ղեկավարությունը որոշել ...ՄԱՐԿՈՍԸ ՀԱՍՑՐԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ
Երեւանի «Արարատը» շարունակում է նախապատրաստվել վաղը, 19:00-ին Աբովյանի քաղաքայաին մարզադաշտում կայանալիք ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Բելինցոնայի» հետ հանդիպմանը:
Շվեյցարացիների հետ խաղին «Արարատը» ...ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Այսօր 6 ամսվա ազատազրկման դատապարտվեց Արարատի բնակիչ, ԵԿՄ անդամ, Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը:
Այդպիսի որոշում այսօր կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ հայանքների ընդհանուր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐՁՐ ՉԷ
«Բուհ-ձեռնարկություն կապ այսօր գոյություն չունի»,-այսօր «Մարդկային կապիտալում ներդրումները եւ այդ ոլորտում առկա հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու Դավիթ Հախվերդյանը: ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Եւս մեկ անգամ հիշեցնում ենք` եթե դուք բացում եք «Ա1+»-ի կայքը եւ չեք տեսնում նոր տեղեկատվություն, ապա մի անհանգստացեք: Եվ մի կարծեք, որ մենք չենք աշխատում, կամ կայքը չի թարմացվում:
Պարզապես` կայքի ...75-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Հուլիսի 16-ին իր տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել սահմանամերձ Ոսկեպար գյուղի 75-ամյա բնակիչ Վ. Սարուխանյանը: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարվում: Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸԼ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՔԱՂՑՐ ԲԱՆ ՉԿԱ»
7
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նրանց, ովքեր հայտարարում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի անդամները այլեւս չեն վերադառնա Հայաստան, մեծ հիասթափություն էր սպասվում: Երկու շաբաթով ԱՄՆ-ում գտնվող Տեր-Պետրոսյանն այսօր ...
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

