
ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՀԱՄՄԵՐԲԵՐԳԻՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած` Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հանձնարարականը Վայոց Ձորի դատախազին խիստ մտահոգել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին:
«Այո, այդ փաստաթուղթը ես ստացել էի դեռ Ստրասբուրգում: Բնականաբար, այն քննարկվել է իմ հանդիպումներում զրուցակիցներիս հետ: Իհարկե, ես մանրամասն վերլուծել եմ այդ փաստաթուղթը եւ այս պահին այդ փաստաթղթի մասին մի բան եմ ուզում ասել` այդ նամակի բովանդակության կապակցությամբ ես մտահոգված եմ»,- այսօր ավարտելով Հայաստանում իր 3- օրյա աշխատանքային այցը` լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց պարոն Համմերբերգը:
Քանի որ բոլոր հարցերին պարոն Համմերբերգն այսօր անդրադառնում էր միայն մարդու իրավունքների տեսանկյունից, ապա դժվար չէ ենթադրել, որ նրան մտահոգել է փաստաթղթում առկա մարդու իրավունքների ոտնահարումները, որոնց հրահանգվել է ենթարկել Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, ինչը, սակայն, փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո հերքեց Հատուկ քննչական ծառայությունը:
Բացի հայտնի փաստաթղթից պարոն Համմերբերգին մտահոգել է նաեւ այն փաստը, որ ՀՀ իշխանութան ներկայացուցիչները իր հանդիպումների մասին հայտարարություններ են տարածել, որտեղ իր անունից մեկնաբանություններ են հրապարակել:
«Մի բան ցանկանում եմ հստակեցնել լիովին` ես ցանկանում եմ ինքս ներկայացնել իմ կարծիքը եւ առանց իմ թույլտվության չպետք է որեւէ մեկն օգտագործի մեկ ուրիշի ասածն այն մասին, թե ես ինչ կարող է ասած լինեմ հանդիպումների ընթացում: Իմ փաստացի ասածի, ներկայացրածի եւ մեկնաբանվածի մի մասը ճշգրիտ չէ»,- պարզաբանեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:
«Ես չէի ցանկանա, որ իմ ասածները հետո մեկնաբանեին: ԵԽԽՎ հունիսյան բանաձեւը բավականին հստակ ասում է, որ որեւէ մեղադրական դատավճիռ չպետք է կայացվի միայն ոստիկանության ցուցմունքների հիման վրա: Դա ԵԽԽՎ-ի, ինչպես նաեւ իմ դիրքորոշումն է` Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ: Քաղաքական լիցքերով հագեցված նման իրավիճակում, երբ շատերը իրավապահ մարմիններին ընկալում են իբրեւ ցուցարարների հակառակ կողմ, առավել կարեւոր է այլ ապացույցների առկայությունը: Այդ պահանջը ձեւակերպված է նաեւ ԵԽԽՎ բանաձեւում»,-ընդգծեց նա:
Ի դեպ, պարոն Համմերբերգը « Ա1+»-ին նաեւ տեղեկացրեց, որ իր այցի ընթացում Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցներին չկարողացավ այցելել զուտ ժամանակի սղության պատճառով:
ՀԱՄՄԵՐԲԵՐԳԸ ԳՆԱՀԱՏԵՑ` «ՈՉ ԲԱՎԱՐԱՐ»
Հայաստան կատարած պարոն Համմերբերգի այցի նպատակը մեկն է` գնահատել ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքը եւ ներկայացնել ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովին: «Որոշ հարցերի պատասխաններ ստացել եմ, իսկ որոշների պատասխաններին դեռ սպասում եմ»,- ասաց նա` նշելով, որ իր գնահատականները նա ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին կզեկուցի սեպտեմբերի 11-ին: Հանդիպումների ընթացքում նրա ստացած տպավորությունը հետեւյալն է.«Դեռ շատ անելիքներ կան մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ` ԵԽԽՎ ակնկալիքների կատարման համար: Սեպտեմբերի 11-ին իմ կողմից ներկայացվող զեկույցի թեման դա է լինելու»:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչն է խանգարում քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին քաղբանտարկյալներ անվանելու համար` Համմերբերգն ասաց. «Ես բավականին երկար քննարկումներ եմ ունեցել իմ հանդիպումների ընթացքում, թե մարդիկ ձերբակալված են իրենց քաղաքական հայացքների համար: Ես մտահոգություն եմ արտահայտել այն փաստի առթիվ, որ քաղաքականապես ակտիվ մարդիկ մոտ 4 ամսից ավել գտնվում են կալանքի տակ, նրանց կալանքի ժամկետները երկարաձգվել են եւ նրանց գործերը դեռ չեն ուղարկվել դատարան: Իշխանություններին առաջարկել եմ, եթե ունեն ապացույցներ, թող բոլորի գործերը արագ ուղարկեն դատարան, կամ` ազատ արձակեն նրանց»:
Նա խոսեց նաեւ «Ժամանակ» Երեւան թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին, սակայն նշեց, որ գործի մանրամասներին չի տիրապետում. «Իմ դիրքորոշումն այն է, որ քաղաքականության մեջ գտնվող ակտիվ մարդկանց իրավունքները նույնպես պետք է պաշտպանված լինեն: Այսինքն, եթե նրանք կրել են իրենց պատժի մեծ մասը, ապա պետք է ազատ արձակվեն»:
Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կորոշվի ՀՀ-ի նկատմամբ պատիժ կիրառել-չկիրառելու հարցը. «Այս այստեղ այս օրերի ընթացքում ասել եմ, որ չպետք է դա ընկակել որպես սպասելու ժամանակահատված, որից հետո կատարել ԵԽԽՎ- ի պահանջները: Մոնիտորինգի հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվելու է սեպտեմբերին, իսկ ԵԽԽՎ լիագումար նիստը` հոկտեմբերի սկզբին: Մենք ակնկալում ենք, որ ընդունված բանաձեւի լիարժեք իրագործումը կապահովվի: Որոշում կայացնողը ԵԽԽՎ-ն: Ես նրանց միայն ներկայացնելու եմ իմ տեղեկությունները»:
Իսկ այս պահի դրությամբ ԵԽԽՎ բանաձեւի կատարումը Համմերբերգը մեկ բառով գնահատեց. «Ոչ բավարար»: Մինչեւ սեպտեմբերի 11-ը պարոն Համմերբերգը նամակագրական կապի մեջ կլինի, թե ՀՀ իշխանությունների եւ թե ընդդիմության հետ` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով Հատուկ քննչական ծառայության գործունեությանը, ապա պարոն Համմերբերգը առանձնապես առաջընթաց չի տեսնում. «Դժբախտաբար այս փուլում դեռ քննության առարկա չեն դարձել իրավապահ համակարգի գործողությունները»: Աժ ժամանակավոր հանձնաժողովում ընդդիմության չմասնակցելու կապակցությամբ` Համմերբերգն ասաց. «Բանաձեւում կոչ կա նաեւ ընդդիմությանը: Ոչ ես, եւ ոչ ԵԽԽՎ-ն ՀՀ-ի ներքաղաքական կյանքում որեւէ մեկին կողմնապահություն չենք անում: Ես լիովին անկողմնակալ եմ ձեր ներքաղաքական պայքարին: Իմ խնդիրն այն է, որ նաեւ ճգնաժամային իրավիճակում հարգվեն մարդու իրավունքների պաշտպանությունը: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովին, ապա ես հուսով եմ , որ այն կլինի անկախ եւ թափանցիկ: Իմ նպատակն է` այնպիսի խորհուրդներ տալ, որ այն լինի անկախ»:
Իսկ քանի դեռ պարոն Համմերբերգը դեռ որոշ հարցերում պարզաբանումների է սպասում ասաց. «Ես չեմ կարող մասնագետներ ապահովել, եթե վստահ չեմ, որ ընթացակարգը վստահելի է, անկախ եւ անկողմնակալ»:
ՄԻԱԿ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը Պեկինում օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերում կներկայանա ընդամենը մեկ ծանրորդով. ասպարեզ դուրս կգա 63կգ քաշային Մելինե Դալուզյանը:
20-ամյա մարզուհին Եվրոպայի ...ԹՈՒՐՔԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ԱԿՈՒՄԲԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Երեւանի ժամանակով 22:00-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիս» - «Փյունիկ» հանդիպումը:
Համառոտ ներկայացնենք Հայաստանի չեմպիոնի ...ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր Սլովակիայի Կոշիցե քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի հավաքականները:
Հունա-հռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՆ 5-ՐԴ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ու ԱՄՆ-ում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՐ ԴԵՌԵՎՍ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ
1
«Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը գտնում եմ նպատակահարմար»,-կարծում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը նման հայտարարություն անելիս` նկատի է ունեցել այն, ...ԴԱՏԱԽԱԶԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հուլիսի 8-ից սեփական նախաձեռնությամբ սկսել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Գ. Միրզոյանի կողմից Վայոց Ձորի մարզի դատախազ Հ. Ս. Պալյանին ՀՀ քրեական ...ԴԻԱԿ ԿԻՐՃՈՒՄ
Հուլիսի 14-ին ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում, «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարակից տարածքում հայտնաբերվել է դիակ, եւ դուրս բերելու համար անհրա֊ժեշտ է փրկարարների օգնությունը: ...ՓՈՂ ԼԻՆԻ, ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ
Կոթի գյուղում հայտնաբերվել են 6-7-րդ, 12-13-րդ եւ 16-17-րդ դարերի եկեղեցիներ եւ խաչքարեր: Այդ հայտնաբերել են Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հնագետ Արամ Քալանթարյանը եւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է»
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության հայտարությունը. Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան, վերջերս, Մոսկուայի մէջ կատարեց հետեւեալ յայտարարութիւնը. «Թրքական կողմն առաջարկում ...«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆՀԱՎԱՆԱԿԱ՞Ն Է
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները չեն հավատում, որ Երեւանի «Փյունիկը» կարող է հաղթահարել Չեմպիոններ լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Բուքմեյքերները գտնում են, որ Հայաստանի չեմպիոնի հետ ...ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԵՐ ՆՈՐՎԱՆԸ
Հուլիսի 16-18-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի «FERIA DE MADRID» պալատում կկայանա «Իսլամական համաշխարհային լիգայի» կողմից կազմակերպված Միջազգային համաժողով` նվիրված միջկրոնական երկխոսությանը: Համաժողովին ...«ՄԵՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆՔ»
2«Ես անձամբ գերադասում եմ, որ մեր հանցագործներին մենք պատժենք, բայց մարդիկ երբեմն ստիպված դիմում են միջազգային դատարաններ, որովհետեւ մեր երկրում արդարադատություն չեն գտնում»,- այսօր «Հայացք» ակումբում ...ԵԹԵ ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵՐ, ԿԳԱՅԻ՞Ն
«Մենք միայն հավատում ենք նախագահականին» ցուցապաստառով Էջմիածին քաղաքի Պետքոլեջին կից հանրակացարանի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Նախագահական նստավայրի առաջ: Վերջիններս պահանջում էին նիրատվության ...«ՄԻԱԿ ԴԻՊԼՈՄԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄՆ Է»
Թալինի Իրինդ գյուղի բնակիչները սարի գլխին ամեն տարի ապրիլի 24-ին կրակներ են վառում 1915թ. անմեղ զոհերի հիշատակին: Քանի որ գյուղը գտնվում է բարձրադիր գոտում, գյուղացիների վստահեցմամբ՝ իրենց կրակների լույսը ...ՄԻ ՔՍԱԿ ՈՍԿԻ` ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆՈՂԻՆ
Այս տարի Հովհաննես Թումանյանի թանգարանը ծրագրում է կազմակերպել «Երկնիքից երեք խնձոր ընկավ» խորագրով հեքիաթասության փառատոն: «Նպատակն է վերակենդանացնել բանահյուսության բանավոր պատումի այս կարեւորագույն ...«ԲԱՆԱՆՑԸ» «ԵՎՐՈ-2008»-Ի ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
Այսօր երեկոյան Երեւանի «Բանանցը» մեկնում է Ավստրիայի Զալցբուրգ քաղաք, որտեղ հուլիսի 17-ին ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում կմրցի «Ռեդ Բուլ» թիմի հետ: «Բանանցի» մամուլի ...ԸՆԴԱՄԵ՞ՆԸ 4 ՈՍՏԻԿԱՆ Է ՄԵՂԱՎՈՐ
2ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՈՂՋՈՒՅՆՆԵՐԸ ՏԵՂ ՀԱՍԱՆ
«Մենք պատրաստ ենք անօրինական անազատության մեջ մնալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր պայքարը վերջնական հաղթանակին հասցնելու համար»,- «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի եւ ...ՈՉ ԹԵ ՕՐԵՆՔԸ, ԱՅԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ
«ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հանդիպմանը ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ
1Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ դեպքերի օրվա տեղազննության արդյունքները ստանալու խնդրանքով: Հանձնաժողովի նախագահ ...ՄՈՏ 3000 ՄԱՐԴ ԱՐԴԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտայում այս պահին ստորագրահավաք է ընթանում` Ռոբերտ Քոչարյանին Հաագայի քրեական դատարան հանձնելու համար: Մարդիկ իրենց ստորագրությունը դնում են մի փաստաթղթի տակ, որտեղ նշված ...«ՊՍՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՁԱԽՈՂԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունը. Այսօր, ըստ Լոռու մարզպետարանի մեր հավաստի աղբյուրների, մարզպետի գլխավորությամբ, մարզպետարանի վարչությունների ,ւ համապատասխան ...ԳԱԶԻ ՀԱՃԵԼԻ ԹԱՆԿԱՑՈ՞ՒՄ
«ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը այսօր հաստատեց, որ իր եւ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի` երեկ Մոսկվայում կայացած բանակցությունների ...ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԵՐԵՔ ԽՆԴԻՐ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հանրապետության նախագահն ասել է, որ իշխանություններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են ԵԽԽՎ ...ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՀԱՄՄԵՐԲԵՐԳԻՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած` Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հանձնարարականը Վայոց Ձորի դատախազին խիստ մտահոգել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին: ...
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԷ՞Ր ԿԱՐՈՂ ԼՌԵԼ
ՄԵԿ ՄԻԱՎՈՐՆ ԷԼ ԳՈՀԱՑՐԵՑ ԴԱՆԻԱՑՈՒՆ
ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ «ՄԵՂՄ» ԿՀԱՐԿՎԵՆ
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

