
ՄԻ ՔՍԱԿ ՈՍԿԻ` ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆՈՂԻՆ
Այս տարի Հովհաննես Թումանյանի թանգարանը ծրագրում է կազմակերպել «Երկնիքից երեք խնձոր ընկավ» խորագրով հեքիաթասության փառատոն:
«Նպատակն է վերակենդանացնել բանահյուսության բանավոր պատումի այս կարեւորագույն շերտը, որը մեր դարաշրջանում արագընթաց մոռացության եւ անհետացման է մատնվում: Գրավոր խոսքի ի հայտ գալով, բանավոր կերպով սերնդից սերունդ փոխանցվող առասպելները, հեքիաթները, ասքերը, էպոսները որպես ազգային եւ համամարդկային մշակութային կոթողներ վտանգվեցին: Ճիշտ է դրանք գրի առնվեցին՝ այսպիսով ավելի ապահով կերպով պահպանվելով, բայց կորսվեց բանահյուսական նյութի վերարտադրման անհատական , ռիթմիկ, զգացմունքային որակը, իսկ բանահյուսական նյութի ամբողջ հմայնքը հենց դրա մեջ է»,- ասաց Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան- Խաչատուրյանը:
Նրա խոսքերով՝ ժամանակինՀովհ. Թումանյանը ինքն է շրջել գավառից գավառ եւ ծերունիներից գրի առնելով` փրկել է մշակութային ժառանգության ոչ նյութական շատ արժեքներ:
Թանգարանը նպատակ ունի վերականգնելու Թումանյանի գործունեության այս տեսակը՝ կազմակերպելով բանահավաքչական մրցույթներ՝ դրա մեջ ներգրավելով ուսանողությանը եւ մարզերի երիտասարդությանը: Եվ այս տարի կազմակերպվելիք հեքիաթասաց մրցույթ- փառատոնը կլինի դրա նախատիպը:
Քանի որ փառատոնը հեքիաթին է վերաբերում, ուստի թե դրամական, եւ թե հուշանվերային մրցանակները եւ թե դրանց տերմինները կլինեն հեքիաթային: Առաջին անվանակարգում /Հեքիաթասաց/ առաջին դրամական մրցանակը կկոչվի «Թագավորի ավագ տղի/ աղջկա» մրցանակ՝1 քսակ ոսկի՝ 200.000 դրամ, երկրորդ տեղ զբաղեցրածը կստանա Թագավորի միջնեկ տղի/ աղջկա մրցանակ 1 քսակ արծաթ՝ 150.000 դրամ, իսկ երրորդ տեղ զբաղեցնողը կստանա 1քսակ մարգարիտ՝ 100.000 դրամ:
Իսկ երկրորդ անվանակարգում՝հեռուստատարբերակում, առաջին տեղը գրավողը կստանա 400.000 դրամ, երկրորդ տեղը գրավողը 300.000 դրամ, իսկ երրորդը՝ 200.000 դրամ:
Ի դեպ, մրցանակները կտրվեն հատկապես նրանց, ովքեր հեքիաթը բարբառով կպատմեն: «Բարբառը մեր լեզվի հարստությունն է»,- ասում է Նարինե Թուխիկյան- Խաչատուրյանը:
Նշենք, որ հայտերը ընդունվում են հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 30-ը եւ արդեն 15 հայտ է ներկայացվել:
Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են ազգագրագետներ, գիտության եւ արվեստի ներկայացուցիչներ, դերասաններ եւ ռեժիսորներ, թանգարանից 1 ներկայացուցիչ եւ թանգարանի դասընթացներին մասնակցող 2 երեխաներ:
Ի դեպ, մյուս տարի լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 եւ թանգարանի հիմնադրման 60 տարին:
Իսկ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան- Խաչատուրյանը ասաց, որ այս պահին թանգարանի կարեւորագույն խնդիրը հաստիքների պակասությունն է. «Մենք հաստիքների, աշխատողների պակաս շատ ունենք, շատ մեծ ծրագրեր ունենք եւ այդ ծրագրերը առանց մարդկային ռեսուրսի հնարավոր չէ իրականացնել: Մենք ժամանակավոր պայմանագրեր ենք կնքում, այդպես ինչքա՞ն կարելի է:Մեզ պետությունից հարկավոր են հաստիքներ՝ գիտաշխատողների, նաեւ հսկիչների իրենց աշխատավարձերով»:
Տնօրենը նշեց, որ թանգարանի աշխատասենյակներից մեկում թումայնանագիտությամբ են զբաղվում իրենց աշխատակիցները: Նրանք ուսումնասիրրում են Թումանյանի դեռեւս չբացահայտված արխիվը: Թանգարանի տնօրինությունը դիմել է պետական համալսարան՝բանասիրության մագիստրոսների եւ ասպիրանտների համար՝ թումայնանագիտությամբ զբաղվելու համար. «Մեր դռները բաց են բոլոր մագիստրոսների, ասպիրանտների համար,անգամ պատրաստ ենք կրթաթոշակ տալ»: Սակայն նույնիսկ դա չի ոգեւորել ուսանողներին:
ՄԻԱԿ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը Պեկինում օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերում կներկայանա ընդամենը մեկ ծանրորդով. ասպարեզ դուրս կգա 63կգ քաշային Մելինե Դալուզյանը:
20-ամյա մարզուհին Եվրոպայի ...ԹՈՒՐՔԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ԱԿՈՒՄԲԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Երեւանի ժամանակով 22:00-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիս» - «Փյունիկ» հանդիպումը:
Համառոտ ներկայացնենք Հայաստանի չեմպիոնի ...ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր Սլովակիայի Կոշիցե քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի հավաքականները:
Հունա-հռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՆ 5-ՐԴ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ու ԱՄՆ-ում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՐ ԴԵՌԵՎՍ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ
1
«Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը գտնում եմ նպատակահարմար»,-կարծում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը նման հայտարարություն անելիս` նկատի է ունեցել այն, ...ԴԱՏԱԽԱԶԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հուլիսի 8-ից սեփական նախաձեռնությամբ սկսել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Գ. Միրզոյանի կողմից Վայոց Ձորի մարզի դատախազ Հ. Ս. Պալյանին ՀՀ քրեական ...ԴԻԱԿ ԿԻՐՃՈՒՄ
Հուլիսի 14-ին ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում, «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարակից տարածքում հայտնաբերվել է դիակ, եւ դուրս բերելու համար անհրա֊ժեշտ է փրկարարների օգնությունը: ...ՓՈՂ ԼԻՆԻ, ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ
Կոթի գյուղում հայտնաբերվել են 6-7-րդ, 12-13-րդ եւ 16-17-րդ դարերի եկեղեցիներ եւ խաչքարեր: Այդ հայտնաբերել են Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հնագետ Արամ Քալանթարյանը եւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է»
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության հայտարությունը. Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան, վերջերս, Մոսկուայի մէջ կատարեց հետեւեալ յայտարարութիւնը. «Թրքական կողմն առաջարկում ...«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆՀԱՎԱՆԱԿԱ՞Ն Է
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները չեն հավատում, որ Երեւանի «Փյունիկը» կարող է հաղթահարել Չեմպիոններ լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Բուքմեյքերները գտնում են, որ Հայաստանի չեմպիոնի հետ ...ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԵՐ ՆՈՐՎԱՆԸ
Հուլիսի 16-18-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի «FERIA DE MADRID» պալատում կկայանա «Իսլամական համաշխարհային լիգայի» կողմից կազմակերպված Միջազգային համաժողով` նվիրված միջկրոնական երկխոսությանը: Համաժողովին ...«ՄԵՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆՔ»
2«Ես անձամբ գերադասում եմ, որ մեր հանցագործներին մենք պատժենք, բայց մարդիկ երբեմն ստիպված դիմում են միջազգային դատարաններ, որովհետեւ մեր երկրում արդարադատություն չեն գտնում»,- այսօր «Հայացք» ակումբում ...ԵԹԵ ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵՐ, ԿԳԱՅԻ՞Ն
«Մենք միայն հավատում ենք նախագահականին» ցուցապաստառով Էջմիածին քաղաքի Պետքոլեջին կից հանրակացարանի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Նախագահական նստավայրի առաջ: Վերջիններս պահանջում էին նիրատվության ...«ՄԻԱԿ ԴԻՊԼՈՄԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄՆ Է»
Թալինի Իրինդ գյուղի բնակիչները սարի գլխին ամեն տարի ապրիլի 24-ին կրակներ են վառում 1915թ. անմեղ զոհերի հիշատակին: Քանի որ գյուղը գտնվում է բարձրադիր գոտում, գյուղացիների վստահեցմամբ՝ իրենց կրակների լույսը ...ՄԻ ՔՍԱԿ ՈՍԿԻ` ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆՈՂԻՆ
Այս տարի Հովհաննես Թումանյանի թանգարանը ծրագրում է կազմակերպել «Երկնիքից երեք խնձոր ընկավ» խորագրով հեքիաթասության փառատոն: «Նպատակն է վերակենդանացնել բանահյուսության բանավոր պատումի այս կարեւորագույն ...«ԲԱՆԱՆՑԸ» «ԵՎՐՈ-2008»-Ի ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
Այսօր երեկոյան Երեւանի «Բանանցը» մեկնում է Ավստրիայի Զալցբուրգ քաղաք, որտեղ հուլիսի 17-ին ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում կմրցի «Ռեդ Բուլ» թիմի հետ: «Բանանցի» մամուլի ...ԸՆԴԱՄԵ՞ՆԸ 4 ՈՍՏԻԿԱՆ Է ՄԵՂԱՎՈՐ
2ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՈՂՋՈՒՅՆՆԵՐԸ ՏԵՂ ՀԱՍԱՆ
«Մենք պատրաստ ենք անօրինական անազատության մեջ մնալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր պայքարը վերջնական հաղթանակին հասցնելու համար»,- «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի եւ ...ՈՉ ԹԵ ՕՐԵՆՔԸ, ԱՅԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ
«ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հանդիպմանը ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ
1Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ դեպքերի օրվա տեղազննության արդյունքները ստանալու խնդրանքով: Հանձնաժողովի նախագահ ...ՄՈՏ 3000 ՄԱՐԴ ԱՐԴԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտայում այս պահին ստորագրահավաք է ընթանում` Ռոբերտ Քոչարյանին Հաագայի քրեական դատարան հանձնելու համար: Մարդիկ իրենց ստորագրությունը դնում են մի փաստաթղթի տակ, որտեղ նշված ...«ՊՍՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՁԱԽՈՂԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունը. Այսօր, ըստ Լոռու մարզպետարանի մեր հավաստի աղբյուրների, մարզպետի գլխավորությամբ, մարզպետարանի վարչությունների ,ւ համապատասխան ...ԳԱԶԻ ՀԱՃԵԼԻ ԹԱՆԿԱՑՈ՞ՒՄ
«ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը այսօր հաստատեց, որ իր եւ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի` երեկ Մոսկվայում կայացած բանակցությունների ...ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԵՐԵՔ ԽՆԴԻՐ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հանրապետության նախագահն ասել է, որ իշխանություններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են ԵԽԽՎ ...ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՀԱՄՄԵՐԲԵՐԳԻՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած` Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հանձնարարականը Վայոց Ձորի դատախազին խիստ մտահոգել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին: ...
ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ «ՄԵՂՄ» ԿՀԱՐԿՎԵՆ
ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ.«ԵՍ ՈՉ ՄԵԿԻՆ ԾԱԽՎԱԾ ՉԵՄ»
ԿՄՐՑԵՆ ՍԱՆԱՄՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 3:3
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

