
«ՄԵՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆՔ»
«Ես անձամբ գերադասում եմ, որ մեր հանցագործներին մենք պատժենք, բայց մարդիկ երբեմն ստիպված դիմում են միջազգային դատարաններ, որովհետեւ մեր երկրում արդարադատություն չեն գտնում»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ պատասխանելով Հաագայի դատարանում Ռոբերտ Քոչարյանին դատելու Համաժողովրդական շարժման նախաձեռնության վերաբերյալ հարցին:
«Սա կուսակցական հարց չէ, եւ կուսակցությունում չի քննարկվել մեր դիրքրոշումն»,-ասաց Ստեփան Դեմիրճյանը եւ ավելացրեց, որ սա ավելի շուտ քաղաքացիական նախաձեռնություն է: «Ես կողմնակից եմ, որ մարդիկ պատասխան տան իրենց արածների համար, որ հանցագործները պատժվեն»,- թեման եզրափակեց ՀԺԿ նախագահը:
Դեմիրճյանը որեւէ ակնկալիք չունի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից, քանի որ այն վստահություն չի վայելում. «Ընդհանրապես, ԱԺ-ն ինքը վստահության խնդիր ունի»:
Ճգնաժամից դուրս գալու ելքը, ըստ Ստեփան Դեմիրճյանի, ազատ, արդար ընտրություններն են: Նրա գնահատմամբ` այսօր Հայաստանը վտանգավոր մարտահրավերների առաջ է կանգնած. «Դրանց դիմակայել հնարավոր է ամուր ներքաղաքական կայունությամբ, սակայն դրան հնարավոր է հասնել միայն արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով»:
Այսօր Ստեփան Դեմիրճյանի գնահատմամբ` երկրում տիրում է ծանր սոցիալ-տնտեսական, բարոյական եւ քաղաքական իրավիճակ:
Իսկ այս վիճակի հաղթահարմանն ուղղված իշխանությունների ջանքերը խիստ անբաբավարար են: Դեմիրճյանը նաեւ որեւէ առաջընթաց չի նկատում վարչապետի փոփոխության եւ նոր կառավարության վարած քաղաքականության արդյունքում: Ներմուծման ծավալները մեծացել են, արտահանման ծավալները նվազել. «Մենք չենք տեսնում իրավիճակի լավացում, շարունակում է գործել կլանային օլիգարխիկ համակարգը»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: Իսկ կադրային քաղաքականության հարցում տարվող քաղաքականությունը նա առանձնապես չկապեց Տիգրան Սարգսյանի հետ. «Վարչապետն այս առումով չեմ կարծում, որ լուրջ լծակներ ունի»:
Պատասխանել հարցին, թե ինչպես է վերաբերում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, թե պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբաղջականությունը, Ստեփան Դեմիրճյանը հիշեցրեց, որ ոչ միայն նա, այլեւ շատ երկրների ղեկավարներ պաշտպանել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությւոնը, իսկ Ռուսատստանը թեեւ մեր դաշնակիցն է, բայց ինքն էլ ունի սեփական շահեր եւ կարող է ջերմ հարաբերություններ ունենալ տարբեր երկրների, այդ թվում եւ Ադրբեջանի հետ:
Ստեփան Դեմիրճյանը խոսեց ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ ոչ հայանպաստ բանաձեւերին եւ նշեց, որ մեր պատվիրակությունը, կենտրոնանալով ներքաղաքական խնդիրներն արծարծող բանաձեւի վրա, թույլ տվեցին ադրբեջանցիներին անցկացնել բավականին վտանգավոր բանաձեւ:
Գնահատելով Սերժ Սարգսյանի՝ Աբդուլահ Գյուլին Հայաստան հրավիրելու քայլը, Դեմիրճյանը նկատեց, որ դա զուտ դիվանագիտըական քայլ էր, սակայն խիստ անընդունելի համարեց ցեղասպանության հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարությունը: «Կարելի է խոսել ցեղասպանության հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին, բայց ոչ երբեք ցեղասպանությունն ուսումնասիրող հանձնաժողովի»,- ասաց Դեմիրճյանը, ընդգծելով, որ իրենք միշտ կողմնակից են սահմանների բացմանն առանց նախապայմանների:
Քննարկում
Azgajin Gaxapar գրել է:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ (Հառվածներ Ա.Խաչատրյանի «Մտորումներ «Պազոլինի»-ից հետո» գրքից)
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ III` Ստյոպիկ Դեմիրձյան
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ II` Մանվել Գրիգորյան
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ I՝ Շողեր Մաթևոսյան
http://nationalidea.am/publications.php?l=A
Դավիթ Մեծահոգի գրել է:
Ես, անձամբ , մինչև վերջին նախագահական ընտրուությունները երբեք չեմ համակրել Քոչարյանին, սակայն 1990-ից լինելով ընդիմադիր դշտի ամենաարմատական դիրքերի վրա երբեք ինձ թույլ չեմ տվելնախագահներին քննադատել: 2007-ի սեպտեմբերից ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ ու ես,մշտական ընդիմադիրս ինձ համար աննկատ կետպով հայտնվեցի այդ դաշտից գուրս, որովհետև այն լցվեց Հայրենիքի դավաճաններով, տականքներով, ստախոս ու լպիրշ՝ զրպարտիչների մի մասսայով, որնց համար արդեն ոչ մի սրբություն գոյություն չուներ:
Հիմա ես միանում եմ այն մարդկանց, որոնք պահանջում են պատասխանատվության կանչել Քոչարյանին՝ իր նախորդներին քաղաքական գնահատական չտալու(որը խոստացել էր իր առաջին նախընտրական քարոզարշավի ժամանակ)և Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանատվության չկանչելու համար:
Զուտ մարդկայնորեն ես հասկանում և ներում եմ նրան՝ երկրի տնտեսական զարգացման մեջ տեղ գտած բացթողումների համար, որովհետև երբ խորը վերլուծություն ես անում՝ գալիս ես այնպիսի եզրակացության, որ նրան ոչ թե պետք է պատժել՝ այլ երախտապարտ լինել նրանից այն բանի համար, որ 98 տոկոսանոց հհշ-ական տականքներով ու դրածոներով կազմավորված պետական համակարգում մեր երկրի ձեռք բերած հաջողությունները ուղղակի շլացուցիչ են: Հոկտեմբերի 27-ից հետո նա մնաց միայնակ այդ դավաճանական ողջ կառույցի դեմ ու կարողացավ գոնե առժամանակ զսպել դրան:
Ըստ ինձ Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ հենց այն պատժառով, որ քաղաքական գնահատական չտրվեց նախորդ հանցագործ ռեժիմին և նրանցից ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: Ռոբերտ Քոչարյանի հենց այդ բացթողումն է պատճառը, որ այսպես լկտի ու անբարտավան են դարձել լտպ-ն ու դավիթ շահնազարյանը, կարապետ ռուբինյանն ու մյուսները: Սրանք հաբռգել են իրենց անպատժելիությունից ու շարունակում են երկիրը դեպի կործանման տանելու 10 տարիների իրենց խլուրդային գործունեությունն արդեն բացեիբաց ձևով:
Այս ամենին պետք է վերջ տրվի: Նուբարաշենի ու այլ, ոչ այնքան հեռավոր վայրերի արդեն բավարար կահավորված խցերը վաղուց սպասում են «համաժողովրդականի» Քոռ ատամանին՝ իր եսաուլների ու մյուս ելուզակների հետ միասին:
ՄԻԱԿ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը Պեկինում օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերում կներկայանա ընդամենը մեկ ծանրորդով. ասպարեզ դուրս կգա 63կգ քաշային Մելինե Դալուզյանը:
20-ամյա մարզուհին Եվրոպայի ...ԹՈՒՐՔԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ԱԿՈՒՄԲԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Երեւանի ժամանակով 22:00-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիս» - «Փյունիկ» հանդիպումը:
Համառոտ ներկայացնենք Հայաստանի չեմպիոնի ...ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր Սլովակիայի Կոշիցե քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի հավաքականները:
Հունա-հռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՆ 5-ՐԴ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ու ԱՄՆ-ում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՐ ԴԵՌԵՎՍ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ
1
«Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը գտնում եմ նպատակահարմար»,-կարծում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը նման հայտարարություն անելիս` նկատի է ունեցել այն, ...ԴԱՏԱԽԱԶԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հուլիսի 8-ից սեփական նախաձեռնությամբ սկսել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Գ. Միրզոյանի կողմից Վայոց Ձորի մարզի դատախազ Հ. Ս. Պալյանին ՀՀ քրեական ...ԴԻԱԿ ԿԻՐՃՈՒՄ
Հուլիսի 14-ին ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում, «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարակից տարածքում հայտնաբերվել է դիակ, եւ դուրս բերելու համար անհրա֊ժեշտ է փրկարարների օգնությունը: ...ՓՈՂ ԼԻՆԻ, ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ
Կոթի գյուղում հայտնաբերվել են 6-7-րդ, 12-13-րդ եւ 16-17-րդ դարերի եկեղեցիներ եւ խաչքարեր: Այդ հայտնաբերել են Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հնագետ Արամ Քալանթարյանը եւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է»
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության հայտարությունը. Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան, վերջերս, Մոսկուայի մէջ կատարեց հետեւեալ յայտարարութիւնը. «Թրքական կողմն առաջարկում ...«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆՀԱՎԱՆԱԿԱ՞Ն Է
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները չեն հավատում, որ Երեւանի «Փյունիկը» կարող է հաղթահարել Չեմպիոններ լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Բուքմեյքերները գտնում են, որ Հայաստանի չեմպիոնի հետ ...ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԵՐ ՆՈՐՎԱՆԸ
Հուլիսի 16-18-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի «FERIA DE MADRID» պալատում կկայանա «Իսլամական համաշխարհային լիգայի» կողմից կազմակերպված Միջազգային համաժողով` նվիրված միջկրոնական երկխոսությանը: Համաժողովին ...«ՄԵՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆՔ»
2«Ես անձամբ գերադասում եմ, որ մեր հանցագործներին մենք պատժենք, բայց մարդիկ երբեմն ստիպված դիմում են միջազգային դատարաններ, որովհետեւ մեր երկրում արդարադատություն չեն գտնում»,- այսօր «Հայացք» ակումբում ...ԵԹԵ ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵՐ, ԿԳԱՅԻ՞Ն
«Մենք միայն հավատում ենք նախագահականին» ցուցապաստառով Էջմիածին քաղաքի Պետքոլեջին կից հանրակացարանի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Նախագահական նստավայրի առաջ: Վերջիններս պահանջում էին նիրատվության ...«ՄԻԱԿ ԴԻՊԼՈՄԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄՆ Է»
Թալինի Իրինդ գյուղի բնակիչները սարի գլխին ամեն տարի ապրիլի 24-ին կրակներ են վառում 1915թ. անմեղ զոհերի հիշատակին: Քանի որ գյուղը գտնվում է բարձրադիր գոտում, գյուղացիների վստահեցմամբ՝ իրենց կրակների լույսը ...ՄԻ ՔՍԱԿ ՈՍԿԻ` ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆՈՂԻՆ
Այս տարի Հովհաննես Թումանյանի թանգարանը ծրագրում է կազմակերպել «Երկնիքից երեք խնձոր ընկավ» խորագրով հեքիաթասության փառատոն: «Նպատակն է վերակենդանացնել բանահյուսության բանավոր պատումի այս կարեւորագույն ...«ԲԱՆԱՆՑԸ» «ԵՎՐՈ-2008»-Ի ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
Այսօր երեկոյան Երեւանի «Բանանցը» մեկնում է Ավստրիայի Զալցբուրգ քաղաք, որտեղ հուլիսի 17-ին ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում կմրցի «Ռեդ Բուլ» թիմի հետ: «Բանանցի» մամուլի ...ԸՆԴԱՄԵ՞ՆԸ 4 ՈՍՏԻԿԱՆ Է ՄԵՂԱՎՈՐ
2ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՈՂՋՈՒՅՆՆԵՐԸ ՏԵՂ ՀԱՍԱՆ
«Մենք պատրաստ ենք անօրինական անազատության մեջ մնալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր պայքարը վերջնական հաղթանակին հասցնելու համար»,- «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի եւ ...ՈՉ ԹԵ ՕՐԵՆՔԸ, ԱՅԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ
«ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հանդիպմանը ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ
1Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ դեպքերի օրվա տեղազննության արդյունքները ստանալու խնդրանքով: Հանձնաժողովի նախագահ ...ՄՈՏ 3000 ՄԱՐԴ ԱՐԴԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտայում այս պահին ստորագրահավաք է ընթանում` Ռոբերտ Քոչարյանին Հաագայի քրեական դատարան հանձնելու համար: Մարդիկ իրենց ստորագրությունը դնում են մի փաստաթղթի տակ, որտեղ նշված ...«ՊՍՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՁԱԽՈՂԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունը. Այսօր, ըստ Լոռու մարզպետարանի մեր հավաստի աղբյուրների, մարզպետի գլխավորությամբ, մարզպետարանի վարչությունների ,ւ համապատասխան ...ԳԱԶԻ ՀԱՃԵԼԻ ԹԱՆԿԱՑՈ՞ՒՄ
«ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը այսօր հաստատեց, որ իր եւ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի` երեկ Մոսկվայում կայացած բանակցությունների ...ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԵՐԵՔ ԽՆԴԻՐ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հանրապետության նախագահն ասել է, որ իշխանություններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են ԵԽԽՎ ...ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՀԱՄՄԵՐԲԵՐԳԻՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած` Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հանձնարարականը Վայոց Ձորի դատախազին խիստ մտահոգել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին: ...
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆԻՑ
«ԲԱ ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ»
«ՊԵՏՔ Է ՄԻ ԿԻԼՈ ՎԱՃԱՌԵՄ, ՈՐ 400 ԴՐԱՄ ԱՇԽԱՏԵՄ»
«ԱՎԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿԽԱՂԱՆՔ»
ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԸ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱ՞ՐՀ
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԻ՞ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

