
ՍՊԱՆԵԼ Է 25-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ, ՎԻՐԱՎՈՐԵԼ` 24-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ / VIDEO /
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Աջափնյակ թաղամասի Բաշինջաղյան 188 շենքի 7-րդ հարկի պատուհանին նստած արյունոտ դեմքով եւ կացինը ձեռքին մոտ 70- ամյա տղամարդը այսօր ժամը մոտ 13.00-ից սպառնում էր իրեն ցած նետել: Նա այսօր հայտնվել էր իր նախկին բնակարանում: Իսկ մինչ այդ նա արդեն հասցրել էր քարտաշի մուրճով սպանել իր նախկին բնակարանը վարձակալած 25 ամյա Գ.-ին եւ մարմնական ծանր վնասվածքներ հասցնել 24-ամյա Ռ.-ին, որն այս պահին գտնվում է «Արմենիա» հիվանդանոցում: Բժիշկները փորձում են փրկել տղայի կյանքը, իսկ աղջիկը մահացել է հենց տեղում:
Աջափնյակի Բաշինջաղյան 188 շենքի մոտ այսօր հավաքվել էին թաղամասի բնակիչները եւ հետեւում էին, թե 70 -ամյա տղամարդը ինչ է պատրաստվում անել: Արյունոտ դեմքով Ն.-ն պարբերաբար կանգնում էր պատուհանին, նայում ներքեւ, նստում, իսկ այդ պահին ոստիկաններն ու փրկարարները քայլեր էին ձեռնարկում Ն.-ին վնասազերծելու համար:
ժամը 16.00-ին ոստիկաններին հաջողվեց ներխուժել բնակարան եւ Ն.-ին դուրս բերել շենքից: Տեսարանը նույնքան զարհուրելի էր, որքան դեպքի նախապատմությունը:
Բաշինջաղյան 188 հասցեում հավաքվածները «Ա1+»-ին պատմեցին, որ 4 տարի առաջ 70 ամյա Ն.-ն ինքնասպանության փորձ է կատարել, որը հաջողվել է կանխել:
Հարեւանների ասելով` նրա որդին բանկերից մեկից 2000 դոլար է վարկ վերցրել` գրավ դնելով բնակարանը: «Ն.-ն գումարը չի կարողացել վերադարձնել, եւ տունը կորցրել են: Տղան, մորը խաբելով, փաստաթղթեր է տվել ստորագրելու: Խեղճ կինն էլ, առանց հասկանալու, ստորագրել է` չիմանալով, որ հայտնվելու է փողոցում: 4 տարի առաջ, երբ հարկադիրները եկան Ն.-ին եւ նրա կնոջը տանից հանելու, Ն.-ն 7-րդ հարկից մեքենայի անիվ գցեց ոստիկանության մեքենայի վրա: Խեղճ մարդը խելագարվել էր, բայց ի~նչ, տանից դուրս հանեցին», -«Ա1+»-ին պատմեց հարեւաններից մեկը: Մեկ այլ հարեւան, որը կրկին չցանկացավ նշել իր անունը, ասաց. «Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանը նրանց 2000 դոլար էր տվել, որ իրենց տունը չկորցնեին, բայց ասում են, որ նրանց տղան, կրկին ծախսել է այդ գումարը եւ հարցը չի լուծել: Այդ ծեր ամուսինները կանաչի ծախելով էին ապրում: Այս տարի կինը մահացավ, ու նա մնաց մենակ: Լրիվ իրեն կորցրել էր»:
Բաշինջաղյան 188 շենքի դիմաց հավաքված տղամարդկանցից մեկն ասաց, որ մինչեւ բնակարան բարձրանալն ու սպանությունները կատարելը Ն.-ն իրենց հետ նստել է բակում` նարդի խաղացողների մոտ. «Շատ անտրամադիր էր, չխաղաց, ոչինչ չարեց: Ինչքան գիտեմ, դատարան էր դիմել, որ տունը խաբեությամբ են իրենից վերցրել, բայց ոչինչ չստացվեց: Սա էլ մեր այլանդակ դատարանները: Մարդկանց խելագարության են հասցնում»:
Բաշինջաղյան 188 շենքի առաջին հարկի խանութում էր աշխատում այն կինը, որի աղջիկը սպանվել է: Խանութի աշխատողները արտասվելով մեզ պատմեցին.«Դուք չէիք պատկերացնում, թե ինչ հրաշալի մարդիկ էին: Ախր, նրանք ընդհանրապես կապ չունեին այդ բնակարանի հետ: Նրանք վարձակալել էին: Ն.-ն իր որդուն պատժելու փոխարեն, անմեղ երեխայի սպանեց: Դեռ պարզ չէ` վիրավորված տղան կապրի՞, թե չէ: Սա սարսափելի դժբախտություն է»:
Ոստիկանության հաղորդագրությունը
Հուլիսի 14-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 188 շենքի 34 բնակարանում վիճաբանություն է տեղի է ունենում։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված բնակարանի նախկին բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող, 1939 թ. ծնված Ն. -ն ներխուժել է բնակարան, հարձակվել այնտեղ վարձակալական հիմունքներով բնակվող, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչներ, 1983 թ. ծնված Ռոման Ալբերտի Բեժանյանի եւ 1982 թվականին ծնված Գայանե Բեժանյանի վրա եւ իր մոտ եղած դանակով ու մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո փորձել է ինքնասպանություն գործել բնակարանի պատուհանից նետվելու միջոցով, ինչը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։
Բեժանյանները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Գայանեն մահացել է։ Ն-ն ձերբակալված է։ Հանցագործության գործիք հանդիսացող մուրճն ու դանակն առգրավված են։ Քննությունը վարում է ոստիկանության Մաշտոցի քննչական բաժինը։
ՎԱՆԱ ՀՈՒՇԵՐ
3Վերահրատարակվել է Սիրաք Սարհադյանի «Կյանքիս հուշերից» մենագրությունը, որի շնորհանդեսը կկայանա հուլիսի 15-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Թեհրանում ...«TOMAS, HELP US»
67«Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան», «Անսերժ, անռոբ Հայաստան»,- այս վանկարկումները երեկ կեսօրին լսվում էին Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց, որտեղ տեղի էր ունենում Եվրոպայի խորհրդի ...ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»
6
Հայաստանի 2007թ. բրոնզե մեդալակիր «Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նրա գլխավորությամբ «Միկան» ընթանում էր 2-րդ հորիզոնականում: ...ԲԵՐՈԶՈՎՍԿՈՒ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԶԻՋՈՒՄ Է
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Ռոման Բերեզովսկին «Խիմկի» կազմում 4 գնդակ է բաց թողել չեմպիոն «Զենիթի» հետ մրցավեճում: Հայաստանի հավաքականի դարպասապահի թիմը, որը եզրափակում է Ռուաստանի առաջնության ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Նա շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ...ՊԵՂՈՒՄՆԵՐ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐՈՒՄ
Կարտոֆիլի դաշտն ընդարձակելու նպատակով իրականացված աշխատանքների ընթացքում Շիրակի մարզի Ազատանի բնակիչներից մեկը հանդիպել էր խոշոր սալաքարերի` չկասկածելով, որ դրանք իրենց տակ ժամանակակից մարդու աչքից մոտ ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՐԴԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ Է
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» երեկ ուշ երեկոյան մեկնեց Կիպրոսի Լառնակա քաղաք, որտեղ վատ կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիս» - «Փյունիկ» հանդիպումը:
Հայկական թիմի գլխավոր ...ՉԵ՞Ն ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
1
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ...ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ` ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ
«Մեր նպատակն է, որպեսզի Եվրոպան մեխանիզմներ ստեղծի այն երկրների համար, որոնք կձգտեին Եվրոպայի հետ ավելի սերտ եւ արդյունավետ հարաբերությունների: Դրան է ուղղված Արեւելյան համագործակցության մեր նախաձեռնությունը», ...ՎԱՐՈԴՆԵՐՆ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ԳՏԵԼ
Ավան համայնքը սպասարկող 17 համար ավտոբուսն այսօր իր մշտական ուղեւորներին թողել էր միկրոավտոբուսների հույսին: Ուղեւորներն այսօր ժամերով կանգառներում անհույս սպասում էին իրենց փոխադրամիջոցին, որն այդպես ...ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
7
Հուլիսի 12-ին, ժամը 23.55-ի սահմաններում գայլերը ներխուժել են Ապարանի Մաշտոցի փողոցի թիվ 86 տան բնակիչ Վաղինակ Խաչատրյանին պատկանող անասնագոմը եւ հոշոտել 20 գլուխ ոչխար:
ՎՆԱՍ ԱՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Հուլիսի ...ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
12
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու համար` Համաժողովրդական շարժումը այսօրվանից ստորագրահավաք է սկսում: Պատրաստված փաստաթղթի տակ այսօր առաջինը ստորագրեց ...«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ»
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանին դեռ պարզ չի, թե երբ իր պաշտպանյալի գործը կմտնի դատարան: Ավելին` նրա գնահատմամբ` գործը չեն ուղարկում դատարան, քանի ...«ԵՍ ԱԱԾ-ԻՑ ՎՌՆԴԵՑԻ ԿՐԱԿԵՄ ՀՐԱՉԻՆ»
2«Իշխանությունները շանտաժի են ենթարկում Համաժողովրդական շարժմանը` օգտագործելով երեխաներին: Դա նույնն է, որ տեռորիստը գրկում է մի երեխայի, որ երեխայով պաշտպանվի: Այդ շանտաժն առայժմ շարունակվում է, սակայն ...«ԵԽ-Ն ԴԵՌ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
Հուլիսի 14-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ...«ACP-Ն ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ Է»
Թեղուտի բնաշխարհի փրկության համար պայքարող մի խումբ երիտասարդ բնապահպաններ շաբաթ օրն այցելեցին Թեղուտ եւ հանդիպեցին տեղի բնակչության հետ: Տեղաբնակներից ոմանք բավականին գոհ էին հանքի շահագործման առիթով, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԻՄՔԸ
5ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Հանդիպմանը մասնակցել են Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ ...ԵՐԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կինեմատոգրաֆի հանրահայտ ներկայացուցիչները, որոնք Հայաստանում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, այսօր հավաքվել էին «Երեւան» հյուրանոցի հարկի տակ՝ միմյանց եւ լրագրողների հետ ...ՍՊԱՆԵԼ Է 25-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ, ՎԻՐԱՎՈՐԵԼ` 24-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Աջափնյակ թաղամասի Բաշինջաղյան 188 շենքի 7-րդ հարկի պատուհանին նստած արյունոտ դեմքով եւ կացինը ձեռքին մոտ 70- ամյա տղամարդը այսօր ժամը մոտ 13.00-ից սպառնում էր իրեն ցած նետել: Նա այսօր ...
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ 24 ՀՈԳՈՎ
5-ՐԴ ԱՆԳԱՄ «ՍԱՏԱՆԱՆԵՐԻ» ԴԵՄ
ՄԵԿ ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ/VIDEO/
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉԱՐԳԵԼԵՑԻՆ
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ

- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

