
ԵՐԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Կինեմատոգրաֆի հանրահայտ ներկայացուցիչները, որոնք Հայաստանում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, այսօր հավաքվել էին «Երեւան» հյուրանոցի հարկի տակ՝ միմյանց եւ լրագրողների հետ շփվելու: Հյուրանոցի ճեմասրահում ասես միջազգային կինոյի եւ հայկական կինոյի յուրատեսակ մերձեցում լիներ:Երիտասարդ հայ կինոռեժիսորները, ովքեր առաջին քայլերն են անում կինոյում, հնարավորություն ունեցան շփվելու առաջին մեծության աստղերի հետ:
Իսկ երեկ տեղի ունեցավ փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էին ինչպես մեծանուն արվեստագետներ եւ հյուրեր, այնպես էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ի դեպ մի հետաքրքիր փաստ. երեկ, փառատոնն ուղիղ եթերում հեռարձակվում էր Հանրային հեռուստատեսությամբ: Ըստ նախատեսված ծրագրի` ուղիղ եթերի հեռարձակումը պետք է շարունակվեր մինչեւ ժանը 21-ը: Սակայն մոտ 20 րոպե հեռարձակումից հետո ուղիղ եթերը Հանրայինը դադարեցրեց, ընդ որում շատ անսպասելի եւ առանց նախազգուշացման եւ սկսեց ցուցադրել ծրագրով ճնախատեսված «Հարսնացու Հյուսիսից» ֆիլմը: Եվ միայն 15 րոպե հետո վազող տողով հայտարարություն տարածվեց այն մասին, որ որ «Կինոփառատոնի բացման արարողության շարունակությունը կարող եք դիտել «Նոր ալիքի» եթերում»: Թե ինչ պատճառով դադարեցվեց Հ1-ով ուղիղ հեռարձակումը՝ դժվար է ասել, բայց ուկրաինացի կինոռեժիսոր, ծագումով հայ Ռոման Բալայանը երեկ բացման արարողության ժամանակ իր ելույթը սկսել է մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակը հարգելու կոչով եւ 1 րոպե լռությամբ ամբողջ դահլիճը հարգել է Երեւանի կենտրոնում զոհվածների հիշատակը, ընդ որում՝ նաեւ կառավարության ղեկավարը: «Ես շատ էի անհանգստանում մարտի 1-ի դեպքերի ժամանակ, ինձ չի հետաքրքրում, որ ամեն կուսակցություն ունի իր ընտրազանգվածը, ինձ հետաքրքրում է ընդհանուր կարծիքը. մարդիկ են զոհվել իմ Երեանում, զոհվել են իմ հայերը, եւ կարեւոր չէ, թե նրանք ինչ կուսակցություն են ներկայացրել, դրանք իմ հայերն են եւ ինձ համար թանկ է յուրաքանչյուր հայի կյանքը: Եթե նրանք չզոհվեին, երեխաներ ունենային, մենք ավելի շատ կլինեինք աշխարհում, ինձ չի հետաքրքրում ինչ է եղել, ինչպես է եղել, թեեւ ես տեսել եմ բացարձակապես ամեն ինչ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կինոռեժիոոր Ռոման Բաբայանը: «Ես ունեմ իմ տեսլականը, թե ինչպես պետք է կառուցել Հայաստանը, բայց ես դրա մասին չեմ խոսի, որովհետեւ քաղաքական գործիչները կարող են լսել եւ ասել, թե ես սխալ եմ»,-շարունակում է Բաբայանը, ում համար լրիվ միեւնույնն են բոլոր կուսակցությունները. «Ես լրիվ միանման եմ վերաբերում բոլոր կուսակցություներին»: Իսկ ստեղծագործական առումով նա նկատեց, որ անում է ամեն ինչ, որպեսզի բարձր պահի հայի պատիվը. «Որ ասեն, թե բոլոր հայերը Ռոմայի նման լավն են»: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կտա հայկական կիոյին «Ոսկե ծիրան» փառատոնը, որն անցակցվում է արդեն 5-րդ անգամ, փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, որ առաջին հերթին փառատոնը կլրացնի այն բացը, կբերի այն ինֆորմացիան, որը չի գալիս Հայաստան: Խոսքը կինոարտադրության վերջին, ամենաթարմ աշխատանքների մասին է: «Հայաստան կբերի նաեւ աշխարհի լավագույն արվեստագետներին եւ կծանոթացնի Հայաստանի եղած կամ չեղած կինոյի հետ»,-ասում է Խաչատրյանն ու ավելացնում, որ հայ կինոն կհրավիրվի դուրս՝ միջազգային ասպարեզ, տեղացի երիտասարդների մոտ հետաքրքրություն կառաջացնի կինոարվեստի հանդեպ, որոնք տեսնելով փառատոնը, կձգտեն դեպի կինո: Հարությունյան Խաչատրյանը նաեւ նկատում է, որ շատ կարեւոր եւ անգնահատելի են կինոյի մեծ վարպետների անցկացրած դասերը. «2 տարվա դաս պետք է անեն համալսարաններում, որպեսզի անցնեն այն Դասը, որ տալիս է մեկ հանդիպումը այդ մարդկանց հետ. 1 մլն դոլար արժեն այդպիսի դասերը: Մենք չենք անցել նման դասեր, մենք զրկված են եղել, 15-20 տարի Հայաստանը զրկված է եղել եւ ուումնառությունից, եւ ինստիտուտներից եւ այսօր այդ բացը լրացվում է եւ սկսվում է մի շարժում դեպի կինո»: Մյուս ոչ պակաս կարեւոր հանգամանքն այն է, որ փառատոնի շրջանակներում Հայաստան են հրավիրվում համաշխարհային կինոֆոնդերի տնօրենները, որոնք փող են տալիս լավ կինոյի ստեղծման համար. «Նրանց ծանոթացնում ենք հայ կինեմատոգրաֆիստների հետ, մերոնք էլ սովորում են, թե ինչպես փող ստանան համաշխարհային ֆոնդերից, եւ նրանցից շատերը արդեն փող ստացել են, միջազգային մրցույթներ կան, որոնց ներկայացնում են իրենց նախագծերը, եւ սովորում են համաշխահային հանձնաժողովների առջեւ պաշպանել իրենց պրոյեկտները»: Փառատոնի ֆինանսավորման կեսը կառավարությունն է իրականացնում: Ըստ Հարություն Խաչատրյանի, կառավարությունը հասկացել է փառատոնի կարեւորությունը. «Ի հեռճուկս այն կինոգործիչների, որոնք կարծում են, թե ոչինչ չի տալիս փառատոնը, հայ կեինեմատոգրաֆին պետք են միայն տեսախցիկներ եւ ժապավեններ»:
ՎԱՆԱ ՀՈՒՇԵՐ
3Վերահրատարակվել է Սիրաք Սարհադյանի «Կյանքիս հուշերից» մենագրությունը, որի շնորհանդեսը կկայանա հուլիսի 15-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Թեհրանում ...«TOMAS, HELP US»
67«Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան», «Անսերժ, անռոբ Հայաստան»,- այս վանկարկումները երեկ կեսօրին լսվում էին Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց, որտեղ տեղի էր ունենում Եվրոպայի խորհրդի ...ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»
6
Հայաստանի 2007թ. բրոնզե մեդալակիր «Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նրա գլխավորությամբ «Միկան» ընթանում էր 2-րդ հորիզոնականում: ...ԲԵՐՈԶՈՎՍԿՈՒ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԶԻՋՈՒՄ Է
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Ռոման Բերեզովսկին «Խիմկի» կազմում 4 գնդակ է բաց թողել չեմպիոն «Զենիթի» հետ մրցավեճում: Հայաստանի հավաքականի դարպասապահի թիմը, որը եզրափակում է Ռուաստանի առաջնության ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Նա շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ...ՊԵՂՈՒՄՆԵՐ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐՈՒՄ
Կարտոֆիլի դաշտն ընդարձակելու նպատակով իրականացված աշխատանքների ընթացքում Շիրակի մարզի Ազատանի բնակիչներից մեկը հանդիպել էր խոշոր սալաքարերի` չկասկածելով, որ դրանք իրենց տակ ժամանակակից մարդու աչքից մոտ ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՐԴԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ Է
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» երեկ ուշ երեկոյան մեկնեց Կիպրոսի Լառնակա քաղաք, որտեղ վատ կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիս» - «Փյունիկ» հանդիպումը:
Հայկական թիմի գլխավոր ...ՉԵ՞Ն ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
1
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ...ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ` ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ
«Մեր նպատակն է, որպեսզի Եվրոպան մեխանիզմներ ստեղծի այն երկրների համար, որոնք կձգտեին Եվրոպայի հետ ավելի սերտ եւ արդյունավետ հարաբերությունների: Դրան է ուղղված Արեւելյան համագործակցության մեր նախաձեռնությունը», ...ՎԱՐՈԴՆԵՐՆ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ԳՏԵԼ
Ավան համայնքը սպասարկող 17 համար ավտոբուսն այսօր իր մշտական ուղեւորներին թողել էր միկրոավտոբուսների հույսին: Ուղեւորներն այսօր ժամերով կանգառներում անհույս սպասում էին իրենց փոխադրամիջոցին, որն այդպես ...ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
7
Հուլիսի 12-ին, ժամը 23.55-ի սահմաններում գայլերը ներխուժել են Ապարանի Մաշտոցի փողոցի թիվ 86 տան բնակիչ Վաղինակ Խաչատրյանին պատկանող անասնագոմը եւ հոշոտել 20 գլուխ ոչխար:
ՎՆԱՍ ԱՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Հուլիսի ...ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
12
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու համար` Համաժողովրդական շարժումը այսօրվանից ստորագրահավաք է սկսում: Պատրաստված փաստաթղթի տակ այսօր առաջինը ստորագրեց ...«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ»
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանին դեռ պարզ չի, թե երբ իր պաշտպանյալի գործը կմտնի դատարան: Ավելին` նրա գնահատմամբ` գործը չեն ուղարկում դատարան, քանի ...«ԵՍ ԱԱԾ-ԻՑ ՎՌՆԴԵՑԻ ԿՐԱԿԵՄ ՀՐԱՉԻՆ»
2«Իշխանությունները շանտաժի են ենթարկում Համաժողովրդական շարժմանը` օգտագործելով երեխաներին: Դա նույնն է, որ տեռորիստը գրկում է մի երեխայի, որ երեխայով պաշտպանվի: Այդ շանտաժն առայժմ շարունակվում է, սակայն ...«ԵԽ-Ն ԴԵՌ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
Հուլիսի 14-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ...«ACP-Ն ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ Է»
Թեղուտի բնաշխարհի փրկության համար պայքարող մի խումբ երիտասարդ բնապահպաններ շաբաթ օրն այցելեցին Թեղուտ եւ հանդիպեցին տեղի բնակչության հետ: Տեղաբնակներից ոմանք բավականին գոհ էին հանքի շահագործման առիթով, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԻՄՔԸ
5ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Հանդիպմանը մասնակցել են Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ ...ԵՐԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կինեմատոգրաֆի հանրահայտ ներկայացուցիչները, որոնք Հայաստանում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, այսօր հավաքվել էին «Երեւան» հյուրանոցի հարկի տակ՝ միմյանց եւ լրագրողների հետ ...ՍՊԱՆԵԼ Է 25-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ, ՎԻՐԱՎՈՐԵԼ` 24-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Աջափնյակ թաղամասի Բաշինջաղյան 188 շենքի 7-րդ հարկի պատուհանին նստած արյունոտ դեմքով եւ կացինը ձեռքին մոտ 70- ամյա տղամարդը այսօր ժամը մոտ 13.00-ից սպառնում էր իրեն ցած նետել: Նա այսօր ...
ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՀՐԱՎԻՐԵԼԸ
ԹՈՒՐՔԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ
ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԲՐՈՆԶԵ» ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
«ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԾԻՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ»
«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԱՄԵՆ ԳՆՈՎ»
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ

- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

