
«ԵԽ-Ն ԴԵՌ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
Հուլիսի 14-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ:
Ողջունելով հյուրերին` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ ԵԽԽՎ 1620 բանաձեւի մեջ կան դրույթներ, որոնք վերաբերում են հանձնաժողովի գործունեությանը եւ այս առումով պարոն Համարբերգի հետ հանդիպումը կարեւոր է հանձնաժողովի համար:
Թոմաս Համարբերգը ներկայացնելով պատվիրակության կազմը նշեց, որ իրեն ուղեկցում է հետաքննության ազգային հաձնաժողովների հարցերով մեծ փորձ ունեցող, միջազգային փորձագետ շվեդ իրավաբան, դատավոր Յոհան Հիրշֆելդտը, ով եղել է Շվեդիայի արդարադատության խորհրդի նախկին անդամ, ինչը Շվեդիայում իրավաբանական ամենաբարձր պաշտոններից է: Պարոն Հիրշֆելդտը նախագահել է Շվեդիայում մի քանի տարի առաջ ստեղծված հատուկ հանձնաժողովը, որը հետաքննում էր ազգային աղետը, երբ 500 շվեդներ զոհվեցին Հարավ-Արեւելյան Ասիայում տեղի ունեցած ցունամիի հետեւանքով:
Անդրադառնալով իրենց այցի նպատակներին, պարոն Համարբերգը նշեց, որ ԵԽԽՎ առաջարկել է իրեն կարծիք ներկայացնել, գնահատել ԵԽԽՎ 1620 բանաձեի ուղղությամբ կատարված աշխատանքը եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալ ազատազրկվածների, նրանց իրավական կարգավիճակի եւ մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ: ԵԽԽՎ-ն պարոն Համարբերգին առաջարկել է սեպտեմբերի 11-ին մոնիտորինգի հանձնաժողովին զեկուցել այցի արդյունքները: Ներկայացնելով իր եւ ԵԽ այլ կառուցների մոտեցումը մարտյան իրադարձությունների վերաբերյալ, պարոն Համարբերգը նշեց, որ չափազանց կարեւոր է, որ իրականացվի տեղի ունեցածի հետաքննություն` ուսումնասիրություն իմաստով: Մարտին, իր այցի ժամանակ, ինքը նկատել է, որ կատարվածի վերաբերյալ տարամեկնաբանություններ, տարբեր նկարագրություններ կան, ուստի բացասական հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ համաձայնեցված ձեւակերպում եւ իրադարձությունների հնարավորինս շատ մարդկանց կողմից ընդունելի շարադրանք: Նրա կարծիքով խորհրդարանը պետք է որոշակի դերակատարում ունենա իրադարձությունների քննարկման եւ դրանից բխող հետեւություններ անելու գործում: Կարեւոր է, որ ուսումնասիրությունը լինի եւ ընկալվի որպես բացարձակ անկողմնակալ, որպեսզի քաղաքական տարբեր շահեր չազդեն ընթացքի վրա եւ ուսումնասիրության արդյունքներին վստահի եւ հավատա հասարակության զգալի մասը: Պարոն Համարբերգը նշեց, որ իր այցի նպատակներից է նաեւ քննարկել, թե ինչպես կարելի է ապահովել իրական անկողմնակալություն, ինչպես կարելի է փաստեր պարզելու եւ փաստեր հաստատելու գործում խուսափել քաղաքական բանավեճից, քաղաքական միավորներ հավաքելու փորձերից:
Պարոն Նիկոյանը նշեց, որ որոշվել է մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրությունը երկու մասի տարանջատել. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններ եւ դրանց հաջորդող իրադարձություններ: Նշվեց, որ հանձնաժողովը նամակներով դիմել է պետական մարմիններին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար: Կարեւորելով ուսումնասիրվող հարցի վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու խնդիրը հանձնաժողովը դիմել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հասարակական ու միջազգային կառույցներին համապատասխան նյութեր, տեսաժապավեններ ունենալու դեպքում հանձնաժողովին տրամադրելու խնդրանքով: Նշվեց, որ հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբերը այցելել են քրեակատարողական հիմնարկներում գտնվող` իրենց դիմած կալանավորներին, ինչպես նաեւ կալանավորված ԱԺ պատգամավորներին: Պարոն Նիկոյանի խոսքով` իրենց նպատակն է ժողովրդի համար ընդունելի անաչառ եւ անկողմնակալ եզրակացություն ներկայացնել: Այս առումով կարեւորվեց միջազգային եւ տեղական անկախ փորձագետների ներգրավվածությունը հանձնաժողովի աշխատանքներին:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու մարտյան իրադարձությունների եւ այդ դեպքերին հաջորդած ձերբակալությունների պատճառները, ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակը:
Պարոն Համարբերգը նկատեց, որ թեեւ ՀՀ-ին վերաբերող ԵԽ բանաձեւում եղած առաջարկների մի մասը կատարվել են եւ Հայաստանին հնարավորություն է տրվել մինչեւ հունվարն ավարտել այն, բայց եւ ԵԽ-ն դեռ մտահոգություններ ունի: Նա տեղեկացրեց, որ իրեն խնդրել են սեպտեմբերի 11-ին ԵԽ-ին զեկուցել երկու կարեւոր հարցերի վերաբերյալ. առաջինը մարտի 1-ին տեղի ունեցածի հետաքննությունն է, որը պետք է լինի թափանցիկ, անկողմնակալ ու վստահելի, իսկ երկրորդը` մարտյան դեպքերին հաջորդած ձերբակալությունների ու դատավարությունների խնդիրը: Առաջին հարցին առնչվող որոշակի քայլեր կատարվել են, իսկ երկրորդի հետ կապված մտահոգություն կա, որ մարդիկ կալանավորվել են ոչ թե բռնի հանցանք գործելու, այլ միտինգներին մասնակցելու համար: Մտահոգություն կա նաեւ, որ մի քանի ամիսների ընթացքում մեղադրանքը դեռ չի ուղարկվել դատարան եւ քայլեր չեն արվել բացահայտելու այն ոստիկաններին, որոնք կարող է գերազանցած լինեին իրենց լիազորությունները եւ բռնի ուժ կիրառած ցուցարարաների նկատմամբ: Նա հավաստիացրեց, որ ինքն անկողմնակալ է լինելու եւ բոլորին` ականջալուր:
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ իրենց բոլորին էլ մտահոգում են մարտյան դեպքերը եւ իրենք ձգտում են այնպիսի միջոցառումներ իրականացնել, որ հետեւանքները հարթվեն, եւ Հայաստանը մնա վաղօրոք ընտրած ժողովրդավարության ճանապարհին: ՀՀ նախագահն ու Ազգային ժողովն ամեն ինչ անում են քաղաքական լարվածությունը թուլացնելու համար` ակտիվ բարեփոխումների ու քաղաքական երկխոսության ճանապարհով: Պարոն Պետրոսյանը արդարացի համարեց ԵԽ 1620 բանաձեւի այն դրույթը, որ 1-2 ոստիկանի ցուցմունքով չի կարելի մարդկանց դատել եւ տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվել են: Նրա կարծիքով` տարիների ընթացքում կուտակված հիմնախնդիրները հնարավոր չէ մի քանի ամսում լուծել եւ միաժամանակ հույս հայտնեց, որ բոլոր հարցերը մինչեւ հունվար կշտկվեն:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի գնահատմամբ` եթե ընդդիմությունը չմասնակցի մարտյան դեպքերի պատճառները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի ջանքերը մնալու են ապարդյուն, իսկ քաղաքական գնահատականները` թերի: Նրա կարծիքով` ԵԽ փորձագետների մասնակցությունը ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին նույնպես եղած քաղաքական տեսակետները մերձեցնելու հնարավորություն կտա:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ մարտյան դեպքերը ողբերգական են ողջ ազգի համար եւ ոչ միայն գործող ընդդիմության, ինչպես իրենք են ներկայացնում: Ըստ նրա` Լեւոն Տեր-Պետրոսյանը գնում է շանտաժի ճանապարհով, իսկ իշխանությունը հնարավորինս անում է ամեն ինչ` կարգավորելու ստեղծված իրավիճակը. կատարվում են օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվել են մարտյան դեպքերի պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, հանրային խորհուրդ, տեղի են ունենում տարբեր լսումներ: Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովի նիստերն ընթանում են ԶԼՄ-ների մասնակցությամբ, ինչը նրա աշխատանքների թափանցիկության գրավականն է: Հանձնաժողովի աշխատանքը առավել արդյունավետ կլինի, եթե մասնակցեն նաեւ ԵԽ փորձագետներն ու ընդդիմությունը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` ԵԽ բանաձեւում տեղ գտած շատ առաջարկներ իշխանությունը չի կատարում, շարունակվում են խախտվել ձերբակալվածների շահերի պաշտպանությանն առնչվող բազմաթիվ իրավունքներ: Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենց խմբակցությունն առաջարկել է, որ ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորումը կատարվի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հավասար մասնակցության կամ էլ կոնսենսուսի սկզբունքով, սակայն առաջարկները մերժվել են եւ իրենք հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի համոզմամբ` հարցի կարգավորման առումով ամենաշահագրգիռը իշխանությունն է` պայմանավորված եւ ներքին, եւ արտաքին գործոններով: Իհարկե, բացթողումներ կան. բոլոր մարմինները չէ, որ անթերի են աշխատում, բայց իշխանություններն ամեն ինչ անում են կառուցողական երկխոսության միջոցով, տնտեսական բարեփոխումների ճանապարհով լուծելու կուտակված հիմնախնդիրները:
Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու չէ ոչ մեկին, ուստի հետեւողական աշխատանքով պետք է գտնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար էլ. երկրի զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարությունն է:
ՎԱՆԱ ՀՈՒՇԵՐ
3Վերահրատարակվել է Սիրաք Սարհադյանի «Կյանքիս հուշերից» մենագրությունը, որի շնորհանդեսը կկայանա հուլիսի 15-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Թեհրանում ...«TOMAS, HELP US»
67«Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան», «Անսերժ, անռոբ Հայաստան»,- այս վանկարկումները երեկ կեսօրին լսվում էին Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց, որտեղ տեղի էր ունենում Եվրոպայի խորհրդի ...ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»
6
Հայաստանի 2007թ. բրոնզե մեդալակիր «Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նրա գլխավորությամբ «Միկան» ընթանում էր 2-րդ հորիզոնականում: ...ԲԵՐՈԶՈՎՍԿՈՒ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԶԻՋՈՒՄ Է
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Ռոման Բերեզովսկին «Խիմկի» կազմում 4 գնդակ է բաց թողել չեմպիոն «Զենիթի» հետ մրցավեճում: Հայաստանի հավաքականի դարպասապահի թիմը, որը եզրափակում է Ռուաստանի առաջնության ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Նա շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ...ՊԵՂՈՒՄՆԵՐ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐՈՒՄ
Կարտոֆիլի դաշտն ընդարձակելու նպատակով իրականացված աշխատանքների ընթացքում Շիրակի մարզի Ազատանի բնակիչներից մեկը հանդիպել էր խոշոր սալաքարերի` չկասկածելով, որ դրանք իրենց տակ ժամանակակից մարդու աչքից մոտ ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՐԴԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ Է
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» երեկ ուշ երեկոյան մեկնեց Կիպրոսի Լառնակա քաղաք, որտեղ վատ կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիս» - «Փյունիկ» հանդիպումը:
Հայկական թիմի գլխավոր ...ՉԵ՞Ն ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
1
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ...ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ` ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ
«Մեր նպատակն է, որպեսզի Եվրոպան մեխանիզմներ ստեղծի այն երկրների համար, որոնք կձգտեին Եվրոպայի հետ ավելի սերտ եւ արդյունավետ հարաբերությունների: Դրան է ուղղված Արեւելյան համագործակցության մեր նախաձեռնությունը», ...ՎԱՐՈԴՆԵՐՆ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ԳՏԵԼ
Ավան համայնքը սպասարկող 17 համար ավտոբուսն այսօր իր մշտական ուղեւորներին թողել էր միկրոավտոբուսների հույսին: Ուղեւորներն այսօր ժամերով կանգառներում անհույս սպասում էին իրենց փոխադրամիջոցին, որն այդպես ...ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
7
Հուլիսի 12-ին, ժամը 23.55-ի սահմաններում գայլերը ներխուժել են Ապարանի Մաշտոցի փողոցի թիվ 86 տան բնակիչ Վաղինակ Խաչատրյանին պատկանող անասնագոմը եւ հոշոտել 20 գլուխ ոչխար:
ՎՆԱՍ ԱՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Հուլիսի ...ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
12
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու համար` Համաժողովրդական շարժումը այսօրվանից ստորագրահավաք է սկսում: Պատրաստված փաստաթղթի տակ այսօր առաջինը ստորագրեց ...«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ»
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանին դեռ պարզ չի, թե երբ իր պաշտպանյալի գործը կմտնի դատարան: Ավելին` նրա գնահատմամբ` գործը չեն ուղարկում դատարան, քանի ...«ԵՍ ԱԱԾ-ԻՑ ՎՌՆԴԵՑԻ ԿՐԱԿԵՄ ՀՐԱՉԻՆ»
2«Իշխանությունները շանտաժի են ենթարկում Համաժողովրդական շարժմանը` օգտագործելով երեխաներին: Դա նույնն է, որ տեռորիստը գրկում է մի երեխայի, որ երեխայով պաշտպանվի: Այդ շանտաժն առայժմ շարունակվում է, սակայն ...«ԵԽ-Ն ԴԵՌ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
Հուլիսի 14-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ...«ACP-Ն ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ Է»
Թեղուտի բնաշխարհի փրկության համար պայքարող մի խումբ երիտասարդ բնապահպաններ շաբաթ օրն այցելեցին Թեղուտ եւ հանդիպեցին տեղի բնակչության հետ: Տեղաբնակներից ոմանք բավականին գոհ էին հանքի շահագործման առիթով, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԻՄՔԸ
5ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Հանդիպմանը մասնակցել են Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ ...ԵՐԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կինեմատոգրաֆի հանրահայտ ներկայացուցիչները, որոնք Հայաստանում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, այսօր հավաքվել էին «Երեւան» հյուրանոցի հարկի տակ՝ միմյանց եւ լրագրողների հետ ...ՍՊԱՆԵԼ Է 25-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ, ՎԻՐԱՎՈՐԵԼ` 24-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Աջափնյակ թաղամասի Բաշինջաղյան 188 շենքի 7-րդ հարկի պատուհանին նստած արյունոտ դեմքով եւ կացինը ձեռքին մոտ 70- ամյա տղամարդը այսօր ժամը մոտ 13.00-ից սպառնում էր իրեն ցած նետել: Նա այսօր ...
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ

- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

