
«ԵՍ ԱԱԾ-ԻՑ ՎՌՆԴԵՑԻ ԿՐԱԿԵՄ ՀՐԱՉԻՆ»
«Իշխանությունները շանտաժի են ենթարկում Համաժողովրդական շարժմանը` օգտագործելով երեխաներին: Դա նույնն է, որ տեռորիստը գրկում է մի երեխայի, որ երեխայով պաշտպանվի: Այդ շանտաժն առայժմ շարունակվում է, սակայն մենք կստիպենք, որ իշխանությունները դադարեցնեն «Փոքրիկ երեւանցի» ակցիան»,- ասաց Դավիթ Շահնազարյանը` նկատի ունենալով այն, որ մինչ օրս Ազատության հրապարակը ոստիկաններով պաշարված է, իսկ ներսում երեխանների համար խաղեր են տեղադրված :
«Դա կազմակերպել է փոքրոգի ոչ երեւանցի քաղաքապետը, իսկ Համաժողովրդական շարժման հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին: Մենք մեր պահանջները հստակ ասել ենք, եթե չկատարվի, նոր պահանջներ կդնենք եւ ուղղակիորեն կգնանք նոր նախագահի ընտրությունների, որպեսզի վերացնենք ծանրագույն հանցանքը` իշխանության յուրացումը»,- ասաց Շահնազարյանը:
Նա վստահ է, որ իշխանությունները կհեռանան ժողովրդի ճնշման տակ: Նրա կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը շարունակի իր գործունեությունը, ապա նրան սպասվում է Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը ԱԱԾ աշխատակիցների հետ հանդիպման ընթացում հայտարարել է, որ 1995թ-ին, երբ ստանձնել է ԱԱ նախարարի պաշտոնը, այդ ընթացում բոլոր պրոֆեսիոնալներին Դավիթ Շահնազարյանը, որը մինչ այդ ղեկավարում էր ԱԱՆ –ն, հեռացրել էր: Այսօր լրագրողների խնդրանքով Շահնազարյանն անդրադարձավ ԱԱԾ նախարար եղած տարիների իր գործունեությանը եւ ասաց. «Սերժ Սարգսյանի եւ իմ պատկերացրած պրոֆեսիոնալները միմյանցից տարբեր բաներ են: Երբ ես նշանակվեցի ԱԱ-ի ղեկավար, հրամանագրով ինձ հանձնարարված էր ատեստացիա անցկացնել բոլոր աշխատակիցների շրջանում, նոր կառուցվածք ստեղծել եւ գործունեության իրավական դաշտի փաստաթղթեր ստեղծել, ինչը տեղի ունեցավ: Դա կատարվեց 1994թ.-ին: Մինչ այդ կառույցը չէր համապատասխանում նորանկախ ՀՀ-ի պահանջներին: Ես այդ ծառայությունից դուրս վռնդեցի Հրաչիկ Հարությունյանին եւ նրա նմաններին, ձեզ հայտնի Կրակեմ Հրաչիկին, կգբ-ական մեթոդներից այլ մեթոդներ չընդունողներին, որոնք չէին համապատասխանում անկախ երկրին»:
Դավիթ Շահնազարյանը նշեց, որ իր հեռացրածներն են Սերժ Սարգսյանի պրոֆեսիոնալները, որոնց վերջինս կրկին վերականգնել է ԱԱԾ-ում.
«Այն մարդիկ, ովքեր պետք չէին նորանկախ Հայաստանին, պետք էին Սերժ Սարգսյանին»: Շահնազարյանը նաեւ նշեց, որ նույն Հրաչիկ Հարությունյանն ու Սերժ Սարգսյանի մյուս «պրոֆեսիոնալները» 1998թ-ից վերացնում են 1988թ շարժման ձեռքբերումները. «Նրանք «Ղարաբաղ» կոմիտեի հետապնդողներն են եղել, ինձ եւ մյուսներին ձերբակալողները, այսօր ղեկավարում են ԱԱԾ-ն: «Ղարաբաղ» կոմիտեի քննիչ Աղվան Հովսեփյանն այսօր ղեկավարում է ՀՀ Գլխավոր դատախազությունը: Նրանց նպատակն է ոչնչացնել Արցախյան շարժման նվաճումները»:
Այսօր լրագրողները պարոն Շահնազարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է նա վերաբերում այն մտավորականներին, ովքեր այսօր առանց գիտակցելու կամ գիտակցաբար հայտնվել են քաղաքական գործընթացներում: Խոսքը մասնավորապես Սոս Սարգսյանի մասին էր, որն ընդդիմությանը «զիբիլ» էր անվանել.«Նրանք իշխանությունների լակեյներն են: Ինչ վերաբերում է Սոս Սարգսյանին, ես նրան բարձր եմ գնահատում եմ իբրեւ դերասան, բայց քաղաքական գործունեությունը նրա մոտ այնպես է ստացվում, ինչպես իմ մոտ կստացվեր դերասանությունը»:
Քննարկում
HIMA.. HIMA գրել է:
«Առաջ Հայաստանն» ընդդեմ «Բարգավաճ Հայաստանի»
Եթե տեղեկանաք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում սկսվել են հարկային ստուգումներ՝ չզարմանաք: Դա համարեք Սերժ Սարգսյանի ինքնահաստատման ճիգը: Գիտակցելով, թե որքան աննախանձելի վիճակում է հայտնվել ինքը՝ ժողովուրդը մի կողմից բացահայտորեն ընդդիմանում է, մյուս կողմից՝ արհամարհում, երրորդ կողմից՝ ատում, Հյուսիսայինից՝ անիծում,- Սերժ Սարգսյանը որոշել է դիմել վճռական գործողությունների: Նպատակը պարզ է՝ պետք է ինչ-որ կերպ, թեկուզ աներեւակայելի ջանքերով հեղինակության փշրանքներ վաստակել, անսպասելի քայլեր կատարել՝ ինքնահաստատվելու եւ հավասարակշռությունն իսպառ չկորցնելու: Այս վիճակն առավել բնորոշ է վճռականությամբ թեեւ աչքի չընկնող, բայց ազարտային խաղերում ինքնատիրապետումը կորցնելու հակված անձանց, որոնց համար ինչ-որ պահի արդեն միեւնույն է՝ կատարած խաղադրույքն արդարացվա՞ծ է արդյոք: Այլ կերպ ասած, նա մտել է ջուրը եւ պետք է ցույց տա, որ թրջվելուց չի վախենում: Շուրջ երկու ամիս առաջ, երբ Սերժ Սարգսյանին նախագահական նստավայրը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան, «Տարեգիր» թերթում լուր հրապարակվեց, թե Ռոբերտ Քոչարյանն աչք է տնկել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա: Հետագայում այդ լուրը հրապարակվեց այլ թերթերում եւս: Ոչ Քոչարյանը, ոչ Ծառուկյանը «Մեդիամաքսով» կամ «Կենտրոնով», որքան մեզ է հայտնի, չհերքեցին այն: Սա նշանակում է, որ հրապարակվածը հեռու չէր ճշմարտությունից: Նաեւ սա էր, որ ոմանց հիմք տվեց ենթադրելու, թե իրականում Ռոբերտ Քոչարյանն է Սերժ Սարգսյանի թիկունքից կառավարում երկիրը, դիցուք՝ տնօրինում մեծահարուստների ունեցվածքը: Երկու օր առաջ, սակայն, Քոչարյանը «ջրեց» այդ ենթադրությունը, անվանելով այն «անհեթեթ» ու փաստելով, որ եթե այդպես լիներ՝ Թուրքիայի նախագահը Երեւանում ֆուտբոլ նայելու հրավեր չէր ստանա: Ակնարկը հստակ էր. ինքը հիացած չէ Սերժ Սարգսյանի գործողություններով. այսինքն, այս անգամ կարծես թե իրոք սիամական երկվորյակների արանքով սեւ կատու է անցել: Ի՞նչ կատու է դա: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին այնքան էլ դուր չեն եկել Քոչարյանի հավակնությունները՝ թաթը դնել Ծառուկյանի ունեցվածքին: Ի վերջո խոսքը հսկայական կարողության վերաբաժանման մասին է: Խոսքն այն մասին է, որ «Առաջ Հայաստանից» մի քանի լաթ է մնացել, ու այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է սոցիալական պայթյուն: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստանը», որպես անձեռնմխելի կղզյակ, մնում է անմատչելի Սերժ Սարգսյանին: Ստեղծված իրավիճակում, ահա, վերջինս կայացրել է պայթունավտանգ որոշում, որը վերեւում համեմատեցինք ինքնատիրապետումը կորցնելու հակում ունեցող խաղամոլի խաղադրույքի հետ: Այն է՝ Սերժ Սարգսյանը Հարկային պետական ծառայությանը հանձնարարել է մանրակրկիտ ստուգել Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների հարկային պարտավորությունների կատարման ընթացքը: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն ընթացիկ պարտավորություններին, այլեւ Քոչարյանի նախագահության օրոք մուծված հարկերի վերահաշվարկին: Ծառուկյանին, բազմիցս է գրվել, երբեք չեն գայթակղել խոշոր հարկատուների մեջ առաջատարը լինելու դափնիները. նա ոչ այնքան հարկեր է մուծել պետբյուջե, որքան հատկացումներ արել նույն Քոչարյանին ու Սարգսյանին: Մեր տեղեկություններով, այժմ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին խնդրում է որ բարեխոսի Սերժ Սարգսյանին, եւ չկատարվի իր համար կործանարար վերահաշվարկը: Դժվար չէ գուշակել, որ խոսքը մի քանի տասնյակ միլիարդ դրամի մասին է: Գումար, որն այնքան անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին բյուջեն լցնելու եւ գոնե մի քիչ ժողովրդի աչքին պարզերես երեւալու, իր տակ երերացող աթոռին հաստատվելու համար: Դժվար է ասել, թե ինչ դիրքորոշում կորդեգրի ԲՀԿ-ի սերժամետ հատվածը, ի դեմս, ասենք, աննկուն Նաիրա Զոհրաբյանի. կշարունակի՞ նույնչափ ոգեշնչված գովերգել Սերժ Սարգսյանին, թե՞ հիմա էլ կսկսի անխնա քննադատել նրան: Փոխարենը հեշտ է գուշակել, թե այս պարագայում ինչ նոր կարգախոս կհնչեցներ Նիկոլ Փաշինյանը. «Մի՛ բոմժացիր»:
VAN գրել է:
Ճիçտ Էլ իւոստովանում ես,ՏԱԿԱՆՔ:Հենց ձեզ ձերբակալելու մաղձն Է ,որ այսօր թափում եք ու անմեղ ժողովրդին նարքաçում իւժդժությունների մեջ:Մի կողմից ուզում եք ձեր անձնական վրեժը լուցել,մյուս կողմից Էլ նոր թալան սկսել,աիւորժակներդ բացվել Է,տեսնելով ձեր ստեղցաց մոիւիրներից վեր հառնող Հայաստանը:Եթե մաքուր Էիք,ինչու՞ Էր ազգադավ Լևոնը հափçտակել ու իր տանը պահում «Ղարաբաղ« կոմիտեի գորցը,ի՞նչն Էր նրան այդքան անհանգստացնում:Դուք ձեզ համլարում եք այնքան «ազնիվ«,որ ձեզ ձերբակալողները կարցում եք հանցանք են գորցել,հա՞,ու համակարգում աçիւատելու իրավունք չունե՞ն:Դե Լևոն իւնամիդ հենց սկզբից Էլ çարժում Էր եկել անձնական հարցեր լուցելու,իր հանցագորց ու դեռ Էն գլիւից թալանչի թելման եղբորը բանտից ազատելու համար ու այդպես Էլ արեց:Երեսներիդ կաçին պատռվաց Է ,այ ստոր դավաճաններ,ամոթներդ կապել եք քամակներիդ,այդ ի՞նչ ազնվությունից,մաքրությունից եք բարբաջում,դուք չԷի՞ք որ բազմաթիվ ազատամարտիկների սարքովի մեղադրանքներով լցրել Էիք բերդերը,թե՞ձեզ կարելի Էր,թե՞ դա ամենամեց դավաճանությունը չԷր պատերազմող երկրի ու ժողովրդի դեմ,Հայաստանը դարձրել Էիք ձեր հոր բոստանը,ինչ ուզում ցանում Էիք,ինչ ուզում հանում գցում Էիք այն կողմ ու ձեռքներդ բռնող չկար,հաիւներիցդ եկող չկար,թքել Էիք ժողովրդի ու նրա իւնդիրների վրա,այ ստոր տականք:Լևոնը չԷ՞ր,որ լկտիաբար հայտարարում Էր,թե.«ո՞վ ասաց ,որ ժողովուրդը սովաց Է,որ սովաց լինի կգա գլուիւս կջարդի«:Դուք,ազգային տականքներդ հիմի Էլ եք ցիցաղում ձեր çուրջ հավաքվաց այդ իւաբվաց մասսայի վրա,նրա մտակուրության վրա:Դուք ընդհամենը ուզում եք այդ անմեղ ու իւաբվաց մարդկանց միջոցով հասնել ձեր նպատակին,թե չԷ ձեր հոգը չԷ ժողովուրդը ու նրա իւնդիրները,մանք դա հրաçալի գիտենք:Բայց պիտի դուք Էլ լավ իմանաք,որ մենք,ՄԵՑԱՄԱՍՆՈՒթՅՈՒՆՍ,իսկական հայրենասերներս,որ տվել ենք կյանք ու արյուն մեր երկրի ազատության ու նրա պետականության համար,այսօր Էլ պատրաստ ենք տալու կյանք ու արյուն,պահպանելու երկրի պետականությունը ձեզ նման ԲՈՐԵՆԻՆԵՐԻՑ:Ես և իմ մի քանի տասնյակ ընկերները,որ ամեն մեկս կարող ենք անցնել մի-մի գումարտակի գլուիւ ու ղեկավարել այն,եթե Աստվաց մի արասցԷ,տեղը գա,կկատարենք մեր պարտականությունը երկրի ու ժողովրդի առաջ,çանսատակ կանենք ձզ պես ստոր դավաճաններին,բայց երկիր չենք տա ձեր ձեռքը,իմացեք:Ձեզ նմաններին սատկացնելը,հայանպաստ գորց Է,ոչ թե հանցագորցություն:Հանցանքը ձեր ապրելն ու չարագորցություններն են:Միçտ Էլ արդարացվաց Է եղել դավաճանների մահը:Դուք լցնում եք արդեն համբերության բաժակը,ու արագորեն բերում այն օրը,երբ Հայոց հողը պիտի մաքրվի ձեզ նմաններից:Պիտի չորանան այն հայ մայրերի արգանդները,որ ձեզ պես տականքներ են ցնում:Դավաճաններն ապրելու իրավունք չունեն:Նրանց մահը ողջ ազգի ապահովվությունն Է,նրանց կենդանի մնալը վտանգվաց Հայաստան:Քաղաքացիական պատերազմից իւուսափելու համար,պիտի մեկ առ մեկ çանսատակ արվեք դուք:Դեռ« իւոսելու Է«դավաճաններին պատժող հայ հայրենասերի հզոր բազուկը:
ՎԱՆԱ ՀՈՒՇԵՐ
3Վերահրատարակվել է Սիրաք Սարհադյանի «Կյանքիս հուշերից» մենագրությունը, որի շնորհանդեսը կկայանա հուլիսի 15-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Թեհրանում ...«TOMAS, HELP US»
67«Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան», «Անսերժ, անռոբ Հայաստան»,- այս վանկարկումները երեկ կեսօրին լսվում էին Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց, որտեղ տեղի էր ունենում Եվրոպայի խորհրդի ...ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»
6
Հայաստանի 2007թ. բրոնզե մեդալակիր «Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նրա գլխավորությամբ «Միկան» ընթանում էր 2-րդ հորիզոնականում: ...ԲԵՐՈԶՈՎՍԿՈՒ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԶԻՋՈՒՄ Է
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Ռոման Բերեզովսկին «Խիմկի» կազմում 4 գնդակ է բաց թողել չեմպիոն «Զենիթի» հետ մրցավեճում: Հայաստանի հավաքականի դարպասապահի թիմը, որը եզրափակում է Ռուաստանի առաջնության ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Նա շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ...ՊԵՂՈՒՄՆԵՐ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐՈՒՄ
Կարտոֆիլի դաշտն ընդարձակելու նպատակով իրականացված աշխատանքների ընթացքում Շիրակի մարզի Ազատանի բնակիչներից մեկը հանդիպել էր խոշոր սալաքարերի` չկասկածելով, որ դրանք իրենց տակ ժամանակակից մարդու աչքից մոտ ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՐԴԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ Է
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» երեկ ուշ երեկոյան մեկնեց Կիպրոսի Լառնակա քաղաք, որտեղ վատ կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիս» - «Փյունիկ» հանդիպումը:
Հայկական թիմի գլխավոր ...ՉԵ՞Ն ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
1
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ...ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ` ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ
«Մեր նպատակն է, որպեսզի Եվրոպան մեխանիզմներ ստեղծի այն երկրների համար, որոնք կձգտեին Եվրոպայի հետ ավելի սերտ եւ արդյունավետ հարաբերությունների: Դրան է ուղղված Արեւելյան համագործակցության մեր նախաձեռնությունը», ...ՎԱՐՈԴՆԵՐՆ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ԳՏԵԼ
Ավան համայնքը սպասարկող 17 համար ավտոբուսն այսօր իր մշտական ուղեւորներին թողել էր միկրոավտոբուսների հույսին: Ուղեւորներն այսօր ժամերով կանգառներում անհույս սպասում էին իրենց փոխադրամիջոցին, որն այդպես ...ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
7
Հուլիսի 12-ին, ժամը 23.55-ի սահմաններում գայլերը ներխուժել են Ապարանի Մաշտոցի փողոցի թիվ 86 տան բնակիչ Վաղինակ Խաչատրյանին պատկանող անասնագոմը եւ հոշոտել 20 գլուխ ոչխար:
ՎՆԱՍ ԱՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Հուլիսի ...ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
12
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու համար` Համաժողովրդական շարժումը այսօրվանից ստորագրահավաք է սկսում: Պատրաստված փաստաթղթի տակ այսօր առաջինը ստորագրեց ...«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ»
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանին դեռ պարզ չի, թե երբ իր պաշտպանյալի գործը կմտնի դատարան: Ավելին` նրա գնահատմամբ` գործը չեն ուղարկում դատարան, քանի ...«ԵՍ ԱԱԾ-ԻՑ ՎՌՆԴԵՑԻ ԿՐԱԿԵՄ ՀՐԱՉԻՆ»
2«Իշխանությունները շանտաժի են ենթարկում Համաժողովրդական շարժմանը` օգտագործելով երեխաներին: Դա նույնն է, որ տեռորիստը գրկում է մի երեխայի, որ երեխայով պաշտպանվի: Այդ շանտաժն առայժմ շարունակվում է, սակայն ...«ԵԽ-Ն ԴԵՌ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
Հուլիսի 14-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ...«ACP-Ն ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ Է»
Թեղուտի բնաշխարհի փրկության համար պայքարող մի խումբ երիտասարդ բնապահպաններ շաբաթ օրն այցելեցին Թեղուտ եւ հանդիպեցին տեղի բնակչության հետ: Տեղաբնակներից ոմանք բավականին գոհ էին հանքի շահագործման առիթով, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԻՄՔԸ
5ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Հանդիպմանը մասնակցել են Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ ...ԵՐԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կինեմատոգրաֆի հանրահայտ ներկայացուցիչները, որոնք Հայաստանում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, այսօր հավաքվել էին «Երեւան» հյուրանոցի հարկի տակ՝ միմյանց եւ լրագրողների հետ ...ՍՊԱՆԵԼ Է 25-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ, ՎԻՐԱՎՈՐԵԼ` 24-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Աջափնյակ թաղամասի Բաշինջաղյան 188 շենքի 7-րդ հարկի պատուհանին նստած արյունոտ դեմքով եւ կացինը ձեռքին մոտ 70- ամյա տղամարդը այսօր ժամը մոտ 13.00-ից սպառնում էր իրեն ցած նետել: Նա այսօր ...
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ

- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

