
ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ` ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ
«Մեր նպատակն է, որպեսզի Եվրոպան մեխանիզմներ ստեղծի այն երկրների համար, որոնք կձգտեին Եվրոպայի հետ ավելի սերտ եւ արդյունավետ հարաբերությունների: Դրան է ուղղված Արեւելյան համագործակցության մեր նախաձեռնությունը», - ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին:
«Արեւելյան համագործակցություն» ծրագիրը, որը վերջին ամիսներին Lեհաստանն ու Շվեդիան ներկայացրեցին Եվրամիության արտգործնախարարների կոմիտեին եւ Եվրամիության գագաթնաժողովին, նախատեսում է սերտացնել ԵՄ-ի հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հետ: Մասնավորապես, ենթադրվում է այդ երկրների համար մեղմացնել վիզային ռեժիմը, ազատականացնել առեւտուրը, ստեղծել ազատ առեւտրի գոտիներ, իրականացնել մշակութային, ուսանողական փոխանակումներ եւ օգնության նոր ծրագրեր:
Փոխարենը՝ Եվրամիությունը նախկին խորհրդային երկրներից պահանջելու է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացում:
«Lեհաստանը ցանկանում է լինել նորմալ եվրոպական երկիր, ինչը նշանակում է` ունենալ նորմալ եվրոպական ժողովրդավարական ազատ շուկա, ինչպես սահմանակից, այնպես էլ հեռու եվրոպացի հարեւաններ: Կարծում ենք, անվիճելի է, որ առեւտրի, վիզային ռեժիմի մեղմացման եւ իրավական օժանդակության հարցերում կարող ենք օգնել մեկս մյուսիս», - ասել է Սիկորսկին:
Թեեւ Արեւելյան համագործակցության ծրագիրը չի առաջարկում Եվրամիությանն անդամակցելու հեռանկար, այդուհանդերձ, Լեհաստանի արտգործնախարարի հավաստմամբ, ծրագրի երկարաժամկետ նպատակը այդ երկրներին օգնելն է` նախապատրաստվելու Եվրամիությանը վերջնական անդամակցությանը:
«Կարծում եմ, զարմանալի ոչինչ ասած չեմ լինի` ասելով, որ ընդլայնումից կա որոշակի հոգնածություն Եվրոպայում, եւ դժվարությունները, որ մենք ունենք Lիսաբոնի համաձայնագիրն ընդունելու հարցում, նույնպես չեն նպաստում այդ հարցի լուծմանը: Հետեւաբար, այժմ առավելապես անդամակցությանը նախապատրաստվելու ժամանակ է: Եվ մի քանի տարուց, երբ այդ հոգնածությունը անցնի, հնարավոր կլինի օգտվել նոր տրամադրվածությունից», - նշել է Ռադեկ Սիկորսկին: «Ազատություն» ռադիոկայան
ՎԱՆԱ ՀՈՒՇԵՐ
3Վերահրատարակվել է Սիրաք Սարհադյանի «Կյանքիս հուշերից» մենագրությունը, որի շնորհանդեսը կկայանա հուլիսի 15-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Թեհրանում ...«TOMAS, HELP US»
67«Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան», «Անսերժ, անռոբ Հայաստան»,- այս վանկարկումները երեկ կեսօրին լսվում էին Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց, որտեղ տեղի էր ունենում Եվրոպայի խորհրդի ...ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»
6
Հայաստանի 2007թ. բրոնզե մեդալակիր «Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նրա գլխավորությամբ «Միկան» ընթանում էր 2-րդ հորիզոնականում: ...ԲԵՐՈԶՈՎՍԿՈՒ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԶԻՋՈՒՄ Է
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Ռոման Բերեզովսկին «Խիմկի» կազմում 4 գնդակ է բաց թողել չեմպիոն «Զենիթի» հետ մրցավեճում: Հայաստանի հավաքականի դարպասապահի թիմը, որը եզրափակում է Ռուաստանի առաջնության ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Նա շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ...ՊԵՂՈՒՄՆԵՐ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐՈՒՄ
Կարտոֆիլի դաշտն ընդարձակելու նպատակով իրականացված աշխատանքների ընթացքում Շիրակի մարզի Ազատանի բնակիչներից մեկը հանդիպել էր խոշոր սալաքարերի` չկասկածելով, որ դրանք իրենց տակ ժամանակակից մարդու աչքից մոտ ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՐԴԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ Է
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» երեկ ուշ երեկոյան մեկնեց Կիպրոսի Լառնակա քաղաք, որտեղ վատ կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիս» - «Փյունիկ» հանդիպումը:
Հայկական թիմի գլխավոր ...ՉԵ՞Ն ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
1
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ...ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ` ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ
«Մեր նպատակն է, որպեսզի Եվրոպան մեխանիզմներ ստեղծի այն երկրների համար, որոնք կձգտեին Եվրոպայի հետ ավելի սերտ եւ արդյունավետ հարաբերությունների: Դրան է ուղղված Արեւելյան համագործակցության մեր նախաձեռնությունը», ...ՎԱՐՈԴՆԵՐՆ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ԳՏԵԼ
Ավան համայնքը սպասարկող 17 համար ավտոբուսն այսօր իր մշտական ուղեւորներին թողել էր միկրոավտոբուսների հույսին: Ուղեւորներն այսօր ժամերով կանգառներում անհույս սպասում էին իրենց փոխադրամիջոցին, որն այդպես ...ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
7
Հուլիսի 12-ին, ժամը 23.55-ի սահմաններում գայլերը ներխուժել են Ապարանի Մաշտոցի փողոցի թիվ 86 տան բնակիչ Վաղինակ Խաչատրյանին պատկանող անասնագոմը եւ հոշոտել 20 գլուխ ոչխար:
ՎՆԱՍ ԱՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Հուլիսի ...ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
12
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու համար` Համաժողովրդական շարժումը այսօրվանից ստորագրահավաք է սկսում: Պատրաստված փաստաթղթի տակ այսօր առաջինը ստորագրեց ...«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ»
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանին դեռ պարզ չի, թե երբ իր պաշտպանյալի գործը կմտնի դատարան: Ավելին` նրա գնահատմամբ` գործը չեն ուղարկում դատարան, քանի ...«ԵՍ ԱԱԾ-ԻՑ ՎՌՆԴԵՑԻ ԿՐԱԿԵՄ ՀՐԱՉԻՆ»
2«Իշխանությունները շանտաժի են ենթարկում Համաժողովրդական շարժմանը` օգտագործելով երեխաներին: Դա նույնն է, որ տեռորիստը գրկում է մի երեխայի, որ երեխայով պաշտպանվի: Այդ շանտաժն առայժմ շարունակվում է, սակայն ...«ԵԽ-Ն ԴԵՌ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ»
Հուլիսի 14-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ...«ACP-Ն ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ Է»
Թեղուտի բնաշխարհի փրկության համար պայքարող մի խումբ երիտասարդ բնապահպաններ շաբաթ օրն այցելեցին Թեղուտ եւ հանդիպեցին տեղի բնակչության հետ: Տեղաբնակներից ոմանք բավականին գոհ էին հանքի շահագործման առիթով, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԻՄՔԸ
5ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Հանդիպմանը մասնակցել են Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ ...ԵՐԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կինեմատոգրաֆի հանրահայտ ներկայացուցիչները, որոնք Հայաստանում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, այսօր հավաքվել էին «Երեւան» հյուրանոցի հարկի տակ՝ միմյանց եւ լրագրողների հետ ...ՍՊԱՆԵԼ Է 25-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ, ՎԻՐԱՎՈՐԵԼ` 24-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Աջափնյակ թաղամասի Բաշինջաղյան 188 շենքի 7-րդ հարկի պատուհանին նստած արյունոտ դեմքով եւ կացինը ձեռքին մոտ 70- ամյա տղամարդը այսօր ժամը մոտ 13.00-ից սպառնում էր իրեն ցած նետել: Նա այսօր ...
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵՑԻՆ
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՐԻՈՆԵՏԿԱ ԵՆ»
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը՝ ԳԼԽԱՑԱՎԱ՞ՆՔ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ԷՐ ՏՎԵԼ
ԷԼԻ ՆԱԽԱԳԻԾ
«TOMAS, HELP US»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱԿԵ՞Լ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՏՈՂԱ ՉՄՏԱՎ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

«ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՏԵՍԱԳՐՎԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ

- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

