
ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ
Աբխազիայի իշխանություններն ասում են, որ տեղի ունեցած պայթյունների շարքը Վրաստանի` իրենց տնտեսությունը խորտակելու ծրագրի մասն է կազմում:
Աբխազիայում տեղի ունեցած մի շարք պայթյունները համեմատական դադարից հետո նոր լարվածություն են ստեղծել տարածաշրջանում. Աբխազիայի կառավարությունը պնդում է, իբր վրացիները փորձում են հետ պահել ռուս զբոսաշրջիկներին սեւծովյան հանգստավայրերից:
Վերջին պայթյունը տեղի ունեցավ հուլիսի 2-ին արեւմտյան Վրաստանի հետ Աբխազիայի վարչական սահմանի մոտ, երբ, ռուս խաղաղապահ ուժերի հրամանարի օգնական Ալեքսանդր Դիորդիեւի խոսքերով, անցակետով մի մեքենա անցավ, շրջվեց եւ նրա ներսից դուրս նետված առարկան պայթեց:
Միջադեպի ժամանակ ոչ ոք չտուժեց: Սակայն անցյալ շաբաթ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում եւ հյուսիսային հանգստավայր Գագրայում տեղի ունեցած 4 պայթյունների արդյունքում մի քանի մարդ է վիրավորվել:
Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների կարծիքով պայթյունները Վրաստանի անվտանգության ծառայությունների ձեռքի գործն է, որոնք փորձում են անկայունություն ստեղծել ամառային զբոսաշրջության սեզոնի բացման կապակցությամբ:
Ռուս խաղաղապահ ուժերի հրամանարի օգնական Ալեքսանդր Դիորդիեւը նույնպես մեղադրում է վրացիներին սահմանին տեղի ունեցած վերջին պայթյունի համար: Վրացական կողմը հերքում է այս մեղադրանքները:
Խաղաղապահները տեղակայված են աբխազ-վրացական սահմանի երկայնքով ձգվող տարածքում, որը դեռեւս ,հակամարտության գոտիե է կոչվում. պատերազմը, որի արդյունքում Աբխազիան իրեն Թբիլիսիից անկախ հռչակեց, ավարտվել է 14 տարի առաջ: Թեեւ այն ժամանակվանից ի վեր Աբխազիան փաստորեն անկախ է մնացել, այն որպես պետություն չի ճանաչվում: Վիճաբանությունը չլուծված է մնում, ժամանակ առ ժամանակ լարվածության եւ տեղայնացված բռնության դեպքեր են արձանագրվում:
Առաջին երկու պայթյունները տեղի ունեցան հունիսի 29-ի առավոտյան`5 րոպե տարբերությամբ, մեկը Գագրայի սուպերմարկետներից մեկի հարեւանությամբ, մյուսը` քաղաքի շուկայում:
Հաջորդ օրը նմանատիպ երկու պայթյուն տեղի ունեցավ Սուխումում: Աբխազիայի իշխանությունները, որ կարծում էին, թե առաջին պայթյունները գուցե քրեական աշխարհի երկպառակության արդյունք էին, պայթյունների նմանությունների պատճառով հայտարարեցին, թե դրանք Վրաստանի անվտանգության ծառայությունների արած գործն են:
«Դա ահաբեկչական գործողություն էր Աբխազիայի եւ մեր հանրապետությունում հանգստացող ռուսների դեմ»,- ասում է Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բագապշը: «Այս ահաբեկչական գործողությունների հետեւում կանգնած է Վրաստանը, որը չի դադարեցնում Աբխազիայում իրավիճակն ապակայունացնելու իր ջանքեհո»:
Այս կարծիքն են կիսում նաեւ Աբխազիայի ոստիկանությունը, ընդդիմադիր խմբերը եւ շարքային քաղաքացիները:
Իշխանությունները նաեւ մեղադրում են Թբիլիսիին կրկին հինգ րոպե տարբերությամբ հնչած երկու պայթյունների համար, որոնք հունիսի 18-ին վնասեցին Սուխումի սահմանների դուրս երկաթուղային գծերը:
Վրաստանի լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում էին պայթյունները, հիմնականում փոխանցելով այն տեսակետը, թե դրանք հանցագործներն են իրականացրել: Լրատվական որոշ հաղորդումների համաձայն, պայթյուններից մի քանիսը տեղի են ունեցել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին պատկանող վայրերում:
Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլին ասում է, թե Թբիլիսիի դեմ ուղղված Աբխազիայի մեղադրանքները «լուրջ չեն»:
«Մենք բազմիցս ասել ենք, որ [Աբխազիան] տարածք է, որ չի վերահսկվում որեւէ մեկի կողմից, այնտեղ բազմաթիվ քրեական խմբեր են գործում»,- ասել է նա:
Հուլիսի 1-ին Աբխազիայի իշխանությունները փակեցին Վրաստանի հետ իրենց սահմանը:
Այս քայլը հիմնականում կվնասի էթնիկ վրացիներին, ովքեր հակամարտության ավարտից հետո վերադարձել են Աբխազիայի հարավում գտնվող Գալի շրջանը:
Հազարավոր էթնիկ վրացիներ անցնում էին սահմանը կազմող Ինգուրի գետը` առեւտրի, ուսման, քվեարկելու կամ պարզապես արեւմտյան Վրաստանում, հատկապես Զուգդիդի քաղաքում բնակվող իրենց բարեկամներին այցելելու նպատակով:
«Տնտեսագիտության ֆակուլտետում սովորող եղբայրս պետք է քննություններ հանձներ, նա մի ամբողջ տարի պատրաստվում էր դրանց, բայց քննություններից մի քանի օր առաջ նրան չթողեցին [Գալիից] Զուգդիդի գնալ»,- ասում է Գալիի շրջանում ապրող, ներկայումս Թբիլիսիում գտնվող Գիորգի Բուլիսկերիան:
«Շատ եմ անհանգստանում բարեկամներիս համար` ասում են, թե այնտեղ շատ վտանգավոր է»:
Աբխազիայի իշխանությունների խոսքերով, պայթյունների ժամանակ գործարկվել է հեռակառավարմամբ գործի դրվող պայթուցիկ նյութերի փոքր քանակ. ենթադրվում էր, որ դրանք ավելի շուտ կվախեցնեն մարդկանց, քան բազմաթիվ զոհերի պատճառ կհանդիսանան:
«Նրանց հիմնականում պետք էր, որ պայթյունների առաջացրած նորությունների ալիքը Աբխազիայի հանգստավայրերի դեմ բացասական լայնածավալ արշավի սկիզբ հանդիսանա»,- ասում է Սուխումի քաղաքային դատախազ Ալիսա Բիգվայան:
Տեղի պաշտոնյաները կասկածում են, որ պայթյունները տեղացիներից մեկի գործն են, ով կարող էր ազատ տեղաշարժվել Աբխազիայով:
Եթե պայթյունները վերջին տարիներին Աբխազիայի ծովափնյա հանգստավայրեր այցելող հարյուր հազարավոր ռուս զբոսաշրջիկներին վանելու ծրագրի մաս էին կազմում, ապա այդ մարտավարությունը կարծես գործում է:
Հանգստյան գոտիներում աշխատող մարդիկ ասում են, որ Աբխազիայի գրեթե բոլոր հյուրանոցներում եւ մասնավոր հատվածի տներում դատարկ սենյակներ են մնացել, վերջին հինգ տարիների ընթացքում այստեղ նման իրավիճակ չի եղել:
Ռուս զբոսաշրջիկներն անշուշտ եկամտի ամենամեծ աղբյուրն են հանդիսանում այս փոքրիկ, աղքատ հանրապետության համար, որի միակ կապն արտաքին աշխարհի հետ Ռուսաստանի միջոցով է իրականացվում:
«Ապրիլ եւ մայիս ամիսներին միջազգային լրատվամիջոցներն ազդադարում էին այն փաստի մասին, թե շուտով նոր վրաց-աբխազական պատերազմ է բռնկվելու»,- ասում է Աբխազիայի հանգստավայրերի եւ զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Վըաչեսլավ Բարցիցը: «Բնականաբար, դա վանում է զբոսաշրջիկներին: Արդյունքում անցյալ տարվա համեմատ 25-30 տոկոսով նվազել է հունիսին Աբխազիայում հանգստացող զբոսաշրջիկների թիվը»:
Աբխազիայի իշխանություններն ասում են, որ տեղի ունեցած պայթյունների շարքը Վրաստանի` իրենց տնտեսությունը խորտակելու ծրագրի մասն է կազմում:
Աբխազիայում տեղի ունեցած մի շարք պայթյունները համեմատական դադարից հետո նոր լարվածություն են ստեղծել տարածաշրջանում. Աբխազիայի կառավարությունը պնդում է, իբր վրացիները փորձում են հետ պահել ռուս զբոսաշրջիկներին սեւծովյան հանգստավայրերից:
Վերջին պայթյունը տեղի ունեցավ հուլիսի 2-ին արեւմտյան Վրաստանի հետ Աբխազիայի վարչական սահմանի մոտ, երբ, ռուս խաղաղապահ ուժերի հրամանարի օգնական Ալեքսանդր Դիորդիեւի խոսքերով, անցակետով մի մեքենա անցավ, շրջվեց եւ նրա ներսից դուրս նետված առարկան պայթեց:
Միջադեպի ժամանակ ոչ ոք չտուժեց: Սակայն անցյալ շաբաթ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում եւ հյուսիսային հանգստավայր Գագրայում տեղի ունեցած 4 պայթյունների արդյունքում մի քանի մարդ է վիրավորվել:
Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների կարծիքով պայթյունները Վրաստանի անվտանգության ծառայությունների ձեռքի գործն է, որոնք փորձում են անկայունություն ստեղծել ամառային զբոսաշրջության սեզոնի բացման կապակցությամբ:
Ռուս խաղաղապահ ուժերի հրամանարի օգնական Ալեքսանդր Դիորդիեւը նույնպես մեղադրում է վրացիներին սահմանին տեղի ունեցած վերջին պայթյունի համար: Վրացական կողմը հերքում է այս մեղադրանքները:
Խաղաղապահները տեղակայված են աբխազ-վրացական սահմանի երկայնքով ձգվող տարածքում, որը դեռեւս ,հակամարտության գոտիե է կոչվում. պատերազմը, որի արդյունքում Աբխազիան իրեն Թբիլիսիից անկախ հռչակեց, ավարտվել է 14 տարի առաջ: Թեեւ այն ժամանակվանից ի վեր Աբխազիան փաստորեն անկախ է մնացել, այն որպես պետություն չի ճանաչվում: Վիճաբանությունը չլուծված է մնում, ժամանակ առ ժամանակ լարվածության եւ տեղայնացված բռնության դեպքեր են արձանագրվում:
Առաջին երկու պայթյունները տեղի ունեցան հունիսի 29-ի առավոտյան`5 րոպե տարբերությամբ, մեկը Գագրայի սուպերմարկետներից մեկի հարեւանությամբ, մյուսը` քաղաքի շուկայում:
Հաջորդ օրը նմանատիպ երկու պայթյուն տեղի ունեցավ Սուխումում: Աբխազիայի իշխանությունները, որ կարծում էին, թե առաջին պայթյունները գուցե քրեական աշխարհի երկպառակության արդյունք էին, պայթյունների նմանությունների պատճառով հայտարարեցին, թե դրանք Վրաստանի անվտանգության ծառայությունների արած գործն են:
«Դա ահաբեկչական գործողություն էր Աբխազիայի եւ մեր հանրապետությունում հանգստացող ռուսների դեմ»,- ասում է Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բագապշը: « Այս ահաբեկչական գործողությունների հետեւում կանգնած է Վրաստանը, որը չի դադարեցնում Աբխազիայում իրավիճակն ապակայունացնելու իր ջանքեհո»:
Այս կարծիքն են կիսում նաեւ Աբխազիայի ոստիկանությունը, ընդդիմադիր խմբերը եւ շարքային քաղաքացիները:
Իշխանությունները նաեւ մեղադրում են Թբիլիսիին կրկին հինգ րոպե տարբերությամբ հնչած երկու պայթյունների համար, որոնք հունիսի 18-ին վնասեցին Սուխումի սահմանների դուրս երկաթուղային գծերը:
Վրաստանի լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում էին պայթյունները, հիմնականում փոխանցելով այն տեսակետը, թե դրանք հանցագործներն են իրականացրել: Լրատվական որոշ հաղորդումների համաձայն, պայթյուններից մի քանիսը տեղի են ունեցել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին պատկանող վայրերում:
Այնուամենայնիվ, Բարցիցի կանխատեսմամբ, եթե մոտակա երկու շաբաթվա ընթացքում նոր ,բռնություններե տեղի չունենան, զբոսաշրջիկների ներհոսքը կրկին կավելանա, ինչպես եւ նախորդ տարիներին:
Վրաց վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլիի կարծիքով, հնարավոր է, որ պայթյուններն ուղղված լինեին զբոսաշրջության դեմ:
«Նրանք հիմնականում հասան այդ նպատակին»,- ասում է նա: «Կարծում եմ, որ զբոսաշրջության սեզոնն Անխազիայում փչացված է: Համաձայն չեմ այն տեսության հետ, թե դա գործարարների պայքարի մի տարբերակ էր: Եթե մի գործարար խանգարում է մեկ այլ գործարարի աշխատանքին, նրա սեփական բիզնեսն էլ է տուժում, քանի որ զբոսաշրջության ժամանակահատվածն այստեղ եկամտի հիմնական աղբյուրն է»:
Աբխազիայի իշխանություններն առարկում են, թե փաստերը մատնացույց են անում Թբիլիսիին:
«Ես համոզված եմ, որ այս ահաբեկչական գործողությունները պատվիրած անձը լավ վճարել է դրանց համար, եւ մենք պետք է այդ մարդուն փնտրենք Վրաստանի անվտանգության ծառայություններում»,- ասում է Ռուսլան Կիշմարիան` Գալիի շրջանում Աբխազիայի նախագահի հատուկ ներկայացուցիչը: «Երբ Թբիլիսին ձեւացնում է, թե վիրավորված է Աբխազիայի կեղծ մեղադրանքներից, դա պարզապես խաղ է»:
Զաքարեիշվիլին ասում է, որ սահմանը փակելով Աբխազիայի իշխանությունները սեփական դիրքերին են վնաս հասցնում:
Դրանից տուժում է միայն Գալիի [վրացական] բնակչությունըե, եւ ես չեմ կարծում, թե Աբխազիայի իշխանությունները կշահեն Գալիի վրացիների շրջանում թշնամական տրամադրություններ խրախուսելուցե,- ասել է նա:
Ինալ Խաշիգը Աբխազիայի ,Չեգեմսկայա պրավդաե թերթի խմբագիրն է: Սոֆո Բուկիան Թբիլիսիում IWPR-ի վրացական խմբագիրն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի — խաղաղության լուսաբանման ինստիտուտի (www.iwpr.net) ամենշաբաթյա պաբերականից:
ԵՐԹԸ ԱՎԱՐՏՎԵՑ ՆՍՏԱՑՈՒՅՑՈՎ / VIDEO /
29
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Այսօր համաժողովրդական շարժման հանրահավաքն ավարտվեց երթով, որի ավարտը նախատեսված էր Հյուսիսային պողոտայում, որտեղ եւ 28 օրյա նստացույց են պատրաստվում անել Շարժման մասնակիցները:
Բազմահազարանոց ...«ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՄԵՆՔ, ՀԱՂԹԵԼ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
13
Հարցազրույց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ.
-Ինպե՞ս եք գնահատում իշխանությունների արձագանքը Եվրադատարանի հունիսի 17-ի վճռին եւ զգո՞ւմ եք արդյոք սխալներից դասեր քաղելու կամ «Ա1+»-ի ոտնահարված ...ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ
Աբխազիայի իշխանություններն ասում են, որ տեղի ունեցած պայթյունների շարքը Վրաստանի` իրենց տնտեսությունը խորտակելու ծրագրի մասն է կազմում: Աբխազիայում տեղի ունեցած մի շարք պայթյունները համեմատական դադարից ...ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է /VIDEO /
14
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս գիշեր Հյուսիսային պողոտայում են լուսացրել մոտ 84 կին եւ տղամարդ:
Նրանք վստահեցնում են, որ հացադուլը շարունակելու են մինչեւ օգոստոսի 1-ը, ինչպես երեկվա հանրահավաքում հայտարարեց ...
«ԿՌՎԻ ԵՆ ԲՌՆՎԵԼ ՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՏ»
ԳՅՈՒԼԸ ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՓԱՆՎԱԾ Է
«ԵՎՐՈՊԱՆ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆԵԼ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ԵՐԹԸ ԱՎԱՐՏՎԵՑ ՆՍՏԱՑՈՒՅՑՈՎ / VIDEO /

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐՋԱԿԵՏ Է ԴՆՈ՞ՒՄ

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՆԱԿԸ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ»

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ

«ԳՅՈՒՄՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԼՎԱԾՔ ՉԻ ԴԱՐՁԵԼ»

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

«ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՄԵՆՔ, ՀԱՂԹԵԼ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԿԱՐԵՎՈՐ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է /VIDEO /

ՏԵՐ ԿՅՈՒՐԵՂԸ ԴԱՐՁԱՎ ԱՇՈՏ

- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

