
ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ 10-ԱՄՅԱԿԸ / VIDEO /

«Սիրելի բարեկամներ, ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանիփառահեղ գահակալության տասնամյակը»,- այսօր այս խոսքերով իր ելույթը սկսեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ամփոփելով Քոչարյանի տասնամյակը` Տեր-Պետրոսյանն ասաց. «Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի ընտրությունների միջոցով բազմեց Հանրապետության նախագահի աթոռին, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ ամրապնդեց իր իշխանությունը, խափանեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը, պարտակեց տասնյակ այլ աղմկոտ սպանություններ, ոչնչացրեց օրենսդիր եւ դատախան իշխանությունների անկախությունը, ստեղծեց քրեական աշխարհի հասկացություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ, կեղծեց իր օրոք կայացած բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն, վերացրեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը, վարչախմբի վերահսկողության տակ դրեց բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները, փակեց «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները, եւ հարկային տեռորի ենթարկեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, սիստեմատիկաբար ուռճացրեց Հայաստանի տնտեսական զարգացման վիճակագրական տվյալները. Հայաստանը ենթարկեց լիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, կոռուպցիան, խնամիությունը, հովհանավորչությունը, ռեկետը վերածեց պետական քաղաքականության….»: Քոչարյանի տասնամյա գործունեության հիշարժան քայլերը Տեր-Պետրոսյանը հրապարակեց մոտ 10 րոպե, որտեղ տեղ գտան երկրի յուրաքանչյուր ոլորտում տեղի ունեցած օրինախախտումները. «Համարյա ողջ պետական գույքը եւ պահուստային հողատարածքները խորհրդանշական գներով վաճառեց իր մերձավորներին, հարկային բեռը բարդեց մանր եւ միջին գործարարների վրա, ըստ էության վերացնելով 90-ականներին ձեւավորված միջին խավը, խոշոր գործարարներին ազատեց օրինական հարկեր վճարելու պարտավորությունից, դրամի արհեստական արժեւորման հետեւանքով կործանեց արտահանող արդյունաբերությունը եւ հսկայական գերշահույթներ ապահովեց ներմուծման բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների համար, ծաղկեցրեց իր ընտանեկան բիզնեսը եւ դիզեց հսկայական հարստություն»: Շարունակելով իր խոսքը` Տեր-Պետրոսյանը նշեց. «Տնտեսական աճի ի ցույց տրվող երկնիշ թվերի եւ խաղաղության պայմաններում` երկրի բնակչությունը նվազեցրեց գաղթի ճամփան բռնած կես միլիոն մարդով: Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեց 15 հազար մարդ, կորցրեց Ղարաբաղի հարցի լուծման մի քանի առիթներ` Ղարաբաղը դուրս մղեց բանակցությունների գործընթացից, Ղարաբաղի ինքնորշման իրավունքը վերածեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի, սերդներին կտակեց իր ղարաբաղյան քաղաքականության պսակը հանդիսացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի խայտառակ բանաձեւը, ահագնացրեց Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը, խորացրեց հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը, չնչին պարտքի դիմաց` իր նախաձեռնությամբ ՌԴ-ին հանձնեց ՀՀ-ի ողջ էներգետիկ համակարգը, եւ վերջապես իր ազգանվեր գործունեությունը ավարտեց Երեւանի կենտրոնում կատարված արյունահեղությամբ, արտակարգ դրության հաստատմամբ եւ զանգվածային ձերբակալություններով ու բանտարկություններով»: ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ` ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց ամփոփել Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա գործունեության նաեւ դրական քայլեր: Պատկերն այսպիսին էր. «Պաշտոնավարման 10 տարիների ընթացքում նա կտրեց 5 կմ կարմիր ժապավեն, շուրջ 300 հոգու շնորհեց գեներալի կամ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ, մոտ 10 հազար մարդու պարգեւատրեց շքանշաններով ու մեդալներով, նոր աշխատատեղեր ստեղծելու ազնիվ մղումով կրկնապատկեց փոխնախարարների թիվը, եռապատկեց նախագահի, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմը, հնգապատկեց պետական պաշտոնյանների պահպանության վարչության ծառայողների քանակը»: Քոչարյանի «դրական» գործերում Տեր-Պետրոսյանը հատուկ տեղ հատկացրեց նաեւ հայկական մշակույթի զարգացմանն ու ոսկեղենիկ հայերենի պահպանմանն ու հարստացմանն ուղղված նրա քայլերը. «Իր ստեղծած անզուգական նորաբանություններով` վիզկապ, մասանդրա, ծյունինգ, մտնելորտ, անթռաշ, գնհատել եւ այլն: Ժողովրդին զվարճացրեց հրաշալի անեկդոտներով` կլիզմայի, վատ պարողին խանգարող հանգամանքների, փղերի ու մոսկաների, մեջքից ներքեւ գտնվող փափուկ տեղի մասին: Հարմար բնորդ լինելու հանգամանքով անսահմանորեն ճոխացրեց արդի հայ ծաղրանկարչական արվեստը»: Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ Քոչարյանի ծածուկ գործերը նույնքան անվերջանալի են, որքան հայտնինները եւ վստահեցրեց. «Հանրագումարի բերելով մեր հերոսի կամ «վոյինի» գործունեությունը` պատմությունը նրան հիշելու եւ բնութագրելու է ընդամենը մեկ նախադասությամբ, այն է. «Ռոբերտ Քոչարյան անունով ոմն բռնազավթիչ, երկիցս ապօրինաբար տիրելով հանրապետության նախագահի աթոռը, իր գահակալությունը սկսեց եւ ավարտեց արյունահեղութամբ, Հայաստանը վերածեց ավազակապետության եւ ի չիք դարձրեց Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը»: «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ»
Սերժ Սարգսյանին թողած Քոչարյանի ժառանգությունը, մեղմ ասաց, շատ տխուր է: «Մինչեւ վերջ կոռուպցիայի մեջ թաթախված, նեխած, փտած կառավարման համակարգ, իշխանության եւ տնտեսական բոլոր լծակներին տիրող քրեական օլիգարխիա, քաղբանտարկյալներով լի բանտեր ու մեկուսարաններ…»,- թվարկեց Տեր-Պետրոսյանը: ՀՀ առաջին նախագահը գտնում է, որ նման ժառանգություն ստանալու պարագայում Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարության առաջին իսկ օրվանից պարտավոր էր կտրուկ միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ հասարակական դժգոհության ալիքը մեղմելու ուղղությամբ: «Քանի որ դա տեղի չի ունենում, մնում է ենթադրել, որ կամ Սերժ Սարգսյանը դեռեւս իրադրության տերը չէ, կամ էլ, որ լինելով իր նախորդի օրոք ստեղծված ավազակապետական համակարգի առանցքային դեմքերից մեկը, Սարգսյանն ի վիճակի չէ դուրս գալ այդ համակարգի փոխպարտավորիչ կապանքներից»: Տեր-Պետրոսյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանը կանգնած է քաղաքական վարքագծի որդեգրման երկընտրանքի առջեւ եւ ունի 2 ճանապարհ. «Որոնցից մեկի ընտրությունը կախված է պետականության վերաբերյալ իր ունեցած հայեցակարգային մոտեցումներից: Եթե ելակետը երկրի եւ ժողովրդի բարօրությունն ու պետական շահն է, ապա Սարգսյանը օր առաջ պարտավոր է վճռականորեն սահմանազատվել քոչարյանական ավազակապետությունից, անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, բացահայտել եւ պատժել մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուներին, կազմել տեխնոկրատներից կազմված պրոֆեսիոնալ կառավարություն, դադարեցնել ոստիկանական եւ հարկային տեռորը, վերացնել մենաշնորհային արտոնությունները, հարկային դաշտ բերել անխտիր բոլոր խոշոր գործարարներին, ապահովել դատարանների լիակատար անկախությունը, երաշխավորել խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը, իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ այսպիսի դրական բագաժով հաստատել իր լեգիտիմությունը արտահերթ ընտրություններով»: Տեր-Պետրոսյանի նշած երկրորդ տարբերակը հաստատում է, որ Սերժ Սարգսյանի նպատակը ապօրինաբար տիրացած անձնական իշխանության պահպանումն է, եւ եթե դա այդպես է, ապա .«Սերժ Սարգսյանը հետեւելով Սադամ Հուսեյնի ու Մագաբերի օրինակին` երկրում պետք է հաստատի բացարձակ դիկտատուրա, այն է` դաժանորեն ճզմի այլախոհության եւ հասարակական դժգոհության ցանկացած դրսեւորում, բանտերը լցնի մեր ժողովրդի ամենաարժանի զավակներով եւ ազգային հարստության տնօրինումը վերջնականապես հանձնի քրեական աշխարհին»: Տեր-Պետրոսյանն այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանը չունենալով հասարակական հենարան` փորձում է ընտրել երկրորդ ճանապահրը: «Ինչի վկայությունն են պաշտոնավարման սկզբնավորումից ի վեր նրա կատարած բոլոր քայլերը», -ասաց Տեր-Պետրոսյանը` թվարկելով ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը, այդ թվում Համաժողովրդական շարժման եւ միջազգային կառույցների առաջարկների անտեսումը, ինչպես նաեւ նրա կադրային քաղաքականությունը: Տեր-Պետրոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի այսօրվա քաղաքականության հիմքում 3 սխալ է ընկած. առաջին` չունենալով ոչ մի քաղաքական հենարան` նա իր հույսը դրել է ոստիկանության, տեռորի, բիրտ ուժի միջոցով պայքարը դադարեցնելու վրա, երկրորդ` կարծում է, որ կկարողանա ժամանակ ձգել եւ ժողովուրդը կհոգնի պայքարելուց եւ երրորդ` Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը չեն գիտակցում, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունեն: «Երեք դեպքում էլ իշխանություններին մեծագույն հիասթափություն է սպասվում»,- վստահեցրեց Տեր-Պետրոսյանը: Շարունակելով իր ելույթը Տեր-Պետրոսյանն ասաց. «Սերժ Սարգսյանի երկընտրանքը կամ հոգեկան տվայտանքները կարող են ծանր նստել թե մեր ժողովրդի, թե պետության ապագայի վրա: Երկրի կառավարման ղեկը ստանձնած անձը պարտավոր է հստակ եւ վճռական դիրքորոշում հանդես բերել եւ իրական գործերով ցույց տալ` ժողովրդի, թե՞ քրեական օլիգարխիայի հետ է: Նրա դանդաղկոտությունը կամ պաշտոնական անգործությունը կարող է հանգեցնել տեւական ապակայունության եւ լճացման, ժողովրդին եւ պետությանը սպառնացող բոլոր անցանկալի հետեւանքներով»: ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ առաջին նախագահն այսօր խոսեց նաեւ համաժողովրդական շարժման մարտավարության մասին: «Համաժողովրդական շարժումն անշուշտ չի կարող հաշվի չառնել վերոշարադրյալ հանգամանքները, բայց պետք է որդեգրի ոչ թե իրավիճակային քաղաքականություն, այլ առաջնորդվի պայքարի սեփական մարտավարությամբ եւ ռազմավարությամբ` հիմնվելով ինքնուրույն վերլուծությունների եւ հաշվարկների վրա»: Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ իրենք իշխանություններին բավականին ժամանակ եւ հնարավորություն տվեցին լրջորեն մտածել քաղբանտարկյալներին ազատ արձակելու պայմանով կառուցողական երկխոսություն սկսելու համար. «Սակայն նրանք չհասկացան կամ սխալ գնահատեցին մեր այդ քայլի դրդապատճառ-մոտիվացիան, ըստ երեւույթին, դատելով, որ քաղբանտարկյալներին պատանդ պահելով` մեզ կհարկադրեն զբաղվել միայն այդ հարցով եւ շեղվել Շարժման բուն նպատակներից»: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանությունների պահվածքը դրդում է առաջիկայում փոխել Համաժողովրդական շարժման մարտավարությունը. «Ձգտելով հուլիս ամսին հասնել հասարակության առավելագույն մոբիլիզացիայի»: ՀՀ առաջին նախագահը նշեց, որ առաջիկայում Շարժումը գործելու է 2 ուղղությամբ. «Առաջին` զանգվածային եւ ոչ զանգվածային միջոցառումների, երթերի, պիկետների, նստացույցերի, մարզային հանրահավաքների անցկացում, որի նպատակն է օգոստոսի 1-ի մեր հաջորդ համապետական հանրահավաքի պատշաճ նախապատրաստումը. հանրահավաք, որի ընթացքում ամփոփվելու են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին 100 օրերի արդյուքնները եւ ներկայացվելու դրանցից բխող մեր հետագա գործողությունների ծրագիրը: Ես երկրորդ, հիմնարար եւ հետեւողական աշխատանքը` որպես նախընտրական դաշինքի ձեւավորված Համաժողովրդական շարժումը տեւական քաղաքական գործոնի վերածելն է, այն է` Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը կյանքի կոչելը»: ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ ՇԱՐԺՄԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ ԿՓՈԽՎԻ
Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց շարժման առաջիկա պահանջների մասին, որոնք բնութագրեց` «կտրուկ» եւ թվարկեց. «Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ընդդիմության եւ հասարակության դեմ ուղղված քաղաքական հաշվեհարդարը: Կտրուկ միջոցներ ձեռնարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանի ապօրինի շրջաբերական-հրահանգով ողջ հանրապետությունով մեկ ծավալած քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով»: Օգտվելով առիթից այսօր Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցների անունից դիմեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` խնդրելով մանրակրկիթ իրավաբանական գնահատական տալ Անդրանիկ Միրզոյանի փաստաթղթին: Համաժողովրդական շարժման պահանջներն այսքանով չավարտվեցին: «Շուտափույթ կերպով բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն պատասխանատուներին, առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանին: Անմիջապես պաշտոնից հեռացնել նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում չարաբաստիկ դեր խաղացած, ինչպես նաեւ իրենց գործունեության մեջ լիովին վարկաբեկված անձանց` Արմեն Գեւորգյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին եւ Հանրային հեռուստատեսության խորհրդի պետ Ալեքսան Հարությունյանին»: Նշված պահանջները չկատարելու եւ մանավանդ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը խափանելու դեպքում` Տեր-Պետորսյանը խոստացավ. «Օգոստոսի 1-ից սկսած Շարժման կարգախոսը հայտարարել` Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»: Տեր-Պետրոսյանը նշեց, որ օգոստոսի 1-ը պատահական չէ ընտրված, եւ հենց այդ օրն է նախատեսված Համաժողովրդական շարժման հաջորդ հանրահավաքը: ՀՀ առաջին նախագահի ելույթից հետո տեղի ունեցավ մարտի 1-ից հետո Համաժողովրդական շարժման աննախադեպ բազմամարդ երթը, որը սկսվեց Մատենադարանի մոտից եւ Մաշտոցի պողոտայով, Մյասնիկյանի արձանի մոտով, Հանրապետության հրապարակով ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որն այսօր Դավիթ Շահնազարյանն իր ելույթում անվանեց Համաժողովրդական շարժման Անլռելի զանգակատուն:
ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ ԿԱՂՈՒՄ ԵՆՔ
1
«Ա1+»-ը այսօրվանից սկսում է հոդվածների շարք նվիրված Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սպորտի համեմատությանը: Կփորձենք համեմատել Կովկասյան այս հանրապետությունների մարզական կյանքը տարբեր մարզաձեւերում, ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
5Մարզային ճանապարհները կրկին փակ են: Այսօր վաղ առավոտից Աբովյանի կանգառներում մարդկանց խմբեր էր գոյացել: Հրահանգվել էր, որ այսօր եւս որեւէ երթուղի գիծ դուրս չհանել: «Ա1+»-ը փորձեց 261 եւ 262 համարի Աբովյան-Երեւան ...ՀԱՍՏՈՑՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ «ԱՆՏՈՒՆ» ԿՄՆԱՆ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մեխանիկային ինստիտուտի արհեստանոցի հաստոցները շուտով դուրս կհանվեն տարածքից եւ ժամանակավորապես կտեղակայվեն Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր մասնաշենքերի նկուղային հարկերում: ...ԿԱՐԿՈՒՏԸ ԿՈՏՐԵԼ Է ԱՊԱԿԻՆԵՐԸ
10
Հուլիսի 3-ին, ժամը 18.10-ից 18.20-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Ծաղկահովիտ, Նիգավան, Լուսագյուղ եւ Սարալանջ գյուղերի ցանքատարածները, կոտրվել են բնակիչների ...644 ԴԻՄՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ
Այս տարի միասանական քննություն հանձնածներն ամենաշատը բողոքարկել են անգլերենի դեպքում: 800 բողոքարկում է եղել, որից փոփոխվել է 62 աշխատանքի արդյունքը:
Երկրորդ տեղում` հայոց լեզվից բողոքարկումներն են` ...HUMAN RIGHTS WATCH-Ը` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
2
Human Rights Watch-ը նամակով կոչ է արել ՀՀ իշխանություններին վաղաժամկետ ազատ արձակել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, որը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից ...ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԸ ԿՕԳՆԻ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը, որը հունվարին «Փյունիկից» տեղափոխվել էր բուլղարական «Չեռնո Մորե» ակումբ, «Փյունիկի» կազմում հանդես կգա Չեմպիոնների լիգայի ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԵՆ ՄԵԿՆԵԼ
7ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի անդամները` իրենց ազգականներին տեսակցելու նպատակով մի քանի շաբաթով մեկնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտնում է Համաժողովրդական շարժման ...ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ նկարիչ,հանրահավաքների մասնակից եւ Քր. Օր 316 հոդվածի 1-ին մասով մեղադրվող Տիգրան Բաղսադարյանի դատավարությունը: Մայիսի ...«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԵՆՔ ԳՆԱ»
9
«Ազատություն բառը ցնցումներ է առաջացնում իշխանությունների մոտ եւ պատահական չէ, որ նրանք Ազատության հրապարակն անվանում են Թատերական եւ փորձում են այն ոչ միայն անվամբ, այլեւ իր բովանդակությամբ այդպիսին ...ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎՃԻՌ
1
http://www.mediahelpingmedia.org ինտերնետային կայքն այսօր հոդված է տպագրել «Ա1+»-ի մասին: Հոդվածի բնագիրը տեղադրված է մեր անգլերեն կայքում, ստորեւ ներկայացնում ենք հայերեն թարգմանությանը:
*****
2002թ ...ՄԵԿՆՈՒՄ Է ԱՍՏԱՆԱ
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանն, ինչպես ...ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՈՍՏԻԿԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է
6
ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի հաղորդագրությունը
2008թ. մարտի 3- ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական նամակ է ուղղել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- գնդապետ ...ՎԱՃԱՌՎԵԼ Է ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ
Երեւան քաղաքի բնակչուհի Սուսաննա Ներսեսյանը` 2008թ. փետրվարի 1- ին դիմելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հայտնել է, որ 1991թ. Շահումյանի շրջգործկոմը, ղեկավարվելով ՀՀ նախարարների ...ԹԱՐԽԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ
1Մարտի 1-ի գործով մեղադրվող Կարեն Վաչագանի Թարխանյանի շահերի պաշտպան Զառա Բուդաղյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան: Երեւանի քրեական դատարանը Կարեն Թարխանյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական ...4041 ՀՈԳԻ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
1ՀԱԱԿ նախագահ, ՀԱԱԿ քաղխորհրդի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի եւ նրա կողմնակիցների ստորագրությամբ «Ա1+»-ը ստացել է հետեւյալ հայտարարությունը. Հայաստանի իշխանությունները պատրաստվում են իրականացնել հերթական ...ՀԱՐՁԱԿՈՒՄ ԴԻՄԱԿՆԵՐՈՎ
Հուլիսի 3-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում Է. Գ.-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 08.45-ի սահմաններում, Միկրոշրջան թաղամասի 106 շենքի մոտ, իր վարած «Մերսեդես Ջիպ» մակնիշի ավտոմեքենան ...ՀԱՄԼԵՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ
Քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեց եւ անպարտ ճանաչվեց արթիկցի, հանրահավաքների մասնակից Համլետ Աբրահամյանը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքը վերացավ: Այսպիսի որոշում կայացրեց Կենտրոն ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ
Համաժողովրդական շարժման հանրահավաքից մեկ ժամ առաջ արդեն ոստիկանները շրջափակել են Ազատության հրապարակն ու Մատենադարանին հարակից տարածքը: Համաժողովրդական շարժումը որոշել է անցկացնել հանրահավաքը Մատենադարանի ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի եւ ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի հետ կարճ բանակցություններից հետո թույլատրվեց Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաքը: ...ՍԿՍՎԵՑ ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում այսօր վերսկսվել է Մատաղիսի գործով հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը, Գյումրիում գործը ...ՄԵԿՆԱՐԿԵԼ Է / VIDEO /
3
Փոքր-ինչ ուշացումով Մատենադարանի հարակից տարածքում մեկնարկեց Համաժողովրդական շարժման հանրահավաքը: Այն վարում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Թեեւ «տրանսպորտային» ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ
«Հրաժարական տվեք եւ հեռացեք. սա է միակ ճանապարհը»,- այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նա նկատեց, որ 10 տարի շարունակ իրենք զգուշացրել են Հայաստանի իշխանությունը ...28-ՕՐՅԱ ՆՍՏԱՑՈՒՅՑ
Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսօրվանից շարժումը 28-օրյա շուրջօրյա նստացույց է սկսում, իսկ օգոստոսի 1-ին կկայանա հաջորդ հանրահավաքը: Զուրաբյանը կարծում է, որ ...ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉԻ՞ ԱՌԱՋԱՆԱ
Մի քանի օր առաջ բողոքի ցույց էին կազմակերպել Լսողության խանգարումներ ունեցող թիվ 9 դպրոցի աշակետները` բողոքելով մեկ այլ դպրոցի հետ իրենց կրթօջախի միացնելու դեմ: ԿԳՆ-ը այսօր պարզաբանում է ներկայացրել. ...ՍԿՍՎՈՒՄ Է ԵՐԹ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հենց նոր ավարտվեց Մատենադարանի հարակից հրապարակում հանրահավաքը, եւ սկսվում է երթ դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ կայանալու է նստացույցը:
Տեսանյութը www. youtube.com/a1plus կայքում:«ՆԱՎԹԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
«Ամեն առավոտ Ադրբեջանի նախագահը արթնանում է ու տեսնելով, որ նավթի գինը միջազգային շուկայում 10 տոկոսով թանկացել է, հասկանում է, որ 10 տոկոսով իր երկիրն ու ինքը հարստացել է, մեր երկրի նախագահն ամեն առավոտ ...ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ 10-ԱՄՅԱԿԸ / VIDEO /
«Սիրելի բարեկամներ, ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանիփառահեղ գահակալության տասնամյակը»,- այսօր այս խոսքերով ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ՞ ԱՅԳՈՒՆ
ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՀՐԱՎԻՐԵԼԸ
ՄԻԱԿ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է ԶԳՈՒՄ
ՀՅԴ-Ն ԳՅՈՒԼԻՆ ՀԱՎԿԻԹՆԵՐՈՎ ՉԻ ԴԻՄԱՎՈՐԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐՋԱԿԵՏ Է ԴՆՈ՞ՒՄ

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՆԱԿԸ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ»

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

«ԳՅՈՒՄՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԼՎԱԾՔ ՉԻ ԴԱՐՁԵԼ»

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

«ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՐՔԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԿԱՐԵՎՈՐ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՏԵՐ ԿՅՈՒՐԵՂԸ ԴԱՐՁԱՎ ԱՇՈՏ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԸ՝ ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

