
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԴԵ՞Մ Է, ՈՐ ՀՀ-ՈՒՄ ԼԻՆԻ ԼԵԳԻՏԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ինձ մոտ համոզմունք է դառնում, որ Արեւմուտքն ընդհանրապես չի ուզում, որ Հայաստանն ունենա լեգիտիմ իշխանություն, որքան թույլ, որքան խոցելի, որքան ասիական, որքան հակաժողվրդական, նրանց այնքան ավելի ձեռնտու է: Դրանով Հայաստանի իշխանությունները դառնում են հլու -հնազանդ գործիք, շարունակ նրանց նկատմամբ պարտքի մեջ` իրենց լեգիտիմությունը ճանաչելու համար, որոնք պատրաստ են կատարելու նրանց բոլոր թելադրանքները` այդ թվում ԼՂ հարցում, հայ-թուրքական հարաբերությունների հարցում, միջազգային տեռորիզմի դեմ պայքարի հարցում եւ այլն, այլն», -այսօրվա իր ասուլիսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ ՀՀ-ի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքին:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Առաջին նախագահն ասաց. «Ես խոստովանում եմ, որ քաղաքական միամտություն եմ ցուցաբերել»,- նկատի ունենալով ԵԽԽՎ-ից իր ակնկալիքները: « ԵԽԽՎ-ում Հայաստանի նկատմամբ ընդունեցին 1609, իսկ այնուհետեւ 1620 բանաձեւը, որը առաջին համեմատ շատ ավելի մեղմ է»: «Եվրոպացիները կամ չեն հասկանում, որ Հայաստանի իշխանությունն իրենց խաբում է կամ սկզբունքային չեն, կամ էլ Հայաստանի իշխանության հետ գնում են քաղաքական գործարքների»- գտնում է Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահն այսօր խոսեց նաեւ 1609 եւ 1620 բանաձեւերի միջեւ առկա հակասությունների մասին.«1609 բանաձեւի մեջ նշված էր, որ եթե Հայաստանը չկատարի բանաձեւի պահանջները, ապա ամառային նստաշրջանի ընթացքում կբարձրացվի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը: Մինչդեռ, իրենք գալով Հայաստան, անբավարար գնահատելով 1609 բանաձեւի կատարումը, ամառային նստաշրջանում ընդունեցին 1620 բանաձեւը, որտեղ ավելի շատ ողջույններ են իշխանության հասցեին եւ ընդամենը մի երկու դիտողություն»: Խոսելով երկրում առկա իրավիճակի մասին` Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ ինքը եւ իր գլխավորած համաժողովրդական շարժումը դատական պրոցեսի մեջ են Հայաստանի իշխանության հետ, եւ դատավորն էլ Եվրախորհուրդն է.«Բայց, դժբախտաբար, ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն կատարում են ոչ թե դատավորի, այլ Հայաստանի իշխանության փաստաբանի դեր»,- նշեց Տեր-Պետրոսյանը:
Իր ասածները նա հիմնավորեց փաստերով. « ԵԽԽՎ 1620 բանաձեւը նշում է, որ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի անկախությունն ու վստահելիությունն այդքան էլ հավատ չեն ներշնչում, բայց այդ բանը նշելով հանդերձ` չեն պահանջում լուծարել այդ հանձնաժողովը»:
Տեր-Պետրոսյանը վստահ է, որ եթե որեւէ զարգացած երկրի քաղաքացու ձեռքին հայտնվեր Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հանձնարարականը, այդ մարդը ցմահ ազատազրկման կդատապարվեր, իսկ եթե պարզվեր, որ նա կատարել է հանրապետության նախագահի հրամանը, ապա այդ նախագահն անմիջապես կենթակվեր իմպիչմենտի: «Սրանից եզրակացություններ պետք է անեն մեր իշխանությունները»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահը նաեւ նշեց, որ 1620 բանաձեւի մեջ եվրոպացիները նշում են եւ ողջունում հունիսի 20-ի հանրահավաքի անցկացմանը իշխանության չխոչընդոտելու փաստը, մինչդեռ անուշադրության են մատնել մինչեւ այդ հանրահավաքների 45 հայտերի մերժումը: Տեր-Պետրոսյանը այդ իրողությունը համեմատեց այն իրավիճակի հետ, երբ օրինակ մեկը կարող է 100 մարդ սպանել, բայց 101-րդին ներել, եւ բոլորը ողջունեն նրա ներողամտությունը: Տեր-Պետրոսյանը վստահ է, որ եթե ԵԽԽՎ-ն ոչ թե պետք է սպառնար ՀՀ-ի դեմ սանկցիաներ կիրառել, այլ կիրառեր, ապա ՀՀ-ում այսօր քաղբանտարկյալներին ազատ կարձակեին:
Այսօր լրագրողները պարոն Տեր-Պետրոսյանից փորձեցին պարզել, թե նա չի՞ պատրաստվում դառնալ ՀՀ չորրորդ նախագահ: Նա նշեց, որ եթե խոսքը արտահերթ ընտրության մասին է, ապա` այո, քանի որ հերթական ընտրության մասին խոսելը նա ավելորդ է համարում:
Նա նաեւ չբացառեց, որ արտահերթ ընտրությունների ընթացքում նա կարող է չառաջադրել իր թեկնածությունը եւ ասաց. «Առնվազն տասը մարդ կա, որ կարող են լինել նախագահի թեկնածու: Այսօր առաջին նախագահը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ ընդդիմությանն ուղղված Սերժ Սարգսյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առաջարկին: «Փայլուն առաջարկ է»,- գնահատեց ու ավելացրեց. «Նույն հաջողությամբ Սերժ Սարգսյանը վաղը կարող է քաղաքացիներին առաջարկել շնչել, ամուսնանալ, երեխա ունենալ»:
ՉԵՄՊԻՈՆԻ ՄԱՐԶԻՉԸ ՓՈԽՎԵՑ
Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պաշտոնանկ է արվել: Պատճառը թիմի վերջին շրջանում ցույց տված ցածր արդյունքներն են: Գյուլբուղադյանցի փոխարեն «Փյունիկը» կգլխավորի նրա օգնական ...ՄԵԴԱԼ ՈՒ ԱՍՏԻՃԱՆ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապե֊տու֊թյան գլխավոր դատախազի ...ՀԱՑԱԴՈՒԼ ՉԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը որեւէ դատապարտված կամ կալանավորված անձից, հուլիսի 1-ի դրությամբ, հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում չի ստացել: Հայտնում է ԱՆ Քրեակատարողական ...«ԵՎՐՈ-2008»-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Եվրո-2008»-ը արդեն անցել է պատմության գիրկը: Այժմ ժամանակն է ամփոփել առաջնության արդյունքները:
Լավագույն ֆուտբոլիստ
Այս կոչմանը արժանացավ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Հեռնանդեսը, ...ԵԿԵԼ ԵՆ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դատախազության հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ մեր երկիր ժամանած մի շարք պետությունների` ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի, Հունգարիայի, Վրաստանի ...«ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ»
Հունիսի 23-ին թիվ Ե2397 գրությամբ ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին է ներկայացրել մի շարք օրենքներում, այդ թվում «Մարդու իրավունքների պաշտպանի ...ՄԵԿՆԵՑ ԲԻՇՔԵԿ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` մասնակցելու հուլիսի 2-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԱՐՁԱՎ ՀՆՉԱԿ
Եռաբլուրում տեղի է ունեցել Ս.Դ.Հնչակյան կուսակցության նորագիրների երդման արարողությունը: Ս.Դ.Հնչակյան կուսակցության մամլո դիվանի` 35 նորընծա հնչակյանների կազմում Ս.Դ.Հնչակյան կուսակցությանը հավատարմության ...ԱՐՈՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՏԱՍՆՅԱԿԻՑ
ՖԻԴԵ-ի այսօր հրապարակած աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում Լեւոն Արոնյանը դուրս է մնացել լավագույն տասնյակից եւ 2737գործակցով 12-րդ հորիզոնականում է: Արոնյանը նախորդ աղյուսակում ...ԺՀՄԻԳ-Ն ՈՒՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ն այսուհետ գլխավորելու է դեսպան ժանեզ Լենարզիցը` փոխարինելով ավստրիացի Քրիստիան Շտրոհալին: ժանեզ Լենարզիցը 2003-2006թթ եղել է ԵԱՀԿ-ում Սլովենիայի ներկայացուցիչը: 2008թ ԵՄ-ում Սլովենիայի նախագահության ...ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ
Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում տեղացած կարկտի հետեւանքով վնասվել են` Եղեգիս, Գողթանիկ, Հերմոն, Արտաբույնք, Հորս եւ Աղնջաձոր գյուղական համայնքների ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՊՆԴՈՒՄ Է ԻՐ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ
«Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը վերջին նախագահական ընտրություններից հետո շարունակում է քննարկման առարկա մնալ, եւ Եվրոպական Հանձնախումբն ուշի ուշով հետեւում է մարդու իրավունքների ոլորտում ընթացող ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԵՐԲ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԸ ԲԱՆՏՈՒՄ ԵՆ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը այսօր էլ շարունակում է պնդել, որ ի շնորհիվ իրենց կուսակցության 5 տարի հետո ունենալու ենք ավելի լավ Հայաստան, քան այսօր: Իսկ մինչ այդ` «Հայացք» ակումբում ...ՆԱԽ ՀԱՎԱՔԱԳՐՈՂՆԵՐԻՆԸ
ԱԺ Ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարարում է, որ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 37%-ով ավելի հարկ են հավաքել: «Եթե որեւէ բիզնեսմեն նենգաբար ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԿԱՐԵՎՈՐ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
8
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«ՀՀ-ն այսօր չունի Սահմանադրություն: ՀՀ Սահմանադրությունն այս փաստաթուղթն է»,- այսօր հայտարարեց ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ հրապարակեց Արդարադատության երկրորդ դասի պետական ...ԱԲՈՎՅԱՆՑԻ «ԲԱԶԵՆԵՐ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Աբովյան քաղաքից 11 երիտասարդներ մեկնեցին մասնակցելու «Բազե» համահայկական հավաքի մարզային ընտրական փուլին: Մեկ շաբաթվա ընթացքում կմրցեն Աբովյան, Չարենցավան եւ Հրազդան քաղաքների թիմերը, ...ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՍԱՎ
Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հյուսիսային քրեական դատարանում կքննվի հանրությանը հայտնի Մատաղիսի գործը եւ ամբաստանյալի աթոռը կրկին կզբաղեցնեն Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զարյանն ու Մուսա Սերոբյանը: Հիշեցնենք, ...«ՓՅՈՒՆԻԿԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ԿԻՊՐՈՍԻ ՉԵՄՊԻՈՆՆ Է
Քիչ առաջ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2008-09թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» այս մրցաշարում կմրցի Կիպրոսի չեմպիոն ...ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԴԵ՞Մ Է, ՈՐ ՀՀ-ՈՒՄ ԼԻՆԻ ԼԵԳԻՏԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ինձ մոտ համոզմունք է դառնում, որ Արեւմուտքն ընդհանրապես չի ուզում, որ Հայաստանն ունենա լեգիտիմ իշխանություն, որքան թույլ, որքան խոցելի, որքան ասիական, որքան հակաժողվրդական, նրանց այնքան ավելի ձեռնտու ...«ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ ՆԵՐԴԻՐԻ ՆՄԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՇԱՐԺՄԱՆ ԴԵՄ»
«Էդվարդ Անտինյանի ջանքերը՝ մեծագույն ծառայություն մատուցել իշխանությանը եւ ստվեր գցել մեր կուսակցության վրա, անօգուտ են»,- այսօր հայտարարեց ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներկայացրեց իրենց ...ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
«Իմ խնդիրն է, որքան հնարավոր է լուրջ ապացույցներով ցույց տալ միջազգային հանրությանը ՀՀ իշխանությունների իրական դեմքն ու էությունը եւ թույլ չտալ, որ միջազգային հանրությունը ծաղրի, արհամարհի մեր ժողովրդին: ...ԲԱՐԵՀԱՋՈՂ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ «ԱՐԱՐԱՏԻ» ՀԱՄԱՐ
Այսօր շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ նաեւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, եւ հայտնի դարձան Երեւանի «Բանանցի» եւ «Արարատի» մրցակիցները:
Վիճակահանությունը ...ՀՐԱՎԻՐՎՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԷԼ ԵՆ ԻՐԵՆՔ ՈՐՈՇԵԼՈՒ
2008 թ. մարտի 1-2-ին դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը որոշել է չսպասել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ուղարկվելիք փորձագետների: Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից դեռեւս ...ԹՈՒՅԼ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ ՉԿԱՆ
Հայկական ակումբները այսօր իմացան իրենց մրցակիցների անունները եվրագավաթների խաղարկություններում: Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցելու է կիպրոսական «Անորտոսիսի» հետ: ...«ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՊԱՐՏՎԵԼ, ՔԱՆԻ ԴԵՌ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ»
«Եվրոդատարանը հարստանալու միջոց չէ». սա ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանի մտքի վերջին փայլատակումն է: ԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը այսպիսի խորհուրդ է տալիս հասարակությանն ու փաստաբաններին. ...ՉԵՆ ԷԼ ՀԵՐՔՈՒՄ
ՀՀ հատուկ քննչական ծառայության պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին. Նախաքննության ընթացքում ելնելով գործի եւ կատարվելիք քննչական գործողությունների ծավալից, այլ վայրում քննչական գործողություններ կատարելու ...«ԻԲՐԵՎ ԹԵ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ»
«Իմ ներկայացրած հաղորդագրության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության որոշմամբ բացահայտվում է Աղվան Հովսեփյանի գլխավորած այդ գերատեսչության ամբողջ թշվառությունն ու տգիտությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓՈԽԵՑԻՆ ԵՐԹԻ ՈՒՂԻՆ
Այսօր երեկոյան նախատեսվում էր երթ Հյուսիսային պողոտայից դեպի նախագահական նստավայր, սակայն ոստիկանները մոտ 200 քաղաքացիների ճանապարհը փակեցին` արգելելով անցնել Բաղրամյան փողոց: Ոստիկանների այս արարքն ...
ԱՂԲԱՆՈՑԻ «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»
«ԵՎՐՈՊԱՆ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆԵԼ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՐՏՔԸ
ՎՐԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՑԱՎԻ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՄԱՍԻՆ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՆԱՄԱԿ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵԽԽՎ

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՆԱԿԸ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

«ԳՅՈՒՄՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԼՎԱԾՔ ՉԻ ԴԱՐՁԵԼ»

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

«ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՐՔԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԿԱՐԵՎՈՐ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՆԳՆԵՑՐԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԸ՝ ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱ՞ՆՆ Է ՄԹՆՈԼՈՐՏԸ ՀԻՎԱՆԴԱՑՆՈՒՄ

- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

