
ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈ՞ՒՆ Է, ԹԵ…
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տարածած հաղորդագրության համաձայն` «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից մայիսի 16-ին տրված, նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի կլինիկական ախտորոշումը: «Սրտի իշեմիկ հիվանդություն, ստաբիլ ստենոկարդիա, ֆունկցիոնալ դաս III-IV, արյան շրջանառության անբավարարվածություն ֆունկցիոնալ դաս I: Զարկերակային հիպերտենզիա, հիպերտոնիկ կրիզ»: Մայիսի 16-ի դրությամբ Արամ Կարապետյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն:
ՆԺԿ ՈՒՂԵՐՁԸ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցությունը ուղերձ է հղել բժիշկներին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
Բժիշկ-սրտաբան, բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ Արմեն Գասպարյանը կանչվել էր` զննելու «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին 2008թ մայիսի 14-ին: Զննելիս եւ էլեկտրասրտագրություն կատարելիս նշվեց որոշ ախտաբանական փոփոխություններ, որոնք կարելի է նկարագրել որպես նյութափոխանակային համախտանիշ: Պարզվեց, որ հիվանդի մոտ առկա է բարձր զարկերակային ճնշում, հաճախակի ճնշման բարձրացում կրիզային թվերի, առկա է սրտի ձախ փորոքի գերաճ, միջնապատի եւ հետին պատի սնուցման խանգարում, բրադիկարդիա` 58-62 մեկ րոպեում: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սնուցման բավարար պայմաններում նշվել է մարմնի քաշի կորուստ, զննման պահին քաշը մոտ 98կգ, քաշի կորուստը` մոտ 6,5-7կգ: Զննման պահին հիվանդը գանգատվում էր գլխացավից, գլխապտույտից, սրտի շրջանի ցավերից: Դիրքը փոխելուց, հաճախակի շնչելուց գլխապտույտն ուժեղանում էր, ինչը վկայում է վեգետատիվ ռեակցիայի մասին:
Պարզվեց, որ հիվանդի մոտ առկա է մի քանի սրտանոթային եւ նյութափոխանակային ռիսկի գործոն: Դրանցից է շիճուկային գլյուկոզի մակարդակը 7,7 մմոլ/լ, անշարժությունը, պասիվ ծխելու ազդեցության տակ գտնվելը: Հիվանդը ստացել էր որոշ դեղեր` ճնշումը կարգավորելու համար, որոնց ֆոնի վրա 2008թ. մայիսի 9-ին նշվել էր հիպերտոնիկ կրիզ, դրանից հետո ճնշումը կայուն բարձր է եղել, չի ենթարկվել հակահիպերտենզիվ բուժմանը եւ անգամ ստորին զարկերակային /դիաստոլիկ/ ճնշումը բարձրացել էր 120 մմ ս.ս.-ի:
Նկատի ունենալով իրավիճակային օբյեկտիվ եւ գործիքային զննման տվյալները` դրվեց ախտորոշումը - զարկերակային հիպերտենզիա, երկրորդ շրջան, կրիզային ընթացք, սրտի իշեմիկ հիվանդություն, չի բացառվում սուր պսակային համախտանիշ, եւ խորհուրդ տրվեց հետագա հետազոտությունները, այդ թվում կորոնարոգրաֆիան, եւ բուժումը իրականացնել մասնագիտացված սրտաբանական կենտրոնում: Պետք է նշել, որ հիվանդը պատկանում է սրտանոթային բարձր ռիսկի խմբին, մասնավորապես` կապված նյութափոխանակության խանգարման եւ զարկերակային հիպերտենզիայի հետ, ինչը կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի ցանկացած րոպեին:
Գասպարյանի եւ քրեակատարողական հիմնարկի տված եզրակացություններում առկա էր տարակարծություն այն մասով, որը վերաբերվում է ստացիոնար պայմաններում հիվանդին զննելուն եւ բուժումն իրականացնելուն: Եթե հիվանդը չհետազոտվի ստացիոնար սրտաբանական կենտրոնում, եւ մոտակա ժամանակներս չիրականացվի հակահիպերտենզիվ եւ նյութափոխանակության խանգարման դեմ ուղղված բուժում, կարող ենք գործ ունենալ սրտանոթային մահացու ելքի հետ: 2008թ. մայիսի 16-ի առավոտյան «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաթոքային բաժանմունքի վարիչ Լաուրա Աթայանը հայտնեց, որ հիվանդը, ով նախօրեին շտապ կարգով տեղափոխվել էր տվյալ բաժանմունք, պետք է պատրաստվի կորոնարոգրաֆիայի:
Ներկայումս հիվանդի զարկերակային ճնշումը` չնայած ներերակային հակահիպերտենզիվ բուժման, կայուն բարձր է`140-110: Սրտաբան Արմեն Գասպարյանի կարծիքով` հիվանդը պետք է շարունակի մնալ մշտական ստացիոնար սրտաբանական հսկողության տակ, եւ իրականացվի հակահիպերտենզիվ ու նյութափոխանակությունը կարգավորող բուժում, բազմակողմանի քննվի հիվանդի սիրտը եւ այլ օրգան համակարգերը, օբյեկտիվ կարծիք ստացվի տարբեր առաջատար սրտաբաններից եւ որոշվի հիվանդի հետագա վարման հարցը:
«Նոր ժամանակներ» կուսակցությունը ակնկալում է բժիշկների օգնությունը: Նրանց կոչ ենք անում շարժվել բացառապես մարդասիրական մղումներով` նկատի ունենալով այն վտանգը, որ ներկայումս սպառնում է անձի առողջությանը:
1 ԶՈՀ ԵՎ 5 ՎԻՐԱՎՈՐ
Մայիսի 15-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ռուսթավելի փողոցի թիվ 17 շենքին հարակից տարածքում: Տեղում պարզվել է, որ իրար են բախվել «ՎԱԶ-21010» մակնիշի 01 ՏՏ 515 պետհամարանիշով ...ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՈՖԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող «Մ-Տել Մաստերս» մրցաշարի ավարտից 3 տուր առաջ Լեւոն Արոնյանը 2 միավորով ընթանում է նախավերջին 5-րդ հորիզոնականում: Հայ գրոսմայստերը գործնականում հնարավորություն ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
Արամ Կարապետյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է: Բժշկական կենտրոնի վերջնական ախտորոշումը կներկայացվի ավելի ուշ: Այդ մասին ասված ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻ՞Ր
««Փախստականների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը շատ թերի է եւ չի բխում ՀՀ անվտանգության շահերից՝ հաշվի առնելով ինչպես ՀՀ հարեւան պետությունների հետ ունեցած բարեկամական հարաբերությունները, այնպես էլ այն ...ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Առավոտյան` ժամը 10:30-ին, Panorama.am տեղեկատվական կայքէջի աշխատակիցները հայտաբերել են, որ կոտրված է Խորենացու 34 հասցեում գտնվող իրենց գրասենյակի դարպասի կողպեքը, խմբագրության սենյակներից մեկի ճաղավանդակը: ...ԳՆԱՑՔԻ ԱՆԻՎՆԵՐԸ ՄԱՇՎԵԼ ԵՆ
Արդեն ութ օր է Գյումրի -Պեմզաշեն գնացքը չի աշխատում: Ինչը որոշակի խնդիրներ է առաջացրել գյուղերի բանակիչների համար, որոնք կայարանամերձ շուկայում առեւտրով են զբաղվում: Վերջիններս կարծում էին, թե մի չորս ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԲԱՍԿԵՏԲՈԼԸ ԼԱՎ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ»
Հայ բասկետբոլիստները այս տարի միջազգային պաշտոնական մրցաշարերի չեն մասնակցի, փոխարենը կնախապատրաստվեն հաջորդ տարի ամռանը կայանալիք Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին:
«Անիմաստ ենք համարում ...ՈՒՂԵԳՐԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 22-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում կկայանա հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը: Հայաստանի հավաքականի կազում այս մրցաշարին կմասնակցեն 4 ըմբիշ: Քանի Հայաստանը արդեն ուղեգրեր ...ԱՆՁՐԵՎԵԼՈՒ Է
Դեռ 5 օր տանից դուրս գալիս մի մոռացեք անձրեւանոցը: Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ եղանակը կտաքանա մայիսի 21-ին: Իսկ թե մայիսի 21-ից հետո ինչպիսի եղանակ կլինի, ...ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԲԱՆՏՈՒՄ ԵՆ ԿԱՄ ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը համարում է, որ իշխանությունները ձերբակալվածներին պահում եմ պատանդ` բանակցություններում ընդդիմության առաջ որոշակի խնդիրներ դնելու համար: ...«ԱՐԱՏԱՎՈՐ ՊՐԱԿՏԻԿԱ Է ՍԿՍՎԵԼ» / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Առաքելյանի դատավարությունն այսօր սկսվեց շուրջ 1 ժամ 10 րոպե ուշացումով: Դատավոր Գայանե Կարախանյանի դահլիճ մտնելուց քիչ առաջ ոստիկանության ...ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԴԵՄՔԸ՝ Ի ԴԵՄՍ ՔԾՆՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօրվա խորհրդարանը չի արտահայտում հասարակական տրամադրությունները, իսկ 1990 թվականի Գերագույն Խորհուրդն ընդգրկում էր ողջ սոցիալական սպեկտորը: Այս մասին այսօր հայտարարեց ՀԽՍՀ վերջին գումարման ...4-Ի ՓՈԽԱՐԵՆ 3 ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: Կկայանա ընդամենը 3 հանդիպում, քանի որ «Շիրակ» - «Բանանց» հանդիպումը հետաձգվել է: Պատճառն այն է, որ «Բանանցի» 4 ֆուտբոլիստներ ...Ի՞ՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԷԻՆ ԿԱՆԽՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
«Ի՞նչ է, մինչեւ մարտի 1-ը ժողովուրդը որեւէ ուժ կիրառե՞լ էր, որեւէ պատկան կառույցի վրա հարձակվե՞լ էր, ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների իրա արդյունքները, սակայն ժողովուրդը որեւէ բռնության չգնաց: Իշխանությունները ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՑՆԵԼ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ
Մայիսի 14-ից Երեւանում է Եվրոպային եւ Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչեւ մայիսի 17-ը: Ադամսին ...«ՉԵՂԱԾ ՕՐԵՆՔՈՎ ԲԱՆԱԿԸ ԿԻՐԱՌԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ»
«Առաջնային մանդատով օժտված երկու մարմիններից մեկն ավելորդ է»,- այսօր հայտարարեց ՀՀ ԳԽ պատգամավոր, ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար, այժմ ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը: Նա գտնում է,որ առաջնային ...ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ ոստիկանության աշխատակիցները ուժի գործադրմամբ վրանից հանել են երեկվանից հայացուլ հայտարարած ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանին, ոտքերով հարվածել, ...ԱՊՏԱԿ ԲԺԻՇԿԻՆ` ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄԸ ՉԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1
«Էրեբունի» բժշկական կլինիկայի դռները այսօրվանից փակվել են սրտաբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի դոցենտ Արմեն Գասպարյանի առաջ, որը 1997թ-ից աշխատում է այնտեղ: ...ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Աշոտ Զաքարյանի եւ մյուս բանտարկյալների ազատության պահանջով հացադուլի նստած ազատամարտիկները երեկ ժամը 21:00-ին դադարեցրել են հացադուլը՝ իրենց հրամանատար Աշոտ Զաքարյանի խնդրանքով: Այս մասին տեղեկացրին ...ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ 184 ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԱՆ
Գյումրիում էր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Այցի շրջանակներում փոխվարչապետը նախ եղել է Ախուրյանում, ուր արդեն ընթացքի մեջ են Այգեստան ցածրահարկ կառուցապատմամբ բնակելի թաղամասի շինաշխատանքնները: Նա ...ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈ՞ՒՆ Է, ԹԵ…
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տարածած հաղորդագրության համաձայն` «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից մայիսի 16-ին տրված, նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի կլինիկական ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԵԼ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «ԱրմենՏելի» դեմ պրովայդերների բողոքների հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում այսօր տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն` ՏՄՊՊ, ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄԻՏԻՆԳԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Տարբեր բուհերի մի խումբ ակտիվ երիտասարդներ այսօր բողոքի երթ էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազություն-Ազգային ժողով-Երեւանի քաղաքապետարան երթուղով:
Երիտասարդները պահանջում էին չոտնահարել ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԳՈՐԾԵՐ ԵՆ ՊԵՏՔ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, վարչապետը ...ԱՐԱՄ ԱՆԱՆՅԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՌԵՖԵՐԵՆՏ
Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 15-ի կարգադրությամբ Արմեն Աբելյանը եւ Սեւակ Լալայանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական: Հանրապետության Նախագահի նույն օրվա այլ կարգադրությամբ Արամ ...ԴԱՍԱԽՈՍԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը երեկ ձերբակալել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս Կարլեն Մատինյանին՝ կաշառակերության ...«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ ԺԽՏՈՒՄ Է
2«Չեմ կարծում, որ նման բան տեղի ունեցած լինի: Մեզ համար հիվանդը` հիվանդ է: Դա երեւի թյուրիմացություն է, որովհետեւ Արթուր Ռոստոմյանը շատ նորմալ տնօրեն է »,- ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին այցելած բժիշկ ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉԵՑ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 1-ի գործով Յաշա Մելքոնյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի ...
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՑՐԵԼ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՎԵՑ ՄԻ ՊԱՐԶ ՀԱՐՑԻ ՊԱՏԱԽՍԱՆ

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՎ ՋՐԱԴՈՒԼ

ՀԱՑԱԴՈՒԼԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂԸ

ԱՊՏԱԿ ԲԺԻՇԿԻՆ` ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄԸ ՉԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

17 ՀՈԳԻ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ

ՈՉ ՄԻ ՈՍՏԻԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ

1 ԶՈՀ ԵՎ 5 ՎԻՐԱՎՈՐ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ

ԳՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

