
«ԿՐԿԵ՞Ս ԵՔ ԵԿԵԼ, ԹԵ՞ ԹԱՏՐՈՆ»
Մեղադրյալներ Գավառում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք Սամվել Կարապետյանին եւ Սիմոն Ամիրխանյանին ՀՀ վերաքննիչ քրեական գործերով դատարան բերեցին ձեռքերն ու ոտքերը շղթայված: Այնուհետեւ նրանց ոտքերը շղթայեցին սեղանի տակ հատուկ նախատեսված ձողին:
Դահլիճում ներկաները ամբաստանյալներին ծափողջյուններով դիմավորեցին, իսկ դատավորը դրան արձագանքեց` «Կրկե՞ս եք եկել, թե՞ թատրոն, որ ծափահարում եք»:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը եւ Սիմոն Ամիրխանյանը մեղադրվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ՀՀ նախագահի ընտրություններին ձայներ կեղծելու մեջ:
Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել էր երեքական տարի կալանավորման: Նրանցից բացի նույն հանցանքի մեջ մեղադրվում էր 22/21 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հայցյանը, որը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել՝ մեկ տարի պայմանական փորձաշրջանի կիրառմամբ:
Դատական նիստը դեռ չսկսված՝ ներկա գտնվողները դատարանից պահանջեցին տրամադրել էլ ավելի մեծ դահլիճ, քանի որ ոչ բոլոր ցանկացողները կարող էին ներկա գտնվել գործի քննությանը: Պարբերաբար հնչող այս պահանջը դատավոր Սերժիկ Ավետիսյանի կողմից անտեսվեց, սակայն նա թույլատրեց բոլոր ցանկացողներին թեկուզ կանգնած ներկա գտնվել դատական նիստին: Ներկաների մեջ էին նաեւ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը, ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Դատապաշտպան Սեդա Սաֆարյանը ներկայացրեց մի շարք միջնորդություններ, որոնք մեկը մյուսի հետեւից դատավորի կողմից մերժվեցին՝ «անհիմն լինելու» պատճառաբանությամբ:
Առաջին միջնորդությունը վերաբերում էր Գեղարքունիքի մարզային դատախազ Վահրամ Մարգարյանին բացարկ հայտարարելուն, քանի որ նա «ակնհայտորեն պաշտպանում էր իրական կեղծարարին՝ Հռիփսիմե Հայցյանին եւ ամբողջ մեղադրանքը բարդում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց վրա»:
Դատախազն արդարացավ՝ ասելով, որ մեղադրյալներն ու նրանց դատապաշտպանն ամեն կերպ փորձում են քրեական այս գործը քաղաքականացնել: Դատական նիստին ներկա գտնվողները դատախազի ասածների եւ հայտարարությունների ժամանակ պարբերաբար պոռթկում էին ու ամոթանք տալիս նրան, իսկ մեղադրյալներին՝ ամեն կերպ քաջալերում: Ներկա գտնվողներից մեկը հանկարծ վեր թռավ տեղից ու բարկացած բղավելով դուրս եկավ դահլիճից՝ ասելով, որ չի կարող լսել դատախազի ստերը:
Հաջորդ միջնորդությունը՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին, եւս մերժվեց: Ըստ դատախազի՝ դա արդար որոշում էր, քանի որ մեղադրյալներն ազատության մեջ գտնվելով կարող են խոչընդոտել դատաքննությանը: Այնուհետեւ դատապաշտպանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ այն մասին, որ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն անձամբ երաշխավորագիր է ներկայացնում, որ Կարապետյանն ու Ամիրխանյանը գրավի դիմաց եւ բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրությամբ, ազատ արձակվեն: 15 րոպե խորհրդակցելուց հետո դատարանը որոշեց այս միջնորդությունը եւս մերժել: Միջնորդությունների մերժումից հետո Սիմոն Ամիրխանյանը դատարանին առաջարկեց ժամանակ չկորցնել եւ միանգամից կատարել քաղաքական պատվերը՝ հրապարակել դատավճիռը:
Դատավճիռը կհրապարակվի մայիսի 20-ին ժամը 15:00-ին:
ՀԱՑԱԴՈՒԼ ԵՎ ՋՐԱԴՈՒԼ
44
Մարտիր 1-ի գործով նախնական կալանքում գտնվող Վարդգես Գասպարին եռօրյա հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է
1
Մեկօրյան ընդմիջումից հետո 6-րդ տուրի հանդիպումներով վերսկսվեց «Մ-Տել Մաստերս» շախմատային մրցաշարը: Լեւոն Արոնյանը այս տուրում սեւերով մրցեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, որին առաջին շրջանում զիջել ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը գրանցված ցրտահարության հետեւանքով Կոտայքի մարզի Բջնի գյուղում վնասվել են բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները եւ պտղատու ծառերը: Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ...ՀԱՅԱՍՏՍՆՆ ՈՒ ՄՈԼԴՈՎԱՆ ՆՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԵՆ
Մայիսի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Մոլդովայի հետ: Հավաքականի թեկնածուներից թերեւս ներկայումս ամենալավը Արա Հակոբյանն է տեղյակ մրցակցի մասին, քանի որ հանդես է գալիս Մոլդովայի ...«ՉԵՌՆՈ ՄՈՐԵՆ» ՊԱՐՏՎԵՑ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Ֆուտբոլի Բուլղարիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Վառնայի «Չեռնո Մորեն», որտեղ հանդես է գալիս Տիգրան Ղարաբաղցյանը, 0:1 հաշվով զիջեց «Լիտեքսին»:
Տիգրան Ղարաբաղցյանը հանդիպումից հետո բավական ընկճված ...ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՄԲ
ՀՀ նախագահական նստավայրի մոտ այսօր բողոքի-ակցիայի էին դուրս եկել Երեւանի միանգամից 28 թաղամասի բնակիչների ներկայացուցիչներ: Նրանք ցուցապաստառներով հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ ու պահանջում ...ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն Է ՏՎԵԼ
Աբովյան քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն` Աբովյանի անկուսակցական քաղաքապետ Կարո Իսրայելյանը երեկ հրաժարական է տվել: Տեղեկատվության հավաստիությունը ճշտել այդպես էլ չհաջողվեց, քանի որ Աբովյանի քաղաքապետարանի ...ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՑՈՒՅՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ վանկարկում էին` «Հեռու Թեղուտից», մի խումբ` «Վարչապետ, վարչապետ», իսկ Քանաքեռ- Զեյթունի բնակիչներն էլպահանջում էին «Ձեռքներդ հեռու ...«ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
«Իրավապահ մարմինները բարեգործական կազմակերպություններ չեն, ուժային կառույցներ են»,- մարտի 1-ի վերաբերյալ «Ա1+»-ի հարցին պատասխանելով` նկատեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Հիշեցնենք, որ նա 2004 թ ապրիլի ...«ՓԱՍՏՈՐԵՆ ԽԱԲԵՑԻՆ»
Վարչական դատարանում ԱԳՆ իրավաբանական վարչության պետ Սաթիկ Աբգարյանը` հայտարարել էր, որ ԱԳՆ-ն աշխատանքից հեռացնելուց առաջ բացատրություն չի վերցրել դիվանագետներից ոչ մեկից: Տիկին Աբգարյանի ասելով` միայն ...ՊԱՏՎՈՎՃԱՐԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը ներկայիս 10 հազար դրամի փոխարեն սահմանվել է 20.000 դրամ: Սահմանված չափով պատվովճարի վճարումն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարության 2008թ. ...«ԴՈՅՉՄՈԲԻԼԸ» ՄԵԿՆՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՐԶԵՐ
«Առնչվելով գերմաներենին. «Դոյչմոբիլը» մեկնում է Վայոց Ձոր եւ Սյունիք».այս նշանաբանով ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը եւ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) ...ԳԵՐՄԱՆԻԱՆ 265 ՄԼՆ ԵՎՐՈ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ
Վաղը մայիսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կստորագրեն Համաձայնագիր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԴԵՑԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԻ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 17.30-ից ՀՀ գլխավոր դատախազության մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը եւ պահանջում է ազատ արձակել ՆԺ նախագահ ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՇՈԿ ԿԻՐԱՌԵՑԻՆ
Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Դավիթ Մաթեւոսյանի գործով դատական նիստը սկսվեց միջադեպով: Դատավոր Երեմ Եսոյանի դատական նիստերի ...«ԿՐԿԵ՞Ս ԵՔ ԵԿԵԼ, ԹԵ՞ ԹԱՏՐՈՆ»
Մեղադրյալներ Գավառում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք Սամվել Կարապետյանին եւ Սիմոն Ամիրխանյանին ՀՀ վերաքննիչ քրեական գործերով դատարան բերեցին ձեռքերն ու ոտքերը շղթայված: Այնուհետեւ նրանց ոտքերը ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
1
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԱՓՈԽՎԻ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«Հենց սկզբում պարզվեց, որ ես գործ ունեմ սրտանոթային բարձ ռիսկի պայմաններում գտնվող սրտային հիվանդի հետ: Ճնշման ցանկացած բարձրացման ժամանակ կարող ...ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
2
Մայիսի 15-ին, ժամը 1145-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, (ծնված 1989թ., 2007թ.-ի 1-ին զորակոչ, Չարենցավանի ԶԿ) գտնվելով մարտական հենակետում, հակառակորդի ...ՀԻՆԳ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԿՈՉԻՆ
Արդեն չորս օր է` շարունակվում է շիրակցի ատամարտիկների հացադուլը: Անժամկետ հացադուլին ի սկզբանե մասնակցում էին 14 ազատամարտիկ, այսօր նրանցից հինգն առողջական խնդիրների պատճառով դուրս են եկել հացադուլից, ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Սերժ Սարգսյանը կարեւորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ամրապնդումը` ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ / VIDEO /
...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
3
Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետը այսօր հանձնարարել է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետին` Արամ Կարապետյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական ...
«TOMAS, HELP US»
ԸՆԴԴԵՄ ԿՈՎԱՉԻ ԵՎ ՑԻԿԼԵՐԻ
«ԱՐԱՐԱՏԸ» ԶԻՋԵՑ ՄԵԿ ՍԽԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵԹԵ ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵՐ, ԿԳԱՅԻ՞Ն
ՎԱՐՈԴՆԵՐՆ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ԳՏԵԼ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՑՐԵԼ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՎԵՑ ՄԻ ՊԱՐԶ ՀԱՐՑԻ ՊԱՏԱԽՍԱՆ

ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՎ ՋՐԱԴՈՒԼ

ՀԱՑԱԴՈՒԼԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂԸ

17 ՀՈԳԻ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ

ԶՈՀՎԵԼ ԵՆ
ՈՉ ՄԻ ՈՍՏԻԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ

Ո՞Վ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳ ՀԱՍՑՆՈՒՄ
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

