
ՄԱՐՏԻ 1-Ի ԿԱՆԽԵԼՈՒ ՓՈՐՁԸ ԱՆԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈ՞ՒՄ
Այսօր վարչական դատարանում ԱԳՆ ներկայացուցիչները փետրվարի 25-ին աշխատանքից ազատված դիվանագետներին վերջապես ասացին, թե ինչու են նրանց ազատել աշխատանքից:
«Միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել մեր երկրի արտաքին մարտահրավերներին...»,- պարզվում է, որ այս նախադասությունն է հիմք տվել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին կարծելու, որ իր 10 դիվանագետները քաղաքական այլ հայացքներ ունեն` խախտում են «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը եւ կասկածի տակ են դնում փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները:
«Նրանք կասկածի տակ են դրել այս պահին ընտրված նախագահի օրինականությունը»,- ասաց իր խոսքում ԱԳՆ ներկայցուցիչ Լեւոն Ամիրջանյանը:
Հիշեցնենք, որ աշխատանքից ազատաված դիվանագետներից 4-ը` Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը Վարչական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել Վարդան Օսկանյանի փետրվարի 25-ի հրամանն իրենց աշխատանքից ազատելու մասին, վերականգնել իրենց պաշտոններում եւ փոխահատուցել պարապուրդի ողջ ընթացքում իրենց հասցված վնասը:
Այսօր բացի դիվանագետների հայտարարությունից պատասխանող կողմը նրանց աշխատանքից ազատելու որեւէ հիմք չներկայացրեց եւ շարունակեց պնդել, որ նրանց հայտարարությունը քաղաքական բնույթ է կրել:
ԱԳՆ իրավաբանական վարչության պետ Սաթիկ Աբգարյանը այսօր դատարանում միջնորդեց, որ հայցվոր կողմը որպես վկա հարցաքննվի եւ ապացուցի, որ քաղաքական գործունեություն է ծավալել ի օգուտ Տեր-Պետրոսյանի:
Դատավոր Հովսեփ Բեդեւյանը մերժեց միջնորդությունը` հիմնավորելով, որ հայցվոր կողմը ինքն իր դեմ պարտավոր չէ վկայություն տալ, եւ պատասխանող կողմն է պարտավոր հիմնավորել, թե ինչու են դիվանագետները հեռացվել աշխատանքից:
Թեեւ դիվանագետների հայտարարության մեջ որեւէ բառ չկար այս կամ այն ուժին սատարելու մասին, սակայն պատասխանող կողմը հայտարարեց, որ որպես դիվանագետներ նրանք պարտավոր էին զսպվածություն ցուցաբերել ընտրական գործընթացների եւ դրանց զարգացումնների նկատմամբ, իսկ զսպվածությունը` մարտի 1-ի դեպքերը չկանխատեսելն էր, կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու կոչով հանդես չգալը:
ԱԳՆ ներկայացուցիչները այսօր նաեւ փորձեցին ապացուցել, թե դիվանագետները աջակցել են Տեր-Պետրոսյանին եւ ներկայացրեցին այն փաստը, որ դիվանագետների հայտարարությունը մամուլից վերցրել եւ ընթերցել են Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքների ընթացքում:
ԱԳ նախարարի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը այսօր մանրամասն հիմնավորեց, որ իրենք չէին կարող վերահսկել, թե ովքեր են իրենց հայտարարության ընթերցողները կամ որտեղ եւ ում կողմից այն կարող է ընթերցվել: Կարապետյանը մեջբերելով ընտրական կեղծիքների վերաբերյալ տարբեր առիթներով Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Վարդան Օսկանյանի հայտարարությունները` ապացուցեց, որ իրենց եւ նրանց հայտարարությունների միջեւ որեւէ հակասություն չկա, եւ իրենց հայտարարությունը բխում էր երկրի եւ մեր պետականության շահերից:
ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱԳՆ-Ն ՉԻ ԽՈՍՈՒՄ
Դատարանում այսօր ԱԳՆ ներկայացուցիչները չանդրադարձան այն փաստին, որ դիվանագետները ընդամենը կոչ էին անում բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, իսկ 5 օր հետո տեղի ունեցած մարտի 1-ի իրադարձությունները ապացուցեցին, որ նրանք միանգամայն իրավացի էին:
«Մենք մարտի 1-ի իրադարձությունների մասին չենք խոսում, որովհետեւ դիվանագետներին ազատելու հրաման տրվել է նրանց հայտարարության դրույթի հիման վրա, որը վերաբերում է ընտրված նախագահին եւ ընտրական կեղծիքներին, ԱԳՆ-ն չէր կարող կանխատեսել, որ մարտի 1 է տեղի ունենալու»,- «Ա1+»-ին ԱԳՆ-ի տեսակետը հայտնեց Լեւոն Ամիրջանյանը:
«Շատ անհամոզիչ էին ԱԳՆ-ի ներկայացուցիչների հիմնավորումնները, մանավանդ, նրանց կողմից մեր հայտարարության կեղծված տեքստի ներկայացումը` փորձելով ապակողմնորոշել դատարանին, ինչը դատարանը չընդունեց: Ես հուսով եւ հավատացած եմ, որ դատարանը արդար որոշում կկայացնի»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Նա մեջբերելով ԱԳՆ-ի ներկայարված փաստաթղթից` նշեց, որ ԱԳՆ-ի փաստաթղթի համաձայն ստացվում է, որ իրենք պատրաստ են ոտքի հանել ժողովրդին.«Այդ հեղափոխական կոչ է, իսկ մենք հայտարարել ենք Հայաստանի վարկը բարձրացնելու մասին եւ ասել, որ պատրաստվում ենք աջակցել ժողովրդավորության եւ իրենց իրավունքների համար պայքարի ելած ժողովրդին: Դրանք բոլորովին տարբեր բաներ են»:
Անդրադառնալով այսօր Վարչական դատարանում ԱԳՆ ներկայացուցիչների պահվածքին եւ ներկայացրած տեսակետներին` պարոն Կարապետանն ասաց.
« Չգիտես ինչու, երեւի ճարահատված ԱԳՆ ներկայացուցիչը սկսեց մեզ մեղադրել, որ մեր հայտարարությունը առաջացրել է հետեւանքներ, մասնավորապես ընթերցվել է Ազատության հրապարակում, եւ մենք, իբրեւ, պետք է դա հաշվի առնեինք:
Ես էլ կարծում եմ, որ մեզ աշխատանքից ազատելով արտգործնախարարությունը նախ մեզ զրկեց ինչպես հարկն է մեկնաբանել բռնությունների կիրառման բացառմանը ուղղված մեր կոչը, ավելին` հենց իրենց թերացմամբ ճշգրիտ մեկնաբանություն տալու մեր հայտարարությանը կամ ինչպես ԱԳՆ է նշում` «հետեւանքներ առաջացնել»: Այսինքն, ի՞նչն էր ԱԳՆ-ին խանգարում ասել, որ սա ապաքաղաքական կոչ է եւ դրանով հանդերձ կանխել դրա, իրենց կարծիքով անպատեհ օգտագործումը: Միգուցե ԱԳՆ-ն շահագրգռվա՞ծ էր, որ մեր հայտարարությունը ընթերցվի միայն Ազատության հրապարակում»:
Ինչ վերաբերում է «Ա1+»-ի հարցին տված ԱԳՆ ներկայացուցիչ Լեւոն Ամիրջանյանի այն պատասխանին, թե իրենք չեն անդրադառնում մարտի 1-ի դեպքերին, որից զերծ մնալու կոչ էին անում աշխատանքից ազատված դիվանագետները, ապա պարոն Կարապետյանն պատասխանեց կարճ եւ հստակ. «Դա իր բարոյականության մասին է խոսում»:
Վարչական դատարանը իր որոշումը կհրապարակի մայիսի 29-ին, ժամը 17.30-ին:
ՋՐԱՏԱՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
Մայիսի 13-ին, ժամը 10.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրատարում հայտնաբերվել է դիակ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ...ՁՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Մայիսի 12-ին, ժամը 16.30-ից 17.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկտի հետեւանքով Լոռու մարզի Միխայլովկա գյուղում վնասվել են 90 հա կարտոֆիլի եւ 100-120 հա ցանքատարածություններ: Հայաստանի փրկարար ծառայության ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.ՊԱՏՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1Արմանն ու Գերմանը երիտասարդ ծրագրավորողներ են եւ նախաձեռնել են օն-լայն «Ինչ կա-չկա» ՏՏ պարբերականը: Նրանք մտահոգված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ եւ փորձում են իրենց շրջապատին ...ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ
Այսօր Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ եւ գործընկեր պետությունների ...ՄՈԼԴՈՎԱՆ ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ
Ֆուտբոլի Մոլդովայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն մայիսի 28-ին Տիրասպոլում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՎԻՐԵԼՈՒ Է ՍԻՐԱԾ ԱՂՋԿԱՆ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս օրերին Աբովյանի մարզահամալիրի սամբո-ըմբշամարտի մարզասրահում պարապմունքներ է անցկացնում 57կգ քաշային,Եվրոպայի չեմպիոն, աբովյանցի 21-ամյա Էդգար Աբգարյանը: ՀՀ վաստակավոր մարզիչ Արշալույս ...ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ Ն ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Գյումրիում հացադուլի նստածներից մեկի վիճակը շատ ծանր է: Երկօրյա հացադուլից հետո Մկրտիչ Բաղդասարյանը առողջական վիճակի ծանրացման հետեւանքով մայիսի 14-ին առավոտյան 6:45-ին տեղափոխվել է Գյումրիի «Սամարիթեր» ...ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏՈՒՄ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՓԱՍՏԱԲԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԵԿՄ Արաբկիրի կառույցի ղեկավար, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանի հարազատները ՀՀ Վերաքննիչ քրեական գործերով դատարան էին ներկայացել «Իմ ամուսինը քաղբանտարկյալ է», «Իմ ...ՑԱՎԱԿՑԱԳԻՐ ՉԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ...ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Մայիսի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1973 թ. ծնված Գեղամ Տ.-ն իր վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով Գրիբոյեդովի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված ...ԵՄ-Ն ԷԼ Է ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ
Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը. այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին` ...ՄԱՐՏԻ 1-Ի ԿԱՆԽԵԼՈՒ ՓՈՐՁԸ ԱՆԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈ՞ՒՄ
Այսօր վարչական դատարանում ԱԳՆ ներկայացուցիչները փետրվարի 25-ին աշխատանքից ազատված դիվանագետներին վերջապես ասացին, թե ինչու են նրանց ազատել աշխատանքից: «Միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ...ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
Այսօր առավոտյան է միայն ազատ արձակվել դեռ երեկ ժամը 17-ից ոստիկանությունում գտվող Ապարանի բնակիչ Դավիթ Միքայելյանը: Նրան բերման էին ենթարկել ոստիկանություն առանց որեւէ ծանուցագրի եւ առանց մեղադրանք ներկայացնելու, ...ՓՈՐՁԱՇՐՋԱՆ` ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Էկոնոմինկասացիա»- ի աշխատակիցներ Մարատ Բաղդասարյանը եւ Արսեն Ասատրյանն այսօր դատապարտվեցին պայմանական ազատազրկման: Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ժորա Վարդանյանի ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
Օրերս դատարանի որոշմամբ 500 հազար դրամ գրավի դիմաց դատարանի դահլիճից ազատ արձակված իշխանազավթության հայտնի գործով մեղադրվող Տիգրան Բաղդասարյանի ազատության հարցում նշանակություն է ունեցել նաեւ ՀՅԴ պատգամավոր ...ՀՈՐԴՈՐ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ. «ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱՑԱԴՈՒԼԸ»
Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից իր մարտական ընկերներին բաց նամակ է հղել ազատամարտիկ Աշոտ Զաքարյանը: Նրա եւ մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման համար անժամկետ հացադուլ են հայտարարել շիրակցի ...ԴԱՏԱԽԱԶԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՆ ԽՓԵԼ
Այսօր դատախազության շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար. շենքի առջեւ կայանած Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի «Ֆոլգսվագեն» մակնիշի ավտոմեքենային է բախվել Վազգեն Սարգսյան փողոցով ընթացող մի ավտոմեքենա: ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Պահանջում ենք օրենք եւ իրավունք», «Ազատություն», «Ազատ, անկախ, Հայաստան» վանկարկումներով մի քանի տասնյակ քաղաքացիներ Երեւանի քաղաքապետարանի առաջ պիկետ էին կազմակերպել: Վերջիններս պահանջում ...BEELINE-Ը «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ» Է ՇՆՈՐՀԵԼ
Այսօր առավոտյան «ԱրմենՏել» ընկերության գրանցված ապրանքանիշ Beeline ընկերությունը որոշում է կայացրել ներել ֆիքսված հեռախոսակապի այն 20 տոկոս բաժանորդների պարտքերը, որոնք ներկայացվել են ապրիլին: Նշենք, ...ԴԱՏԱՎՈՐԻՆ ՀԱՅՏՆԵՑ ԲԱՑԱՐԿ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ես այսօրվանից հացադուլ եւ ջրադուլ եմ հայտարարում»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց մարտի 1-ի գործով մեղադրվող Վարդգես Գասպարին: ...ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԲԱՆԱՎԵՃԵՐ
Հանրային հեռուստառադիոընկերությանը պետբյուջեով հատկացվող գումարները 2003 թ-ից չեն փոխվել: 2007 թ էլ հատկացվել է 3.2 մլդ դրամ, որից շուրջ 2,3 մլրդ-ը տրամադրվել է հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման ...ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՀԵԼ Է
ԱԳ նորանշանակ էդվարդ Նալբանդյանին շնորհավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որի ուղերձում մասնավորապես ասված է.
«Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ մուտք եք գործել Հայաստանի Հանրապետության կառավարություն, ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՆ 5-ՐԴ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
ՈՉ ԹԵ ՕՐԵՆՔԸ, ԱՅԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ
ՉԵ՞Ն ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԻՄՔԸ
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՑՐԵԼ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՎԵՑ ՄԻ ՊԱՐԶ ՀԱՐՑԻ ՊԱՏԱԽՍԱՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

ՀԱՑԱԴՈՒԼԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂԸ

17 ՀՈԳԻ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ

ԶՈՀՎԵԼ ԵՆ
ՈՉ ՄԻ ՈՍՏԻԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ

- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

