
«ՀԻՄԱ»-ՆԵՐԸ «ԳՐԱՎԵՑԻՆ» ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

«Հիմա» երիտասարդական շարժման անդամներն այսօր Մաշտոց-Սայաթ Նովա խաչմերուկում մոտ 1 ժամից ավել, իրենց օրինակով, մարդկանց սովորեցնում էին, որ փողոցը պետք է անցնել միայն կանաչ լույսի տակով: Երիտասարդների ակցիան մի փոքր անսովոր էր անցորդների, բավականին անցանկալի վարորդների համար, հատկապես` ջիպերի:
«Մենք ցանկանում ենք, որ մեր քաղաքի բնակիչները վերջապես սովորեն փողոցն անցնելու կանոնները եւ վարորդներին էլ ստիպեն հարգել իրենց իրավունքները: Ճիշտ է` մի քիչ վտանգավոր է, սակայն մենք փողոցն անցնելու ընթացքում նաեւ կանգնեցնում ենք այն վարորդներին, որոնք խախտելով երթեւեկության կանոնները` փորձում են անցնել կանաչ լույսի տակով: Առաջին հայացքից սա մանրուք է թվում, սակայն կարեւոր հանգամանք է իրավական երկիր հաստատելու համար»,- ասաց «հիմաներից» մեկը:
Այս ակցիան նրանք պատրաստվում են անցկացնել ամեն օր` Երեւանի տարբեր փողոցներում: Բացի ՀՀ քաղաքացիներին օրենքներին ծանոթացնելուց, «Հիման» այսօր նաեւ ցույց տվեց, որ իրենք այս երկրի, այդ թվում` Ազատության հրապարակի տերերն են, որը ոչ թե զինվորական եւ ոստիկանության մեքենանների կայանատեղի է, այլ նախատեսված է մարդկանց զբոսնելու, հանգիստն անցկացնելու, ինչպես նաեւ խաղալու համար:
Ամենայն խստությամբ հետեւելով խաղի կանոներին` «հիմանները» այսօր Ազատության հրապարակում «բադեր եւ որսորդներ» խաղացին: Խաղի կանոների համաձայն` ընտրվեց հեռավորության այն կետերը, որտեղից որսորդները գնդակով պետք է հարվածեին «բադերին», իսկ վերջիններս էլ` փախչեին: Ազատության հրապարակում շրջող մի քանի ոստիկաններ «հիմանների» նկատմամբ անտարբեր էին այնքան ժամանակ, քանի դեռ չէր խաղում Լեւոն անունով այն նույն տղան, որի խաղի ընթացքում Հյուսիսային պողոտայում ոստիկանները շնչակտուր մի ծայրից վազում էին մյուս ծայրը:
«Որսորդներ ու բադեր» խաղի կանոնների համաձայն` խաղի մասնակիցները Լեւոնից պահանջում էին ազատություն: «Այս իշխանությունները անվերջ գնդակներով սպանում են խեղճ բադերին` խախտելով խաղի բոլոր կանոները` օգտագործելով ոչ թույլատրելի զենք, կրակելով անթույլատրելի հեռավորությունից: Լեւոն, ազատիր մեզ` խաղից դուրս քաղբանտարկյալներիս», -վանկարկելով ասում էին խաղալու իրավունքից զրկվածները: Իսկ հրապարակում մի քանի հավաքվածներ, որոնք մեծ ոգեւորությամբ հետեւում էին «հիմաներին»` ավելացրեցին.«Մի վախեցեք, Լեւոնը հարմար պահի է սպասում, անպայման կազատի»: Ոստիկաններից մեկը տեսնելով, որ Լեւոն անունը հաճախ է վանկարկվում մոտեցավ խաղացողներին, մի քանի րոպե լուրջ հետեւեց խաղին եւ վերադարձավ մի փոքրի հեռվում կանգնածներին` հավանաբար զեկուցելու հանցակազմի բացակայության մասին:
«Հիմա»-ի խաղին որոշ ոստիկաններ հետեւում էին նաեւ մեքենայի միջից, որի երաժշտությունը թույլ չէր տալիս նրանց լսել, թե ինչ են վանկարկում հիմանները: Մեր նկարահանող խմբի հեռանալուց հետո Ազատության հրապարակում «Հիմա»-ի անդամներն դադարեցրել են խաղը եւ սկսել «պանտամիմա» խաղալ:
Ի դեպ, Հյուսիսային պողոտայում մարտի 1-ի դեպքերից հետո «պանտամիմա» խաղալու համար երիտասարդներին բերման էին ենթարկում: Եւ քանի որ խաղը ծանոթ է ոստիկաններին նրանք մոտեցել են «Հիմա»-ի երիտասարդներին եւ պահանջել դադարեցնել խաղը: «Մենք ասացինք, որ ընդամենը խաղում ենք, ի՞նչ է` խաղալ չի՞ կարելի: Ոստիկաննրից մեկը պատասխանեց` մեր «էշ» երկրում չի կարելի»,- «Ա1+»-ին իրենց եւ ոստիկանի զրույցը մանրամասնեցին «հիմանները»: Ոստիկանների հետ բախումներ չառաջացնելու համար «Հիմա»-ի անդամները դուրս են եկել Ազատության հրապարակից:
«Հիմա»-ի անդամները պատրաստվում են այս խաղը այսուհետ խաղալ ոչ միայն Ազատության, այլեւ մայրաքաղաքի այլ հրապարակներում` Լեւոնի գլխավորությամբ:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՎԵՑ ՄԻ ՊԱՐԶ ՀԱՐՑԻ ՊԱՏԱԽՍԱՆ
4ԾԵԾԵԼ ԷՐ, ԹԵ՞ ՉԷՐ ԾԵԾԵԼ Ապրիլի 23-ին «Առավոտ» օրաթերթը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել անչափահաս մի դեռահասի: Նորանշանակ վարչապետ Տիգրան ...17 ՀՈԳԻ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
10
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 13-ի ժամը 10-ի դրությամբ Շիրակի մարզում հացադուլի են նստած 17 հոգի, որոնցից 13-ը` Գյումրիում, 2-ը` Ձորակապում` «Հալիվոր Պապ» մոտուռի կողքին ամրացված վրանում, 2-ը` Մարալիկում` ...ԶՈՀՎԵԼ Է ԲԱԼՈՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
2Մայիսի 12-ին, ժամը 12.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` «Սարդարապատ Գրուպ» գազալցակայանի տարածքում, Հ. Ծատուրյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 63 ՕՕ 366 պետհամարանիշով ...ՄԱՐԿՈՍԸ ԵՐԿԱՐ ԷՐ ՍՊԱՍԵԼ ԱՅԴ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Երեւանի «Արարատի» բրազիլացի լեգեոներ Պիզզելի Մարկոսը արդեն 2 տարուց ավել է հանդես գալիս այս ակումբի կազմում: Նախորդ մրցաշրջանում Մարկոսը դարձավ Հայաստանի առաջնության ռմբարկու, իսկ օրերս առաջին տիտղոսը ...ԱՄԵՆԱԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կկայանան 5-րդ տուրի հանդիպումները:
«Արարատ» - «Միկա»
Գավաթի եզրափակիչից հետո սա կլինի «Արարատի» առաջին մրցավեճը, որը ոչ միայն այս տուրի, այլեւ առաջին շրջանի ...ԻՎԱՆՉՈՒԿԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ԱՐՈՆՅԱՆԻՆ
Լեւոն Արոնյանը շարունակում է անհաջող հանդես գալ ոչ միայն Սոֆիայում ընթացքում «Մ-Տել Մաստերս» շախմատային մրցաշարում, այլեւ Վասիլի Իվանչուկի հետ պարտիաներում:
Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սպիտակնով ...8-ԱՄՅԱ ՀԱՅԿԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
8-ամյա Հայկ Մանուկյանի կյանքի փրկության համար անհրաժեշտ է 100 հազար եվրո: Այսքան գումար է պետք` նրան Ռուսաստանի Դաշնությունում վիրահատելու համար: Դեռ երեք տարեկան հասակում նրա մոտ բժիշկներն ախտորոշել ...ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԵՐԿՈՒ ՓԱՍՏԱԲԱՆ
ՀՀ Վերաքննիչ քրեական գործերով դատարանում մայիսի 20-ի նիստին Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանին կպաշտպանի ոչ մեկ, այլ երկու փաստաբան:
Այսօր Հուսիկ Բաղդասարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանի ...ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ՀԻՎԱՆԴ Է
Գարնանային զորակոչին բժշկական քննության ներկայացած աբովյանցի 800 զինակոչիկներից 500-ը ուղարկվել է լրացուցիչ ստուգման` զինվորական ծառայություն անցնելու պիտանելիությունը որոշելու համար: «Այսօր բանակ են ...«ՏԱՆԸ ՊԱՏԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ»
Նախորդ շաբաթ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Իտալիայում միջազգային ընկերական մրցաշարի մասնակցեց, որտեղ անցկացրեց 4 խաղ: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում արդյունավետ խաղով ...ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում Սուքիաս Ավետիսյանը դարձավ Ազգային ժողովի պատգամավոր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակով նրան գրանցեց Արմեն Դանիելյանի փոխարեն, ...ՈՐՈՎԱՅՆԻՆ ՀԱՐՎԱԾԸ ՄԱՀԱՑՈՒ ԷՐ
Մայիսի 11-ին ոստիկանության Վանաձորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 120 շենքի մոտից որովայնի մասում ստացած կտրած-ծակած վերքով, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել ...ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐ ՏԵՍԵԼ ԵՆ ԵՐԿՈՒՍԻ ՎՐԱ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
2
Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բենեդիկտ ԺԶ Պապին, վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ ...ՔԱՆԴԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ
1Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի ավտականգառը ադրբեջանական հրետակոծությունից չի փլվել: Շուրջ 10 ամիս առաջ Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանի որդին է իր բեռնատարով ...«ՀԻՄԱ»-ՆԵՐԸ «ԳՐԱՎԵՑԻՆ» ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Հիմա» երիտասարդական շարժման անդամներն այսօր Մաշտոց-Սայաթ Նովա խաչմերուկում մոտ 1 ժամից ավել, իրենց օրինակով, մարդկանց սովորեցնում էին, որ փողոցը պետք է անցնել միայն կանաչ լույսի տակով: ...ՋՈՒՐԸ ԼՑՎԵԼ Է ԱՅԳԻՆԵՐԸ
Արմավիրի մարզի Նորապատ համայնքի բնակիչ Արմեն Ղեւոնդյանը նշում է, որ մոտ 1 հեկտար ձմերուկ է մշակել, կես հեկտար էլ` խաղողի այգի, իսկ ահա արդեն 4 օր է ջուրը լցվել է հողատարածքը: Ընդհանուր հաշվարկով` մոտ ...«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
«Արդյո՞ք դոնոր կազմակերպություններից ֆինանսական աջակցություն ստանալը չի խանգարում անաչառ եւ անկախ գործելուն»,-այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գլխավոր ֆինանսիստ Արտեմ Հարությունյանին ...ՏԱՔՍԻՆԵՐՆ ԷԺԱՆԱՑԵԼ ԵՆ
Տաքսի ծառայությունների մեծ մասն այսօր արդեն իջեցրել են կամ վերադարձել իրենց հին սակագներին: Հիմնականում գազով աշխատող տաքսիներն այդ արել այն բանից հետո, երբ գազալցակայաններում գներն իջել են:
Մայիսի ...ԹԵԺ ԳԻԾ
«Իշխանությունը բռնազավթած վարչախումբը շարունակում է իրականացնել ահաբեկումներ, անօրինականություններ ու բռնարարքներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ. նրանք ապօրինի տարվում են ոստիկանության բաժանմունքներ, ազատվում ...«ԱՐԱՐԱՏԸ» ԱՄՐԱՊՆԴԵՑ ԴԻՐՔԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում Երեւանի «Արարատը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ եւ ամրապնդվեց առաջին հորիզոնականում:
Այս ...
2 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ ՄԵ՞ՂՄ Է
ՋԱՐԴԵՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ
ՆԿԱՐՉԻՆ ԿԱԶԱՏԱԶՐԿԵ՞Ն
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԵԿՈՒՅՑ Հ1-Ի ՄԱՍԻՆ
ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՓՈԽԵԼ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՑՐԵԼ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՎԵՑ ՄԻ ՊԱՐԶ ՀԱՐՑԻ ՊԱՏԱԽՍԱՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

ՀԱՑԱԴՈՒԼԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂԸ

17 ՀՈԳԻ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ

ԶՈՀՎԵԼ ԵՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

