
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՎԵՑ ՄԻ ՊԱՐԶ ՀԱՐՑԻ ՊԱՏԱԽՍԱՆ
ԾԵԾԵԼ ԷՐ, ԹԵ՞ ՉԷՐ ԾԵԾԵԼ
Ապրիլի 23-ին «Առավոտ» օրաթերթը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել անչափահաս մի դեռահասի:
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հենց այս հրապարակումն առաջինն ընտրեց` «պատասխանատու ԶԼՄ-ներ ունենալու համար պետք է ունենալ պատասխանատու կառավարություն» գաղափարն իրականացնելու ու ծառայողական քննության սկսելու համար:
Իսկ մոտ երկու շաբաթ հետո` մայիսի 8-ին, Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, թե լուրը չի համապատասխանում իրականությանը եւ բոլոր հեռուստաընկերություններն ամբողջ օրը ցուցադրում էին այդ քննության արդյունքում «վերածնված» անեկդոտը, որ պատմում էր վարչապետը՝ լսածի եւ իրականության տարբերությունների մասին: Խնդրի մասին` լրագրողի տեսանկյունից:
«Առավոտ» թերթի թղթակից Աննա Իսրայելյանը նախ մեզ հիշեցրեց, որ երբ հայտարարվել է ծառայողական քննություն իրականացնելու մասին, այդ օրն իսկ՝ ապրիլի 25-ին, թերթը տպագրել էր ճշտում, որտեղ ոչ թե միջադեպի բովանդակությունն էր փոխվել, այլ անձինք, ում հետ կատարվել է դեպքը, ավելի ճիշտ, ում ծեծել է մարզպետը: «Տեղեկատվությունից դատելով, բավականին անդուլ ջանքեր են գործադրել հերքելու այն, ինչ մենք արդեն իսկ հերքել էինք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Աննա Իսրայելյանը:
«Տարել են Գոռ Կարապետյանին ենթարկել են դիմածնոտային ռենտգեն զննության, որի արդյունքում ոսկրային վնասվածքներ չեն հայտնաբերվել: Իսկ իսկական ծեծվածի՝ Եղիշե Անթանոսյանի կապակցությամբ նշվում է, թե հանձնաժողովի նախագահը որեւէ լուրջ վնասվածք «անզեն աչքով» չի նկատել: Այ հարգելիներս, իրական ծեծվածին տանեիք հետազոտության ենթարկեիք: Թեեւ պետք է նաեւ հաշվի առնել, որ ծեծից հետո արդեն շաբաթներ են անցել, եւ կապտուկները կարող էին նաեւ պահպանված չլինել»,- ասում է Աննա Իսրայելյանը, որը նաեւ օբյեկտիվորեն նկատում է իրավիճակի բարդությունը. «Եթե ծեծվածի հարազատները մեզ ասում էին՝ մեր որդու անվտանգությունն է մեզ համար ամենաթանկը, գուցեեւ կառավարության հետ էլ չեն համաձայնել համագործակցել ՝ ծառայողական քննության առումով»:
Աննա Իսրայելյանն ընդգծում է, որ կառավարության տարածած տեղեկատվության մեջ մանրամասն գրված էր, թե ինչ է նախորդել այդ վեճին, այսինքն, որ այդ տղան ծեծի է ենթարկել մարզպետի որդուն, հետո հանդիպել են ծնողները, բայց բուն հարցի, թե ի վերջո, ինքը՝ մարզպետը ծեծի ենթարկե՞լ է դպրոցականին, թե՞ ոչ՝ պատասխանը չկա. «Այսինքն, ինչի համար որ թվում է, թե քննությունը նախաձեռնվել է, դրա հստակ պատասխանն այդպես էլ չկա, ասված է, որ բողոք չկա, վեճը հարթվել է ու ծնողները նպատակարմար չեն գտել գործին այլ ընթացք տալ: Բուն հարցի պատասխանը՝ ի վերջո Սուրեն Խաչատրյանը ծեծի ենթարկե՞լ է, թե՞ ոչ՝ այս քննությունը չի տվել»,-ասում է Աննա Իսրայելյանը: -Վարչապետը շեշտադրել էր իր պատմած անեկդոտով, թե մեր հրապարակած փաստի դետալները ճիշտ չէին, բայց, լավ, ծեծե՞լ է, թե՞ չի ծեծել, եւ արդյոք շատ էական տարբերություն կա՞ ծեծվողը 12 տարեկան է եղել, թե՞ 16: Այդ իմաստով ինձ համար վիրավորական էր այն անեկդոտը, որ պատմեց վարչապետը: Եթե մի մարզում, կամ ամբողջ Հայաստանում տիրում է այնպիսի մթնոլորտ, որ ծեծված երեխային ծնողները վախենում են անգամ հիվանդանոց տանել, հետո չեն բողոքում, մենք իմանում ենք դա ընդամենը երրորդ աղբյուրից, ինչի արդյունքում իրոք լինում են վրիպումներ, քանի-քանի պրոբլեմ կա՝ անվստահություն դատական համակարգի հանդեպ, ահուսարսափի մթնոլորտ, ու դրանից հետո անեկդոտներ պատմել…»:
Իսկ կարո՞ղ ենք ասել, որ այդ կարգի «անեկդոտային քննություններով» խրախուսվում է նման բռնությունների կրկնությունը՝ մեր հարցին Աննա Իսրայելյանը պատասխանեց. «Ես չէի շտապի եզրակացություններ անել: Թերեւս միամիտ էր մեր սպասումը, որ գուցե կառուցողական համագործակցության արդյունքում ինչ-որ բան շտկվի: Այս պահին դեռ այդ հույսն արդարացված չի: Բայց ես անուղղելի լավատես եմ եւ դեռ սպասում եմ, որ գուցե ինչ-որ բան փոխվի: Ես երեւի միամիտ եմ` կարծելով, թե պատասխանատվության կենթարկվի Սուրեն Խաչատրյանը, որն ընտրությունների ընթացքում ծառայություններ է մատուցում իշխանություններին՝ ձայներ ապահովում նրանց համար, եւ այդ պատճառով են աչք փակում իր եւ իր ազգականների կատարած բազմաթիվ ապօրինությունների վրա կամ ամենաշատը՝ ամեն անգամ թեթեւ պատժով են ազատվում: Այս անգամ ինձ թվում էր, թե չի ներվի այն, որ նա կարող է ինչ-ինչ պատճառներով ձեռք բարձրացնել 16 տարեկան դեռահասի վրա»:
Աննա Իսրայելյանը որոշ չափով մեղադրում է նաեւ այն տուժողներին, ովքեր հետամուտ չեն լինում իրենց իրավունքների պաշտպանությանը. «Իրենք լռում են, երբ երեխային են ծեծում, լռում են, երբ աղջիկ են փորձում բռնաբարել, հիմա էլ են լռում, քիչ է մնում հերսոտած ասես, դե դուք արժանի եք այդ տեսակին»: Աննա Իսրայելյանը տեղեկացրեց, որ իրենք շարունակելու են այս թեման. «Այս պատմությանը անդրադառնալու ենք, մենք պետք է հույս չդնեինք ծառայողական քննության վրա, եւ պետք է ուղղակի խնդրեինք, որ Սուրեն Խաչատրյանը մեզ դատի տա, գուցե եթե քրեական գործ հարուցվեր, ինչ-որ բան պարզեր: Բայց փակ շրջան է ստացվում, քանի դեռ մարդիկ վախենում են՝ չեն խոսում, այդ ամենը շարունակվելու է»:
Իսրայելյանը նկատեց, որ հետեւելու են այդ գործին եւ դա լակմուսի թղթի նման բան է լինելու, փորձաքար՝ կառավարության խոստումներին հավատալու առումով. «Մենք սպասում ենք, թեեւ սկիզբը հուսադրող չէր»:
Քննարկում
ARMEN գրել է:
http://www.allaboutturkey.com/urartu.htm
Anna գրել է:
ով քֆուրներ է անում..ավտոմատորեն դա անցնում է իր մորն ու քրոջը....
լավ...մի բան կարդացեք...ծիծաղից ուշքս գնաց...պատկերացնում եմ ևրոպայում եթե այդպիս բան լիներ...բոլոր թերթերը...հերուստատեսությունը...ռադիոն....կուրախանային այդպիսի մի ցնցող նյութ ունենային...ով առաջինը տպեր...ուրախությունից ուշքը կգնար....
կարդացեք....
http://hetq.am/arm/society/8034/
Aro գրել է:
Hetaqrqira vanoi zhamanak vor liq@ mardik cecvum-jardvum ein, anmegh datvum u banterum ptum ein, anhayt korum ein kam el or@ cerekov poghoci mejteghum spanvum ed inchu voch mi ZLM tekuz henc nuyn aravot@ kam zhamanak@ mi hat hodvac chein grum ayd temanerov? Vaxenum ein? De to meknu mek@ kangni stegh asi vor ver@ nshvacner@ chen eghel. Togh meknumek@ zhxti vor vanoi zhamanak mardu iravunqneri birt u vayreni votnaharumner chen eghel!
Hima mi hat bad el en spanum vorsordner@ ZLM-ner@ anmijapes skandal en sarqum dranic u kapum karavarutyan het.
De aseq tesnem erb er iskakan xosqi azatutyun hima te vanoi zhamanak?
ABG գրել է:- Anna
ով քֆուրներ է անում..ավտոմատորեն դա անցնում է իր մորն ու քրոջը....
լավ...մի բան կարդացեք...ծիծաղից ուշքս գնաց...պատկերացնում եմ ևրոպայում եթե այդպիս բան լիներ...բոլոր թերթերը...հերուստատեսությունը...ռադիոն....կուրախանային այդպիսի մի ցնցող նյութ ունենային...ով առաջինը տպեր...ուրախությունից ուշքը կգնար....
կարդացեք....
http://hetq.am/arm/society/8034/
.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Չի բացում. Խնդրում եմ copi-past արա, որ կարողանանք կարդալ. Նախապես շնորհակալ եմ.- Anna
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՎԵՑ ՄԻ ՊԱՐԶ ՀԱՐՑԻ ՊԱՏԱԽՍԱՆ
4ԾԵԾԵԼ ԷՐ, ԹԵ՞ ՉԷՐ ԾԵԾԵԼ Ապրիլի 23-ին «Առավոտ» օրաթերթը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել անչափահաս մի դեռահասի: Նորանշանակ վարչապետ Տիգրան ...17 ՀՈԳԻ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
10
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 13-ի ժամը 10-ի դրությամբ Շիրակի մարզում հացադուլի են նստած 17 հոգի, որոնցից 13-ը` Գյումրիում, 2-ը` Ձորակապում` «Հալիվոր Պապ» մոտուռի կողքին ամրացված վրանում, 2-ը` Մարալիկում` ...ԶՈՀՎԵԼ Է ԲԱԼՈՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
2Մայիսի 12-ին, ժամը 12.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` «Սարդարապատ Գրուպ» գազալցակայանի տարածքում, Հ. Ծատուրյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 63 ՕՕ 366 պետհամարանիշով ...ՄԱՐԿՈՍԸ ԵՐԿԱՐ ԷՐ ՍՊԱՍԵԼ ԱՅԴ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Երեւանի «Արարատի» բրազիլացի լեգեոներ Պիզզելի Մարկոսը արդեն 2 տարուց ավել է հանդես գալիս այս ակումբի կազմում: Նախորդ մրցաշրջանում Մարկոսը դարձավ Հայաստանի առաջնության ռմբարկու, իսկ օրերս առաջին տիտղոսը ...ԱՄԵՆԱԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կկայանան 5-րդ տուրի հանդիպումները:
«Արարատ» - «Միկա»
Գավաթի եզրափակիչից հետո սա կլինի «Արարատի» առաջին մրցավեճը, որը ոչ միայն այս տուրի, այլեւ առաջին շրջանի ...ԻՎԱՆՉՈՒԿԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ԱՐՈՆՅԱՆԻՆ
Լեւոն Արոնյանը շարունակում է անհաջող հանդես գալ ոչ միայն Սոֆիայում ընթացքում «Մ-Տել Մաստերս» շախմատային մրցաշարում, այլեւ Վասիլի Իվանչուկի հետ պարտիաներում:
Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սպիտակնով ...8-ԱՄՅԱ ՀԱՅԿԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
8-ամյա Հայկ Մանուկյանի կյանքի փրկության համար անհրաժեշտ է 100 հազար եվրո: Այսքան գումար է պետք` նրան Ռուսաստանի Դաշնությունում վիրահատելու համար: Դեռ երեք տարեկան հասակում նրա մոտ բժիշկներն ախտորոշել ...ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԵՐԿՈՒ ՓԱՍՏԱԲԱՆ
ՀՀ Վերաքննիչ քրեական գործերով դատարանում մայիսի 20-ի նիստին Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանին կպաշտպանի ոչ մեկ, այլ երկու փաստաբան:
Այսօր Հուսիկ Բաղդասարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանի ...ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ՀԻՎԱՆԴ Է
Գարնանային զորակոչին բժշկական քննության ներկայացած աբովյանցի 800 զինակոչիկներից 500-ը ուղարկվել է լրացուցիչ ստուգման` զինվորական ծառայություն անցնելու պիտանելիությունը որոշելու համար: «Այսօր բանակ են ...«ՏԱՆԸ ՊԱՏԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ»
Նախորդ շաբաթ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Իտալիայում միջազգային ընկերական մրցաշարի մասնակցեց, որտեղ անցկացրեց 4 խաղ: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում արդյունավետ խաղով ...ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում Սուքիաս Ավետիսյանը դարձավ Ազգային ժողովի պատգամավոր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակով նրան գրանցեց Արմեն Դանիելյանի փոխարեն, ...ՈՐՈՎԱՅՆԻՆ ՀԱՐՎԱԾԸ ՄԱՀԱՑՈՒ ԷՐ
Մայիսի 11-ին ոստիկանության Վանաձորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 120 շենքի մոտից որովայնի մասում ստացած կտրած-ծակած վերքով, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել ...ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐ ՏԵՍԵԼ ԵՆ ԵՐԿՈՒՍԻ ՎՐԱ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
2
Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բենեդիկտ ԺԶ Պապին, վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ ...ՔԱՆԴԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ
1Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի ավտականգառը ադրբեջանական հրետակոծությունից չի փլվել: Շուրջ 10 ամիս առաջ Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանի որդին է իր բեռնատարով ...«ՀԻՄԱ»-ՆԵՐԸ «ԳՐԱՎԵՑԻՆ» ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Հիմա» երիտասարդական շարժման անդամներն այսօր Մաշտոց-Սայաթ Նովա խաչմերուկում մոտ 1 ժամից ավել, իրենց օրինակով, մարդկանց սովորեցնում էին, որ փողոցը պետք է անցնել միայն կանաչ լույսի տակով: ...ՋՈՒՐԸ ԼՑՎԵԼ Է ԱՅԳԻՆԵՐԸ
Արմավիրի մարզի Նորապատ համայնքի բնակիչ Արմեն Ղեւոնդյանը նշում է, որ մոտ 1 հեկտար ձմերուկ է մշակել, կես հեկտար էլ` խաղողի այգի, իսկ ահա արդեն 4 օր է ջուրը լցվել է հողատարածքը: Ընդհանուր հաշվարկով` մոտ ...«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
«Արդյո՞ք դոնոր կազմակերպություններից ֆինանսական աջակցություն ստանալը չի խանգարում անաչառ եւ անկախ գործելուն»,-այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գլխավոր ֆինանսիստ Արտեմ Հարությունյանին ...ՏԱՔՍԻՆԵՐՆ ԷԺԱՆԱՑԵԼ ԵՆ
Տաքսի ծառայությունների մեծ մասն այսօր արդեն իջեցրել են կամ վերադարձել իրենց հին սակագներին: Հիմնականում գազով աշխատող տաքսիներն այդ արել այն բանից հետո, երբ գազալցակայաններում գներն իջել են:
Մայիսի ...ԹԵԺ ԳԻԾ
«Իշխանությունը բռնազավթած վարչախումբը շարունակում է իրականացնել ահաբեկումներ, անօրինականություններ ու բռնարարքներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ. նրանք ապօրինի տարվում են ոստիկանության բաժանմունքներ, ազատվում ...«ԱՐԱՐԱՏԸ» ԱՄՐԱՊՆԴԵՑ ԴԻՐՔԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում Երեւանի «Արարատը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ եւ ամրապնդվեց առաջին հորիզոնականում:
Այս ...
ԱՐՁԱԳԱՆՔ
ՕՀԱՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ` ՈՉ
ՀԱՂԹԵՑԻՆ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ
«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ ՄԻԱԿԱՐԾԻՔ ԵՆ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՑՐԵԼ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՎԵՑ ՄԻ ՊԱՐԶ ՀԱՐՑԻ ՊԱՏԱԽՍԱՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

ՀԱՑԱԴՈՒԼԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂԸ

17 ՀՈԳԻ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ

ԶՈՀՎԵԼ ԵՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

