
ՄԻԱԿ ՀԻՄՆԱՐԱՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ, ՈՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԸ

1994 թ մայիսին կնքված զինադադարի պայմանագիրը հայերի ռազմական հաղթանակի փաստացի ամրագրումն էր»,- «Ղարաբաղ-Սեւ այգի» գրքում գրում է բրիտանացի լրագրող Թոմ դե Վալը: Այս միտքը մեզ հիշեցրեց պաշտպանության նախկին նախարար, 1994 թ հրադադարի պայմանագրի նախագծի պատրաստման խմբի հայկական կողմի ներկայացուցիչ, ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների մասնակից Վաղարշակ Հարությունյանը:
Այսօր պայմանագրի ստորագրման 14- ամյակն է: «Սա լրջագույն փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս մինչ օրս պահպանել զինադադարը եւ փորձել գտնել խնդրի քաղաքական լուծումները»- ասաց նա: «Սա միակ փաստաթուղթն է, որը ստորագրել է նաեւ Ղարաբաղը»,-հիշեցնում է Վաղարշակ Հարությունյանը եւ ավելացնում, որ թեեւ Ադրբեջանը դեմ էր, բայց իրենք հասել են նրան, որ Ղարաբաղը պայմանագրի կողմ լինի:
Իսկ ինչպե՞ս հնարավոր եղավ անել այն, ինչին այսօր անհնար է որեւէ կերպ հասնել` մեր հարցին Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ հայկական կողմն ուղղակիորեն հրաժարվել է ստորագրել հրադադարի պայմանագիրն` ասելով, որ եթե Ղարաբաղն իր վրա պարտավորություններ չվերցնի, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի պայմանագրի կատարման համար:
«Այո, Հայաստանն էլ ուներ պայմանագրում պարտավորությունների իր բաժինը, բայց մենք հստակ սահմանազատեցինք Հայաստանը Ղարաբաղից, որպեսզի ԼՂՀ-ն որպես լիարժեք կողմ ստորագրի պայմանագիրը»,-ասաց նա:
Նա նկատեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում միակն է, որտեղ հրադադարը պահպանվում է առանց խաղաղապահ ուժերի: Իսկ զինադադարի պահպանման հիմնական գրավականը, ըստ Հարությունյանի, ռազմական ուժերի բալանսն է:
Վաղարշակ Հարությունյանը պատմում է, որ 1992 թ-ից մինչեւ 1994-ը մի քանի անգամ հրադադարի պայմանագիր կնքելու փորձ արվել է, սակայն ապարդյուն: Իսկ 1994 թ-ին դա հնարավոր եղավ հայկական ուժերի ռազմական հաջողությունների շնորհիվ, նաեւ այն իրական ուժերի հարաբերակցության, որ ձեւավորվել էր այդ պահին ԼՂՀ-ի շուրջ:
Ադրբեջանը զգաց հրադադարի անհրաժեշտությունը եւ այդ պահին փորձեց օգտագործել այն իր նպատակներին հասնելու համար. իսկ դրանք մի քանիսն էին, նախ, ըստ Վաղարշակ Հարությունյանի, հրադադարից հետո ադրբեջանցիները ակնկալում էին, որ հայկական ուժերը կվերադառնան ԼՂԻՄ-ի՝ 1988 թվականի սահմաններին՝ ըստ էության լուծելով ազատագրված տարածքների հարցը, մյուս կողմից, ցանկություն ունեին, որ շփման գիծը հսկեն միջազգային ուժերը, ոչ թե ռուս խաղաղապահները:
Ի դեպ, հրադադարի պայմանագրի նախաձեռնողը, ըստ գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի, այն ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովն էր, փաստաթուղթն էլ ստեղծվել էր պաշտպանության նախարարությունների միջեւ աշխատանքի արդյունքում:
Մի հետաքրքիր մանրամաս էլ պատմեց Վաղարշակ Հարությունյանը. պարզվում է, հրադադարի կնքման փաստաթուղթը ստորագրելուց 3 օր հետո Ադրբեջանը փորձել է հրաժարվել իր ստորագրությունից: Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը հանդիպում է խնդրել Պավել Գրաչովից, եւ հրավիրվել է նիստ, որին հայկական կողմից մասնակցել է Վաղարշակ Հարությունյանը, Ադրբեջանից՝ Մամեդրաֆի Մամեդովը, ԼՂՀ-ից՝ Բակո Սահակյանը:
Այդ նիստի ընթացքում ադրբեջանական կողմը նկատել է, որ պայմանագրում ոչ մի խոսք չկա ազատագրված տարածքների վերադարձի մասին եւ իրենք չեն կարող կատարել պայմանագիրը, ինչին ի պատասխան Վաղարշակ Հարությունյանը ասել է, որ սա զուտ ռազմական փաստաթուղթ է, իսկ տարածքների, կարգավիճակի եւ մնացած բոլոր հարցերը պետք է լուծել այլ ֆորմատով բանակցությունների ընթացքում: Ադրբեջանցիների վրա որոշակի ճնշում գործադրել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարարը, որն ուղղակիորեն ասել է, որ եթե չկատարվի այս պայմանագիրն, այլեւս իրենք միջնորդի դերում հանդես չեն գա:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այս փաստաթուղթը համարում է միակ հիմնարար փաստաթուղթը ներկա իրավիճակում: «Այսօր Ղարաբաղը դուրս է մնացել բոլոր գործընթացներից, եւ ստացվում է, որ այդ ստորագրված փաստաթուղթը չի համապատասխանում այսօրվա քաղաքական իրավիճակին. այստեղ իրավական եւ քաղաքական հակասություն կա եւ այդ առումով խնդիր կա»: Աղասի Ենոքյանի կարծիքով, հրադադարը նախորդ իշխանության ձեռքբերումն էր. «Նրանք ստեղծեցին անհրաժեշտ քաղաքական նախապայմաններ, որ փաստաթղթի ստորագրմանը մասնակցի նաեւ Ղարաբաղը»:
ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՀԱՂԹՈՒՄ
Սոֆիայում մեկնարկած «Մ-Տել Մաստերս» շախմատի միջազգային մրցաշարի մեկնարկային տուրերում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը առայժմ հաղթանակ չի տոնել: Առաջին տուրում Վեսելին Տոպալովին պարտվելուց հետո հայ շախմատիստը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԿՐԿԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
3
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները իր Իտալիայի միջազգային մրցաշարում, որտեղ Արմեն Գյուլբուդաղյանցի սաների մրցակիցներն էին իտալական «Մոնցա», «Վիչենցա» եւ «Յուվենթուս» ...ԳՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ
«Մեր երկիրը մեծ հնարավորություն կունենար դիմագրավելու թանկացումներին, եթե կանգնած լիներ ճիշտ ուղու վրա»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Թանկացումներին ...ՈՉ ՄԻ ՈՍՏԻԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ
1Մեկ տարի առաջ 31-ամյա Լեւոն Գուլյանը մի սպանության գործով հրավիրվեց ոստիկանություն հարցաքննության եւ այլեւս չվերադարձավ տուն: Ըստ ոստիկանության տարածած` Լեւոն Գուլյանը «ոստիկանության աշխատասենյակներից ...ԱՄՈՅԱՆՆ ԷԼ ՆՎԱՃԵՑ ՈՒՂԵԳԻՐ
Իտալիայում կայացած հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում օլիմպիական վարկանիշ է ձեռք բերել Եվրոպայի նախկին չեմպիոն Ռոման Ամոյանը:
55 կգ քաշային ըմբիշը, առաջին երկու մրցամարտերում հաղթելով ...ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՆՈՐՄԱՅԻՑ ՑԱԾՐ Է
Հայաստանում ցածր ջերմաստիճանը կշարունակի պահպանվել մինչեւ մայիսի 14-ի գիշերը, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Այսօր եւ վաղը հանրապետությունում սպասվում են տեղումներ, իսկ բարձր լեռնային ...ԱՅՐՎԵԼ ԵՆ ՕՊԵՐԱՅԻ ՄԱԼՈՒԽՆԵՐԸ
Մայիսի 12-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան 36 հասցեում` Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքին հարակից էլ. ենթակայանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք ...«ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՆ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ»
2
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեսյի Վանաձորի գրասենյակը հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցելու եվրոպական կառույցների հետ «կասեցնելու Հայաստանում հակաժողովրդավարական եւ հակաիրավական համակարգի ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ 23 ԳՆԴԱԿ Է ԲԱՑ ԹՈՂԵԼ
Ռուսաստանի առաջնությունում շարունակում է անհաջող հանդես գալ մերձմոսկովյան «Խիմկին», որի դարպասը պաշտպանում է Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Իններորդ տուրում սեփական հարկի ...«ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԷԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՑ»
Երեւանի «Արարատը» 5-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը շաբաթավերջին Իջեւանում լարված պայքարում հաղթելով «Բանանցին»: Թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի համար սա 4-րդ գավաթն էր, սակայն նախորդ 3-ը ...ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՏՈՒԺԵԼ
Լիբանանյան վերջին ընդհարումներից ոչ մի հայ չի տուժել եւ վիրավորվել, այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: Վերջին բախումների ընթացքում առնվազն 40 ...ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ
Ադրբեջանական գնդակից այսօր վիրավորվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ, 51-ամյա Լորիկ Մեսրոպի Ավագյանը: Նա հերթապահության կարգով արածեցնում էր Բաղանիս գյուղի նախիրը եւ նախրի հետ հայտնվել էր սահմանամերձ ...ԲԱՔՎԻՆ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկացիներին մեղադրում են Ադրբեջանում գալիք նախագահական ընտրություններին միջամտելու համար Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ բանավեճը փչացրել է Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները, մինչդեռ ...ՈՐՈՎԱՅՆԱՅՒՆ ՏԻՖԸ ՋՐԻՑ ՉԷ՞Ր
Հիվանդանոց տեղափոխված Հարավ-Արեւմտյան Բ1 թաղամասի բնակիչներից միայն մեկի մոտ է առայժմ որովայնային տիֆ հայտնաբերվել: Որովայնային տիֆով հիվանդն արդեն 10 օր է՝ բուժվում է «Արմենիկում» կլինիկական կենտրոնում: ...ՄԻԱՅՆ ՈՍՏԻԿԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ
«Անհնարին է մարդուն բանտարկել, եթե չկան կոնկրետ ապացույցներ»,- ասում է Փարիզի հայ փաստաբանների միության անդամ, վարչության խորհրդի անդամ, փաստաբան Ժերար Ջուլհակյանը: Փարիզի փաստաբանների պալատի լիազորմամբ ...«ԱԳՆ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԱՐՏԱՔԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ, ԱՅԼ....»
ՀՀ-ում հետընտրական գործընթացի վերաբերյալ փետրվարի 24-ին հայտարարությամբ իրենց մտահոգությունը արտահայտած եւ անմիջապես աշխատանքից ազատված, դիվանագիտական կոչումից զրկված ԱԳՆ 10 աշխատակիցները մինչ օրս չգիտեն ...ՄԻԱԿ ՀԻՄՆԱՐԱՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ, ՈՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԸ
1994 թ մայիսին կնքված զինադադարի պայմանագիրը հայերի ռազմական հաղթանակի փաստացի ամրագրումն էր»,- «Ղարաբաղ-Սեւ այգի» գրքում գրում է բրիտանացի լրագրող Թոմ դե Վալը: Այս միտքը մեզ հիշեցրեց պաշտպանության նախկին ...ՇՓՈԹԵԼ ԷԻՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵ՞Տ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ, ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանին ներկաները ոտնկայս ու ծափողջուններով դիմավորեցին: Շուրջ 5 րոպե անընդմեջ հնչող ծափերը ընդհատվեցին ...ԱՐՇԱՎԻՐ ԲՈԶԻՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Վաղը երեկոյան վանատուրցի հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը կդադարեցնի հացադուլը, որը վերսկսել էր մայիսի 8-ին: Նրա հետ հացադուլ է անում նաեւ զոհված ազատամարտիկի այրի՝ Ժաննա Ներսիսյանը: Հացադուլավորները ...ՈՒՇԱԳՆԱՑ Է ԵՂԵԼ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Էջմիածնի Ծիածան գյուղի ողջ բնակչությունն ու հարեւան գյուղերից շատ մարդիկ հավաքվել էին այսօր ՀՀ Կառավարության, ապա ՀՀ Դատախազության դիմաց եւ պահանջում էին գոնե մարդասիրական վերաբերմունք: ...ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿՎՍՏԱՀԻ ԵՐԿՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հայաստանի քաղաքագետների միությունը պատրաստվում է նախաձեռնել հասարակական լսումներ, որոնք կարող են վերածվել մարտի 1-ի հասարակական հետաքննության, որովհետեւ, ըստ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, ...ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով այսօր փոխվել է ԱԺ նախկին փոխխոսնակ, իշխանազավթության փաստով հարուցված քրեական գործով մեղադրվող Կարապետ Ռուբինյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինվել է հանրապետությունից ...ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հակոբ Սիմոնյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու ...«ԼՂՀ-Ն ՈՐՊԵՍ ՄԻԱՎՈՐ ԱՅՍՕՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
«Հարկավոր է անել ամեն ինչ որպեսզի ԼՂՀ-ն անպայման դառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասնակից»,-այս կարծիքին է նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը, որը պաշտոնավորել ...ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ
Շիրակի մարզի Ընդհանուր իրավասությունների դատարանում այսօր ընդհատվեց Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործով դատալսումը: Նրանք մեղադրվում փետրվարի 19-ին Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի ...ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆԸ ԿՓԱԿՎԻ
Աբովյան փողոցի վրա •տնվող Փարիզյան սրճարանը փակվում է: Սրճարանի տիրուհին` Վալերի Գործունյանը ստիպված է փակել այս սրչարանը, որը համարվում էր Սփյուռքի ու Հայաստանի համա•ործակցության հաջող օրինակ, Հայաստանում ...54 ՀՈԳԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է
Մայիսի 12-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 40 քրեական գործ՝ 43 անձի վերաբերյալ, եւս 9 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել ՀՀ ազգային ...14 ՀՈԳԻ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ
Դեռեւս մայիսի 7-ին Գյումրիում կայացած դատավարության ժամանակ երկրապահ կամավորականները հանդես էին եկել միջնորդությամբ`իրենց հրամանատար, ամբաստանյալ Աշոտ Զաքարյանի կալանքի խափանման միջոցը փոխել՝ ստորագրությամբ ...ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ` ՈՒԺ ԿԻՐԱՌԵԻՆ
Այսօր երեկոյան Լեւոն Գուլյանի հարազատներն ու մտերիմները նրա մահվան տարելիցի կապակցությամբ պատրաստվում էին մոմավառություն եւ երթ անել դեպի ոստիկանատուն, որի 2-րդ հարկից մեկ տարի առաջ այս օրը ցած էր ընկել ...ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
«Ա1+»-ը հայտարարում է մրցույթ` ինտերնետային կայքի դիզայների ընտրության համար: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատ դիզայներներ, այնպես էլ դիզայներական ընկերություններ: Բոլոր նրանց, ում հետաքրքրեց ...
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ՄՈՏ 3000 ՄԱՐԴ ԱՐԴԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
ԴԱՏԱԽԱԶԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ
ՈՉ ԹԵ «ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱ՞Ն», ԱՅԼ ԵԽ-Ի՞ ՀԱՄԱՐ
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»
ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՑՐԵԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

ՀԱՑԱԴՈՒԼԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂԸ

ԶՈՀՎԵԼ ԵՆ
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

