
ԲԱՔՎԻՆ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկացիներին մեղադրում են Ադրբեջանում գալիք նախագահական ընտրություններին միջամտելու համար Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ բանավեճը փչացրել է Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները, մինչդեռ Ադրբեջանում նախագահական ընտրություններին մնում է վեց ամսից քիչ ժամանակ:
Ե'վ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ե'ւ նախագահ Ջորջ Բուշը քննադատել են Ադրբեջանին անցյալ ամիս` առաջ բերելով Ադրբեջանի պաշտոնյաների կատաղի արձագանքը:
Ելույթ ունենալով ապրիլի 29-ին ԱՄՆ Խաղաղության կորպուսի 2008թ. տնօրենների համաշխարհային կոնֆերանսի ժամանակ, Ռայսն ասել է. ,Կովկասում` ոչ այնքան Վրաստանում, որքան Ադրբեջանում [եւ] որոշ չափով Հայաստանում, կարեւոր աշխատանք պետք է արվի…Կովկասի այդ հատվածը [ժողովրդավարական] չափանիշներին մերձեցնելու համար: Մենք կարծում էինք, թե նրանք համապատասխանում են այդ չափանիշներին: Եվ դա հիասթափություն էր մեզ համարե:
Ռայսն ասել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը առաջ չեն շարժվում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ:
Մայիսի 1-ին ելույթ ունենալով Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ` նախագահ Բուշն ընդգծել է լրագրողների ձերբակալությունների հետ կապված երկրում տիրող վատթար իրավիճակը. ,2007թ., իններորդ տարին շարունակ, Չինաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում լրագրողների կալանման հարցում, նրան հաջորդում են Կուբան, Էրիտրեան, Իրանը եւ Ադրբեջանըե,- ասել է նա:
Նախկինում եւս Ադրբեջանի հասցեին քննադատություն է հնչել: Այս անգամ Ադրբեջանի պաշտոնյաներին ամենաշատը կատաղեցնում է այն, որ իրենց երկիրն իր ավանդական թշնամի Հայաստանից ավելի ցածր է դասվել` չնայած վերջերս Հայաստանում անցկացված վիճելի ընտրություններին, արյունալի փողոցային բախումներին եւ արտակարգ դրությանը: Վրաստանի կառավարությունը նույնպես դաժանորեն ճնշել էր ընդդիմության ցույցերն անցյալ տարվա նոյեմբերին:
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմն ասել է, թե ԱՄՆ պաշտոնյաները սխալ են տեղեկացված:
,Մեր տարածաշրջանում իրավիճակի գնահատումը երկակի չափանիշներ է ցուցադրում: Մենք չենք կրակում ցուցարարների վրա, չենք սպանում նրանց, արտակարգ դրություն չենք հայտարարում եւ չենք փակում անկախ լրատվամիջոցներըե ,- ասել է նա` ակնարկելով Հայաստանը:
,Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Վաշինգտոնում տեղյակ չեն տարածաշրջանում տիրող իրական պատկերի մասին, ինչը շատ հիասթափեցնող է` հաշվի առնելով Ադրբեջանի եւ ԱՄՆ միջեւ առկա ռազմավարական գործընկերության հարաբերություններըե:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւն էլ ավելի կտրուկ է արտահայտվել:
,Քոնդոլիզա Ռայսի հայտարարություններն Ադրբեջանի վերաբերյալ չի կարելի լրջորեն ընդունելե,- ասել է նա: ,Նրա խոսքերից կարելի է ընդամենը եզրակացնել, որ Ադրբեջանը պետք է կրկնօրինակի Հայաստանում մարտին տեղի ունեցած դեպքերը, որպեսզի մեր մասին զեկույցը դրական լինիե:
Քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդոգլուն պնդում է, որ Ադրբեջանն ավելի լավ իրավիճակում է, քան իր երկու հարեւանները, իսկ Ռայսը ,ցանկանում է տեսնել Ադրբեջանին ԱՄՆ-ից կախված պետության դերումե:
Ադրբեջանի ընդդիմությունը, որ ներկայումս մտածում է` բոյկոտել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, թե ոչ, ոգեւորվել է այդ քննադատությունից:
,Ադրբեջանի իշխանությունները պետք է ավելի լրջորեն ընդունեն իրենց հասցեին հնչող քննադատությունըե,- ասում է ընդդիմադիր ,Մուսավաթե կուսակցության ղեկավար Իսա Գամբարը:
,Հայտարարություններն այն մասին, թե նախագահ Բուշը եւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը պատշաճ կերպով տեղեկացված չեն Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին, ուղղակի ապշեցնող են: Դրա փոխարեն նրանք պետք է ինչպես հարկն է գնահատեն երկրում տիրող իրավիճակը եւ դրա բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկենե:
Ազատական կուսակցության ղեկավար Լալա Շովկեթն ասում է, թե ինքը հույս ունի, որ այդ հայտարարությունները կստիպեն իշխանություններին այս տարի ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:
,Մենք կարծում ենք, որ երկրում չհայտարարված արտակարգ դրություն է տիրում` մենք չենք կարող ցույցեր անցկացնել կամ ելույթ ունենալ հեռուստատեսությամբե,- ասել է նա ,Trendե լրատվական գործակալությանը:
Վիճաբանությունն էլ ավելի թեժացավ, երբ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ երեք միլիոն դոլար գումար է տրամադրում որպես տեխնիկական աջակցություն` լրատվամիջոցներին օգնելու նպատակով, ինչը կնպաստի ավելի ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը: ԱՄՆ դեսպան Անն Դերսը նաեւ կոչ է արել ընդդիմությանը չբոյկոտել ընտրությունները:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւը արհամարհանքով է արտահայտվել այդ նախաձեռնության մասին:
,Անձամբ ես`որպես Ադրբեջանի քաղաքացի, ԱՄՆ-ի կողմից մեր նախագահական ընտրությունների համար 3 միլիոն դոլարի տրամադրումը համարում եմ միջամտություն մեր երկրի ներքին գործերինե,- ասել է նա: ,Ես դա նորմալ չեմ համարում: ԱՄՆ որեւէ այլ երկրի թույլ չէր տա միջամտել իր ներքին գործընթացներին, այդ դեպքում ինչու՞ դա պետք է տեղի ունենա Ադրբեջանումե:
Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ֆազիլ Գաղանֆարոգլուն նույնպես քննադատել է ԱՄՆ ծրագրերը, ասելով.ե,Կարծում եմ, որ հասարակական կազմակերպությունները պետք է վերահսկեն եւ հետեւեն ԱՄՆ դեսպանության նախաձեռնությանը, որպեսզի կառավարության ներկայացուցիչները եւ նրանց հետ սերտ կապված ընդդիմության անդամները իրար մեջ չբաժանեն այդ գումարները: Հենց դա տեղի ունեցավ անցյալ ընտրությունների համար տրամադրված դրամի հետե:
Վերջերս Ադրբեջանի հասցեին հնչեցվող քննադատությունը հիմնականում կենտրոնանում է լրագրողների հետապնդման եւ ազատազրկման հարցի շուրջ: Միայն ապրիլին ,Ժողովրդավար լրագրողների լիգանե լրագրողների դեմ 72 միջադեպ է գրանցել, լրատվամիջոցների 4 աշխատակիցներ մահվան սպառնալիք են ստացել, իսկ Բաքվի քաղաքային իշխանություններն արգելել են փողոցներում կամ ավտոբուսի կանգառներում թերթեր վաճառել: 21 լրագրող հացադուլ է հայտարարել:
ԱՄՆ Պետդեպարտամենտի մեկ այլ զեկույցին, որում Ադրբեջանին գովում են ,ահաբեկչության դեմ պատերազմումե դրական ներդրում ունենալու համար, Բաքվում գրեթե ուշադրություն չեն դարձրել: Վերլուծաբաններն ասում են, որ նախկինում եւս քննադատվել է Ադրբեջանում ժողովրդավարության դրությունը: Պարզապես այս դեպքում արձագանքն էր տարբեր:
,ԱՄՆ միշտ գումարներ է ծախսել ընտրությունները դիտարկելու նպատակով, եւ սկզբունքորեն ոչ մի նոր բան տեղի չի ունեցելե,- ասում է մեկնաբան Իլգար Մամեդովը: ,Միակ բանը, որ փոխվել է, Ադրբեջանի վերաբերմունքն է: Դա կապված է այն փաստի հետ, որ իշխանություններն իրենց ավելի վստահ են զգում նավթային դոլարների ներհոսքի, ավելի մեծ աշխարհաքաղաքական հարմարվողականության շնորհիվ եւ Եվրոպայում էներգիայի անվտանգության առումով մեր երկրի կարեւորության պատճառովե:
Լեյլա Ամիրովա, Բաքու
Լեյլա Ամիրովան ազատ լրագրող է Բաքվից:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիոտւտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՀԱՂԹՈՒՄ
Սոֆիայում մեկնարկած «Մ-Տել Մաստերս» շախմատի միջազգային մրցաշարի մեկնարկային տուրերում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը առայժմ հաղթանակ չի տոնել: Առաջին տուրում Վեսելին Տոպալովին պարտվելուց հետո հայ շախմատիստը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԿՐԿԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
3
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները իր Իտալիայի միջազգային մրցաշարում, որտեղ Արմեն Գյուլբուդաղյանցի սաների մրցակիցներն էին իտալական «Մոնցա», «Վիչենցա» եւ «Յուվենթուս» ...ԳՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ
«Մեր երկիրը մեծ հնարավորություն կունենար դիմագրավելու թանկացումներին, եթե կանգնած լիներ ճիշտ ուղու վրա»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Թանկացումներին ...ՈՉ ՄԻ ՈՍՏԻԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ
1Մեկ տարի առաջ 31-ամյա Լեւոն Գուլյանը մի սպանության գործով հրավիրվեց ոստիկանություն հարցաքննության եւ այլեւս չվերադարձավ տուն: Ըստ ոստիկանության տարածած` Լեւոն Գուլյանը «ոստիկանության աշխատասենյակներից ...ԱՄՈՅԱՆՆ ԷԼ ՆՎԱՃԵՑ ՈՒՂԵԳԻՐ
Իտալիայում կայացած հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում օլիմպիական վարկանիշ է ձեռք բերել Եվրոպայի նախկին չեմպիոն Ռոման Ամոյանը:
55 կգ քաշային ըմբիշը, առաջին երկու մրցամարտերում հաղթելով ...ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՆՈՐՄԱՅԻՑ ՑԱԾՐ Է
Հայաստանում ցածր ջերմաստիճանը կշարունակի պահպանվել մինչեւ մայիսի 14-ի գիշերը, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Այսօր եւ վաղը հանրապետությունում սպասվում են տեղումներ, իսկ բարձր լեռնային ...ԱՅՐՎԵԼ ԵՆ ՕՊԵՐԱՅԻ ՄԱԼՈՒԽՆԵՐԸ
Մայիսի 12-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան 36 հասցեում` Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքին հարակից էլ. ենթակայանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք ...«ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՆ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ»
2
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեսյի Վանաձորի գրասենյակը հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցելու եվրոպական կառույցների հետ «կասեցնելու Հայաստանում հակաժողովրդավարական եւ հակաիրավական համակարգի ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ 23 ԳՆԴԱԿ Է ԲԱՑ ԹՈՂԵԼ
Ռուսաստանի առաջնությունում շարունակում է անհաջող հանդես գալ մերձմոսկովյան «Խիմկին», որի դարպասը պաշտպանում է Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Իններորդ տուրում սեփական հարկի ...«ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԷԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՑ»
Երեւանի «Արարատը» 5-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը շաբաթավերջին Իջեւանում լարված պայքարում հաղթելով «Բանանցին»: Թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի համար սա 4-րդ գավաթն էր, սակայն նախորդ 3-ը ...ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՏՈՒԺԵԼ
Լիբանանյան վերջին ընդհարումներից ոչ մի հայ չի տուժել եւ վիրավորվել, այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: Վերջին բախումների ընթացքում առնվազն 40 ...ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ
Ադրբեջանական գնդակից այսօր վիրավորվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ, 51-ամյա Լորիկ Մեսրոպի Ավագյանը: Նա հերթապահության կարգով արածեցնում էր Բաղանիս գյուղի նախիրը եւ նախրի հետ հայտնվել էր սահմանամերձ ...ԲԱՔՎԻՆ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկացիներին մեղադրում են Ադրբեջանում գալիք նախագահական ընտրություններին միջամտելու համար Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ բանավեճը փչացրել է Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները, մինչդեռ ...ՈՐՈՎԱՅՆԱՅՒՆ ՏԻՖԸ ՋՐԻՑ ՉԷ՞Ր
Հիվանդանոց տեղափոխված Հարավ-Արեւմտյան Բ1 թաղամասի բնակիչներից միայն մեկի մոտ է առայժմ որովայնային տիֆ հայտնաբերվել: Որովայնային տիֆով հիվանդն արդեն 10 օր է՝ բուժվում է «Արմենիկում» կլինիկական կենտրոնում: ...ՄԻԱՅՆ ՈՍՏԻԿԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ
«Անհնարին է մարդուն բանտարկել, եթե չկան կոնկրետ ապացույցներ»,- ասում է Փարիզի հայ փաստաբանների միության անդամ, վարչության խորհրդի անդամ, փաստաբան Ժերար Ջուլհակյանը: Փարիզի փաստաբանների պալատի լիազորմամբ ...«ԱԳՆ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԱՐՏԱՔԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ, ԱՅԼ....»
ՀՀ-ում հետընտրական գործընթացի վերաբերյալ փետրվարի 24-ին հայտարարությամբ իրենց մտահոգությունը արտահայտած եւ անմիջապես աշխատանքից ազատված, դիվանագիտական կոչումից զրկված ԱԳՆ 10 աշխատակիցները մինչ օրս չգիտեն ...ՄԻԱԿ ՀԻՄՆԱՐԱՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ, ՈՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԸ
1994 թ մայիսին կնքված զինադադարի պայմանագիրը հայերի ռազմական հաղթանակի փաստացի ամրագրումն էր»,- «Ղարաբաղ-Սեւ այգի» գրքում գրում է բրիտանացի լրագրող Թոմ դե Վալը: Այս միտքը մեզ հիշեցրեց պաշտպանության նախկին ...ՇՓՈԹԵԼ ԷԻՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵ՞Տ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ, ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանին ներկաները ոտնկայս ու ծափողջուններով դիմավորեցին: Շուրջ 5 րոպե անընդմեջ հնչող ծափերը ընդհատվեցին ...ԱՐՇԱՎԻՐ ԲՈԶԻՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Վաղը երեկոյան վանատուրցի հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը կդադարեցնի հացադուլը, որը վերսկսել էր մայիսի 8-ին: Նրա հետ հացադուլ է անում նաեւ զոհված ազատամարտիկի այրի՝ Ժաննա Ներսիսյանը: Հացադուլավորները ...ՈՒՇԱԳՆԱՑ Է ԵՂԵԼ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Էջմիածնի Ծիածան գյուղի ողջ բնակչությունն ու հարեւան գյուղերից շատ մարդիկ հավաքվել էին այսօր ՀՀ Կառավարության, ապա ՀՀ Դատախազության դիմաց եւ պահանջում էին գոնե մարդասիրական վերաբերմունք: ...ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿՎՍՏԱՀԻ ԵՐԿՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հայաստանի քաղաքագետների միությունը պատրաստվում է նախաձեռնել հասարակական լսումներ, որոնք կարող են վերածվել մարտի 1-ի հասարակական հետաքննության, որովհետեւ, ըստ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, ...ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով այսօր փոխվել է ԱԺ նախկին փոխխոսնակ, իշխանազավթության փաստով հարուցված քրեական գործով մեղադրվող Կարապետ Ռուբինյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինվել է հանրապետությունից ...ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հակոբ Սիմոնյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու ...«ԼՂՀ-Ն ՈՐՊԵՍ ՄԻԱՎՈՐ ԱՅՍՕՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
«Հարկավոր է անել ամեն ինչ որպեսզի ԼՂՀ-ն անպայման դառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասնակից»,-այս կարծիքին է նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը, որը պաշտոնավորել ...ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ
Շիրակի մարզի Ընդհանուր իրավասությունների դատարանում այսօր ընդհատվեց Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործով դատալսումը: Նրանք մեղադրվում փետրվարի 19-ին Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի ...ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆԸ ԿՓԱԿՎԻ
Աբովյան փողոցի վրա •տնվող Փարիզյան սրճարանը փակվում է: Սրճարանի տիրուհին` Վալերի Գործունյանը ստիպված է փակել այս սրչարանը, որը համարվում էր Սփյուռքի ու Հայաստանի համա•ործակցության հաջող օրինակ, Հայաստանում ...54 ՀՈԳԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է
Մայիսի 12-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 40 քրեական գործ՝ 43 անձի վերաբերյալ, եւս 9 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել ՀՀ ազգային ...14 ՀՈԳԻ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ
Դեռեւս մայիսի 7-ին Գյումրիում կայացած դատավարության ժամանակ երկրապահ կամավորականները հանդես էին եկել միջնորդությամբ`իրենց հրամանատար, ամբաստանյալ Աշոտ Զաքարյանի կալանքի խափանման միջոցը փոխել՝ ստորագրությամբ ...ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ` ՈՒԺ ԿԻՐԱՌԵԻՆ
Այսօր երեկոյան Լեւոն Գուլյանի հարազատներն ու մտերիմները նրա մահվան տարելիցի կապակցությամբ պատրաստվում էին մոմավառություն եւ երթ անել դեպի ոստիկանատուն, որի 2-րդ հարկից մեկ տարի առաջ այս օրը ցած էր ընկել ...ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
«Ա1+»-ը հայտարարում է մրցույթ` ինտերնետային կայքի դիզայների ընտրության համար: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատ դիզայներներ, այնպես էլ դիզայներական ընկերություններ: Բոլոր նրանց, ում հետաքրքրեց ...
ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՑՐԵԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

ՀԱՑԱԴՈՒԼԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂԸ

ԶՈՀՎԵԼ ԵՆ
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

