
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
Կառավարության նիստի վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրության այս հատվածը ներկայացնում ենք առանց կրճատումների:
Մինչ օրակարգի հարցերին ացնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքին: «Առավոտ» օրաթերթում ՀՀ Սյունիքի մարզպետի հետ կապված հրապարակման կապակցությամբ տրված հանձնարարականի համաձայն իրականացված ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ կառավարությանը տեղեկատվություն է տրամադրել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նա, մասնավորապես նշել է.
«Ապրիլի 28-ին ստեղծվել է հանձնաժողով` տեղում տեղեկատվության հավաստիությունն ուսումնասիրելու համար: Հանձնաժողովը սույն թվականի ապրիլի 28-29-ը մեկնել է Գորիս քաղաք եւ պարզել, որ «Առավոտ» թերթի հոդվածում նշված` Սյունիքի մարզպետի կողմից Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12-ամյա որդուն ծեծի ենթարկելու փաստն իրականությանը չի համապատասխանում, ինչը հիմնավորում են հանձնաժողովի հանդիպումներն ու զրույցները Հայկ Կարապետյանի եւ նրա որդի Գոռ Կարապետյանի, ինչպես նաեւ քոլեջ -վարժարանի տնօրենի, դասղեկի եւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի հետ: Միաժամանակ, ծնողների համաձայնությամբ, Գոռ Կարապետյանը ենթարկվել է դիմածնոտային ռենտգեն զննության, որի արդյունքում ոսկրային վնասվածքներ չեն հայտնաբերվել (կցվում է բժշկական եզրակացությունը, ինչով հերքվում է հոդվածում նշված` ծնոտը կոտրվելու փաստը): Սույն թվականի ապրիլի 29-ին «Առավոտ» թերթի հերթական համարում հրապարակվեցին նոր մանրամասներ քննվող միջադեպի վերաբերյալ: Այդ կապակցությամբ հանձնաժողովի նախագահը` Հովիկ Հովսեփյանը, գրավոր դիմել է գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին` վերը նշված հոդվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Արամ Աբրահամյանի պատասխանից հանձնաժողովին հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Գոռ Կարապետյանի, այլ ոմն Եղիշե Անթանոսյանի հետ: Հանգամանքները ճշտելու նպատակով, հանձնաժողովի նախագահը ս.թ. մայիսի 1-ին կրկին գործուղվել է Գորիս եւ հանդիպել Եղիշե Անթանոսյանի հոր` Վահրամ Անթանոսյանի եւ N2 դպրոցի (որտեղ սովորում է Եղիշե Անթանոսյանը) տնօրենի եւ վերջինիս դասղեկի հետ: Հայրը հայտնել է, որ ապրիլի 10-ին իր տղայի եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդիների միջեւ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ, որի ընթացքում Սուրեն Խաչատրյանի որդին ծեծի է ենթարկվել: Միջադեպը քննարկելու եւ ծագած խնդիրները հարթելու նպատակով, Եղիշե Անթանոսյանի հայրը` Վահրամ Անթանոսյանը, հանդիպում է ունեցել Սուրեն Խաչատրյանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Արդյունքում երեխաների միջեւ ծագած վեճը հարթվել է, եւ ծնողները միմյանց նկատմամբ պահանջ չունեն: Կցվում են նաեւ ծնողների գրավոր բացատրությունները: Եղիշե Անթանոսյանը պատմել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` իր եւ մարզպետի տղայի միջեւ, որը հարթվել է, եւ ինքը որեւէ խնդիր չունի: Ընդ որում` Եղիշե Անթանոսյանի հետ հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը ծնոտի կոտրվածք կամ որեւէ լուրջ վնասվածք անզեն աչքով չի նկատել: Հայտնում եմ նաեւ, որ ս.թ մայիսի 5-ին ինձ մոտ տեղի է ունեցել քննարկում` հանձնաժողովի եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասնակցությամբ: Սուրեն Խաչատրյանը ներկայացրել է գրավոր բացատրություն վերը նշված դեպքի վերաբերյալ, որը նույնպես կցվում է:
Այսպիսով, ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` վերը նշված երեխաների միջեւ, որի հանգամանքները պարզել են ծնողները եւ այն հարթվել է, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտել կատարվածին իրավական ընթացք տալ»:
Նշելով, որ սա ՀՀ կառավարության հանձնարարականով իրականացված առաջին ծառայողական քննությունն է, վարչապետն ընդգծել է ԶԼՄ-ների հետ աշխատալու, հասարակական մեծ հնչեղություն ունեցող հրապարակումներին ժամանակին եւ սպառիչ կերպով արձագանքելու հստակ մեխանիզմների եւ սկզբունքների ամրագրման կարեւորությունը.
«Մոտեցումը լինելու է հետեւյալը. բոլոր նախարարություններն ունեն լրատվական ծառայություններ, այդ լրատվական ծառայությունները պետք վերլուծեն մամուլը եւ ղեկավարին զեկուցեն կարեւորագույն իրադարձությունների վերաբերյալ, որոնք առնչվում են նախարարության գործունեությանը: Այսինքն` այդպիսի վերլուծությունը պահանջելու է պրոֆեսիոնալիզմ: Եվ չափազանց կարեւոր է, որ լինի երկխոսություն ԶԼՄ-ների հետ: Այդ նպատակին հասնելու համար մենք կազմակերպելու ենք սեմինարներ, որոնց մասնակցելու են ինչպես նախարարությունների լրատվական ծառայությունների ղեկավարները, այնպես էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Հրավիրելու ենք լավագույն մասնագետների, որպեսզի դասավանդեն եւ, կարծում եմ, այդ երկխոսության շնորհիվ նաեւ կկարողանանք հստակեցնել այն չափանիշները, որոնցով ղեկավարվելու ենք ծառայողական քննություններ իրականացնելիս: Սյունիքի այս դեպքը մեզ համար ուսանելի էր. որովհետեւ պարզվում է, որ ոչ թե երեխան 12 տարեկան է, այլ 16, ոչ թե այդ երեխային են ծեծել, այլ այդ երեխան է ծեծել, ոչ թե ծնոտն է կոտրվել, այլ այդպիսի բան չկա, որ նաեւ բողոքողներ չկան, համերաշխություն է տիրում եւ այլն: Այսինքն` պատկերը, որ ներկայացվում էր, բոլորովին այլ էր, քան այն, ինչ մենք պարզեցինք ծառայողական քննության արդյունքում: Իհարկե, սա նաեւ նշանակում է, որ եթե մենք պատասխանատու ենք այսպիսի հրապարակումների համար, ԶԼՄ-ները նույնպես գիտակցելու են իրենց պատասխանատվությունը, որովհետեւ մենք անհետեւանք չենք թողնելու նման հրապարակումները: Միեւնույն ժամանակ, ես պետք է շնորհակալություն հայտնեմ լրագրող Աննա Իսրայելյանին, որովհետեւ նա այս ծառայողական քննության ընթացքում համագործակցել է մեզ հետ, եւ նրա ակտիվ մասնակցությամբ էլ մեզ հաջողվել է իրականում բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել Գորիսում»:
Քննարկում
Վիշապ գրել է:
Արա էս ինչ հզոր գործեր ա անում մեր փառապանծ կառավարությունը։ Պատկերացնում ե՞ք, համշխարհային մասշտաբի մի մեծ բազաՌ՝ թե ով ում չանը ջարդել ա, թե չի ջարդել, պարզվեց։ Փաստորեն Սյունիքի մարզպետը երեխու չանը չի ջարդել, հանգիստ շնչեք և նամանավանդ արտաշնչեք սիրելի քաղաքացիներ։
Հ.Գ. ձեր կառավարության Բ.Ժ.Տ.Ք.Ծ.Ձ.Լ.Բ.Գ.Բ.Տ……………
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔ ՀԵՌԱԽՈՍԱՏՈՒՓՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 09.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին` «Նովա» սրճարանի մոտ կասկածելի մեխանիզմ է դրված:
Դեպքի վայր են ...ԶՈՀՎԵԼ ԵՆ
Մայիսի 7-ին, ժամը 09.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն» մակնիշի 13 ՍՏ 439 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, կան ...ԷԴԳԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԻՆ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը դեռ շարունակում են իրենց ելույթները ակումբների կազմերում, իսկ ահա 21-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը արդեն ավարտել է ելույթները: Մանուչարյանը ...ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հուլիսի 9-13-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ բարձր նախագահությամբ տեղի կունենա Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը` անփոփոխ թողնելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ...ԳԱՎԱԹԻ 17-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
Վաղը Իջեւանի «Արնար» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի 17-րդ խաղարկության եզրափակիչը: Ինչպես եւ նախորդ տարի եզրափակիչում կհանդիպեն «Արարատը» եւ «Բանանցը»:
Հայաստանի գավաթը խաղարկվում է ...ՏԱՔՍՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԴԱՐՁԵԼ ԷՐ 200 ԴՐԱՄ
Այսօր առավոտյան Աբովյանում իսկական «տաքսիակռիվ» էր: Քաղաքում գործող տաքսի ծառայություններից մեկի «Կինգ Դելյուքս»ի տնօրենը հայտարարեց, որ այսուհետ իրենց ծառայությունց օգտվողները քաղաքի մեջ կերթեւեկեն ...ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ՀԵՏ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Լիխտենշտեյնի Իշխանապետության միջեւ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ԱՅԴ ՆԱՄԱԿԸ ՍՏԱՑԱՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Վարչապետ, վարչապետ» վանկարկումներով եւ «Ձեռքներդ հեռու մեր տներից» ցուցապաստառներով այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների, Ամիրյան, Աբովյան, ...ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՄՈՏ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՎԱՆԿԱՐԿՈՒՄ
Այսօր մոտ հարյուր երկրապահներ հավաքվել էին Երեւանի կենտրոնում` Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ` Երկրապահի օրը ծաղիկներ դնելու սպարապետի հուշարձանին: Մինչ Եռաբլուր այցելելը` փոքրիկ ակցիա տեղի ունեցավ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՌԱԲԼՈՒՐ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Եռաբլուր պանթեոնում մայիսի 8-ին հաղթական ու տոնական տրամադրությունը բացակայում էր. պատճառը բացատրում էին Եռաբլուր այցելած երկրապահները:
«Մեր ընկերները ...ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԻՎԱՆԴ Է
16 որսորդական փամփուշտի համար մեղադրվող Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանի գործով դատական հայցի լսումն այսօր հետաձգվեց` նրա փաստաբանի հիվանդության պատճառով: «Քանի որ վերաքննիչ բողոք ներկայացնողը ...ՀԱՅՏՆԻ Է ԴԱՏԱՊԱՏԱՐՏՅԱԼ ՉԵՄՊԻՈՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տան մերձակայքում այսօր կարելի էր հանդիպել մոտ 100-ի հասնող ավտոմեքենաների: Պատճառը Շախմատի տանը անցկացվող շախմատային մրցաշարն էր, որին մասնակցում են Հայաստանի ...ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ
5
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:
Մինչ նշանակումը Արմեն Դանիելյանը Ազգային ժողովի, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ...Ո՞Վ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳ ՀԱՍՑՆՈՒՄ
«Սերժ Սարգսյանին ավելի մեծ վտանգ բերող չկար, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը իր գործն արեց եւ գնաց»,- այսօր ամփոփելով Հայաստանի հետընտրական գործընթացը, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերը` «Ա1+»-ին ասաց ՀԿԿ ...Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի խափանման միջոցը մնաց նույնը: Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանի բողոքը: Նա բողոքարկում էր Կենտրոն եւ ...«ԲՈԼՈՐՍ ԽՑԵՐՈՒՄ ԵՆՔ»
«Սիրելի եղբայրներ, այսօր վանդակաճաղերից մեզ բաժանում է նույն հեռավորությունը, որովհետեւ այս պայմաններում այդ տարածությունը էական չէ. կարելի է ասել, մենք էլ այսօր ազատազրկված ենք, միայն թե մինչեւ վանդակաճաղ ...«ԵՐԲ ՊԱՀԸ ԳԱԼԻՍ Է՝ ՄԵՆՔ ՄԻԱԿԱՄ ԵՆՔ ՈՒ ՄԻ ԲՌՈՒՆՑՔ»
Այսօր Շուշիի ազատագրման օրն է, օր, որ հետագայում նաեւ անվանվեց Երկրապահի օր: Այս օրը ունի մեծ խորհուրդ քանի որ մայիսի 8-ի հաղթանակով հիմք դրվեց Արցախյան պատերազմի հաղցթանակին: «Այսօրվա խորհուրդը շատ ...ԳԱԶԻ ԳԻՆԸ ԻՋԵՑՐԻՆ
1
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին այսօր դիմում են ներկայացրել Լոռու մարզի` ավտոգազալցման ծառայություններ մատուցող մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, հայտնելով, որ իրենց ...4 ԹԻՄԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմին) նիստը, որի ընթացքում քննարկվեց ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերի մասնակից ակումբներին արտոնագրերի ...ԿԵՆՏՐՈՆԻՑ ՕՏԱՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
1Կառավարությունը որոշում է ընդունել Երեւան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 107 հասցեի եւ դրա հարեւանությամբ իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Ըստ ...ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
1Կառավարության նիստի վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրության այս հատվածը ներկայացնում ենք առանց կրճատումների: Մինչ օրակարգի հարցերին ացնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության ...ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻ՞Ֆ
Մեր տեղեկություններով` Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասի մոտ 10 բնակիչներ բարձր ջերմությամբ տեղափոխվել են հիվանդանոց` որովայնային տիֆի կասկածանքով: Նրանք գտնվում են «Արմենիկում» հիվանդանոցում, ...
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ
ՍԵՔՍԱՊԱՏՈԼՈԳԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
ԴԱՀԿ-Ն ԶՐԿՈՒՄ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՑ
«ՄԻԿԱՆ» ՄՈՏԵՑԱՎ «ԱՐԱՐԱՏԻՆ»
«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

