
«ԲՈԼՈՐՍ ԽՑԵՐՈՒՄ ԵՆՔ»
«Սիրելի եղբայրներ, այսօր վանդակաճաղերից մեզ բաժանում է նույն հեռավորությունը, որովհետեւ այս պայմաններում այդ տարածությունը էական չէ. կարելի է ասել, մենք էլ այսօր ազատազրկված ենք, միայն թե մինչեւ վանդակաճաղ եղած հեռավորությունը մի փոքր ավելի երկար է, քան ձեր, մեր խուցը մի փոքր ավելի մեծ է ձեր խցից, բայց մենք խցերում ենք, եւ պետք է ամեն ինչ անենք, որ որեւիցե մեկը չլինի ազատազրկված մեր երկրում, որի հողը ազատագրելու համար մենք պատրաստ ենք եղել տալու ամենաթանկը, ոչ թե մեր ազատությունը, այլ կյանքը: Ուստի մենք պարտավոր ենք ազատագրել Հայաստանը, ինպես ազատագրեցինք Արցախը, Շուշին»,- «Ա1+»-ի խնդրանքով մեկուսարաններում գտնվող իր մարտական ընկերներին ուղերձ հղեց տարբեր շքանշանների արժանացած, մարտի դաշտում հաշմանդամ դարձած, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, առողջապահության նախկին փոխնախարար Արտակ Զեյնալյանը:
Նա այսօր կարեւորում է ոչ այնքան սոցիալական քաղաքականությունը, որ տարվում է ազատամարտիկների հանդեպ, որքան քաղաքական ազատությունների հարցը. «Այսօր հասարակությունը եւ ազատամարտիկները շնչում են ազատության ոգով, մարդիկ ուզում են ազատություն, պարզ, սովորական ազատություն, նոր միայն իրենց համար սոցիալական արդար քաղաքականություն»:
Վերջին քաղաքական զարգացումների արդյունքում ազատամարտիկներին բանտեր նստեցնելը Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, համարում է «իշխանությունների մտավոր ունակությունների արդյունք»:
Իսկ իրենց կյանքով հայրենիքը պաշտպանած ազատամարտիկների նկատմամբ պետության իրականացրած սոցիալական քաղաքականությունը Արամ Սարգսյանը ձեւակերպեց շատ հակիրճ. «Ով իրենց հետ է՝ կարող է գողանալ, լավ ապրել, պաշտոններ ստանալ, ով իրենց հետ չի, ուրեմն իրենց հակառակորդն է, ուրեմն նրան դատախազություն պետք է կանչել, ծանուցագիր ուղարկել, նստեցնել, մեքենան տանել տուգանային հրապարակ. էս է իրենց մոտեցումը»:
Բայց նա ընդգծում է. «Քաղաքական գործիչները գալու եւ գնալու են, բայց այն սխրանքը, որ իրենք գործեցին արցախյան ազատամարտի տարիներին, հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ոսկե տառերով է գրվելու եւ իրենք մեր ժողովրդի հպարտությունն են մնալու եւ մեր ժողովրդի հիշողության մեջ միշտ մնալու են որպես հերոսներ. իշխանությունն ու դատարաններն չեն, որ պիտի որոշեն, թե իրենք ինչ են արել:
Այսօր Եռաբլուրում էր նաեւ վերջերս խափանման միջոցի փոփոխության շնորհիվ մեկուսարանից ազատ արձակված, սակայն դեռեւս քրեական հետապնդման մեջ գտնվող «Մեծն Տիգրան» ջոկատի ռազմական խորհրդի փոխնախագահ Վովա Առաքելյանը, որն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ շատ վիրավորված է իշխանություններից՝ իրենց կալանավորելու համար. «Մենք ազատամարտիկներ ենք, դրա համար են մեզ կալանավորել, հենց միայն մեր անվան համար. իրենց պրովոկատորներին, դավաճաններին, որոնք հրահրեցին ու սարքեցին մարտի 1-ի դեպքերը՝ ազատ ման են գալիս, իսկ մեզ, միայն ազատամարտիկ բառի համար կամանավորեցին»:
Վովա Առաքելյանն իր մեկուսարաններում գտնվող ընկերներին մաղթեց շուտափույթ ազատ արձակում եւ համբերություն: Իսկ մեր այն հարցին, թե այդ վիրավորանքից հետո իրենք պատրաստ են նորից կանգնել հայրենիքի պաշտպանության համար, քանի որ կարծիք կա, թե «կռված տղաներն» իրենց հանդեպ անարդար վերաբերմունքի համար այլեւս չեն մարտնչի, ասաց. «Մենք էլի ոտքի ենք կանգնելու, եթե աստված մի արասցե, թշնամին հարձակվի. այսօրվա իշխանությունը ժամանակավոր իշխանություն է, մենք իշխանության համար չենք գնալու կռվենք, այլ հայրենիքի»: Իսկ օրինակ` սասունցի, երեք տեղից վիրավորված «Զորավար Անդանիկ» ջոկատի ֆիդայի, Քեռին, ( Շուշին ազատագրող ազգային հերոս Սուրենը, ինչպես ինքը ներկայացավ), անսահման է վիրավորվել իշխանություններից:
«Մեր հերոս տղերքի ջարդը տալու համար, վրաններն իջացրին գլխներին, սպանեցին, փայտերով ծեծեցին, դա իրենց պատիվ չի բերում: Բա իմ գլխի գալիքը սա՞ էր: Դրանք չգիտեն, թե իրենց գլուխն ինչ է գալու»,-ասաց Քեռի Սուրենը: « Իրավունք չունեն դրանք այսօր գան Եռաբլուր, ընենց են արել, որ… մենք էսօր պիտի Շուշիում լինեինք, ոչ թե էստեղ»,- ասաց կրծքին մի քանի շարք մեդալներ կրող Սուրեն Քեռին:
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔ ՀԵՌԱԽՈՍԱՏՈՒՓՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 09.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին` «Նովա» սրճարանի մոտ կասկածելի մեխանիզմ է դրված:
Դեպքի վայր են ...ԶՈՀՎԵԼ ԵՆ
Մայիսի 7-ին, ժամը 09.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն» մակնիշի 13 ՍՏ 439 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, կան ...ԷԴԳԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԻՆ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը դեռ շարունակում են իրենց ելույթները ակումբների կազմերում, իսկ ահա 21-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը արդեն ավարտել է ելույթները: Մանուչարյանը ...ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հուլիսի 9-13-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ բարձր նախագահությամբ տեղի կունենա Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը` անփոփոխ թողնելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ...ԳԱՎԱԹԻ 17-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
Վաղը Իջեւանի «Արնար» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի 17-րդ խաղարկության եզրափակիչը: Ինչպես եւ նախորդ տարի եզրափակիչում կհանդիպեն «Արարատը» եւ «Բանանցը»:
Հայաստանի գավաթը խաղարկվում է ...ՏԱՔՍՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԴԱՐՁԵԼ ԷՐ 200 ԴՐԱՄ
Այսօր առավոտյան Աբովյանում իսկական «տաքսիակռիվ» էր: Քաղաքում գործող տաքսի ծառայություններից մեկի «Կինգ Դելյուքս»ի տնօրենը հայտարարեց, որ այսուհետ իրենց ծառայությունց օգտվողները քաղաքի մեջ կերթեւեկեն ...ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ՀԵՏ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Լիխտենշտեյնի Իշխանապետության միջեւ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ԱՅԴ ՆԱՄԱԿԸ ՍՏԱՑԱՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Վարչապետ, վարչապետ» վանկարկումներով եւ «Ձեռքներդ հեռու մեր տներից» ցուցապաստառներով այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների, Ամիրյան, Աբովյան, ...ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՄՈՏ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՎԱՆԿԱՐԿՈՒՄ
Այսօր մոտ հարյուր երկրապահներ հավաքվել էին Երեւանի կենտրոնում` Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ` Երկրապահի օրը ծաղիկներ դնելու սպարապետի հուշարձանին: Մինչ Եռաբլուր այցելելը` փոքրիկ ակցիա տեղի ունեցավ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՌԱԲԼՈՒՐ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Եռաբլուր պանթեոնում մայիսի 8-ին հաղթական ու տոնական տրամադրությունը բացակայում էր. պատճառը բացատրում էին Եռաբլուր այցելած երկրապահները:
«Մեր ընկերները ...ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԻՎԱՆԴ Է
16 որսորդական փամփուշտի համար մեղադրվող Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանի գործով դատական հայցի լսումն այսօր հետաձգվեց` նրա փաստաբանի հիվանդության պատճառով: «Քանի որ վերաքննիչ բողոք ներկայացնողը ...ՀԱՅՏՆԻ Է ԴԱՏԱՊԱՏԱՐՏՅԱԼ ՉԵՄՊԻՈՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տան մերձակայքում այսօր կարելի էր հանդիպել մոտ 100-ի հասնող ավտոմեքենաների: Պատճառը Շախմատի տանը անցկացվող շախմատային մրցաշարն էր, որին մասնակցում են Հայաստանի ...ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ
5
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:
Մինչ նշանակումը Արմեն Դանիելյանը Ազգային ժողովի, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ...Ո՞Վ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳ ՀԱՍՑՆՈՒՄ
«Սերժ Սարգսյանին ավելի մեծ վտանգ բերող չկար, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը իր գործն արեց եւ գնաց»,- այսօր ամփոփելով Հայաստանի հետընտրական գործընթացը, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերը` «Ա1+»-ին ասաց ՀԿԿ ...Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի խափանման միջոցը մնաց նույնը: Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանի բողոքը: Նա բողոքարկում էր Կենտրոն եւ ...«ԲՈԼՈՐՍ ԽՑԵՐՈՒՄ ԵՆՔ»
«Սիրելի եղբայրներ, այսօր վանդակաճաղերից մեզ բաժանում է նույն հեռավորությունը, որովհետեւ այս պայմաններում այդ տարածությունը էական չէ. կարելի է ասել, մենք էլ այսօր ազատազրկված ենք, միայն թե մինչեւ վանդակաճաղ ...«ԵՐԲ ՊԱՀԸ ԳԱԼԻՍ Է՝ ՄԵՆՔ ՄԻԱԿԱՄ ԵՆՔ ՈՒ ՄԻ ԲՌՈՒՆՑՔ»
Այսօր Շուշիի ազատագրման օրն է, օր, որ հետագայում նաեւ անվանվեց Երկրապահի օր: Այս օրը ունի մեծ խորհուրդ քանի որ մայիսի 8-ի հաղթանակով հիմք դրվեց Արցախյան պատերազմի հաղցթանակին: «Այսօրվա խորհուրդը շատ ...ԳԱԶԻ ԳԻՆԸ ԻՋԵՑՐԻՆ
1
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին այսօր դիմում են ներկայացրել Լոռու մարզի` ավտոգազալցման ծառայություններ մատուցող մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, հայտնելով, որ իրենց ...4 ԹԻՄԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմին) նիստը, որի ընթացքում քննարկվեց ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերի մասնակից ակումբներին արտոնագրերի ...ԿԵՆՏՐՈՆԻՑ ՕՏԱՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
1Կառավարությունը որոշում է ընդունել Երեւան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 107 հասցեի եւ դրա հարեւանությամբ իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Ըստ ...ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
1Կառավարության նիստի վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրության այս հատվածը ներկայացնում ենք առանց կրճատումների: Մինչ օրակարգի հարցերին ացնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության ...ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻ՞Ֆ
Մեր տեղեկություններով` Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասի մոտ 10 բնակիչներ բարձր ջերմությամբ տեղափոխվել են հիվանդանոց` որովայնային տիֆի կասկածանքով: Նրանք գտնվում են «Արմենիկում» հիվանդանոցում, ...
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

