
Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի խափանման միջոցը մնաց նույնը: Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանի բողոքը: Նա բողոքարկում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանի` Սմբատ Այվազյանի կալանքը երկու ամիս երկարացնելու վերաբերյալ որոշումը:
Հովիկ Արսենյանը պահանջում էր ազատ արձակել իր պաշտպանյալին, որը փետրվարի 24-ից գտնվում է անազատության մեջ: Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել 316 հոդվածի առաջին մասով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ պահանջը չկատարելը, դիմադրություն ցույց տալը: Ի դեպ, դատարան չէին բերել մեղադրյալ Սմբատ Այվազյանին: « Սմբատ Այվազյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը արհեստածին էր, մտածածին, ապօրինի անազատության մեջ պահում են ու մեկ էլ հանկարծ մեղադրանքում գրվում է, որ չի ենթարկվել ոստիկանության պահանջներին: Եթե անձին ապօրինի պահում են, այսինքն` ապօրինություն է կատարվել, ի՞նչ պահանջես նրանից օրինական ենթարկվել: Մտածածին, անհիմն, պատիվն ու արժանապատվությունը վիրավորելով, չունենալով որեւէ կասկած տանում են նարկոդիսպանսեր, ստուգում, թե նա թմրանյութ օգտագործած է, թե ոչ»,-«Ա1+»-ին ասաց պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա կարծում է, որ եթե անգամ Սմբատ Այվազյանը իսկապես դիմադրություն ցույց տված լիներ, ժամանակն է, որ նախաքննական մարմինը գործն ուղարկած լիներ դատարան:
«Արհեստականորեն ձգձգում են ու փորձում են բերել նաեւ 300 հոդվածի դաշտ, իբր հանցավոր համաձայնության է եկել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ` իր համախոհների հետ փորձել է իշխանափոխության գործընթաց իրականացնել»,- ասում է Հովիկ Արսենյանը:
Ի դեպ, մինչեւ Վերաքննիչ դատարանում դռնփակ ընթանում էր դատական նիստը, դրսում հավաքվել էին Սմբատ Այվազյանի համախոհներն ու հարազատները: Վերջիններս որեւէ ակցիա չիրականացրեցին. լուռ սպասում էին դատարանի որոշմանը: Քաղաքացի Մարիամ Դանիելյանը զայրույթով նշեց, թե փոխանակ այսօր իշխանությունները շքերթ կազմակերպեին, որ Շուշի են ազատագրել, երկրապահին ճաղերի հետեւում են պահում: Սմբատ Այվազյանի մարտական ընկերներից, երրորդ կարգի պատերազմի հաշմանդամ Վարդան Կիրակոսյանն էլ պատմեց, որ իրեն եւ Սմբատին իրար հետ են ձերբակալել: «Մեզ ապօրինի տարան, պահեցին, հետո առանձին նարկոլոգիա տարան: Թող իրեն էլ մեր հետ բերեին, մեզ հետ միասին չտարան, որ հետո դիմադրություն սարքեն: Եթե դիմադրող լինեինք, դիմակներով, որ հարձակվեցին, այդ ժամանակ կդիմադրեինք: Քաղաքական պատվեր է,- ասաց նա,-Ինչի՞ համար են ես օրը գցում, որ պատերազմ ե՞նք կրել»:
Իսկ Աժ-ում պատգամավոր ընտրված ժամանակ Սմբատ Այվազյանի օգնական Հրայր Մելքումյանն էլ հավելեց. «Տեսնում եմ, որ այստեղ օրենքի հետ առնչվող որեւէ բան չկա: Կա կամայականություն, ցանկություն ուժեղ երեւալու: Մեկը, որ ընտրում է հնազանդության ուղին, ազատ ման է գալիս, իսկ եթե մարդը պահպանում է իր հպարտությունը, ապրում է գաղափարով, որ ժողովուրդը ավելի բարձր է, քան բոլոր տեսակի իշխանությունները, այդ դեպքում նրան փորձում են հնազանդեցնել»:
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔ ՀԵՌԱԽՈՍԱՏՈՒՓՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 09.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին` «Նովա» սրճարանի մոտ կասկածելի մեխանիզմ է դրված:
Դեպքի վայր են ...ԶՈՀՎԵԼ ԵՆ
Մայիսի 7-ին, ժամը 09.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն» մակնիշի 13 ՍՏ 439 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, կան ...ԷԴԳԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԻՆ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը դեռ շարունակում են իրենց ելույթները ակումբների կազմերում, իսկ ահա 21-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը արդեն ավարտել է ելույթները: Մանուչարյանը ...ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հուլիսի 9-13-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ բարձր նախագահությամբ տեղի կունենա Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը` անփոփոխ թողնելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ...ԳԱՎԱԹԻ 17-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
Վաղը Իջեւանի «Արնար» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի 17-րդ խաղարկության եզրափակիչը: Ինչպես եւ նախորդ տարի եզրափակիչում կհանդիպեն «Արարատը» եւ «Բանանցը»:
Հայաստանի գավաթը խաղարկվում է ...ՏԱՔՍՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԴԱՐՁԵԼ ԷՐ 200 ԴՐԱՄ
Այսօր առավոտյան Աբովյանում իսկական «տաքսիակռիվ» էր: Քաղաքում գործող տաքսի ծառայություններից մեկի «Կինգ Դելյուքս»ի տնօրենը հայտարարեց, որ այսուհետ իրենց ծառայությունց օգտվողները քաղաքի մեջ կերթեւեկեն ...ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ՀԵՏ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Լիխտենշտեյնի Իշխանապետության միջեւ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ԱՅԴ ՆԱՄԱԿԸ ՍՏԱՑԱՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Վարչապետ, վարչապետ» վանկարկումներով եւ «Ձեռքներդ հեռու մեր տներից» ցուցապաստառներով այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների, Ամիրյան, Աբովյան, ...ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՄՈՏ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՎԱՆԿԱՐԿՈՒՄ
Այսօր մոտ հարյուր երկրապահներ հավաքվել էին Երեւանի կենտրոնում` Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ` Երկրապահի օրը ծաղիկներ դնելու սպարապետի հուշարձանին: Մինչ Եռաբլուր այցելելը` փոքրիկ ակցիա տեղի ունեցավ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՌԱԲԼՈՒՐ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Եռաբլուր պանթեոնում մայիսի 8-ին հաղթական ու տոնական տրամադրությունը բացակայում էր. պատճառը բացատրում էին Եռաբլուր այցելած երկրապահները:
«Մեր ընկերները ...ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԻՎԱՆԴ Է
16 որսորդական փամփուշտի համար մեղադրվող Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանի գործով դատական հայցի լսումն այսօր հետաձգվեց` նրա փաստաբանի հիվանդության պատճառով: «Քանի որ վերաքննիչ բողոք ներկայացնողը ...ՀԱՅՏՆԻ Է ԴԱՏԱՊԱՏԱՐՏՅԱԼ ՉԵՄՊԻՈՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տան մերձակայքում այսօր կարելի էր հանդիպել մոտ 100-ի հասնող ավտոմեքենաների: Պատճառը Շախմատի տանը անցկացվող շախմատային մրցաշարն էր, որին մասնակցում են Հայաստանի ...ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ
5
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:
Մինչ նշանակումը Արմեն Դանիելյանը Ազգային ժողովի, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ...Ո՞Վ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳ ՀԱՍՑՆՈՒՄ
«Սերժ Սարգսյանին ավելի մեծ վտանգ բերող չկար, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը իր գործն արեց եւ գնաց»,- այսօր ամփոփելով Հայաստանի հետընտրական գործընթացը, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերը` «Ա1+»-ին ասաց ՀԿԿ ...Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի խափանման միջոցը մնաց նույնը: Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանի բողոքը: Նա բողոքարկում էր Կենտրոն եւ ...«ԲՈԼՈՐՍ ԽՑԵՐՈՒՄ ԵՆՔ»
«Սիրելի եղբայրներ, այսօր վանդակաճաղերից մեզ բաժանում է նույն հեռավորությունը, որովհետեւ այս պայմաններում այդ տարածությունը էական չէ. կարելի է ասել, մենք էլ այսօր ազատազրկված ենք, միայն թե մինչեւ վանդակաճաղ ...«ԵՐԲ ՊԱՀԸ ԳԱԼԻՍ Է՝ ՄԵՆՔ ՄԻԱԿԱՄ ԵՆՔ ՈՒ ՄԻ ԲՌՈՒՆՑՔ»
Այսօր Շուշիի ազատագրման օրն է, օր, որ հետագայում նաեւ անվանվեց Երկրապահի օր: Այս օրը ունի մեծ խորհուրդ քանի որ մայիսի 8-ի հաղթանակով հիմք դրվեց Արցախյան պատերազմի հաղցթանակին: «Այսօրվա խորհուրդը շատ ...ԳԱԶԻ ԳԻՆԸ ԻՋԵՑՐԻՆ
1
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին այսօր դիմում են ներկայացրել Լոռու մարզի` ավտոգազալցման ծառայություններ մատուցող մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, հայտնելով, որ իրենց ...4 ԹԻՄԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմին) նիստը, որի ընթացքում քննարկվեց ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերի մասնակից ակումբներին արտոնագրերի ...ԿԵՆՏՐՈՆԻՑ ՕՏԱՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
1Կառավարությունը որոշում է ընդունել Երեւան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 107 հասցեի եւ դրա հարեւանությամբ իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Ըստ ...ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
1Կառավարության նիստի վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրության այս հատվածը ներկայացնում ենք առանց կրճատումների: Մինչ օրակարգի հարցերին ացնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության ...ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻ՞Ֆ
Մեր տեղեկություններով` Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասի մոտ 10 բնակիչներ բարձր ջերմությամբ տեղափոխվել են հիվանդանոց` որովայնային տիֆի կասկածանքով: Նրանք գտնվում են «Արմենիկում» հիվանդանոցում, ...
ԱՐԿՂԸ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ
«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ»
«ACP-Ն ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ Է»
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

