
ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՄՈՏ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՎԱՆԿԱՐԿՈՒՄ
Այսօր մոտ հարյուր երկրապահներ հավաքվել էին Երեւանի կենտրոնում` Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ` Երկրապահի օրը ծաղիկներ դնելու սպարապետի հուշարձանին: Մինչ Եռաբլուր այցելելը` փոքրիկ ակցիա տեղի ունեցավ Սպարապետի կիսանդրու մոտ: Այստեղ հավաքվել էին նաեւ ազատամարտիկների հարազատները, որոնք վերջին իրադարձությունների արդյունքում ձերբակալվածների նկարներն ու ցուցապաստառները բռնած, պահանջում էին նրանց անհապաղ ազատ արձակել: Նրանցից շատերն իրենց թեւերին սոսնձել էին «Իմ ամուսինը քաղբանտարկյալ է», «Իմ հայրը քաղբանտարկյալ է», «Իմ թոռը քաղբանտարկյալ է» թերթիկներ: Նրանք պարբերաբար վանկարկում էին «ազատություն», «ամոթ», «ազատ, անկախ Հայաստան», «հիմա», «երկրապահ», «պայքար, պայքար մինչեւ վերջ»: Քիչ անց սկսեցին գոռալ նաեւ ձերբակալվածների անունները՝ «Արամ, Մյասնիկ, Սմբատ, Սասուն, Սեֆիլյան»:
«Թշնամին, որ լսում էր երկրապահի, ազատամարտիկի անունը, վախից չորանում էր, իսկ հիմա նրանց հանգիստ չեզոքացնում են մերոնք: Չի կարելի: Երկրապահն այն գոյն է, որը միշտ դողացել է պետականության համար, այն պաշտպանելու համար կռվել ու արյուն է թափել: Ուրեմն՝ նրանք, որոնք այս պահին ճաղերի ետեւում են, ինչպե՞ս կարող էին սխալ լինել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանը:
Հավաքին մասնակցում էր նաեւ ԵԿՄ վարչության անդամ, 2-րդ կարգի հաշմանդամ, անազատության մեջ գտնվող Խաչիկ Գասպարյանի կինը՝ Արեւիկ Պողոսյանը: Նա արցունքն աչքերին պատմում էր, թե ինչպես են մարտի 1-ին ծեծելով ձերբակալել իր ամուսնուն, որն այժմ գլխուղեղի ցնցումով, առանց բժշկական օգնության գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
«Արդեն 68 օր նա ինչի՞ համար է գտնվում այդտեղ. երեւի այն մեղքի համար, որ երկու անգամ վիրավորվել է, հրաշքով փրկվել, արյուն թափել նման իշխանության համար: Իրենք ծեծել, ջարդել են հերիք չէ, հիմա էլ մեղադրում են, թե իբր իշխանության ներկայացուցչի նկատմամբ նա է բռնություն կիրառել: Ծեծված վիճակում նա կարո՞ղ էր որեւէ մեկին դիմադրել»,- պատմում էր նա: Խաչիկ Գասպարյանի որդին նաեւ մասնակցում էր հավաքին՝ իր կրծքի վրա կրելով հոր ստացած բոլոր մեդալները:
Երկրապահ կամավորականները բողոք-նամակ էին պատրաստել, որում նշում էին, որ. «Վրդովված ենք այն կործանարար բարոյահոգեբանական մթնոլորտով, որ արհեստականորեն ստեղծվել է ազատամարտիկների հանդեպ: Վիրավորված ենք ապերախտության, կեղծիքների բանսարկությունների տարափից, որ տեղում են հայ ժողովրդի պատմության վրա: Պահանջում ենք ազատ արձակել ձերբակալվածներին, քանի որ իշխանությունները պետք է հասկանան, որ ազգի պաշտպանների բռնադատումը կործանարար է ազգի, պետության համար: Չպետք է նաեւ մոռանալ, որ մեր պատմության մեջ հիշվել են ոչ միայն հերոսները, այլեւ նաեւ …»:
Հավաքի մասնակիցները երթով նամակը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազություն: Նրանց ընդառաջ դուրս եկավ քաղաքացների ընդունելության բաժնի պետ Ժաննա Կոտիկյանը: Նա առաջարկեց միասին գնալ ներս, որտեղ կլսի նրանց պահանջը, իսկ հետո այն կներկայացնի վերադասին: «Դուք մեր պահանջը շատ լավ գիտեք, ապրիլի 7-ից դիմել ենք ու ոչ մի պատասխան մինչ օրս չեք տվել»,- ընդվզեցին հավաքվածներն ու թերահավատորեն վերաբերվելով Կոտիկյանի ասածին` առանց պատասխանի սպասելու՝ գնացին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն, այնուամենայնիվ Կոտիկյանի հետ մտավ դատախազություն՝ անձամբ ներկայացնելու բողոք-դիմումը: Այն, սակայն, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ պետք է դիմում-բողոքը կամ փոստով ուղարկել, կամ էլ անձամբ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին:
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔ ՀԵՌԱԽՈՍԱՏՈՒՓՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 09.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին` «Նովա» սրճարանի մոտ կասկածելի մեխանիզմ է դրված:
Դեպքի վայր են ...ԶՈՀՎԵԼ ԵՆ
Մայիսի 7-ին, ժամը 09.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն» մակնիշի 13 ՍՏ 439 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, կան ...ԷԴԳԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԻՆ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը դեռ շարունակում են իրենց ելույթները ակումբների կազմերում, իսկ ահա 21-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը արդեն ավարտել է ելույթները: Մանուչարյանը ...ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հուլիսի 9-13-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ բարձր նախագահությամբ տեղի կունենա Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը` անփոփոխ թողնելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ...ԳԱՎԱԹԻ 17-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
Վաղը Իջեւանի «Արնար» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի 17-րդ խաղարկության եզրափակիչը: Ինչպես եւ նախորդ տարի եզրափակիչում կհանդիպեն «Արարատը» եւ «Բանանցը»:
Հայաստանի գավաթը խաղարկվում է ...ՏԱՔՍՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԴԱՐՁԵԼ ԷՐ 200 ԴՐԱՄ
Այսօր առավոտյան Աբովյանում իսկական «տաքսիակռիվ» էր: Քաղաքում գործող տաքսի ծառայություններից մեկի «Կինգ Դելյուքս»ի տնօրենը հայտարարեց, որ այսուհետ իրենց ծառայությունց օգտվողները քաղաքի մեջ կերթեւեկեն ...ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ՀԵՏ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Լիխտենշտեյնի Իշխանապետության միջեւ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ԱՅԴ ՆԱՄԱԿԸ ՍՏԱՑԱՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Վարչապետ, վարչապետ» վանկարկումներով եւ «Ձեռքներդ հեռու մեր տներից» ցուցապաստառներով այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների, Ամիրյան, Աբովյան, ...ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՄՈՏ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՎԱՆԿԱՐԿՈՒՄ
Այսօր մոտ հարյուր երկրապահներ հավաքվել էին Երեւանի կենտրոնում` Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ` Երկրապահի օրը ծաղիկներ դնելու սպարապետի հուշարձանին: Մինչ Եռաբլուր այցելելը` փոքրիկ ակցիա տեղի ունեցավ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՌԱԲԼՈՒՐ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Եռաբլուր պանթեոնում մայիսի 8-ին հաղթական ու տոնական տրամադրությունը բացակայում էր. պատճառը բացատրում էին Եռաբլուր այցելած երկրապահները:
«Մեր ընկերները ...ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԻՎԱՆԴ Է
16 որսորդական փամփուշտի համար մեղադրվող Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանի գործով դատական հայցի լսումն այսօր հետաձգվեց` նրա փաստաբանի հիվանդության պատճառով: «Քանի որ վերաքննիչ բողոք ներկայացնողը ...ՀԱՅՏՆԻ Է ԴԱՏԱՊԱՏԱՐՏՅԱԼ ՉԵՄՊԻՈՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տան մերձակայքում այսօր կարելի էր հանդիպել մոտ 100-ի հասնող ավտոմեքենաների: Պատճառը Շախմատի տանը անցկացվող շախմատային մրցաշարն էր, որին մասնակցում են Հայաստանի ...ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ
5
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:
Մինչ նշանակումը Արմեն Դանիելյանը Ազգային ժողովի, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ...Ո՞Վ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳ ՀԱՍՑՆՈՒՄ
«Սերժ Սարգսյանին ավելի մեծ վտանգ բերող չկար, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը իր գործն արեց եւ գնաց»,- այսօր ամփոփելով Հայաստանի հետընտրական գործընթացը, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերը` «Ա1+»-ին ասաց ՀԿԿ ...Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի խափանման միջոցը մնաց նույնը: Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանի բողոքը: Նա բողոքարկում էր Կենտրոն եւ ...«ԲՈԼՈՐՍ ԽՑԵՐՈՒՄ ԵՆՔ»
«Սիրելի եղբայրներ, այսօր վանդակաճաղերից մեզ բաժանում է նույն հեռավորությունը, որովհետեւ այս պայմաններում այդ տարածությունը էական չէ. կարելի է ասել, մենք էլ այսօր ազատազրկված ենք, միայն թե մինչեւ վանդակաճաղ ...«ԵՐԲ ՊԱՀԸ ԳԱԼԻՍ Է՝ ՄԵՆՔ ՄԻԱԿԱՄ ԵՆՔ ՈՒ ՄԻ ԲՌՈՒՆՑՔ»
Այսօր Շուշիի ազատագրման օրն է, օր, որ հետագայում նաեւ անվանվեց Երկրապահի օր: Այս օրը ունի մեծ խորհուրդ քանի որ մայիսի 8-ի հաղթանակով հիմք դրվեց Արցախյան պատերազմի հաղցթանակին: «Այսօրվա խորհուրդը շատ ...ԳԱԶԻ ԳԻՆԸ ԻՋԵՑՐԻՆ
1
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին այսօր դիմում են ներկայացրել Լոռու մարզի` ավտոգազալցման ծառայություններ մատուցող մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, հայտնելով, որ իրենց ...4 ԹԻՄԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմին) նիստը, որի ընթացքում քննարկվեց ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերի մասնակից ակումբներին արտոնագրերի ...ԿԵՆՏՐՈՆԻՑ ՕՏԱՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
1Կառավարությունը որոշում է ընդունել Երեւան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 107 հասցեի եւ դրա հարեւանությամբ իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Ըստ ...ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
1Կառավարության նիստի վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրության այս հատվածը ներկայացնում ենք առանց կրճատումների: Մինչ օրակարգի հարցերին ացնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության ...ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻ՞Ֆ
Մեր տեղեկություններով` Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասի մոտ 10 բնակիչներ բարձր ջերմությամբ տեղափոխվել են հիվանդանոց` որովայնային տիֆի կասկածանքով: Նրանք գտնվում են «Արմենիկում» հիվանդանոցում, ...
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԵՂԲՈՐՈՐԴԻՆ` ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

