
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՀԱԶԱՆԳԵԼ

080-080-804 «թեժ» հեռախոսահամարը, որը նախատեսված էր ընտրությունների ընթացքում իրավական աջակցություն ցուցաբերել ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր մասնակիցներին, ընտրություններից հետո էլ շարունակում է ստանալ հեռախոսազանգեր: Այսօր «Իրավական նախաձեռնություն» ծրագիր իրականացնողները ասուլիսի ժամանակ հայտարարեցին, թե ետընտրական, մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված զարգացումները պայմանավորել են իրավաբանական խորհրդատվության եւ աջակցության անհրաժեշտության կտրուկ աճ: Ըստ նրանց` դա էր պատճառը, որ ծրագիրը չավարտվեց մարտի 15-ին, ինչպես նախատեսված էր սկզբում, այլ երկարաձգվեց ցպահանջ:
«Թեժ գիծը» ամեն օր ստանում է 2-3 զանգ միայն ապօրինի ձերբակալությունների հետ կապված: Զանգահարողները քաղաքացիներ են, որոնք մասնակցել են հանրահավաքների, երթերի, անգամ ապրիլի 24-ի երթին. «Լինում են մարդիկ, որ զանգում են, թե իրենց սպառնացել են, թե նայի, էլ երթի չմասնակցես, դու թոռ ունես, երեխա»:
Հեռախոսազանգերին պատասխանող իրավաբան Անի Ներսիսյանը թվարկեց մի քանի օրինակներ, որոնք ստացել էր ետընտրական շրջանում:
Նա պատմեց, որ երեկ իրենց բողոքել է հրազդանցի մի կին, որ ոստիկանության երկու աշխատակից առանց փաստաթուղթ ներկայացնելու եկել են ու իր խանութը փակել, կապարակնքել, ասել են, որ մինչեւ տղան չգա, չներկայանա մարտի 1-ի հետ կապված, խանութը չեն բացի: Իրավաբանները նրան առաջարկել են դիմում գրել բաժնի պետի անունով: Բողոքը գրել էր, սակայն ոստիկանությունում հրաժարվել էին ընդունել: «Այդուհանդերձ 20 րոպե հետո եկել, բացել են պլոմբները: Միաժամանակ հայտարարել են, որ նայի հանկարծ, որ տղայիդ բռենք , չփոշմանես»,-պատմեց իրավաբանը:
Մարտի 7-ին էլ մի 68-ամյա մարդու են տարել ոստիկանություն: Երբ թեժ գծի փաստաբան Նարինե Ռշտունին գնացել է պարզելու, թե ինչու են տանում, ասել են, թե. «Պետը ուզում է իր հետ խոսի»:
«Ինձ արգելեցին ներս մտնել:Ասացի`փաստորեն, դուք նրան ազատությունից զրկում եք: Եթե դուք երկու հոգով նրան ոստիկանական մեքենայով տանում եք, դա կոչվում է ազատությունից զրկել»,-այսօր ներկայացրեց Նարինե Ռշտունին: ժամը 9:20-ից մինչեւ 16:30 այդ տղամարդը մնացել է ոստիկանությունում, իսկ կազմված արձանագրության մեջ նշված է 1:30:
Ի դեպ, «Իրավական նախաձեռնության» փաստաբան Նարինե Ռշտունին, անդրադառնալով Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող ձերբակալություններին, նշեց. «Խոսք է գնում ապօրինի ազատազրկումների մասին: Ես չեմ կարող ասել ինչքան տոկոս էին, բայց մեր իմացած դեպքերով անգամ արձանագրություն չէր կազմվում: Եթե քաղաքացուն զրկում էին ազատությունից այս կամ այն պատճառով, ձերբակալությունը պետք է փաստաթղթերով ֆիքսվի: Եթե առանց ֆիքսելու բերում պահում են, դա քրեորեն պատժելի արարք է: Առանց ծանուցագրի գալիս տանում են, դա իրականում ապօրինի փաստացի ազատազրկում է: Անձը ինքը պետք է որոշի գնա, իրավանաբանի դիմի, թե ոչ»:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
2ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար ...Ո՞Վ Է ԻՐԱՎԱՍՈՒ
«Եթե մեր գծի տերերը որոշեն պլանը նվազեցնել, ապա ինձ չի թվում, որ տրանսպորտի ուղեվարձի վրա գազի սուբսիդավորման դադարեցումը կկարողանա բացասաբար ազդել»,- մեզ հետ զրույցում ասաց երեւանյան երթուղային տաքսիներից ...3 ԲՆԱԿԻՉ ԶՈՀՎԵԼ Է ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻՑ
Մայիսի 7-ին, ժամը 02.53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.59-ին: Այրվել են Լ. Մկրտչյանին ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ
6Մայիսի 18-ին Ավանում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, որին մասնակցելու է միայն մի թեկնածու՝ գործող թաղապետ Տարոն Մարգարյանը: Թաղամասի բնակիչներից փորձեցին պարզել`արդյոք ի՞նչ կարծիք ...ԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ
Մայիսի վերջին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կսկսվեն նորոգման աշխատանքներ: Պետական բյուջեից 50 միլիոն դրամ է հատկացվել, որով պետք է կարգավորվեն թատրոնի գազաֆիկացման, ջեռուցման ...ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականների միություն» ՀԿ-ի կնիքները վերջապես վերադարձվել են `թեեւ առանց հիմքերի մասին պաշտոնական գրության: Մարտի 3-ին դրանք առգրավվել էին Հայաստանի ԱԱԾ-ի ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԴԱՌՆԱ ԵՄ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻՆ
Եվրամիությունը նոր` 7000մլն եվրո արժողությամբ երկարաժամկետ նախագիծ է սկսում, որի նպատակը միությանը սահմանակից պետություններում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելն է: ԵՄ Հարեւանության ներդրումային ծրագրով ...ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
«Ուլիսի» ակումբի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը հրաժարական է տվել, որի գլխավորությամբ թիմը անցկացրած 4 հանդիպումներից 3-ում զիջել է մրցակիցներին:
Նա առայժմ չցանկացավ զրուցել իր հրաժարականի մասին: ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ՞Ն
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ապրիլի 30-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Արամ Կարապետյանի ...« ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԽ ՑՈՒՑՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ »
Երեկ հեռուստաեթերում ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը խոստացավ ընդդիմության հետ երկխոսությանը նպաստելու նպատակով այսօր առավոտյան ժամը 11-ին զանգահարել Լեւոն Զուրաբյանին, ում հետ, ըստ Իսագուլյանի, ...«ՍԱ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
Մայիսի 9-ին Իջեւանի «Արնար» մարզադաշտում Երեւանի «Արարատը» եւ «Բանանցը» կվիճարկեն Հայաստանի 2008թ. գավաթը: 2 թիմերն էլ արդեն մրցավայրում են եւ նախապատրաստվում են եզրափակիչ մրցավեճին:
«Արարատի» գլխավոր ...ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՐԴՎԵՑ
Դմիտրի Մեդվեդեւը այսօր երդվեց եւ պաշտոնապես մտավ Կրեմլ:
Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը:
Մեդվեդեւը, որը երկրի վարչապետի առաջին տեղակալն էր, նախագահ ...ԴԱՆԱԿԻ ՄԱՀԱՑՈՒ ԵՐԿՈՒ ՀԱՐՎԱԾ
Մայիսի 6-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ոմն Գագիկից ահազանգ էր ստացվել, որ Սեւանի փող. 2-րդ նրբ. թիվ 67 տանը մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մայիսի 5-ին, ժամը ...ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԿՈՎՆ ՈՒ ՄՈԶԻՆ
Մայիսի լույս 6-ի գիշերը սահմանամերձ Կոթի գյուղում անհայտ անձինք գողացել են գյուղի բնակիչ Սերյոժա Սեյրանյանի 2 կովը եւ 2 մոզին: Վերջին 15 տարվա ընթացքում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում անասնագողության ...«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»
25
Արդեն 2-րդ տարին է «Հայ Կամավորականների Համախմբման» եւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, պատերազմի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, առաջին ...ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՉԻ՞ ԵՂԵԼ
2
«Մարտի 1-ի դեպքերը ոչ նախապատրաստված, ոչ կանխորոշված, ոչ էլ նախանշված չեն եղել, դրանք ընթացքում առաջացած դեպքեր են եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ...ԱՐՈՆՅԱՆԸ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ 2-ՐԴՆ Է
Այսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ «Մ-Տել Մաստերս» շախմատային միջազգային մրցաշարի բացման արարողությունը, իսկ վաղվանից պայքարի մեջ կմտնեն մասնակից 6 գրոսմայստերները: Մասնակիցների թվում ...ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԸ ՄԻԱՅՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան մտնել արդեն հնարավոր է միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Դռան մոտ կանգնած էին դատարանի հսկիչ ծառայության կարգադրիչները ...ԿԿԱՌՈՒՑՎԻ 4-ՐԴ ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 7-ին կայացած նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008-2010 թթ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հանձնաժողովի 2008 թվականի ...ԺՈՒԿ-Ը ԿՈՂՄ Է ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն քաղաքական խորհուրդը հավանություն է տալիս Լեւոն .Տեր-Պետրոսյանի` Համաժողովրդական շարժումը «Հայ ազգային կոնգրես» /ՀԱԿ/ վերանվանելու նպատակահարմարության առաջարկին` ...«ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂԻՆ»
Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը, այս տարի հունվարին տեղափոխվելով Վառնայի «Չեռնո Մորե», հնարավորություն ունի իր առաջին տիտղոսը նվաճել նոր ակումբի կազմում: ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՀԱԶԱՆԳԵԼ
080-080-804 «թեժ» հեռախոսահամարը, որը նախատեսված էր ընտրությունների ընթացքում իրավական աջակցություն ցուցաբերել ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր մասնակիցներին, ընտրություններից հետո էլ շարունակում ...ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐՆ ԱՆԾԱՆՈ՞Թ ԵՆ
11
«Քաղաքացիություն ձեռք բերելու համար անձը ինքը պետք է ներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, այդ թվում նաեւ՝ օրենքը պահանջում է, որ անձը ինքը լրացնի իր դիմում-հարցաթերթիկը: Կա նաեւ ՀՀ Սահմանադրության ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼՈ՞Ւ ԵՆ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ ...ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ
Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում նաեւ ընդհանրապես ոստիկանության գործողությունների օրինականություն, կիրառված միջոցների համարժեքությունը ստուգելու ...ԿՆԱԽԱԳԱՀԻ ՇՎԵԴԻԱՆ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն այսօրվանից կգլխավորի Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիդտը: Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի ընթացքում Սլովենիայի ԱԳ նախարար Յան Կուբիշն այսօր ամփոփել է իրենց նախագահության ...ՍԴ-Ն ԿԼՍԻ «ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ՀԱՅՑԸ
Մայիսի 13-ին ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը լսելու է Ռադիո Հայ ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին » ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ
Նախատեսված ժամը 11-ի փոխարեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում դատական նիստն սկսվեց ժամը 13:35-ին. շարունակվում էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ...
ԱՐՇԱՎԻՐ ԲՈԶԻՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
ԹԵԺ ԳԻԾ
ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ Ն ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՈՖԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
ԻՎԱՆՉՈՒԿԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ԱՐՈՆՅԱՆԻՆ
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿԱ, ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԷԼ

ՍՊԱՆԵԼ ԵՆ

«ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ»

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՐՔԻ ՄԵՋ ՌՈՒՍ ԵՎ ՉԵՉԵՆ ԵՆ ԵՂԵ՞Լ

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ «ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼ»

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ՄՆԱՑ ԴՐՍՈՒՄ

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՍ ԵՄ»

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

